մամբ։ Չ․ էմիսիոն սպեկտրոսկոպիայի ստեղծողներից է (APfau, N․ Օ․ Heindel, Annals de chimi, v․ 10, JM« 3–4, p․ 187, 1965), Չ․ առաջիններից է կռահել լուծույ– թում իոնների սոլվաաացումը։ Օրգ․ նյու– թերի վրա լույսի քիմ․ ներգործության նրա ուսումնասիրությունները (1886–1915) լու– սաքիմիայի, որպես գիտության, հիմքը դարձան։ Չ․ իրավամբ համարվում է «լու– սաքիմիայի հայրը» (Օ․ Jager, Ամերիկա– կան քիմ․ ընկերության 147-րդ ազգային համագումար, 1964, ապրիլ, Նյու Ցորք)։ Նա հայտնաբերել և հետազոտել է բազմա– թիվ լուսաքիմիական ռեակցիաներ (չհա– գեցած միացությունների իզոմերումը, պոլիմերումը, Փոխարկումները, սպիրտ– ների հետ կետոնների և ալդեհիդների կոնդենսմամբ պինակոնների ստացումը, ցիանաջրածնի կոնդենսումը ալդեհիդների և կետոնների հետ), ցիկլահեքսանոնի և մենթոնի օքսիդացումը4 օղակի բացմամբ, օլեինաթթվինը՝ շղթայի խզումով ևն։ (Տես Բոլոնիայի Չամիչյանի անվ․ ինստիտուտի շենքը նաև Չամիչյանի վերախմբավորում)։ Պխ րոչի, նրա ածանցյալների և զուգորդված քիմ․ կապերի ուսումնասիրությանն են նվիրված Չ–ի հետազոտությունների առա– վել մեծ խումբը (միայն 1880–1905-ի ըն– թացքում հրատարակել է մոտ 100 աշ– խատանք, որոնք սկիզբ դրեցին պիրոլի քիմիային)։ Չ․ առաջինն է բացատրել պի– րոլի արոմատիկ բնույթը, սինթեզել և ու– սումնասիրել է նրա բազմաթիվ ածանցյալ– ները, նրանցից պիրիդինների և քինոլին– ների ստացումը (տես Չամիչյանի ռեակ– ցիա)։ Չ–ի հայտնաբերած ու մեկնաբանած պիրոլի օքսիդացմամբ մալեինաթթվի ըս– տացման ռեակցիան դարձավ բնական նյութերի կառուցվածքի ուսումնասիրման դասական եղանակ։ Չ․ ցույց տվեց պիրո– լի վերականգնմամբ ատրոպինի, կոկաի– նի, հիգրինի, նիկոտինի և այլ ալկալոիդ– ների միջուկում պարունակվող պիրոլի– լենի և պիրոլիդինի ստացման հնարավո– րությունը։ Չ․ հետազոտել է բուսական ծագում ունեցող բազմաթիվ նյութեր, պար– զել դրանց կառուցվածքը (1888–98)։ Նիա– խուրի եթերային յուղի բաղադրիչների, նռնենու կեղևում պարունակվող պսևդո– պելլետյերինի ուսումնասիրությունները ուղի հարթեցին Ռ․ Վիչշաեաերի դասական աշխատանքների համար։ Չ․ ուսումնա– սիրել է օրգ․ նյութերի ազդեցությունը բույսերի վրա, պարզել գլիկոզիդների և ալկալոիդների առաջացման մեխանիզմը (1908–21), ցույց տվել, որ դրանք բույսե– րի համար ունեն նույն նշանակությունը, ինչ հորմոնները կենդանիների կյանքում։ Չ․ Պադուայի թագավորական, Հռոմի բժշկ․, Զենովայի և իտալական այլ ԴԱ–նե– րի ու գիտական ընկերությունների ան– դամ էր, Լոնդոնի թագավորական ընկե– րության պատվավոր, Պետերբուրգի (1912), Ֆրանսիայի, Պրուսիայի ԳԱ–ների, Ստոկհոլմի գիտությունների թագավորա– կան և այլ ակադեմիաների արտասահ– մանյան անդամ։ Իտալական սենատի անդամ (1910–22)։ Վաղաժամ մահը կանխեց Չ–ին է․ Ֆիշերի առաջարկով նո– բելյան մրցանակի շնորհումը։ Պարգևա– տրվել է Սավոյայի պատվո և ֆրանսիա– կան Պատվո լեգեոնի ասպետ շքանշան– ներով։ Տրիեստի «Հայկական Փողոցը» ի պատիվ նրա վերանվանվել է (1922) «Զա– կոմո Չամիչյանի Փողոց», հուշատախտակ է ամրացված այն տանը, ուր ծնվել է նա։ Բոլոնիայում կանգնեցված է Չ–ի հուշար– ձանը։ Նրա նախագծով կառուցված Բո– լոնիայի քիմ․ ինստ–ը անվանված է «Զա– կոմո Չամիչյանի ինստիտուտ»։ Գրկ․ Ֆեսճյան Հ․, Ուսուցչապետ Հա– կոբ Չամիչյան, «Բազմավեպ», 1909, № 12 ։Վ․ Ազատյան
ՉԱՄԻՉՅԱՆԻ ՌԵԱԿՑԻԱ, պիրոլների և ինդոլների Փոխազդեցությունը հալոգեն– կարբենների հետ, որի հետևանքով պիրո– լի օղակը մեծանում է, և առաջանում են եռտեղակալված պիրիդիններ և քինոլին– նեո։ Չ․ ռ–ին կարող են մասնակցել նաև էլեկ– տրադոնորային խմբեր պարունակող 2,3–երկտեղակալված պիրոլները,, միա– և երկտեղակալված ինդոլները։ Որպես հալոգենկարբենների աղբյուր օգտագոր– ծում են քլորաֆորմը, բրոմաֆորմը, բեն– զալհալոգենիդները, մեթիլենքլորիդը, բրոմիդը, յոդիդը ևն։ Ռեակցիան իրակա– նացնում են ալկալիների առկայությամբ։ Չ․ ռ–ով երբեմն առաջանում են նաև պիրո– լենիններ և ինդոլենիններ։ Ռեակցիան հայտնաբերել է Լ․ Չամիչյանը (1881)։
ՁԱՄԻՅՅԱՆԻ ՎԵՐԱԽՄԲԱՎՈՐՈՒՄ, օ– նիտրաբենզալդեհիդի լուսաքիմիական Փոխարկումը օ–նիտրազաբենզոյական թթվի և նման վերախմբավորումները։ Ռեակցիան ընթանում է ինչպես լուծույ– թում (օրինակ՝ բենզոլում), այնպես էլ բյուրեղներում՝ լույսի ազդեցությամբ։ Չ․ վ–ման են ենթարկվում մո– լեկուլում խումբ պարու– նակող օրգ․ միացություն– ները։ Մետա– և պարաբենգալդեհիդը Չ․ վ–ման չեն ենթարկվում։ Չ․ վ․ օգտագործ– վում է անդրանիլաթթվի արտադրության համար։ Ռեակցիան հայտնաբերել է Լ․ ՉամիչյանԱ իր աշխատակից Ջ․ Սիլբերի հեա (1901)։ «Չ․ վ․» անվանումն առաջար– կել է գերմ․ քիմիկոս Ա․ Շյոնբերգը 1958-ին։ Գրկ․ Шёнберг А․, Препаративная ор– ганическая фотохимия, пер․ с нем․, М․, 1963․
ՁԱՍՉՅԱՆ Միքայել Աբրահամի (4․12․ 1738, Կ․ Պոլիս –30․11․1823, Կ․ Պոլիս), հայ պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան, մանկավարժ։ Մխիթար՜ Մ․ Չամչյան յան միաբանության (Վենետիկի) անդամ (1762-ից)։ Սկզբնական կրթությունն ստա– ցել է ծննդավայրում, ապա սովորել Ս․ Ղա– զարի Մխիթարյան վարժարանում։ Տիրա– պեւոել է բազմաթիվ հին և նոր լեզուների (հուն․, լատ․, իտալ․, ֆրանս․, գերմ․, եբր․, սանսկրիտ․, ասոր․, պարսկ․, թուրք, ևն)։ 1769-ին օծվել է վարդապետ, նշանակվել Բասրայի ու Բաղդադի հայ կաթոլիկական համայնքի հոգևոր առաջնորդ։ 1776– 1789-ին վարել է Մ– Ղազարի, 1789–91-ին՝ Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քա– ղաքի հայկ․ վարժարանների վերատես– չի, 1795–1823-ին՝ Կ․ Պոլսի Մխիթարյան– ների մեծավորի պաշտոնները։ Եղել է Մխի– թարյան միաբանության վարչական մարմ– նի խորհրդական։ Չ․ ծավալել է հայագիտական բուռն գոր– ծունեություն։ 1779-ին հրատարակել Է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը, որը 1801–59-ին ունե– ցել է 15 հրատարակություն (որոշ բա– րեփոխումներով) և մեծ դեր խաղացել հայոց լեզվի ուսուցման գործում՝ շուրջ մեկ հարյուրամյակ օգտագործվել որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք։ Նշելով լեզվի հաս․ հաղոր– դակցման դերը՝ Չ․ լեզվական փոփոխու– թյունները համարել է հետագա աղավա– ղումներ, քերականությանը վերապահել այդ աղավաղումները կանխողի և կարգա– վորողի դեր։ Ի տարբերություն տրամա– բանական–ռացիոնալիստական ուղղու– թյան ներկայացուցիչների, նա դեմ է լեզ– վի կառուցվածքի «բնական» Փոփոխու– թյուններին։ Իր քերականությամբ Չ․ մեր– ժել է լատինաբան հեղինակների նորա– մուծությունները, որոնք, կաղապարվելով լատիներենին, չէին ներկայացնում գրա– բարի քերականության իրական նկարա– գիրը։ Չ․ վկայություններ է բերել միմիայն V–YII դդ․ հայ լավագույն մատենագիր– ներից, որով ավելի է արժեքավորվում աշխատությունը։ Քննադաաելով լատինա– բանների, այդ թվում Մխիթար Սեբաստա– ցու քերականությունները, նա մեծ դեր է