Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/666

Այս էջը սրբագրված չէ

Ե․ Ի․ Չայկինա Պ․ Ի․ Չայկովսկի Պենոյի (Կալինինի մարգ) շրջկոմի (1941-ից, ֆաշիստական օկուպացիայի շրջանում, ընդհատակյա շրջկոմի) քար– տուղար։ 1941-ի նոյեմբ․ 2-ին մատնու– թյամբ բռնվել է և խոշտանգումներից հետո գնդակահարվել։ Չ–ի անունով են կոչվում ձեռնարկություններ, դպրոցներ, պիոներական դրուժինաներ, փողոցներ, Կալինին քաղաքում՝ կոմերիտական Փառ– քի թանգարանը։ Պենո ավանում կանգնեց– ված է Չ–ի հուշարձանը։

ՉԱՅԿՈՎՍԿԻ Պյաոր իլյիչ [25․4(7․5)․1840, Վոտկինսկ (Ուդմուրտական ԻՍՍՀ)–25․ 10(6․11)․ 1893, Պետերբուրգ], ռուս կոմ– պոզիտոր։ 1850–59-ին սովորել ԷՊետեր– բոլրգի իրավագիտության ուսումնարա– նում, 1865-ին՝ ավարտել կոնսերվատո– րիան (Ա․ Ռուբինշտեյնի դասարան)։ 1866–78-ին՝ Մոսկվայի կոնսերվատո– րիայի պրոֆեսոր (աշակերտներից է Ս․ Տանեևը)։ 1868-ից հանդես է եկել նաև որպես երաժշտ․ քննադատ, 1887-ից՝ դի– րիժոր։ Չ․ սերտ կապված էր XIX դ․ ռուս, առա– ջավոր մշակույթի հետ։ Իբրև արվեստա– գետ ձևավորվելով 1860-ական թթ․ դեմո– կրատական գաղափարների ազդեցու– թյամբ՝ իր երկերում մեծ խորությամբ, ճշմարտացիորեն արտացոլել է կյանքն իր բազմազան դրսևորումներով, ստեղծել է նաև ժող․ կենցաղի գունագեղ տեսարան– ներ, բնության բանաստեղծական նկա– րագրեր։ Լինելով հոգեբան կոմպոզիտոր՝ ռեալիստական մեծ ուժով բացահայտել է մարդու ներաշխարհը՝ նուրբ քնարական զեղումներից մինչև ողբերգական ապրում– ներ։ Չ–ու ստեղծագործության առանցքա– յին թեման անհատի բախումն է անողոք իրականության հետ։ Գրել է 10 օպերա, 3 բալետ, 7 սիմֆո– նիա (այդ թվում՝ «Մանֆրեդ»-ը), նախեր– գանքներ, սյուիտներ և այլ գործեր սիմ– ֆոնիկ նվագախմբի համար, կանտատ, կամերային գործիքային անսամբլներ, մոտ 100 ռոմանս, երգեր, զուգերգեր, խըմ– բ երգեր, դաշնամուրի (100-ից ավելի), ջութակի, թավջութակի պիեսներ։ Չ․ XIX դ․ 2-րդ կեսի խոշորագույն սիմ– ֆոնիստներից է։ Նա զարգացրել է քնա– րական–դրամատիկական սիմֆոնիայի ժանրը (4-րդ, 5-րդ, 6-րդ սիմֆոնիաները)։ Սիմֆոնիկ լավագույն երկերն են՝ 6-րդ («Պաթետիկական») սիմֆոնիան (1893), «Ռոմեո և Զուլիետ» նախերգանք–ֆանտա– զիան (1869, 2-րդ խմբ՝․ 1870, 3-րդ խմբ․՝ 1880), «Ֆրանչեսկա դա Ռիմինի» նախեր– գանքը (1876), դաշնամուրի 1-ին (1875) և ջութակի (1878) կոնցերտները։ Չ․ դիմել է պատմ․, կենցաղային, ֆան– տաստիկ, քնարական, խոր հոգեբանական սյուժեների, ստեղծել տարբեր ժանրերի օպերաներ՝ պատմահոգեբանական, կո– միկական–ֆանտասաիկ, քնարական, երաժշտ․ հոգեբանական դրամա։ Ձգտելով ստեղծել «մտերմիկ, բայց ուժեղ դրամա»՝ Չ․ ընտրել է սուր դրամատիկական բա– խումներով սյուժեներ, հիմնված կյան– քի ճշմարիտ պատկերման, հակասություն– ների բացահայտման վրա։ Օպերաների հերոսը ուժեղ կրքերի, բարդ հոգեկան աշխարհի տեր անձնավորություն է՝ ըն– դունակ խորապես վերապրելու տարբեր հույզեր ու զգացմունքներ։ Չ–ու օպերա– ներին բնորոշ են ընդհանրացման բարձր մակարդակն ու սիմֆոնիկ զարգացումը։ Նրանցում երգային մասն առաջնային նշանակություն ունի, միևնույն ժամանակ նվագախումբը ակտիվ դեր է խաղում կեր– պարների ստեղծման, դրամատիկական իրադրությունների, հերոսների հոգեվի– ճակների բացահայտման, կենցաղի պատ– կերման գործում։ Հասուն շրջանը սկսվել է «Եվգենի Օնեգին» օպերայով (ըստ Ա․ Պուշկինի, 1877–78), գլուխգործոցն է «Պիկովայա դամա»-ն (ըստ Պուշկինի, 1890), մեծ հաջողություն ունեն «Օռլեանի կույսը» (1879), «Մազեպա»-ն (1883), «Չա– րոդեյկա»-ն (1887), «Չերեվիչկի»-ն (1885), «Իոլանտա»-ն (1891)։ Չ․ բալետային երաժշտության խոշոր բարեփոխիչ է։ Կիրառելով երաժշտության սիմֆոնիկ զարգացման սկզբունքները՝ խորացրել է բալետի հոգեբանական բո– վանդակությունը, ստեղծել վառ կերպար– ներ։ Չ–ու բալետներում երաժշտությունը ձեռք է բերել առաջնակարգ գեղարվես– տական նշանակություն։ «Կարապի լիճը» (1876), «Քնած գեղեցկուհին» (1889) և «Շչելկունչիկ» (1892) բալետները նոր դա– րաշրջան են ժանրի պատմության մեջ։ Չ–ու 3 լարային կվարտետները, դաշնա– մուրային տրիոն և սեքստետը ռուս, դա– սական կամերային գործիքային երա– ժըշտության լավագույն օրինակներ են։ Մեծ տարածում ունեն ռոմանսները, որոնց բնորոշ է կերպարների հարստությունը, զգացմունքների արտահայտման անմիջա– կանությունը։ Արգասաբեր էր Չ–ու գործունեությունը քննադատության ասպարեզում և կատա– րողական արվեստում։ Նա մեծապես նը– պաստել է ազգային երաժշտության տա– րածմանը Ռուսաստանում և արտասահ– մանում։ 1892-ին Չ․ ընտրվել է Ֆրանսիայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի թըղ– թակից անդամ, 1893-ին՝ արժանացել Քեմբրիջի համալսարանի դոկտորի պատ– վավոր աստիճանի։ Չ–ու երաժշտությունը իր հարուստ մե– ղեդայնությամբ, սերտ կապով ժող․ երա– ժըշտության և կենցաղային ռոմանսի հետ, մտքի խորությամբ, անկեղծ հուզակա– նությամբ մեծ տարածում է ստացել և խոր հետք թողել ռուս, երաժշտության պատ– մության մեջ։ Նրա ավանդույթների հի– ման վրա աճել է կոմպոզիտորների մի ստվար խումբ։ 1886–90-ին Չ․ այցելել է Թիֆլիս, հայ երաժիշտներից մտերիմ հա– րաբերություններ են ստեղծվել Գ․ Ղոր– ղանյանի հետ։ Թիֆլիսում՝ հայկ․ եկեղե– ցում, մեծ հետաքրքրությամբ լսել է ժա– մերգությունը․ «․․․Հաճախել եմ առավել նշանավոր եկեղեցիները և, ի միջի այլոց՝ հայկական եկեղեցին, որտեղ ինձ շատ հե– տաքրքրեցին ժամասացության առանձնա– հատկությունները՝ ընդհանրապես և եր– գեցողությունը՝ մասնավորապես» (Ն․ ֆոն Մեկին ուղղված նամակից, 6․4․1886։ Թ ա– դևոսյան Ա․, էջեր հայ–ռուսական երաժշտական կապերի պատմությունից, 1977, էջ 57)։ Չ–ու անունով են կոչվում Մոսկվայի և Կիևի կոնսերվատորիաները, Պերմի օպերայի և բալետի թատրոնը, Երևանի երաժշտ․ տասնամյակը ևն։ 1958-ից Մոսկվայում անց է կացվում Չ–ու անվ․ միջազգային մրցույթ։ Գրկ․ Մ և լ ի ք–Վ ր թ ա ն և ս յ ա ն Կ․, Պյոտր Ւլյիչ Չայկովսկի, Ե․, 1940։ К орга– нов В․ Д․, Чайковский на Кавказе, Е․, 1940; Асафьев Б․ В․, Избр․ труды, т․ 2, М․, 1954; Протопопов В л․, Ту– ман и н а Н․, Оперное творчество Чайков– ского, М․, 1957; Житомирский Д․, Балеты Чайковского, М․, 1957; Николае– ва Н-, Симфонии П․ И․ Чайковского, М-, 1958; Туманина Н․, Чайковский․ Путь к мастерству, М․, 1962; Ն ու յ ն ի, Чайков– ский․ Великий мастер, М․, 1968; Ларош Г․ А․, Избр․ статьи, в․ 2, JL, 1975; О р- лова Е․, Петр Ильич Чайковский, М․, 1980; Должанский А․, Симфониче– ская музыка Чайковского, Д․, 1981; Ա․ Բարսաւէյան․

ՁԱՏՈՆՈՒ ԹԵՓԵՍԻ, վաղ նեոլիթյան ամե– նահնագույն (մ․ թ․ ա․ VIII հազարամյակ) բնակավայրը Հայկական լեռնաշխարհում, Հայոց Աղձնիք նահանգի Անգեղտուն գա– վառում, Արևմտյան Տիգրիսի աջ վտակ– ներից մեկի ափին [այժմ՝ Թուրքիայի Դիարբեքիրի վիլայեթի էրգանի (Արղա– նա) ավանի մոտ]։ 1963-ից ընդհատումնե– րով պեղել է ամերիկա–թուրք․ արշավա– խումբը՝ Ռ․ Բրեյդվուդի և Հ․ Չամբելի ղեկավարությամբ։ Չ․ թ․ 250 մ առավելագույն տրամագծով և 4,5 մ բարձրությամբ օվալաձև, արհես– տական բլուր–բնակատեղի է։ Ունի 5 հա– ջորդական հորիզոնական մշակութային շերտ։ Ստորին՝ 2-րդ և 3-րդ շերտերում, հայտնաբերվել են ուղղանկյուն, կենտրո– նական սենյակից ու կից փոքր խցերից բաղկացած, մինչև 5хЮ ս2 մակերեսով քարակերտ տներ և 9ХЮ մ2 £տփի խոշոր կառույց, որի հատակը պատված է գու– նավոր խճաքարերով։ Վերին՝ 4-րդ և 5-րդ շերտերում բացվել են նույնպես ուղղան– կյուն, սակայն հում աղյուսով կառուցված տներ։ 4-րդ շերտում պեղվել է նաև 6–7 փոքր սենյակից բաղկացած արհեստա– նոց և հայտնաբերվել տան կավե մոդել։ Չ․ թ․ յուրացնողից արտադրող տնտե– սության անցման ժամանակաշրջանի բնա– կավայր է։ Ստորին շերտերում հանդիպում են միայն շան ոսկորներ և հացահատիկի մնացորդներ, իսկ վերին շերտերում՝ մշա– կովի այլ բույսերի (2 տեսակի հացահա– տիկ, սիսեռ, ոսպ, գլուլ ևն) ու ընտելաց– ված կենդանիների (ոչխար, այծ, խոզ) տեսակներ։ Չ․ թ–ից գտնվել են նաև քարե ամանների ու նախնական խեցանոթների բեկորներ (գտնված է միայն 2-րդ շերտում, մյուս շերտերում բացակայում է), քարե (կայծքար, Բյուրակն բարձրավանդակից, Սիփան, Նեմրութ սարերից բերված