Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/713

Այս էջը սրբագրված չէ

ՉԵՄԲԵՐձԻ Նիկողայոս Կարապետի (Նի– կոլայ Կարպովիչ) [11(24)․8․1903, Ցարս՝ կոյե Սելո (այժմ՝ Պուշկինո)–22․4․1948, Մոսկվա], հայ սովետական կոմպոզիտոր։ Բաշկիր․ ԻՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1944)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ստեղծա– գործության առաջին դասատուն եղել է մորեղբայրը՝ Ա․ Սպենդիարյանը, որը և օգնել է նրան նոտագրելու իր առաջին երկերը (սոնատինա, պրելյուդներ, 2 քայ– լերդ են)։ 1923–28-ին սովորել է Սոսկվա– յի կոնսերվատորիայում (Ա․ Ալեքսանդրո– վի դասարան), ուսման տարիներին գրել 2 լարային կվարտետ, փողային գործիք– ների և դաշնամուրի կվինտետ, ջութակի կոնցերտ, «Պիոներիա» սյուիտ՝ շեփորի և դաշնամուրի համար, «Հայաստան» սյուիտ՝ ձայնի և դաշնամուրի համար։ Եղել է Սոսկվայի կոնսերվատորիայում ստեղծված «Արտադրական կոլեկտիվի» («Պրոկոլլ») կազմակերպիչներից, մաս– նակցել ՌԱՊՄ–ին («Российская ассоциа– ция пролетарских‘музыкантов»)։ 1937– 1938-ին եղել է ՍՍՏՄ կոմպոզիտորների միության Մոսկվայի կազմակերպության վարչության նախագահ։ Մշակել է ռուս․, հայկ․, ուզբեկ․, տաջ․, մոլդավ․ ու բաշկիր, ժող․ երգեր։ Գրել է «Տաջիկական սյուիտ» (1932), «Ուզբեկական սյուիտ» (1938), «Ռուսական նախերգանք» (1936), «Կար– լուգաս» («Ծիծեռնակ») բաշկիր, օպերա (1941, բեմ․ 1942) են։ Լավագույն գործե– րից է «Պարային սյուիտ»-ը սիմֆոնիկ նվա– գախմբի համար (1940), հիմնված հայկ․ ժող․ երաժշտության տարրերի օգտագործ– ման վրա։ Նշանակալից են երրորդ կվար– տետը (1943, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946), «Հայաստան» սիմֆոնիա–պոեմը (1944, հրտ․ 1961), Հայկական երգերը՝ ձայնի և լարային կվարտետի համար (1945)։ Մ․ Մուրադյան․

ՉԵՄԻՏՈԿՎԱձԵ, գյուղ ՌՍՖԱՀ Կրասնո– դարի երկրամասի Սոչիի Լազարեսկի շըր– ջանում, շրջկենտրոնից 10 կմ հվ–արլ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, չերքեզ– ներ։ Սովետական տնտեսությունն զբաղ– վում է բանջարաբուծությամբ, պտղաբու– ծությամբ, ծխախոտի և թեյի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, կինո, բուժկայան։ Հայերը եկել են շրջակա գյու– ղերից, 1930-ին։

ՉԵՄՊԻՈՆ (անգլ․ champion, ուշ լատ․ campio – մարտիկ), մարզական ընկերու– թյունների, կազմակերպությունների, որ– պես չեմպիոնատ անցկացվող պաշտոնա– կան մարզական մրցումների հաղթող (թիմ կամ մարզիկ)։ Չ–ներ են կոչվում նաե առանձին մարզաձեերի առաջնություննե– րի, համալիր մրցումների (օլիմպիական խաղեր, սպարտակիադաներ են) հաղթող– ները։ Ռ․ Մեչիքսեթյան

ՉԵՄՊԻՈՆԱՏ, Որեէ մարզաձեի բարձր մակարդակի պաշտոնական մարզական մրցումներ (որոշակի կոլեկտիվների կամ տերիտորիայի՝ շրջան, քաղաք, մարզ, երկիր, մայրցամաք, աշխարհ), առաջնու– թյան խաղարկում հաղթողին՝ չեմպիոնին (մարզիկ կամ թիմ) որոշելու նպատակով։ Որոշ դեպքերում «Չ․» և «առաջնություն» հասկացությունները տարբերակվում են (օրինակ, ֆուտբոլի, հոկեյի մեծահասակ– ների ՍԱՀՄ Չ․ և պատանիների, մարզա– կան ակումբների համամիութենական առաջնություն նույն մարզաձեերից)։ Եր– բեմն Չ․ են կոչվում որեէ ցեղի լավագույն կենդանուն (շուն, ձի) որոշելու նպատակով կազմակերպված ցուցահանդես–մրցում– ները։ «ՉԵՅՋ․ ՄԱՆՀԱԹԸՆ 0ԱՆԿ» («Chase Man– hattan Bank»), տես Մոնոպուիա կապի– աափստական հոդվածի Բանկային մոնոպոլիաներ բաժինը; ՉԵՅՆ (Chain) էռնստ Բորիս (ծն․ 1906), անգլիական կենսաքիմիկոս, Լոնդոնի թա– գավորական ընկերության (1949), ԱՍՀՄ ԳԱ արտասահմանյան (1976) անդամ։ Ավարտել է Բեռլինի համալսարանը (1930)։ Աշխատել է Քեմբրիջի կենսաքիմիայի ինստ–ում (1933–35), Օքսֆորդի համալ– սարանում (1935–48), 1948–61-ին եղել է Հռոմի քիմ․ մանրէաբանության միջազգա– յին կենտրոնի դիրեկտոր․ 1961-ից Լոնդո– նի համալսարանի կենսաքիմիայի պրոֆե– սոր է։ Հիմնական աշխատանքները վե– րաբերում են մանրէային հակաբակտե– րիային նյութերի, ինսուլինի ազդեցու– թյան մեխանիզմի, մանրէաբանական ար– դյունաբերության տեխնոլոգիայի, լիզեր– գինաթթվի առաջացման, սնկային մետա– բոլիտների ուսումնասիրմանը։ 1939-ին գլխավորել է պենիցիլինի ստացման և մաքրման աշխատանքները, պարզել նրա քիմ․ կառուցվածքը։ Նոբելյան մրցանակ (1945, Ա․ Ֆլեմինգի և Հ․ Ֆլորիի հետ)։

ՁԵՆԴՈՒ, քաղաք Չինաստանի հվ–արմ․ մասում, Մինցզյան գետի հովտում, Սի– չուան նահանգի վարչական կենտրոնը։ 2,56 մլն բն․ (1980)։ Տրանսպորտային խոշոր հանգույց է, ինդուստրիալ կենտրոն։ Կա մեքենաշինություն, մետաղամշակու– թյուն, քիմ․, տեքստիլ, սննդի, փայտա– մշակման, կաշվի արդյունաբերություն, գեղ․ արհեստագործություն։ Գործում է ՋԷԿ։ Ունի համալսարան։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ IV դ․, 221–63-ին եղել է Շու, 908– 965-ին՝ Հոու Շու կայսրությունների մայ– րաքաղաքը։ 1644–46-ին գրավվել է Չժան Այան Չժունի ապստամբ բանակի կողմից։ XVII դ․ 2-րդ կեսից դառնում է Սիչուան նա– հանգի վարչական կենտրոնը։ Մ․ թ․ սկըզբ– ներին Չ․ հռչակված էր դիպակների ար– տադրությամբ և երբեմն կոչվել է Ցզին չեն («դիպակների քաղաք»)։ ճարտ․ հու– շարձաններից հայտնի են Ցինյանգուն («Սե այծի պալատ») պալատը (XIII դ․), Բաոգուանսի վանքը, Ուխոուցի տաճարի համալիրը (XVI –XVIII դդ․)։ Չ–ում է Աի– չուան նահանգի թանգարանը, Դու Ֆուի տուն–թանգարանը։ Տեղացիները Չ․ անվանում են նաև Փոքր Պեկին։ ՁԵՆ4ԻԼԵՐ, հայաբնակ գյուղ Թուրքիա– յում, Բուրսա վիլայեթում, Ակն լեռան ստորոտին։ 1909-ին ուներ մոտ 1500 շունչ հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագոր– ծությամբ, ձիթահանությամբ, շերամա– պահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով, և ուխտատեղի (Անարծաթ Վարդապետ)։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սա– կավաթիվ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՉԵՉԵՆԱ–ԻՆԳՈ№Ա4ԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈ–

ՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱ– ՊԵՏՈհծՅՈԻՆ, Չ և չ և ն ա–Ի ն գ ու շ fa- թի ա, ՌԱՖԱՀ կազմում։ Որպես ինքնա– վար մարզ կազմավորվել է 1934-ի հունվ․ 15-ին, 1936-ի դեկտ․ 5-ից՝ ԻԱԱՀ։ Տարա– ծությունը 19,3 հզ․ կմ2 է, բն․՝ 1170 հզ․ (1981)։ Ունի 14 շրջան, 5 քաղաք, 4 քտա։ Մայրաքաղաքը՝ Գրոզնի։ Պետական կարգը։ Չ–Ի․ ԻՍՍՀ սոցիա– լիստական համաժողովրդական պետու– թյուն է, սովետական ինքնավար հանրա– պետություն։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978-ին։ Պետ․ իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գե– րագույն սովետն է, նստաշրջանների միջե ընկած ժամանակամիջոցում՝ նրա նախա– գահությունը։ Գերագույն սովետը կազ– մում է հանրապետության կառավարու– թյուն՝ Մինիստրների խորհուրդ, ընտրում Գերագույն դատարան։ ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետում Չ–ի․ ԻԱԱՀ–ից ընտրվում է 11 դեպուտատ։ Պետ․ իշխանության տեղական մարմիննե– րը ժող․ դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սո– վետներն են։ Չ–Ի․ ԻՍՍՀ դատախազին նշանակում է ՍՍՀՄ գլխավոր դատախա– զը՝ 5 տարի ժամկետով։ Բնությունը։ Չ–Ի․ ԻՍՍՀ գտնվում է Մեծ Կովկասի հս–արլ․ լանջին և հարակից Չեչենական հարթավայրում ու Թերեք– Կումայի դաշտավայրում։ Հվ–ում ձգվում է Մեծ Կովկասի Կողքային լեռնաշղթան (Թեբուլոսմթա լեռ, 4493 մ), որից հս․ զու– գահեռաբար ձգվում են ժայռոտ, Արոտա– վայրային, Սե լեռներ կուեստային լեռ– նաշղթաները։ Ավելի հս․ Չեչենական հար– թավայրն է, ապա՝ Թերեք–Կումայի դաշ– տավայրը։ Արմ–Ում Թերեք–Աունջայի բարձրությունն է։ Կան նավթի ու գազի հանքավայրեր։ Կլիման ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –3°Շ–ից մինչե –5°C է, հուլիսինը՝ 21–25°C։ Տա– րեկան տեղումները 600–1200 մմ են, վե– գետացիայի շրջանը՝ 190 օր։ Չ–ի․ ԻՍՍՀ–ի տարածքով է հոսում Թերեքը՝ Աունջա, Ար– դուն, Ասսա և այլ վտակներով։ Տիրապե– տում են շագանակագույն, բաց շագանա– կագույն հողերը, կարբոնատային սեա– հողերը, լեռներում՝ լեռնաանտառային և լեռնամարգագետնային հողերը։ Թերեք– Կումայի դաշտավայրում տարածված է օշինդրաաղուտային, Չեչենական հարթա– վայրում՝ шшфսատանային և անտառա– տափաստանային բուսածածկույթը։ Ան– տառները գրավում են 361 հզ․ հա (հանրա– Վեդենի շրջանի լեռներում