Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/716

Այս էջը սրբագրված չէ

Երաժշտությունը։ Չեչենների և ին– գուշների երաժշտությունը շատ ընդհան– րություններ ունի։ ժող․ երաժշտությանը բնորոշ է դիատոնիկ կաոուցվածքը, խըմ– բ երգային և գործիքային ստեղծագործու– թյունների երկձայնոլթյոլնն ու եռաձայ– նությունը։ Մեղեդիներում բացակայում են խրոմատիգմներն ու մեծացրած սեկուն– դաները։ Ռիթմիկան սուր է, հաճախակի են չափերի փոփոխումն ու տրիոլների և ռիթմական զույգ բաժանումների հերթա– գայումը, հատկապես պարեղանակներում (սիրված պարը ւեզգինկան է)։ ժող․ մե– ղեդիները, դրանցից են՝ հերոսավիպական երգերը (իլլի, իլլեշ), առանձնանում են ժանրերի բազմազանությամբ։ Իոքբերգե– րից՝ նազմա (սովորաբար երկձայն և եռաձայն, կատարում են տղամարդիկ), էշարշ, հալհարան յիշ (կատարում են կա– նայք), նվագվող մեղեդիներից՝ լադուգա յիշ։ ժող․ նվագարաններից են4 դեչք–փոն– դուր (լարային–կսմիթավոր), աթուխ–փոն– դուր (լարային–աղեղնավոր), փողային– ներ՝ շեդտգ (սրինգ), զուռնա, մաա, հար– վածայիններ՝ վոտա (երկկողմ թմբուկ), ժիրգիա (դափ), տարածված է արլ․ հար– մոնի կան։ XX դ․ սկզբին ժող․ երաժշտության պրո– պագանդողն էր Աբդուլ Մուսլիմ Մուհա– մեդովիչ Մագոմանը։ Հոկտեմբերյան հե– ղափոխությունից հետո ակտիվացել է երաժշտ․ բանահյուսության գրառման աշ– խատանքը։ 1918-ին հրատարակվել է Ա․ Շերիպովի «Չեչենական երգերից» ժո– ղովածուն։ 1920-ական թթ․ չեչենների և ինգուշների բանահյուսությունը ուսում– նասիրել են Ա․ Ա․ Դավիդենկոն և Ե․ Ա․ Կոլեսնիկովը, պրոպագանդել՝ Վ․ Շ․ Դա– գաեը, Ա․ է․ յսամխոեը, Ս․ Լ․ Մագոմեդովը, Ս․ Ց․ Ցուգաեը, ինչպես և Ա․ Ի․ Ալեքսան– ղրովը։ ժող․ երաժիշտներից են՝ հարմո– նահարներ Ու․ Դիմաեը, Ե․ Դանուկաեան, աշուղներ Բ․ Սուլեյմանովը, Ի․ Բատաեը, Ի․ Ցիցկիեը։ Չեչենական երաժշտ․ բա– նահյուսությունը հավաքելու գործում մեծ ավանդ ունի պրոֆեսիոնալ երաժշտարվես– տի սկզբնավորողներից մեկը՝ կոմպո– զիտոր և դիրիժոր Դ․ Հ․ Մեպուռնովը, որն ակտիվորեն մասնակցել է երաժշտ․ ուսումնարանի (1936) և վերակառուցված ժող․ գործիքների նվագախմբի (1935) կազ– մակերպմանը։ Հանրաճանաչ են Ու․ Ա․ Բեկսուլթանովի «Հանուն սովետների իշ– խանության» սիմֆոնիան (1967), «Լեռնե– րի ասքը» (1963), «Դոմար» (1966) սիմֆ․ պոեմները, դաշնամուրի և նվագախմբի կոնցերտը (1973), «Վայնախյան էսքիզ– ներ»^ (1974)։ Վոկալ և կամերային–գոր– ծիքային երաժշտության ասպարեզում է ստեղծագործում Ս․ Ու․ Դիմաեը, էստրա– դային երաժշտության՝ Ա․ Մ․ Շահբուլա– տովը։ Հանրապետությունում գործում են (1977) ֆիլհարմոնիան (1938), ֆիլհար– մոնիայի սիմֆ․ նվագախումբը (1939), պարի «Վայնախ» անսամբլը (1939), ժող․ ստեղծագործության տունը (1938), երաժշտ․ ուսումնարանը (1936, Դրոզնի), Հանրապետական կուլտ–լուս․ ուսումնա– րանը (1961), 31 երաժշտ․ դպրոց․ Թատրոնը։ Չեչենների և ինգուշների թատերարվեստի ակունքները հնագույն անցյալում են։ Դա են վկայում թափառա– շրջիկ երաժիշտների երգերն ու ասքերը, հարսանեկան ու թաղման ծեսերը։ Հոկ– տեմբերյան հեղափոխությունից հետո ըս– կըսվել է ինքնագործ, ապա նաև պրոֆե– սիոնալ թատերարվեստի զարգացումը։ Ազգ․ դրամատուրգիան ստեղծվել է գլխա– վորապես սիրողական խմբերի մասնա– կիցների ցանքերով (Ի․ էլդարխանովի «Ծերոլնոլ երիտասարդ կինը», Դ․ Շա– րիպովի «Ալիբեկ–հաշի Զանդակսկի», Զ․ Մալսագովի «Աղջկա առեանգումը», «Վրեժ» են)։ Պրոֆեսիոնալ թատերարվես– տի զարգացումն սկսվել է Դրոզնու Չե– չենական թատրոն–ստուդիայի (1931) ստեղծումով (1933-ից Չեչեն, դրամատի– կական թատրոն)։ 1933-ին Օրջոնիկի– ձեոլմ բացվել է ինգուշ, թատրոն–ստու– դիան, որը, 1934-ին միավորվելով Չե– չեն․ դրամատիկական թատրոնին, կոչ– վել է Չեչենա–Ինգուշ․ դրամատիկական թատրոն։ Պրոֆեսիոնալ կադրերը կրթվել են նաև Ռուսթավելու անվ․ վրաց․ թատրո– նում, Մոսկվայի թատերարվեստի, Լենին– գրադի թատրոնի, երաժշտության և կի– նոյի ինստ–ներին կից ստուդիաներում, դարձել առաջատար դերասաններ (ՌԱՖԱՀ վաստ․ արտիստ Ցա․ Զուբայրաե, Չ–ի․ ԻԱԱՀ Ժող․ և ՌԱՖԱՀ վաստ․ արտիստ Շ․ Ալիեա, Չ–Ի․ ԻԱԱՀ Ժող․ արտիստներ Ա․ Իսաեա, Խ․ Խակիշեա, Ա․ Համիդով, Վ․ Տատան և ուրիշներ)։ Առաջին պրոֆե– սիոնալ ռեժիսորներն են՝ Դ․ Բաթուկաեը, Մ․ Աոլցաեը և Ռ․ Խակիշեը։ 1942-ին թատ– րոնը կոչվել է К Նուրադիլովի անունով։ Թատրոնի առաջընթացում մեծ դեր ունեն ռեժիսորներ Ա․ Տուգանովը, Մ․ Ալիլին, Ա․ ճխարտաշվիլին, Դ․ Բաթուկաեը, Մ․ Մինաեը, Լ․ Դորկայան, կոմպոզիտոր– ներ՝ Դ․ Մեպուռնովը, Ա․ Ալեքսանդրովը, նկարիչներ՝ Մ․ Աաղյանը, ի․ Դամրեկե– լին, Մ․ Մագոմաեը և ուրիշներ։ Հանրա– պետությունում գործում են (1977) Iv․ Նու~ րադիլովի անվ․ Չեչենա–Ինգուշ․, Լերմոն– տովի անվ․ ռուս․ (1938) թատրոնները, Չեչենա–Ինգուշ․ տիկնիկային թատրոնը (1936), շուրջ 30 ժող․ թատրոն, 4500 ինք– նագործ կոլեկտիվ։ Գրկ․ Рыжиков В․ В․, Гребенщи– ков П․ А․, Зоез С․ О-, Чечено-Ингушская АССР․» Грозный, 1971; Российская Федера– ция․ Европейский Юго-Восток․ Поволжье․ Северный Кавказ, М․, 1968 (серия «Совет– ский Союз»); Очерки истории Чечено-Ингуш– ской АССР, т․ 1–2» Грозный, 1967–72; Гриценко Н․ П․, Экономическое раз– витие Чечено-Ингушетии в пореформенный период (1861–1900 гг․), Грозный, 1963; 3 о е в С․ О․, Промышленность Чечено-Ин– гушской АССР за 50 лет, Грозный, 1972; Очерк истории чечено-ингушской литерату– ры, Грозный, 1963; Т а г а е в В․ А․, Ш а- баньянц Н․ Ш-, Декоративно-приклад– ное искусство Чечено-Ингушетии․ (Альбом), Грозный, 1974; Гольдштейн А․ ф․, Средневековое зодчество Чечено-Ингушетии и Северной Осетии, М․, 1975; Речмен- ский Н․ С․, Музыкальная культура Че– чено-Ингушской АССР, М․, 1965․

ՁԷՁԵՆԷՐԵՆ, չեչենների լեզուն։ Պատկա– նում է իբերա՜կովկասյան լեզվաընտա– նիքի ն ա խ յ ա ն խմբին։ Մեծ մասամբ խոսվում է Չեչենա–Ինգուշ․ ԻԱՍՀ–ի կենտրոնական և արլ․ շրջաններում, Դա– ղըստանի ԻԱԱՀ իյասավյուրտի շրջա– նում։ խոսողների թիվը՝ 756 հզ․ (1979)։ Տրոհված է մի քանի բարբառների։ Հըն– չյունական համակարգում կան երկբար– բառներ, երկար և ումլաուտացված ձայ– նավորներ, ռնգային բաղաձայններ։ Այ– բուբենը ստեղծվել է Հոկտեմբերյան հե– ղափոխությունից հետո՝ նախ արաբագիր, 1927-ից՝ լատինագիր, 1938-ից՝ ռուսագիր։

ՉԵՉԵՆՆԵՐ (ինքնանվանումը՝ ն ա խ ճ ո), ժողովուրդ։ Բնակվում են Հյուսիսային Կովկասում, առավելապես՝ Չեչենա–Ին– գուշ․ ԻԱԱՀ–ի կենտրոնական և արլ․ շըր– ջաններում (բնակչության մոտ 48%–ը) և Դաղստանի ԻՍՍՀ իյասավյուրտի շրջա– նում։ Ընդհանուր թիվը ՍՍՀՄ–ում՝ 756 հզ․ (1979)։ Խոսում են չեչեներեն։ Հավա– տացյալները սուննի մահմեդականներ են։ Չ․ պատկանում են Հյուսիսային Կովկա– սի արմատական բնակիչների թվին։ VII դ․ հայկ․ «Աշխարհացոյց»-ում հիշատակված են նախճամատեանք անունով։ Սկզբնա– կան շրջանում բնակվել են լեռներում՝ բաժանվելով տարածքային խմբերի։ XV – XVI դդ․ սկսել են վերաբնակվել Թերեքի և նրա վտակների հովիտներում։ Սովետա– կան իշխանության տարիներին վերացվել է Չ–ի անգրագիտությունը, ստեղծվել գիր, աճել ազգային մտավորականություն, զարգացել են արվեստն ու գրականությու– նը։ Պատմության, տնտեսության, մշակույ– թի մասին տես նաև Չեչենա–Ինգուշւս– կան ԻՍՍՀ հոդվածում։ Գրկ․ Народы Кавказа, т․ 1, М․, 1960․

ՁԵՅԵՐԵԿ, ճալա, գյուղ Վրաց․ ՍՍՀ Ախալցխայի շրջանում, շրջկենտրոնից մոտ 3 կւէ հվ–արլ․։ Բնակչությունը՝ հա– յեր, վրացիներ։ Միավորված է Մինազայի սովետական տնտեսության հետ։ Զբաղ– վում են պտղաբուծությամբ և անասնա– պահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ա– կումբ, կինո, հիվանդանոց։ Հայերը եկել են էրզրումի վիլայեթից, 1828-ին։