Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/676

Այս էջը սրբագրված չէ

Գրկ․ Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․ (ըստ առարկայական ցանկի); Լենին Վ․ Ի․, Ռուսաստանի սոցիալ–դեմո– կրատների բողոքը, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 4։ Նույնի, Իմպերիալիզմը և սոցիալիզմի պառակտումը, Երկ․, հ․ 23։ Ն ու յ ն ի, Երրորդ Ինտերնացիոնալը և նրա տեղը պատմության մեջ, նույն տեղում, հ․ 29։ Ն ու յ ն ի, Կոմպրո– միսների մասին, նույն տեղում, հ․ 30։ Рез- н и к о в А․ Б․,Первая классовая битва про– летариата․ Англия, 1842 год, М․, 1970; Меж– дународное рабочее движение․ Вопросы исто– рии и теории, т․ 1, М․, 1976․

ՉԱՐՏՈՐԻՏՍԿԻ ԱդամԵժի (Չուրի) (1770– 1861), լեհ․ և ռուս․ քաղ․ և պետական գոր– ծիչ։ Ալեքսանդր I կայսեր մտերիմներից, Գաղտնի կոմիտեի («Негласный коми– тет») անդամ, 1804–06-ին՝ արտաքին գոր– ծերի մինիստր։ Առաջադրել է Ալեքսանդր 1-ի իշխանության ներքո լեհ․ բոլոր հողե– րի միավորման ծրագիր։ 1815-ից Լեհ․ թա– գավորության սենատոր էր։ 1830–31-ի Լեհական ապստամբության ժամանակ եղել է Ազգ․ կառավարության ղեկավար, խոչընդոտել է սոցիալական և քաղ․ վե– րափոխումների անցկացմանը։ Ապստամ– բության պարտությունից հետո տարագըր– վել է։ Չ–ի փարիզյան նստավայրը («Տո– թել Լամբեր») դարձել է պահպանողական– միապետական վտարանդիների կենտրոն, իսկ նրա կողմնակիցները նրան հայտա– րարել են «դե ֆակտո թագավոր»։ Զարգաց– րել է արմ․ տերությունների օժանդակու– թյամբ Լեհաստանի անկախության վերա– կանգնման ծրագիր։ 9ԱՈՒՇԵՍ4ՈՒ (Ceau§escu) Նիկոլաե (ծն․ 26․1․1918, գ․ Սկորնիչեշտի, Օլտ գավառ), ռումին, և միջազգային կոմունիստական ու բանվորական շարժման, ՌԱՀ պետ․ և քաղ․ գործիչ։ 1932-ից մասնակցել է բան– վորական հեղաՓոխական շարժմանը։ Կո– մունիստական երիտասարդական միու– թյան (ԿԵՄ) անդամ՝ 1933-ից, Ռումինիայի կոմկուսի (ՌԿԿ) անդամ՝ 1936-ից։ 1939 – 1940-ին՝ ԿԵՄ Բուխարեստի քաղկոմի քար– տուղար և ՌԿԿ ԿԿ–ին կից երիտասարդու– թյան շրջանում տարվող աշխատանքների կենտրոնական հանձնաժողովի անդամ։ Ն․ Չ աուշեսկու 1940-ին ձերբակալվել և մինչե 1944-ը գտնվել է կալանքի տակ։ 1944–45-ին՝ ԿԵՄ ԿԿ քարտուղար։ 1945-ին ընտրվել է ՌԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ 1945– 1954-ին կատարել է կուսակցական, պետ․ ղեկավար աշխատանքներ։ 1952-ից՝ ՌԿԿ ԿԿ անդամ, 1954-ից՝ քաղբյուրոյի անդա– մության թեկնածու և ՌԿԿ ԿԿ քարտուղար (1955-ից՝ քաղբյուրոյի անդամ)։ 1965-ի մարտին ընտրվել է ՌԿԿ ԿԿ առաջին քարտուղար, հուլիսին՝ գլխ․ քարտուղար։ 1965–74-ին՝ ՌԿԿ ԿԿ գործկոմի և մշտա– կան նախագահության անդամ։ 1969-ի օգոստոսից՝ ՌԿԿ գլխավոր քարտուղար։ 1974-ից՝ ՌԿԿ ԿԿ քաղգործկոմի անդամ։ 1967-ի դեկտեմբերից՝ ՌԱՀ Պետ․ խորհըր– դի նախագահ, 1974-ի մարտից՝ ՌԱՀ պրե– զիդենտ․ Առցիալիստական միասնության ճակատի ազգ․ խորհրդի նախագահ (1968-ից)։ Հանրապետության սոցիալիս– տական աշխատանքի հերոս (1964), ՌԱՀ հերոս (1971)։ Պարգեատրվել է Լենինի շքանշանով (1978)։ ՉԱՓ, փիլ․ կատեգորիա, որն արտահայ– տում է օբյեկտի քանակական և որակական բնութագրերի դիալեկտիկական միասնու– թյունը։ Չ․ ցույց է տալիս այն սահմանը, երբ քանակական փոփոխությունները հանգեցնում են օբյեկտի որակական փո– փոխությանը (տես Որակ U քանակ)։ ՉԱՓ, տաղաչափական հասկացություն, չափածո խոսքի ռիթմական կազմության հիմնական գործոն։ Չ․ կարող է վերա– բերել թե՝ ամբողջությամբ բանաստեղծա– կան տողին, թե՝ տողի ներսում եղած չա– փական միավորներին։ Ե՝վ տողաչափը, ե՝ չափական առանձին միավորները (յամբ, քորեյ, անապեստ են) հաշվվում են ըստ վանկերի թվի։ Չափական առանձին միավորների տեսակավորման հարցում մեծ դեր ունի շեշտի տեղը։ Հայկ․ բանաս– տեղծությանը բնորոշ Չ–երը տեսակավո– րել ու բնութագրել է Մ․ Աբեղյանն իր «Հա– յոց լեզվի տաղաչափություն (մետրիկա)» (1933) գրքում (տես նաև Տաղաչափու– թյուն)։ Դ, Գւսացարյան ՉԱՓ բ ա զ մ ու թ յ ա ն, մաթեմատիկա– կան հասկացություն, որը «երկարություն», «մակերես», «ծավալ» հասկացությունների ընդհանրացումը–տարածումն է ավելի լայն դասի կետային, ինչպես նաև կամա– յական տարրերից կազմված բազմություն– ների որոշ դասերի (այսպես կոչված a-հանրահաշիվների) վրա։ Մաթ․ անալի– զում հիմնականում օգտագործում են Լե– բեգի Մտիլտյեսի չափերը, որոնք ա–ում կարելի է սահմանել այսպես, դիտարկում են R1=(–օօ, օօ) իրական առանցքի վրա չնվազող և ձախից անընդհատ որեէ g(x) ֆունկցիա, [а, b)={x;, а^*<Ь} տեսքի միջակայքերի չաւի համարում են mg([a,b))=g(b)–g(a) մեծությունը (թի– վը), իսկ կամայական E^cR1) բազմու– թյան արտաքին չափ համարում են ц8(Е)= inf(2g(bn)–g(an)) թիվը, որտեղ inf-ц վերցված է ըստ E բազմությունը ծած– 00 կող հնարավոր բոլոր Ս [an,bn) տեսքի Ո=1 բազմությունների։ E սահմանափակ բազմությունն անվա– նում ենչափելի բազմություն, եթե յուրաքանչյուր е(е>0) թվի համար ո գոյություն ունի B= լյ [ak, bk) տեսքի՝ k=i վերջավոր թվով [ak, bk) միջակայքերի միավորում հանդիսացող այնպիսի բազ– մություն, որ jig((E/B) Ս (В/Е))< в։ E չափելի բազմության չաւի անվանում ♦ են ц8(Е) թիվը և նշանակում են |ւ8(£)-ով՝ He(E)=Hg(E)։ Ոչ սահմանափակ E բազմությունը կոչ– վում է չափելի, եթե [a,b) CE սահմանա– փակ բազմությունը չափելի է կամայա– կան [>,ե)-ի համար, ընդ որում այդպիսի E բազմության չափ անվանում են jig(E)= օօ օօ = 2д,([-к, -k+l)nE)+Sng ([k-1, k=itk=i k) ПЕ) թիվը (դատարկ բազմության չափն ընդունում են հավասար զրոյի)։ Ապացուցվում է, որ ամեն մի g(x;) ֆունկցիայի միջոցով սահմանված չափե– լի բազմությունների Mg դասը և այդ դա– սի վրա որոշված (սահմանված) ц8 չափն ունեն հետնյալ հատկությունները․ 1) R1€Mg, [a,b)€Mg(R1-0 և |>,ե)-ն չափելի են, 2) Եթե E€Mg, ապա RVE€Mg, օօ 3) Եթե Ek€Mg(k= 1,2,․․․),ապա Ա Ek€Mg, k=i 4) n4(E)^OtV(E€Mg), M[a,b))=g(b)– g(a) oo 00 5) |ie( U Ek) = Հյ Hg(Ek), Ek€Mg(k = kx= 1 k – 1 = 1,2,« • •), Ek ՈEm=0(k=^m)։ (1–3) հատկությունները նշանակում են, որ Mg դասը (անկախ gM-ից) a-հան– րահաշիվ է, որը պարունակում է [a,b)uihu- քի միջակայքերը, ուստի Mg-ն պարունա– կում է [a,b) տեսքի միջակայքերը պարու– նակող նվազագույն a-հանրահաշիվը, այ– սինքն՝ բորելյան բազմությունների % դա– սը։ Այսպիսով բոլոր g(x,) ֆունկցիաների համար jig չափերը որոշված են % դասի վրա։ g(x,)=x; մասնավոր դեպքում՝ Mx= – М դասի բազմություններն անվանում են Լեբեգի իմաստով (ըստ Լեբեգի) չափելի բազմությունները, իսկ |ւ*=|Ա–ն4 Լե– բեգի չափ։ Քանի որ |Лх([а,Ь))=Ь–а, ապա Լեբեգի չափը հատվածի երկարու– թյան հասկացության ընդհանրացումն է կետային բավականաչափ լայն М դասի բազմությունների համար։ Հանգունորեն սահմանում են չափեր հարթության վրա՝ R2-nLtf և Rn-nuf (ո>2)։ Մաթեմատիկայի շատ բաժինների, օրի– նակ, հավանականությունների տեսու– թյան, զարգացումը հանգեցրեց այսպես կոչված չափի աբստրակտ տեսության ստեղծմանը։ Վերջինիս մեջ «չափելի բազ– մություն» և «չափ» հասկացությունները մտցվում են աքսիոմատիկ․ Եթե X-ը կամայական տարրերից կազմ– ված բազմություն է, իսկ Տ–ը X-ի ենթա– բազմություններից կազմված a- հանրա– հաշիվ, այսինքն՝ 1) X€S, և եթե E€S, ապա X/E€S, օօ 2) Եթե Ek€S(k=l,2,* • •), ապա kL^^ (Տ–ին պատկանող բազմություններին ան– վանում են չավւելի), ապա Տ–ի վրա որոշ– ված |ւ (բազմության) ֆունկցիան անվա– նում են չափ, եթե՝ 1) Д(Е)^0, VE€S,