1799–1852)։ 30-ական թթ․ առաջացել է հեղաՓոխական ռոմանտիզմը (Կ․ Գ․ Մախա, 1810–36)։ Զարգացել է դրամա– տուրգիան (Ցո․ Կ․ Տիլ, 1808–1856)։ 1848–49-ի հեղափոխության շրջանում գրականության մեջ երևացել են ռեալիս– տական միտումները, ուժեղացել է սո– ցիալ–քննադատական և հերոսական–հայ– րենասիրական հնչեղությունը։ Հաբըս– բուրգյան տարիներին (XIX դ․ կեսեր) առանձնահատուկ տեղ են գրավել Բ․ Նեմ– ցովայի (1820–62) վիպակները, որոնք արտացոլել են սոցիալական հակասու– թյունները և ժողովրդին պատկերել որ– պես բարոյաէթիկական արժեքների գլխ․ կրողի։ 1860–80-ական թթ․ զարգացում է ապ– րել ռեալիզմը, որի սկզբունքները գլխա– վորապես ձևավորվել են Յա․ Ներուդայի (1834–91) գրաքննադատական հոդված– ներում։ 90-ական թթ․ սկզբներին ուժեղա– ցել է ռեալիզմի սոցիալ–քննադատական ուղղվածությունը, գրականության մեջ ըս– կըսել է ավելի շատ տեղ գրավել անհա– տի ու հասարակության փոխհարաբերու– թյունների թեման, մարդու ներաշխարհի պատկերումը։ Զգալի են պատմավեպի հաջողությունները։ Ա․ Ցիրասեկը (1851 – 1930) վերստեղծել է Չ–ի պատմության կարևորագույն պահերը, տվել հուսյան շարժման համայնապատկերը՝ որպես ժո– ղովրդա–ազատագրական պատերազմի («Հոսանքների միջև», հ․ 1–3, 1887–90, «Բոլորի դեմ», 1893)։ Իրենց դարաշրջա– նի սոցիալական բախումներն են արտա– ցոլել Ա․ Ստաշեկը (1843–1931), Ցա․ Ար– բեսը (1840–1914)։ Սոցիալական արատ– ների քննադատությունը, հեղափոխական վերափոխումների ռոմանտիկական կան– խազգացողությունը, հայրենասիրական մոտիվներն են բնորոշ Ս․ Չեխի (1846– 1908), Ցո․ Վ․ Սլադեկի (1845–1912), Ցա․ Վրխլիցկու (1853–1912) պոեզիային։ Գ․ Պրեյսովայի (1862–1946), Ա․ Մրշտիկի (1861 – 1925) և Վ․ Մրշտիկի (1862-1912), Ցիրասեկի ռեալիստական դրամաներում պատկերված է գյուղացիների ողբերգա– կան ճակատագիրը, կապիտալիստական հարաբերությունների ազդեցությունը գյու– ղի վրա։ XIX–XX դդ․ սահմանագծում գրական պրոցեսն աչքի է ընկել խայտաբղետու– թյամբ ու հակասականությամբ։ Գրակա– նության վրա նկատելի ազդեցություն են գործել բանվորական շարժումը, սոցիա– լիստական գաղափարները։ Միևնույն ժա– մանակ բուրժ․ իրականության մերժումը հաճախ ուղեկցվել է անհատապաշտա– կան խռովությամբ, որն արտացոլվել է «Չեխական մոդեռնի մանիֆեստում» (1895)։ Բուրժ․ հարաբերությունների խիստ մերկացումն է բնորոշ Ի․ Մ․ Մախարի (1864–1942) պոեզիային։ Պրոլետարիա– տի տարերային դասակարգային բողոքի ոգին են ներընկալել Պ․ Բեգրուչի (1867– 1958) «Սիլեզյան երգերը» (առանձին հրտ․ 1909)։ Սիմվոլիստներ Օ․ Բրժեզինայի (1868–1929) և Ա․ Սովայի (1864–1928) պոեզիային հատուկ են մարդկայնության և ազատության երազանքները։ Գրակա– նության մեջ լայն արտացոլում են ստա– ցել անարխիզմի տրամադրությունները։ Խռովարարության ոգով է հատկանշված Ս․ Կ․ Նեյմանի (1875–1947) վաղ շրջանի, Կ․ Տոմանի (1877–1946), Ֆ․ Շրամեկի (1877-1952), Ֆ․ Գելների (1881-1914) պոեզիան։ Չեխ․ ականավոր երգիծաբան Ցա․ Հաշեկը (1883–1923) իր պատմվածք– ներում, պամֆլետներում, ֆելիետոննե– րում արտահայտել է ժողովրդի ստորին խավերի ատելությունը Հաբսբուրգների միապետության նկատմամբ, սոցիալա– կան բարձր դասերի, բուրժ․ բյուրոկրա– տական սիստեմի, միլիտարիզմի նկատ– մամբ։ Այդ ժամանակ են գործել Ի․ Օլբ– րախտը (1882–1952), Մ․ Մայերովան (1882–1967)։ Չեխոսլովակյան հանրապետության կազմավորումը (1918) և բանվորական շարժման վերելքը սկզբնավորեցին գրա– կանության զարգացման նոր շրջանը։ Չեխ․ առաջադիմական գրականության ձևավորման վրա մեծ ազդեցություն գոր– ծեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը (տես Չեխոսէովակիա հոդվածի Գրականություն բաժինը)։ ճարտարապետությունը և կերպար– վեստը։ Չ–ում պահպանվել են հին քարի դարի քանդակներ, նոր քարի դարի խե– ցեղեն, նախասլավոնների արվեստի, հաչ՜ շւոաւոյան մշակույթի և ւաաենյան մշա– կույթի հուշարձաններ, VII դ․ հին սլավ, խեցեղեն անոթներ, VIII–X դդ․ գերանա– կապ ամրություններով սլավ, քաղաքնե– րի ավերակներ, արծաթե, ոսկե և բրոնզե զարդեր։ Կաթոլիկություն ընդունելուց հետո կառուցվել են ինչպես բյուզ․ (տա– ճարի ավերակներ Մտարե–Մեստոյի մոտ, IX դ․), այնպես էլ արևմտաեվրոպ․, հիմ– նականում՝ կարոլինգյան (Ս․ Վիտի տա– ճար–ռոտոնդան Պրագայում, մոտ 930) օրինակներին մոտ քարե եկեղեցիներ։ XI–XIII դդ․ ձևավորվել է ռոմանական ոճը (Ս․ Վիտի, XI դ․ և Ս․ Ցիրժիի, XII դ․, բազիլիկները Պրագայի Գրադում)։ XI– XIII դդ․ կերպարվեստում խաչաձևվել են Գերմանիայի և Բյուզանդիայի ազդեցու– թյունները (Զնոյմոյի Ս․ Կատերժինայի ռոտոնդայի որմնանկարները, П34, Ս․ Ցիրժիի բազիլիկը գարդարող հարթա– քանդակները, XII դ․)։tXIII դ․ կեսից XV դ․ 1-ին կեսը ծաղկել է գոթական ար– վեստը (Պրագայի Ս․ Վիտի տաճարի ցանցավոր թաղերով արլ․ հատվածը, 1344-ից, շարունակել է Պետեր Պարփրը 1356–99-ին, Ստարե–Մեստոյի ռատու– շան և Կարլի համալսարանը, XIV դ․)։ Կա– մարային խիզախ կոնստրուկցիաներով են Պերնշաեյն դղյակը (1568–73) Լիւոոմիշլում Պրագայի Վալդշաեյնի պալատի լոշիան (1624–30, ճարտ–ներ՝ Ա․ Սպեցցա, Ջ․ Պիերո– նի և ուրիշներ) առանձնանում Պրագայի (Կարլի կամուր– ջը, 1357–78, Պ․ Պարլեր), Պիսեկի, Ռոուդ– նիցեի XIII–XIV դդ․ կամուրջները։ XIV– XV^․ վերակառուցվել են հին քաղաքները և կառուցվեւ նորերը (Նովե–Մեստո՝ Պրա– գայում)։ XIII –XVI դդ․ ֆեոդալների դըղ– յակները կազմված էին «գրադ»-ից և«նա– խագրադ»-ից, սովորաբար ունեին դոնժոն և մատուռ, գոթական կամարակապ սրահ– ներով ներքին բակեր, ցանցավոր թաղե– րով շքասրահներ (Կրշիվոկլատի, XIII – XVI դդ․, Զվհկռվի, XIII դ․ և այլ դղյակ– ներ)։ Կոմպոզիցիայի համամասնությամբ առանձնանում է Կարլշտեյն դղյակը (XIV դ․)։ XV դ․ 2-րդ կեսին –XVI դ․ սկըզ– բին ճարտ․ մեջ ուժեղացել է դեկորատիվ կողմը (Պրագայի Գրադի «Վլադիսլավ– յան» դահլիճը, ճարտ․ Բ․ Ռեյտ)։ Բազիլիկ– ներին փոխարինել են դահլիճավոր տա– ճարները (Մարիամի համբարձման տա– ճարը Մոստ քաղաքում, XVI դ․ 1-ին կես)։ XIV դ․ կերպարվեստում ստեղծագործա– բար յուրացվել են Ֆրանսիայի, Գերմա– նիայի և Իտալիայի գեղարվեստական ավանդույթները, գոթիկայի շրջանի ռեա– լիստական միտումները բարձունքի են հասել XIV դ․ 2-րդ կեսին Կարլ IV-ի օրոք (Պրագայի ․Մ․ Վիտի տաճարի դիմաքան– դակները, 1374–85, Պ․ Պարլեր, Կարլ– շտեյն դղյակի մատուռի սրբապատկեր– ները, մոտ 1357–67, Թեոդորիկ վարպետ)։ XIV դ․ վերջին տարածվել է «մեղմ ոճը»։ XV դ․ սկզբին կերպարվեստում ակնառու է աշխարհիկ, երբեԱն էլ՝ հակակղերական ուղղվածությունը (Ենայի օրենսգրքի ման– րանկարները, XVI դ․ սկիզբ)։ XIV–XV դդ․ ծաղկում են ապրել մանրանկարչությունը և դեկորատիվ–կիրառական արվեստը (գե– ղարվեստական ապակի, արծաթաթել, ոս– կեթել ասեղնագործություն, ոսկերչու– թյուն, վիտրաժներ, խճանկարներ)։ Չ–ում Հաբսբուրգների դինաստիայի տի– րապետության հաստատումից (1526) հե– տո ուժեղացել է աշխարհիկ արվեստը։ ճարտ․ մեջ տարածվել է Վերածննդի ոճը (կամարակապ սրահով շրջապատված Բել– վեդեր պալատը, մոտ 1535–63, գնդակ խաղալու դահլիճը թագավորական այ– գում, 1560-ական թթ․, բոլորն էլ՝ Պրագա– յում)։ XV դ․ վերջին–XVI դ․ Վերածննդի ոճը թափանցել է եկեղեց․ գեղանկարչու– թյան մեջ։ Զարգացել են աշխարհիկ ժան– րերը։ XVI դ․ և XVII դ․ սահմանագծում Պրագան դարձել է եվրոպ․ մաներիզմի վերջին կենտրոններից։ ճարտ–ը նոր վե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/693
Այս էջը սրբագրված չէ