մեխանիկական գործարանները։ Զարգա– նում է շինանյութերի արդյունաբերությու– նը, որը թողարկում է ցեմենտ, աղյուս, կրաքար, հավաքովի երկաթբետոնե կա– ոուցվածքներ (Չիրի Ցուրտ, Արդուն)։ Կան նաև սննդի (մսի, կաթի, շաքարի, գինու, գարեջրի, հացի, պահածոների), Փայտա– մշակման և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։ Գյուղատնտեսությունը։ 1980-ին ցան– քատարածությունները կազմել են 451,7 հզ․ հա (որից ոոոգվող հողերը՝ 148,3 հգ․ հա)։ 1980-ին հանրապետությու– նում կար 44 կոլեկտիվ, 102 սովետա– կան տնտեսություն։ Գյուղատնտեսու– թյան աոաշատար ճյուղերն են պտղաբու– ծությունը, խաղողագործությունն ու բան– ջարաբուծությունը։ Զարգանում են նըր– բագեղմ ոչխարաբուծությունը, մսակաթ– նատու անասնապահությունն ու թռչնա– բուծությունը։ 1981-ին Չ–Ի․ ԻՍՍՀ–ում կար 168,5 հզ․ խոշոր, 745,5 հզ․ մանր եղջերա– վոր անասուն։ Տրանսպորտը։ Երկաթուղիների երկա– րությունը 460 կմ է, ավտոճանապարհն ե– րինը՝ 2609 կմ (1980)։ Երկաթուղային խոշոր հանգույց է Գուդերմեսը։ Գրոզնին ավիագծերով կապվում է Մոսկվայի և այլ քաղաքների հետ։ Զարգացած է խողովա– կաշարային տրանսպորտը։ Առողջապահությունը։ 1980-ին գործել է 83 հիվանդանոցային հիմնարկություն՝ 11․2 հզ․ մահճակալով (1 հգ․ բնակչին՝ 9,7 մահճակալ), 556 ֆելդշերամանկա– բարձական կետ, կանանց կոնսուլտացիա, մանկական պոլիկլինիկա և ամբուլատոր– պոլիկլինիկային այլ հիմնարկներ, սան– համաճարակային 19 կայան։ Աշխատել են 2,9 հզ․ բժիշկ (430 բնակչին՝ 1 բժիշկ) ե 8․2 հգ․ միջին բուժաշխատող։ Հայտնի են բալնեոլոգիական՝ Սերնովոդսկ, կլիմա– յական՝ Արմխի կուրորտները։ Գործում են 9 առողջարան և հանգստյան տներ։ ժողովրդական կրթությունը, կուլ– տուր–լուսավորական և գիտական հիմ– նարկները 1980–81 ուս․ տարում հանրակրթական դպրոցներում սովորել է 277 հզ․ աշակերտ, միջնակարգ մասնագիտական ուս․ հաս– տատություններում՝ 14,9 հզ․, բուհերում (Չեչենա–Ինգուշական համալսարան, Գրոզնու նավթային ինստ․, Պետ․ մանկա– վարժական ինստ․), 12,5 հզ․ ուսանող, նախադպրոցական հիմնարկներում դաս– տիարակվել են 5,82 հզ․ երեխա։ Գործել են 420 մասսայական գրադարան, 3 թան– գարան (Գրոզնիում), 418 ակումբային հիմնարկ, 380 կինոկայանք, 3 թատրոն, ֆիլհարմոնիա, կրկես։ Բոլոր գիտ․ հիմնարկներն ստեղծվել են սովետական իշխանության տարիներին։ Հնագույն ԳՀԻ–ներն են՝ «ԳրոզԳՀԻ» (հիմնվել է 1928-ին), պատմության, սո– ցիոլոգիայի և բանասիրության ինստ․ (1962)։ Գործում են նաև նավթային ար– դյունաբերության Հյուսի ս–Կովկասյան գիտահետազոտական և նախագծային ինստ–ը (1965), Չեչենա–Ինգուշական պետ, գյուղատնտ․ Փորձակայանը (1944), բան– ջարաբուծության և պտղաբուծության գի– տահետազոտական կայանը (1973) ևն։ Գիտական աշխատանքներ են տարվում բուհերի ամբիոններում։ Մամուլը, ռադիոհաղորդումները, հե– ռուստատեսությունը Լույս են տեսնում -«Լենինյան նեկ» («Լե– նինյան աղի», չեչեներեն, 1923-ից), «Սեր– դալո» («Լույս», ինգուշերեն, 1923-ից), «Գրոզնենսկի ռաբոչի» («Грозненский рабочий», ռուս․, 1917-ից), «Կոմսոմոլսկոյե պլամյա» («Комсомольское пламя», ռուս․, 1928-ից) հանրապետական թերթերը։ Վերահաղորդվում են կենտրոնական ռա– դիո– և հեռուստատեսային ծրագիրը։ Տե– ղական հաղորդումները տրվում են չեչե– ներեն, ինգուշերեն և ռուս․։ Գրականությունը Չեչեն․ U ինգուշ, գրականությունները զարգացել են Հոկտեմբերյան հեղափոխու– թյունից հետո՝ որպես սովետական գրա– վոր գրականություններ։ Չեչեն, գրակա– նության հիմնադիրը Ս․ Բադուևն է (1904– 1943)՝ գեղարվեստական առաջին տպա– գրված ստեղծագործությունների («Քաղց», 1925, վիպակ, «Պետիմատ», 1930, վեպ ևն) հեղինակը։ Ավելի ուշ հրատարակվել են Շ․ Այսխանովի (1907–37), Ն․ Մուզաևի (ծն․ 1913) պիեսներն ու պոեմները։ 30-ական թթ․ սկզբներին երևան են եկել լատ–ի հիմքի վրա չեչեն, առաջին այբու– բենը ստեղծող Խ․ Օշանի (1898–1977) հոդվածներն ու պիեսները։ Չեչեն, գրա– կանության ինտենսիվ զարգացումն սկըս– վել է 1950-ական թթ․։ Հրատարակվել են Ս․ Արսանովի (1889–1968) «Երբ ճանաչ– վում է բարեկամությունը» (ռուս․) պատմա– հեղափոխական վեպը, որը դարձել է չեչեն, արձակի ուղենիշը, ինչպես նաև Ա․ Մամակաևի (1918–58), Մ․ Մամակաևի (1910–73), Մուզաևի, Ռ․ Ախմատովայի (ծն․ 1928) բանաստեղծությունների ժողո– վածուները։ 1960–70-ական թթ․ զարգա– ցել են ակնարկի ու վիպակի ժանրերը, գրվել ժամանակակից թեմաներով վեպեր (Մուզան, Մ․ Իսաևա, 1899–1977, Զ․ Աբ– դուլաև, ծն, 1926, Մ․ Մուլաև, ծն․ 1920, Մ․ Մուսան, ծն․ 1915, Ու․ Գայսուլթանով, ծն․ 1920)։ Պատմական անցյալի գեղար– վեստական իմաստավորումն է բնորոշ Մ․ Մամակաևի, Ա․ Այդամիրովի (ծն․ 1933) վեպերին, К Օշանի «Կրակոտ տարիներ» (գիրք 1–4, 1959–64) եոերգությանը։ Ինգուշ, գրականության առաջին տպա– գիր ստեղծագործությունը Զ․ Մալսագովի (1894–1935) «Աղջկա առևանգումը» (1923) պիեսն է։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին տպագրվել են Ջ․ Ցանդիևի, Մ․ frui- շագուլգովի (1904–77), Ի*․ Օսմիևի (ծն․ 1909) և ուրիշների հայրենասիրական, հա– կաֆաշիստական բանաստեղծություննե– րը։ 1950-ական թթ․ գրականությունն սկը– սել է ինտենսիվորեն զարգանալ։ Լույս են տեսել Մուտալիևի, Ցանդիևի, Մ․ Օզիևի (ծն․ 1904) բանաստեղծությունների ժողո– վածուները, Բ․ Զյազիկովի (1908–65), Ա․ Վեձիժևի (ծն․ 1919) վիպակները։ Բա– րոյական դաստիարակության, կոմունիս– տական բարոյախոսության հաստատ– ման խնդիրներին է նվիրված Մ․ Չախկիևի (ծն․ 1938) «Ոսկե սյուներ» (1966) ինգու– շական գրականության առաջին վեպը։ Ինգուշական դրամատուրգիան, որ իր ուղին սկսել է 20-ական թթ․ Զ․ Մալսագովի և Մուլատիևի պիեսներով, 1950-ական թթ․ վերջերին և հետագա տասնամյակներին հասել է էական հաջողությունների (Բա– զորկին, Չախկիև և ուրիշներ)։ ճարտարապետությունը և կերպար– վեստը։ Չ–Ի–ի տարածքում գեղարվես– տական մշակույթի հնագույն նմուշները վերաբերում են մ․ թ․ ա․ Ill–I հզ․։ Պահ– պանվել են Մկյութա–սարմատյան (մ․ թ․ ա․ VII դ․–մ․ թ․ IV դ․), ալանների (VIII– XIII դդ․), մոնղոլա–թաթար․ (XIII դ․– XV դ․ սկիզբ) ժամանակաշրջանների ճարտ․ և կերպարվեստի հուշարձաններ։ XI–XIII դդ․ քրիստոնեական պաշտա– մունքային ճարտ․ մեջ զուգորդվել են վրաց․ և տեղական շինարարական ավան– դույթները։ Միջնադարում Չ–Ի–ի լեռնային շրջաններում կոպիտ մշակված քարից կառուցվել են ամրություններ (Վերին Ալ– կոլն գյուղի մոտ), բնակելի և ռազմի աշ– տարակներ (օր․, Կեզենոյ, Թարգիմ, Խոյ, էգիկալ, էր զի գյուղերում, բոլորը՝ XIV– XYIII դդ․)։ Մարալանջերի լեռնային գյու– ղերի կողքին տեղ են գտել բազմաթիվ վերգետնյա, կիսագետնափոր և գետնա– Փոր դամբարաններ, ինչպես և գերեզման– ների ստելաներ (օր․, «Մեռյալների քա– ղաք» Ցոյ–Պեդե, Մալխիստա գյուղի մոտ, XI–XVIII դդ․)։ Համարյա բոլոր գյուղերն ունեցել են երկթեք վերերկրյա դամբա– րանների նմանող սրբարաններ։ XVIII դ․– XX դ․ սկզբի ժող․ տները լեռներում քա– րից և Փայտից են, 1–2-հարկանի, հարթ տանիքով, բազմասենյակ, հարթավայ– րում4 ուղղանկյուն, հում կամ թրծված աղ– յուսից, կղմինդրածածկ, շրջափակող սրա– հով։ Չ–Ի–ի ժող․ արվեստում զարգացած են եղել Փայտի և քարի վրա փորագրու– մը, ոսկերչությունը, մետաղի գեղարվես– տական մշակումը, փայտե, կավե և պղնձե սպասքների, թաղիքե գորգերի պատրաս– տումը, ոսկե և արծաթե թելերով ասեղ– նագործությունը։ XIX դ․ կեսին ստեղծա– գործել է չեչեն դիմանկարիչ Պ․ Զ․ Զախա– րովը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հե– տո վերակառուցվել է Գրոզնին (հատկա– պես 1950-ական թթ․, ճարտ–ներ՝ Զ․ Մ․ և Ցա․ Մ․ Բերկովիչներ, Բ․ Ъi Ֆեդոտով, Լ․ Ի․ 1սաիտ)։ Գուդերմես և Մալգոբեկ քաղաքներում կառուցվում են բազմաթիվ կուլտուր–կենցաղային շենքեր, բնակա– րաններ, գյուղերում՝ ընդարձակ տներ և արդի տնտ․ շինություններ։ 1939-ին ստեղծ– վել է Գրոզնու, 1967-ից՝ ՄՄՀՄ ճարտարա– պետների միության Չեչենա–Ինգուշա– կան մասնաճյուղը։ Չ–Ի–ի սովետական կերպարվեստում զարգացած են պատմ․ և կենցաղային ժանրերը, դիմանկարը և բնանկարը (գեղանկարիչներ՝ Ե․ Ն․ Գայ– դուկովա, Ա․ Գ․ Գրիգորյանց, Ի*․ Ցու․ Դա– դաև, Դ․ Գ․ Իդրիսով, Ն․ Գ․ Լատիշև, գրաֆիկներ՝ Օ․ Ռ․ Չուբարով, Լ․ Ի․ Ցա– րիցինսկի), քանդակագործությունը (Վ․ Պ․ Աստապով, Ի․ Դ․ Բեկիչև, Վ․ Դ․ Մալյու– կով, Ռ․ Ի․ Մամիլով, Ա․ Ն․ Մաֆրոնով), գրքի նկարազարդումը (Ե․ Մ․ Տոկարև, Ա․ Ա․ Տուլաձե)։ 1939-ին ստեղծվել է Չ–Ի․ ԻՄՄՀ–ի սովետական նկարիչների միությունը (1968-ից Չ–ի․ ԻՄՄՀ նկարիչ– ների միություն)։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/715
Այս էջը սրբագրված չէ