Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/654

Այս էջը սրբագրված չէ

րը (որոգայթացանց, ցանցապարկ, վրա– նացանց, մեծ որսացանց, ձեռքի ցանցա– պարկ, կածանցանց են) օգտագործվում են հիմնականում կենդանիներին և թըռ– չուններին ողջ բռնելու և կենդանաբանա–, կան այգիներ կամ այլ վայրեր տեղափո– խելու ու նշագրելու նպատակով։ Որսկան կենդանիներից և թռչուններից են՝ քեր– ծեները է> որսաշները (տես Շներ), վագրա– կատուն, քարարծիվը, բազեն, ճախրուկը, շահենը են։ Որոգայթներից հիմնականում գործածվում են թակարդները և ծուղակ– ները։ Գրկ․ Ларин С․ А․, Техника добывания зверей и птиц, М-, 1970․

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՖՈՆԴ ՍՍՀՄ–ում, որսաֆոնդ, երկրի որսա– հանդակներում եղած օգտակար վայրի կենդանիների ու թռչունների բնական պա– շարները։ Դրա մեջ չեն ներառված պար– կերում, ֆերմաներում, բուծարաններում և այլուր պահվող վայրի կենդանիները և թռչունները։ Ո․ պ․ ֆ․ համաժողովրդական ունեցվածք է և պետության բացառիկ սե– փականություն։ Որսաֆոնդից կարող են օգտվել միայն որսորդական իրավունք ունեցող քաղաքացիները (որսորդմիոլ– թյան անդամները)։ Ո․ պ․ ֆ–ի օգտագործու– մը և պահպանումը կարգավորվում է որսի կանոններով և իրավական հատուկ ակ– տերով։ Կանոնների հանցավոր խախ– տումների (առանց թույլտվության, ար– գելված վայրերում ու գոտիներում, չնա– խատեսված գործիքներով ու եղանակնե– րով որս են) դեպքում նախատեսվում է քրեական, վարչական և կարգապահա– կան պատասխանատվություն (տես, օրի– նակ, ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածը, Որսագողություն)։

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՍՍՀՄ, 1․ Ժողովրդական տնտեսության ճյուղ, ապահովում է որսորդական մթերքների (միս, մորթի են) ստացումը և որսորդա– կան պետ․ ֆոնդի արդյունավետ օգտա– գործումը։ Ո․ տ–յան միջոցով տարեկան ստացվում է մոտ 50 մլն մորթի, մինչե 20 հգ․ иг միս և 800 հզ․ որսված թռչուն (տես Որսորդություն հոդվածը)։ 2․ Նույ– նանուն ճյուղի արտադրական–տերիտո– րիալ հիմնական միավոր։ Ո․ տ–ները լի– նում են արդյունագործաորսորդական, որսորդական պետ․, սպորտային, արգե– լանոցաորսորդական տիպերի։ Արդյու– նագործաորսորդական տնտեսություննե– րը (պետ․, կոոպերատիվ, կոլտնտեսու– թյուն, սովետական տնտեսություն) երկ– րում մորթու և որսամսի հիմնական մթե– րողներն են։ Դրանց խնդիրն է նաև որ– սորդական պետ․ ֆոնդի պաշարների ավե– լացումը, որսի կատարելագործված գոր– ծիքների ու ձեերի ներդրումը, մուշտակա– մորթեղենի և հումքի այլ տեսակների առաջնային վերամշակման մեթոդների բարելավումը, գազանաբուծությունը են։ Որսորդական պետ, և արգելանոցաորսոր– դական տնտեսությունների խնդիրներն են գիտականորեն հիմնավորված տնտե– սավարման ձեերի մշակումը և արտադրու– թյան մեջ դրանց ներդրումը, արդյունա– գործական արժեքավոր կենդանիների պահպանումը և բուծումը (երկրի այլ շըր– ջանների համար), ինչպես նաե, մասնա– Որոգայթ նապաստակ որսալու համար Սամույրի որսացանց Մշկամուկ որսա՝ լու ցանցապարկ Հարթաւիող հրացաններ․ /․ միա– փող առանց շնիկի հրացան ԻԺ–18, 2․ միափող ինքնալից պահեստատուփային հրացան ՄՑ– 21, 3․ ԵրկՓող առանց շնիկի հրացան «Մեր– կել», 4․ երկփող շնիկավոր հրացան կիորեն, որսահումքի մթերումը։ Սպոր– տային տնտեսությունները իրագործում են աշխատավորությանը որսորդական սպորտաձեերում ներգրավելու աշխա տանքներ, ինչպես նաև համագործակցե– լով մթերող կազմակերպությունների հետ նպաստում են որսամսի և մորթու մթերման պետ․ պլանային առաջադրանքների կա– տարմանը։ Ո․ տ–ների ընդհանուր ղեկավարությու– նը իրագործում է ՍՍՀՄ գյուղատնտեսու– թյան մինիստրության բնության պահպա– նության, արգելանոցների և Ո․ տ–ների գլխավոր վարչությունը։ Տես նաև Որսոր– դական օրենսդրություն ՄՍՀՄ հոդվածը։

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ՍՍՀՄ, իրավական նորմատիվ–ակտեր՝ օրենքներ, կառավարության որոշումներ, կանոններ, հրահանգներ են, որոնք կար– գավորում են որսորդության ձեերը և որ– սորդական տնտեսության ՍՍՀՄ վարումը՝ նպատակ ունենալով արդյունավետ օգ– տագործել, պահպանել և վերականգնել օգտակար վայրի կենդանիների պաշարնե– րը։ Երկրի որսորդական տնտեսության կազմակերպումը և զարգացումը կարգա– վորող բարձրագույն մարմինը ՍՍՀՍ Մի– նիստրների խորհուրդն է։ Որսի կանոն– ները հաստատում են միութենական և ինքնավար հանրապետությունների Մի– նիստրների խորհուրդները, ժող․ դեպու– տատների երկրամասային և մարզային սովետների գործկոմները։ Օրենքների պահպանման, որսի ժամկետների ու ձեե– րի կարգավորման, գործնական միջոցա– ռումների ղեկավարման, մթերող կազմա– կերպությունների և որսորդների կամավոր ընկերությունների աշխատանքների կոոր– դինացման վերահսկողությունը իրագոր– ծում են ՍՍՀՄ գյուղատնտ․ մինիստրու– թյան բնության պահպանության, արգե– լանոցների և որսորդական տնտեսության,

ՌՍՖՍՀ Մինիստրների խորհրդին առըն– թեր որսորդական տնտեսության և արգե– լանոցների գլխավոր վարչությունները,

ՌՍՖՍՀ ինքնավար հանրապետություննե– րի, երկրամասերի ու մարզերի որսորդա– կան պետ․ տեսչությունը և որսորդական– արդյունագործական տնտեսությունների վարչությունները, որսորդական հսկողու– թյան շրջանային ծառայությունը, ինչպես նաե միութենական բոլոր հանրապետու– թյունների համապատասխան մարմին– ները (տես Բնության պահպանություն)։ Սովետական Միությունում որսորդության և որսորդական տնտեսության վարման հիմնական օրենսդրական ակտը ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1959-ի մայիսի 11-ին ընդունած «Որսորդական տնտեսու– թյան վարումը բարեւավելու միջոցառում– ների մասին» որոշումն է։ Միութենական բոլոր հանրապետություններում (բացա– ռությամբ ՌՍՖՍՀ–ի) գործում է որսորդա– կան միասնական կանոնադրություն։ ՍՍՀՄ–ում որսորդական հրացանով որսի իրավունք ունեն 18 տարին լրացած, կենսաբանության և որսորդության մինի– մումներ հանձնած, որսորդության անդա– մատոմս ունեցող, պետ․ տուրք (տարե– կան 1 ռուբ․) մուծած քաղաքացիները։ Ար– ժեքավոր մորթատու գազանների և վայ– րի կճղակավոր կենդանիների ու թռչուն–