Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/700

Այս էջը սրբագրված չէ

Գոտվալդովի «Սվիտ» կոշիկի ֆաբրիկայի արտադրամաս (վառելիքաէներգետիկ ռեսուրսների 90% –ը) և գլխավորապես ՍՍՀՄ–ից ներ– մուծվող նավթի ու բնական գազի բազայի վրա։ 1980-ին արտադրվել է 72,7 մլրդ կվա–ժ էլեկտրաէներգիա։ Արդյունահան– վող քարածխի 85% –ը կենտրոնացած է Օստրավա–Կարվինայի ավազանում։ Օտրակովիցեի «Կրասնի օկտյա– բըր» ավտոդողերի գործարանի ար– տադրամաս Արագ տեմպերով է աճում գորշ ածխի ար– դյունահանումը (Հյուսիս–Չեխական և Սո– կոլովյան ավազաններ)։ Կա նավթի և բնական գազի աննշան արդյունահանում։ էլեկտրաէներգիան արտադրվում է հիմ– նականում ՋԷԿ–երում (հզորությունը 13,3 Գվտ), որոնք աշխատում են գորշ ածխի, մասամբ քարածխի բազայի վրա։ Պիսեկի «Իտեկս» գործվածքային ֆաբրիկայում Վլտավա և Վահ գետերի վրա կան ՀԷԿ–երի կասկադներ 21 հիդրոկայաններով։ ՀԷԿ–ե– րի ընդհանուր հզորությունը 2,2 Գվտ է։ Գործում են ԱԷԿ–ներ (ընդհանուր հզորու– թյունը՝ 990 Մվտ)։ Երկրի միասնական էներգահամակարգը միացված է «Միր» համակարգին։ Չ–ի տարածքում արդյու– նահանում են ատոմային հումք, մագնե– զիտ, ծարիր, կաոլին, երկաթի, պղնձի, կապարի, ցինկի հանքանյութ։ Մշակող արդյունաբերու– թ յ ա ն առաջատար ճյուղը սև մետալուր– գիան է, հիմնված տեղական ածխի և բե– րովի (գլխավորապես ԱՍՀՄ–ից) երկաթի հանքաքարի բազայի վրա։ Մետալուր– գիական խոշոր կոմբինատներ կան Օստ– րավայում և Կոշիցեում, որակյալ պող– պատի արտադրության գործարաններ՝ Կլադնոյում, Պլզենում, Միջին Սլովակիա– յում, գունավոր մետալուրգիա՝ ժար և Մերեդ քաղաքներում։ Երկրի արդյունաբերության առաջատար ճյուղերը մեքենաշինությունն ու մետա– ղամշակումն են։ Գերակշռում է միջին և մանրսերիական արտադրանքի թողարկու– մը։ Զարգացած է էներգետիկ, գլոցված– քային, քիմ․, տեքստիլ սարքավորում– ների, մետաղահատ հաստոցների արտա– դրությունը։ Ստեղծվել են ժամանակակից բազմաթիվ ճյուղեր, նավաշինություն, տրակտորաշինություն։ Մեքենաշինու– թյան կառուցվածքում առաջատար է տրանսպորտային միջոցների արտադրու– թյունը։ Մեքենաշինական արտադրանքի մոտ 1 /2-ը թողարկվում է Պրագայի, Բռնո– յի և Պլզենի արդ․ ագլոմերացիաներում։ Ավտոմոբիլաշինությունը Չ–ի ավանդա– կան ճյուղն է։ «Տատրա», «Շկոդա» և Պրագայի (այժմ Գոտվալդի անվ․) գործա– րանները մարդատար և բեռնատար ավ– տոմեքենաներ են թողարկել դեռես XIX դ․ վերջերին։ Չ–ի արդյունաբերության հիմ– նական ճյուղերից է քիմ․ արդյունաբերու– թյունը, որի կարևոր շրջաններն են Միջին Պոլաբիեն և Ստորին Պոլաբիեն։ Արտա– դրում են ծծմբական թթու, սոդա, պլաստ– մասսա, սինթետիկ խեժ, քիմ․ մանրաթել, սինթետիկ կաուչուկ, քիմ․ պարարտա– նյութեր ևն։ Երկրի ամենախոշոր նավթա– վերամշակման գործարանը («Սլովնավթ») գտնվում է Բրտտիսլավայում։ Զարգա– նում է շինանյութերի արտադրությունը։ Չ–ի հնագույն և ավանդական ճյուղերից է ապակու արտադրությունը (հիմնական կենտրոններն են Ցաբլոնեցը, Կարլովի Վարին, ճենապակունը՝ Հորնի Բրժիզան), որն աշխատում է տեղական հումքի (բարձ– րորակ կաոլին) բազայի վրա։ Փայտա– մշակման արդյունաբերությունը մեծ մա– սամբ հիմնվում է տեղական հումքի վրա։ Մեծ զարգացում են ստացել կահույքի և մատիտների արտադրությունը։ Թաղան– թանյութի–թղթի և անտառարդյունաբե– րության կարևոր ձեռնարկությունները կենտրոնացած են Հս․ և Հվ․ Չեխիայում, Միջին և Արլ․ Մլովակիայում։ Զարգացած են տեքստիլ, կարի, կաշվի–կոշիկի ար– դյունաբերությունը։ Բնակչության մեկ շնչին ընկնող կոշիկի արտադրանքով Չ․ աշխարհում գրավում է առաջին տեղը։ Մննդի արդյունաբերությունը աշխատում է գլխավորապես տեղական հումքի բա– զայի վրա և հիմնականում ապահովում է երկրի ներքին պահանջները։ Ավանդա– կան ճյուղերից են շաքարի և գարեջրի ար– տադրությունը։ ճակնդեղաշաքարի ար– տադրությամբ Չ․ աշխարհում գրավում է առաջնակարգ տեղ։ Համաշխարհային ճա– նաչում ունի չեխական գարեջուրը, որի ար–