Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/706

Այս էջը սրբագրված չէ

բուրժուազիայի վերջնական ջախջախու– մից հետո, սկսվել է սոցիալիստական գրականության համար պայքարի նոր փուլ, որը ցուցադրել է չեխերի ու սլովակ– ների առաջադեմ գրական ուժերի միաս– նականությունը։ 50-ական թթ․ սոցիալիստական ռեալիզ– մը դարձավ առաջատար ուղղություն։ Չ–ի գրականության մեջ նկատվեց ձգտում դեպի էպիկական խոշոր կտավները՝ նվիր– ված երկրի պատմության բեկումնային պահերին։ Ստեղծվեցին Չ–ի ժողովուրդ– ների պատմ․ ճակատագիրը մարքսիստա– կան դիրքերից պատկերող գրական գոր– ծեր (Պույմանովա, 1893–1958, Ա․ Զապո– տոցկի, 1884–1957, Ֆ․ Գեչկո, 1905– I960)։ Նոր կյանքի կառուցմանն են նվիր– ված Վ․ Ռժեզաչի (1901–56), Տ․ Ավատոպ– լուկի (1900–72), Բ․ Ռժիգայի (ծն․ 1907) և ուրիշների վեպերը։ Համաշխարհային համբավ ձեռք բերեցին Նեզվալի նոր ստեղծագործությունները («Խաղաղու– թյան երգ», պոեմը, 1950 են)։ Այդ տարի– ների գրական լավագույն գործերից են նաե Զավադայի, Ֆ․ Գրուբինի (1910–71), 8ա․ Կայնարի (1917–71), Ցա․ Կոստրա– յի (1910–75), Պ․ Գորովի (1914–75), Վ․ Միգալիկի (ծն․ 1926), Շ․ ժարայի (ծն․ 1918) բանաստեղծությունները։ 50-ական թթ․ կեսերին պայքար ծավալ– վեց նորմատիվային հակագեղարվեստա– կան միտումների դեմ, որ երեան էին եկել սոցիալիստական շինարարության թեմա– տիկան յուրացնելիս։ Լույս տեսան ստեղ– ծագործություններ, որոնցում գրողները ձգտում էին ցույց տալ պատմ․ պրոցեսի և արդիականության շարժման իրական բար– դությունն ու հակասականությունը (Ցա․ Օտչենաշեկ, ծն․ 1924, Զ․ Պլուգարժ, ծն․ 1913, Ն․ Ֆրիդ, 1913-76, Ա․ Բեդնար, ծն․ 1914)։ Սլովակյան արձակի մեջ սո– ցիալիստական ռեալիզմի աչքի ընկնող նվաճում եղան Վ․ Մինաչի (ծն․ 1922) «Սե– րունդ» (մ․ 1–3, 1958–61) եռերգությու– նը, Ռ․ Ցաշիկի (1919–60) «Մեռածները չեն երգում» (1961) վեպը, Նովոմեսկու նոր բանաստեղծություններն ու պոեմ– ները, Կայնարի, Մ․ Վալեկի (ծն․ 1927) և ուրիշների պոեզիան։ 1960-ական թթ․ կեսերին Չ–ի գրականու– թյան մեջ սկսեցին սաստկանալ նիհիլիս– տական միտումները, որոնք հաճախ վե– րաճում էին սոցիալիստական իրականու– թյան ժխտման, ուժեղացավ արմ․ մոդեռ– նիզմի՝ «նոր վեպի», աբսուրդի դրամայի, «կոնկրետ» պոեզիայի ազդեցությունը։ Գրական մամուլում տարածվեցին հետա– դիմական մոդեռնիստական, նեոավան– գարդիստական, ստրուկտուրալիստական և այլ տեսություններ։ Բայց արդեն 70-ական թթ․ սկզբներին Չ–ի գրականու– թյան մեջ վերականգնվեց ժառանգորդու– թյունը՝ նախորդ շրջանի լավագույն ավան– դույթներով։ Հետագայում զարգացավ սո– ցիալիստական պոեզիան (Ջավադա Ա․Պլավկա, ծն․ 1907, Ցո․ Ռիբակ, ծն․ 1904, Տաուֆեր, ի․ Սկալա, ծն․ 1922,Մ․ Ֆլորիան, ծն․ 1931, Վ․ Գոնս, ծն․ 1938 և ուրիշներ)։ Պատմավեպի ժանրում հանդես եկան Ռժի– գան, Մ․ Վ․ Կրատոխվիլը (ծն․ 1904), Ցո․ Տոմանը (1899-1977), Վ․ Վ․ Նեֆը (ծն․ 1909), Գ․ Զելինովան (ծն․ 1914)։ Հակաֆաշիստ, թեմային է նվիրված Ի․ Կրշենեկի (ծն․ 1939), Զ․ Պլուգարժի (ծն․ 1913), Ցա․ Պապպի (ծն․ 1929), Վ․ Շվենկովայի (ծն․ 1937), է․ Զվոնիկի (ծն․ 1933), Վ․ Շիկուլայի (1936) վեպերն ու վիպակները։ Արդիականության բա– րոյա–էթիկական ու հասարակական սուր խնդիրներն են դրված Ցա․ Կոլարովայի (ծն․ 1919) «Իմ տղան և ես» (1974), Ցա․ Կո– զակի (ծն․ 1921) «Սուրբ Միխալը» (1971), «Սպիտակ հովատակը» (1975) և «Արագի– լի բույնը» (1976) վեպերում։ 1945-ից հե– տո չեխոսլով․ գյուղի նոր ոսլու մասին են պատմում Լ․ Ֆուկսի (ծն․ 1923) և Ցա․ Ցո– նաշի (1919) խոշոր կտավի գործերր։ Ար– տադրական թեման է ընկած Մ․ Ռաֆայի (ծն․ 1934) վիպակների, ի․ Շվեյդայի (ծն․ 1950) վեպի հիմքում։ Սոցիալիստական իրականության նկատմամբ գաղափարա– գեղագիտական մոտեցման նորությամբ են հատկանշվում արձակագիրներ Պ․ Ցա– րոշի (ծն․ 1940), Ի․ Գաբայի (ծն․ 1943), Լ․ Բալեկի (ծն․ 1941), Կ․ Կլեիսի (ծն․ 1933), Ցո․Նավրատիլի (ծն․ 1939), Ցո․ Կոստրգու– նի (ծն․ 1942), Լ․ Շտեպանի (ծն․ 1943) ստեղծագործությունները։ Արդի դրամա– տուրգիայի զարգացման մեջ նկատելի տեղ է գրավում ի․ Բուկովչանը (1921–75), Ցա․ Սոլովիչը (ծն․ 1934), Օ․ Զագրադնիկը (ծն․ 1932)։ 1977-ի դեկտեմբերից գործում է Չեխոս– լովակյան գրողների միությունը։ XIV․ ճարտարապետությունը և կերպ* արվեստը Չ–ի ճարտարապետությունը և կերպար– վեստը զարգացել են Չեխիայի ու աովա– կիայի (տես այդ հոդվածների համապա– տասխան բաժինները) գեղարվեստական ավանդույթների հիման վրա։ Չ․ անկախ պետության ստեղծումը (1918) նպաստել է երկու պատմ․ մարզերի մշակույթների վե– րելքին, նրանց հետագա մերձեցմանը։ 1920–30-ական թթ․ Չ–ի արվեստի զար– գացման վրա մեծ ազդեցություն են գոր– ծել 1917-ի Հոկտեմբերյան սոցիալիստա– կան մեծ հեղափոխությունը, Հունգ․ և Ալով․ սովետական հանրապետություննե– րի (1919) կարճատե գոյությունը, կոմու– նիստական և բանվորական շարժումների ուժեղացումը։ Բուրժ․ պետության պայման– ներում Չ–ի գեղարվեստական մշակույթի զարգացման ընթացքը եղել է հակասա– կան։ Առաջադիմական ազգ․ ուղղությունը կազմավորվել և ամրապնդվել է մոդեռ– նիստական միտումների դեմ պայքարում։ 1920–30-ական թթ․ ճարտ․ մեջ նեոկլա– սիցիզմի կարճատե տարածումից հետո կազմավորվել է ֆունկցիոնալիզմի ազգ․ դպրոցը (Չեխիայում՝ Ցո․ Գոչարի, Կ․ Գոն– զիկի, Ցո․ Հավլիչեկի, Սլովակիայում՝ է․ Բելլուշի կառույցները)։ Կատարվել են շինարարության տիպայնացում և ինդուս– տրացում, բնակելի համալիրների ռացիո– նալ հատակագծում (Զլին քաղաք, այժմ՝ Գոտվալդով, Բրատիսլավայի և Կոշիցեի տների համալիրները)։ ժող․ կյանքին, արդի իրականությանն են անդրադարձեւ տարբեր ուղղությունների արվեստագետ– ները՝ իրենց գործերում դիմելով կուբիզ– մի, էքսպրեսիոնիզմի և ֆովիզմի արտա– հայտչամիջոցներին (Վ․ Բենեշի, Ցո․ Չա– պեկի, Վ․ Ռաբասի, Ռ․ Կրեմլիչկայի երվւ– նագրերն ու գրաֆիկան, Օ․ Գուտֆրյոյնդի քանդակները՝ Չեխիայում, Մ․ Բենկայի, Մ․ Ա․ Բազովսկու, Ցա․ Ալեքսիի, Մ․ Գա– լանդայի երվւնագրերն ու գրաֆիկան՝ Սլովակիայում)։ 1920-ին հիմնադրվել է հեղաՓոխական արվեստագետների «Դե– վետսիլ» միավորումը, որի նպատակն էր ստեղծել պրոլետարական արվեստ։ 1920-ական թթ․ բանվոր դասակարգի կյանքը պատկերել են գրաֆիկներ Վ․ Մա– շեկը, Ֆ․ Բիդլոն (Չեխիա), Կ․ Սոկոլը (Ալովակիա), գեղանկարիչ Կ․ Բաուերը (Ալովակիա)։ Ֆաշիզմի հարձակման շըր– շանում միասնական հակաֆաշիստ, ճակատ են կազմել տարբեր ուղղություն– ների արվեստագետներ։ Ամրապնդվել է քաղ․ գրաֆիկան (Բիդլո, Ցո․ Չա– պեկ)։ 1930-ական թթ․ վերջի –1940-ական թթ․ սկզբի հակապատերազմական թեմա– ներով կոմպոզիցիաներում, ինչպես և ֆա– շիստ․ օկուպացիայի պայմաններում Չ–ի ժողովրդի պայքարն ու տառապանքը ար– տացոլող նկարներում ուժգին դրսեորվել է դրամատիզմն ու հերոսական շունչը (Չեխիայում՝ Վ․ Սիխրայի, Վ․ Տիտելբախի, Սլովակիայում՝ Վ․ Հլոժնիկի, Ցա․ ժելիբս– կու, Ցու․ Նեմչիկի, Ց․ Մայերնիկի գոր– ծերում)։ Ֆաշիստ, օկուպացիայից Չ–ի ազատա– գրումից (1945) և ժողովրդա–դեմոկրատա– կան կարգերի հաստատումից հետո զար– գացել են ազգ․ մշակույթի լավագույն ավանդույթները։ Կառուցվել են արդի խո– շոր արդ․ ձեռնարկություններ (Կոշիցեի մետալուրգիական կոմբինատը), ամբար– տակներ ու հիդրոէլեկտրակայաններ՝ Լա– բա, Վլտավա, Օրագա գետերի վրա։ Հիմ– նադրվել են արդ․ նոր քաղաքներ (Մլա– դա Բոլեսլավ, Օստրավա–Պոոուբա, Գավ– իրժով են)։ Քաղաքների արվարձաններում աճել են բարեկարգ բնակելի զանգված– ներ։ Ստեղծվել են գեղարվեստական լուծ– մամբ արտահայտիչ հասարակական շեն– քեր, տրանսպորտային կառույցներ։ 1940-ական թթ․ վերջերին–1950-ական թթ․ սկզբին իրենց նշանակությունը պահ– պանել են XX դ․ 1-ին կեսի ռեալիստական ավանդույթները։ Շատ արվեստագետնե– րի գործեր հարստացել են նոր, սոցիա– լիստական բովանդակությամբ։ Արդ․ բնա– նկարներ, աշխատանքի և ազգ ․-ազատա– գրական պայքարի թեմաներով կոմպոզի– ցիաներ են ստեղծել գեղանկարիչներ և գրաֆիկներ է․ Ֆիլլան, Ցո․ Բրոժը, Վ․ Սեդ– լաչեկը (Չեխիա), Վ․ Հլոժնիկը, Օ․ Դու– բայը, Ռ․ Դուբրավեցը, Ցա․ ժելիբսկին, Բ․ Հոֆշտադերը (Ալովակիա)։ Նոր ծաղկ– ման են հասել գրաֆիկական դիմանկարը (Մ․ Շվաբինսկի) և քանդակագործությունը (Ցա․ Լաուդա, Կ․ Լիդիցկի), գեղանկար– չական բնանկարը (Ցա․ Սլավիչեկ, Բ․ Դվորսկի, Ֆ․ Ցիրոուդեկ՝ Չեխիայում)։ Սլովակիայում ժող․ կյանքի բանաստեղ– ծորեն ընդհանրացված պատկերներ են ստեղծել գեղանկարիչներ Ցա․ Ալեքսին․ Մ․ Ա․ Բազովսկին, Լ․ Ֆուլլան, գրաֆիկ– ներ Վ․ Խմելը, Մ․ Չեխովան։ Չեխիայում զարգացել է մոնումենտալ–դեկորատիվ արվեստը (Վ․ Սիխրայի խճանկարները, Վ․ Տիտելբախի ֆրեսկոները) և դեկորա– տիվ կիրառական արվեստը (ապակի, գործվածքներ, խեցեղեն, մեդալագործու–