Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/690

Այս էջը սրբագրված չէ

սովետական օդաչուները, որոնք աոաջինը ՍՍՀՄ–ում ստացան Սո– վետական Միության հերոսի կոչում։

ՁԵԼՅՈհՍԿԻՆ ՀՐՎԱՆԴԱՆ, Եվրասիայի U ցամաքի ամենահյուսիսային կետը։ Գտնը– վում է Թայմիր թերակղզու ծայր հս–ում (հս․ լայնության 77°43 արլ․ երկայնու– թյան 104° 18՝)։ Առաջին անգամ Չ․ հ․ է հասել Հյուսիսային Մեծ արշավախմբի մասնակից, ռուս բևեռախույզ Մ․ Չելյուս– կինը (մոտ 1700–1760-ից հետո), 1742-ին։ ՁԷՒ (Cech) էդուարդ (1893–1960), չեխ մաթեմատիկոս, Չեխոսլովակիայի ԳԱ ան– դամ (1952)։ Չեխոսլովակիայի ԳԱ մաթե– մատիկայի ինստ–ի դիրեկտոր (1947-ից)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ երկրաչափությանը և տո– պոլոգիային։ էական ավանդ ունի բիկոմ– պակտ տարածությունների տեսության և հոմոլոգիական ինվարիանտների ընդհա– նուր տեսության մեջ։ ՉՄՄՀ պետ․ մրցա– նակ (1951, 1954)։ 9-/1^․Новак И․, Вы чих л о ф․, 3 е- линка Р․, Шестьдесят лет академика Эдуарда Чеха, «Чехословацкий математи– ческий журнал», 1953, т․ 3, № 2․ ՉԵՒ (Cech) Սվատոպլուկ (1846–1908), չեխ գրող։ Ավարտել է Պրագայի համալսա– րանի իրավաբանական ֆակ–ը (1869)։ 1878–99-ին «Կվետի» («Kvety») առաջա– դիմական հանդեսի խմբագիրներից էր։ «Վաղորդյան երգեր» (1887), «Նոր երգեր» (1888) բանաստեղծությունների ժողովա– ծուներում, «Ստրուկի երգերը» (1894), «Հնձվորները» (1903) պոեմներում դատա– պարտել է բուրժ․ հասարակությունը, եր– գել աշխատավորության պայքարը ընդ– դեմ ճնշման, արտահայտել հավատ նը– րանց հաղթանակի նկատմամբ։ Չ–ի ար– ձակ գործերից առանձնանում է «Պան Բրոուչեկի ճանապարհորդությունը տասն– հինգերորդ հարյուրամյակ» (1888) երգի– ծական վիպակը, որտեղ ծաղրված է չեխ բուրժուայի քաղքենիությունն ու անսկըգ– բունքայնությունը, փառաբանված է հուս– |ան հերոսական անցյալը։ «Տափաստան» (1908) պոեմում Չ․ ողջունել է 1905–07-ի հեղափոխությունը Ռուսաստանում։ Գրկ․ Ш м е л ь к о в а И․ А․, Сватоплук Чех․ Биобиблиографический указатель, М․, 1959․ ՁԵՒԱ4ԱՆ ԶԱՆԳՎԱԾ, բոհեմական զանգված, լեռնազանգված Չեխոս– լովակիայի արմ–ում, Լեհաստանի, ԳԴՀ–ի, ԳՖՀ–ի ու Ավստրիայի հետ սահմանակից շրջաններում։ Երկարությունը մոտ 600 կմ է, լայնությունը՝ մինչև 300 կմ։ Բարձրու– թյունը՝ մինչև 1602 մ։ Շեղանկյունաձև ձգվում է արմ–ից արլ․։ Եզրավորված է Շու– մավա, Չեխական անտառ, Հանքային լեռներ, Սուդետներ լեռնաշղթաներով և Չեխ–Մորավական բարձրավանդակով։ Ներքին մասն ընդարձակ իջվածք է (Չե– խական գոգավորություն)։ Կազմված է գնեյսներից, բյուրեղային թերթաքարե– րից» քվարցիտներից, ավազաքարերից ևն։ Նեոգեն–անթրոպոգենում ենթարկվել է տեկտոնական շարժումների։ Հս–արլ․ տեկ– տոնական ճկվածքի հեա է կապված Վերին– սիլեզյան քարածխային ավազանի ձևա– վորումը։ Լանջերը ծածկված են խառը և ասեղնատերև անտառներով, 1400 t/–ից բարձր՝ ենթալպյան մարգագետիններով ու թփուտներով։ Չ․ զ–ում են Կարլովի Վարի, Մարիանսկե Լազնե և այլ առողջա– վայրերը։

ՉԵԻԵՐ, ազգ Չեխոսլովակիայում։ Չեխ․ Մոցիալիստական Հանրապետության (ՉՍՀ) հիմնական բնակչությունը։ Ընդ– հանուր թիվը երկրում՝ ավելի քան 10,4 ւքլն, որից ՉՍՀ–ում՝ մոտ 9,68 մլն (1978)։ Զգալի թվով Չ․ բնակվում են Ավստրիա– յում, Կանադայում, ԱՄՆ–ում և այլուր։ Խոսում են չեխերեն։ Հավատացյալները գլխավորապես կաթոլիկներ են, որոշ մասը՝ բողոքականներ։ У–VI դդ․ այժմ– յան Չեխոսլովակիայի տարածքում հիմ– նավորված սլավոն, բազմաթիվ ցեղերի միավորման գործում որոշիչ դեր են կա– տարել Չ․։ IX դ․ չեխ․ հողերը մտել են Մեծ Մորավական տերության կազմի մեջ, որի անկումից (X դ․ սկիզբ) հետո Չեխիայում ստեղծվել է պետականություն։ XI դ․ Չեխիային միացվել է Մորավիան, սկսվել է չեխ ժողովրդի կազմավորումը՝ ներառնելով նաև մորավացիներին, որոնք պահպանում են էթնիկական որոշ առանձ– նահատկություններ։ 1620-ից, կորցնելով քաղ․ ինքնուրույնությունը, Չեխիան դար– ձավ Հաբսբուրգների ժառանգական տի– րույթ։ Ավստրիական կայսրությունը (1867-ից՝ Ավստրո–Հունգարիա) շուրջ երեք դար վարել է Չ–ի գերմանացման քաղաքա– կանություն։ XVIII դ․ վարչ․ լեզուն դար– ձել է գերմաներենը։ Մակայն ժողովուր– դը հիմնականում շարունակել է խոսել չեխերեն։ XVIII դ․ վերջին և XIX դ․ ըս– կըզբին, կապիտալիստական հարաբերու– թյունների զարգացման պայմաններում սկսվել է չեխ ազգի ձևավորումը և ազգային լեզվի վերածննդի համար պայքարը։ 1918-ին, Ավստրո–Հունգարիայի անկու– մից հետո, ստեղծվեց Չ–ի և սչովակների ազգային անդրանիկ պետությունը՝ Չե– խոսլովակիայի Հանրապետությունը։ 1938–39-ին այն օկուպացրին գերմանա– ֆաշիստական զավթիչները։ 1945-ին Չե– խոսլովակիայում ժող․ իշխանության հաս– տատումը և սոցիալիստական վերափո– խությունները նպաստեցին Չ–ի տնտ․ և մշակութային վերելքին, չեխ․ սոցիալիս– տական ազգի ձևավորմանը։ Չ–ի ազգային մշակույթի (գեղարվեստական գրակա– նություն, երաժշտություն, կերպարվեստ) զարգացման մեջ մեծ դեր ունեն ժող․ ստեղծագործության ավանդույթները։ Պատմության, տնտեսության, մշակույթի մասին տես նաև Չեխիա և Չեխոաովա– կիա հոդվածներում։ Գրկ․ Народы зарубежной Европы, т․ 1, М․, 1964․ 9ԵՒ*ԵՐԵՆ, չեխերի լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի սլավ, ճյուղի արմ․ խմբին։ ՉՍՍՀ երկու պետ․ լե– զուներից մեկն է (մյուսը4 սչովակերենը)։ խոսվում է Չեխոսլովակիայում (Չեխիա, Մորավիա, Միլեզիայի մի մասը), ինչպես նաև արտասահմանում (ԱՄՆ, Ավստ– րիա, Կանադա և այլուր)։ խոսողների թիվը՝ մոտ 10 մլն (1974)։ Չ․ տրոհված է 4 բարբառախմբի։ Կառուցատիպով գերա– զանցապես թեքական է։ Ձայնավորները (թվով՝ 10) ունեն քանակային տարբե– րություններ (երկար–կարճ)* իսկ ւ 1 ձայ– նորդները՝ վանկարար գործառություն, առկա է ուժային (կայուն՝ կապված) շեշտ բառասկգբի վանկում։ N, t, d բաղաձայն– ները լինում են փափուկ և կոշտ, առավել իշխող է ձայնեղ–խուլ հակադրությունը։ Գո– յականն ունի հոլովի (7 հոլով), թվի, սեռի (արական սեռի գոյականներին բնորոշ է շնչավորի առումը), բայը՝ եղանակի, ժա– մանակի, կերպի, դեմքի, թվի, բայասեռի քերականական կարգեր։ Գրական Չ․ ձևա– վորվել է XIX դ․։ Գրավոր աղբյուրները՝ XIII դ․։ Այբուբենը լատինագիր Է։ Գրկ․ Кондратов Н․ А․, Славянские языки, 2 изд․, М-, 1962․ Հ․ Պեարոսյան

ՉԵԻԻԱ (Cechy), Չեխական Սո– ցիալիստական Հանրապե– տ ու թ յ ու ն (ՉՍՀ), Ceska Socialisticka Republika (CSR), Չեխոսղովակիայի (ՉՍՍՀ) կազմում, երկրի արմ․ մասում։ Կազմված է Չեխիա և Մորավիա պատմա– կան մարզերից։ Տարածությունը 78,9 հզ․ կմ2 Է, բն․՝ 10289 հզ․ (1980), քաղաքա– յին բն, մոտ 2/3-ը։ Բնակիչների 94,2%–ը չեխեր են, 3,6%–ը՝ սլովակներ։ Մայրա– քաղաքը՝ Պրագա։ Խոշոր քաղաքներն են Բռնոն, Օստրավան, Պլզենը, Հրադեց Կրալովեն, Հավիրժովը, Օլոմոուցը ևն։ ՉՄՀ վարչականորեն բաժանվում է 7 մարզի․ Միջինչեխական, Արևմտա–Չեխա– կան, Հարավ–Չեխական, Հյուսիս–Չեխա– կան, Արևելա–Չեխական, Հարավ–Մորա– վական, Հյուսիս–Մորավական։ Չ․ սոցիալիստական պետություն Է, ՉՍՍՀ–ի երկու իրավահավասար հանրա– պետություններից մեկը։ Չ–ի պետ․ կարգի հիմքերն ամրապնդված են ՉՍՍՀ–ի 1960-ի սահմանադրությամբ և Չեխոսլովակյան ֆեդերացիայի մասին սահմանադրական օրենքներում։ Իշխանության բարձրագույն մարմինը Չեխ․ ազգ․ խորհուրդն Է, պետ․ իշխանության գործադիր մարմինը՝ հան– րապետության կառավարությունը, որին նշանակում է Չեխ․ ազգ․ խորհրդի նախա– գահությունը։ Բնությունը։ Չ–ի մեծ մասը գտնվում է Չեխական զանգվածի սահմաններում, որը եզրավորված է Շումավա, Չեխական անտառ, Հանքային լեռներ, Սուդետներ (1602 մ, Սնեժկա լեռ) միջին բարձրու– թյան լեռներով։ Ներքին մասը զբաղեց*- նում է Չեխական գոգավորությունը։ Մո– րավիայում տիրապետում են բլուրներն ու ցածրադիր լեռները։ Հվ–ում և կենտ– րոնական մասում Չեխ–Մորավական բարձրավանդակն Է։ Կլիման բարեխառն Է։ Տարեկան տեղումները հարթավայրե– րում 450–600 մմ են, լեռներում՝ 1200– 1600 մմ։ Լեռնալանջերը ծածկված են խառը և ասեղնատերև անտառներով։ Պատմական ակնարկ՛ Չ–ի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել վաղ հին քարի դարաշրջանում։ Մ․ թ․ ա․ մոտ 400-ին այստեղ երևացել են կելտերը, մ․ թ․ ա․ II դ․ բնակվել է բոյերի (այստե– Դի0 Էէ Չ–ի լատ․ անվանումը՝ Բ ո հ fa- մի ա) կելտական ցեղախումբը։ Մ․ թ․ սկզբին գերմ․ ցեղերի (մարկոմաններ և ուրիշներ) ներխուժման հետևանքով կել– տական պետությունը թուլացել Է։ Առաջին հազարամյակի կեսին Չ–ում գերակշռել են սլավ, ցեղերը։ VII գ․ Չ–ի տարածքը