Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/658

Այս էջը սրբագրված չէ

սփն ազգային պաշտպանության մինիստր (1979–81-ին) և Չ–ի հս–ի զինված ուժերի գլխ․ հրամանատար Հիսսեն Հաբրեն ռազմ, գործողություններ սկսեց օրինա– կան կառավարության դեմ, որոնք դադա– րեցին դեկտեմբերին՝ Հաբրեի խմբավոր– ման պարտությամբ։ Սակայն հակահար– ձակման անցնելով, Հաբրեի ջոկատները 1982-ի հունիսին գրավեցին Չ–ի մայրա– քաղաքը։ Տաբրեն հռչակվեց պրեզիդենտ։ Ներկայումս Չ–ում միասնական կառավա– րություն չկա։ ՍՍՀՄ–ի և Չ–ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1964-ին, 1960–70-ական թթ․ կնքվել են գիտ․, մշակութային, առևտրական, տնտ․ և տեխ․ համագործակցության համաձայ– նագրեր։ Քաղաքական կուսակցությունները։ Չ–ի քաղ․ կյանքում հիմնական դեր են կատարում ռազմաքաղ․ խմբավորում– ները, որոնց մի մասն ունի քաղ․ ծրագիր և գործում է որպես քաղ․ կուսակցություն, ժողովրդական զինված ու ժ և ր։ Կազմավորվել է 1966-ին որպես Չ–ի ազգային ազատագրության ճակատ։ հյուսիսի զինված ուժեր։ Կազ– մավորվել է 1976-ին, պայքարել կենտր․ կառավարության դեմ։ Չ–ի աշխատավորների ազգ․ կոնգրես։ Ստեղծվել է 1979-ին։ Տնտեսությունը։ Չ․ ագրարային երկիր է։ Ներքին համախառն արդյունքի 80%-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, 11% –ը՝արդյունաբերությանը։ Գյուղատըն– տեսության մեջ զբաղված է տնտեսապես ակտիվ բնակչության 80% –ը։ Տնտեսու– թյան մեջ կարևոր դեր ունի օտարերկրյա (գլխավորապես ֆրանս․) կապիտալը։ Գե– րակշռում է համայնքային հողատիրու– թյունը։ Պետությունը վարկեր է տրամա– դրում գյուղացիներին։ Ստեղծվում են գյուղատնտ․ արտադրության պետ․ ձևեր։ Գյուղատնտ․ հողահանդակները կազմում են տարածքի 40% –ը, այդ թվում մշակ– վողը՝ 13%։ Գյուղատնտեսության կարեոր ճյուղը հողագործությունն է։ Մշակում են բամբակ (արտահանության համար), կո– րեկ, ցորեն, բրինձ, գետնանուշ, հարավա– յին Սահարայի օազիսներում՝ Փյունիկ– յան արմավենի։ Բնակչության 1/3-ը զբաղվում է քոչվո– րական կամ կիսաքոչվորական անասնա– պահությամբ։ Չադ լճում և Լոգոնե գե– տում կա ձկնորսություն։ Արդյունաբերու– թյունը ներկայացված է հիմնականում– տնայնագործական տիպի մանր ձեռնար– կություններով։ էլեկտրակայաններն աշ– խատում են ներմուծվող նավթի բազայի վրա։ Արդյունահանում են սոդա։ Տրանսպորտը։ Ավտոխճուղիների եր– կարությունը 40 հգ․ կմ է։ Նավարկելի են Շարի և Լոգոնե գետերը։ Նջամենայում կա միջազգային օդանավակայան։ Արտաքին առևտուրը։ Արտահանում է բամբակ (արտահանման արժեքի 70%-ը), անասնապահական մթերքներ, անասուն– ներ (20%–ը), ներմուծում՝ արդ․ և տրանս– պորտային սարքավորում (ներմուծվող ապրանքների ավելի քան 40%–ը), պա– րեն, նավթամթերք, քիմ․ ապրանքներ։ Արոտավայր Բամբակի հավաք Շուկա Նջամենայում Արտաքին առևտրի մեծ մասը բաժին է ընկնում Ֆրանսիային։ Դրամական միավորը աֆրիկյան ֆրանկն է։ Բժշկաաշխարհագրական բնութագիրը ն առողջապահությունը։ Առողջապահու– թյան համաշխարհային կազմակերպու– թյան տվյալներով 1965–70-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 47,7, մահացու– թյունը՝ 25, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 160։ Մահացության հիմնական պատճառները վարակիչ ու մակաբուծական հիվանդություններն են և անբավարար սնունդը։ Տարածված են տուբերկուլոզը, վեներական հիվանդու– թյունները, մալարիան, բորը, ստամոքս– աղիքային և մանկական վարակիչ հի– վանդությունները։ 1977-ին Չ–ում կար 4 հիվանդանոց, 2 պոլիկլինիկա, բժշկ․ 20 կենտրոն և 150 այլ բժշկ․ հիմնարկություն (հիվանդանոցային մահճակալների ընդ– հանուր թիվը 3,5 հզ․), 89 բժիշկ (50 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), 3 ատամնաբույժ, 5 դեղագործ և ավելի քան 1 հգ․ միջին ու այլ բուժաշխատող։ Բժիշկները պատ– րաստվում են արտասահմանում, միջին բուժաշխատողները (1961-ից)՝ երկրի հա– տուկ բժշկ․ դպրոցներում։ 1976-ին առող– ջապահության ծախսերը կազմել են պետ․ բյուջեի 6,8%–ը։ Լուսավորությունը։ Եվրոպական տի– պի առաջին դպրոցները ստեղծվել են XX դ․ սկզբին։ Ավելի վաղ գոյություն են ունեցել բավականաչափ զարգացած մու– սուլմանական ուս․ հաստատություններ (ղորանական դպրոցներ, մեդրեսեներ են)։ Անկախություն ձեռք բերելու շրջանում տարրական դպրոցում սովորել է համա– պատասխան տարիքի երեխաների մոտ 10%–ը, միջնակարգում՝ 1%-ից պակաս։ 1962-ին ստեղծվել է Անգրագիտության վերացման պետ․ կենտրոն։ 1967-ին օրենք է ընդունվել 4-ամյա պարտադիր կրթու– թյան մասին։ Դպրոցական համակարգը հիմնականում նման է ֆրանսիականին։ Կան 6-ամյա տարրական դպրոցներ (ըն– դունվում են 6 տարեկանից, գյուղական, վայրերում՝ ոչ լրիվ տարրական 4-ամյա), 2 տիպի միջնակարգ հանրակրթական դպրոցներ՝ կոլեժներ (4-ամյա, ոչ լրիվ միջնակարգ) և լիցեյներ (7-ամյա լրիվ միջնակարգ)։ Տարրական դպրոցի հիմքի վրա գործում են աշակերտական կենտ– րոններ (ուսման տևողությունը 2–3 տա– րի), ինչպես նաև տեխ․ և առևտրական ուսումնարաններ (6–7 տարի)։ Բոլոր ուս․ հաստատություններում ուսուցումը ֆրանս․ է։ Նջամենայում է գտնվում Չադի համալսարանը (հիմնադրվել է 1971-ին)։ Վարչական ազգային դպրոցը, Անասնա– բուծական և անասնաբուժական ինստ–ը, Ազգային թանգարանը (1963)։ Մամուլը, ռադիոհաղորդումները։ Հրա– տարակվում են «Ասկար» («Askar», 1971-ից), «ժուրնալ օֆիսիել դե լա Ռե– պուբլիկ դյու Չադ»), «Journal Officiel de la I^publique du Tchad», 1959-ից), «Ինֆո–Չադ» («Info-Tchad», 1964-ից), «էնֆորմասիոն էկոնոմիկ» («Information Economique») պարբերականները (բոլորն էլ՝ Նջամենայում)։ Մամուլի գործակալու– թյունը հիմնադրվել է 1964-ին։ Չ–ի ազգա– յին ռադիոհաղորդումները տրվում են ֆրանս․, արաբ, և տեղական 7 լեզուներով։ ճարտարապետությունը և կերպարվես– տը։ Չ–ի հարավում հայտնաբերվել է Սաո մշակույթի (հիմնականում VIII –X դդ․) հուշարձաններ՝ բնակավայրերի մնացորդ– ներ, կենցաղային խեցեղեն, մարդկանց և կենդանիների թրծակավե, բրոնզե ար– ձանիկներ։ Հատկապես արտահայտիչ են ձևախախտված համաչափություններով մարդկային կավե գլուխները (հիմնակա– նում X դ․)։ Գյուղական բնակավայրերը կազմված են հողե պատերով կամ ցանկա– պատով շրջափակված, խիտ խմբավոր– ված, կավածեփ պատերով, սրածայր տա– նիքներով, կլոր կամ ուղղանկյուն հատա– կագծով խրճիթներից։ Քաղաքներում տը– ներն ունեն ներքին բակ, հարթ տանիք, շրջափակված են ատամնավոր պարիսպ– ներով։ Զարգացած է ջուլհակությունը, ա սեղն ագոր ծությ ունը, կ աշեգո րծութ յ ու– նը, մետաղի մշակումը (նուրբ երկրաչա– փական զարդանախշով զենքեր, պղնձե և բրոնզե զարդեր, արծաթի դրվագում), բրուտագործությունը։