Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/74

Այս էջը սրբագրված չէ

Ս՜ՈՒԼՉԱՑՈհՄ (անգլ․ mulch – ծղոտով, գոմաղբով ծածկել), հողի համատարած կամ միջշարքերի ծածկումը մուլչով (մուլ– չաթղթով, տորֆի մանրուքով, գոմաղբով, կոմպոստով, թափված տերևներով ևն)։ Կիրառվում է բանջարային, պտղատու, հատապտղատու, դեկորատիվ և այլ բույ– սերի աճեցման ժամանակ։ Մ․ նվազեց– նում է միջշարքային մշակության վրա ծախսվող աշխատանքները, դրականորեն է ներգործում բույսերի աճման պայման– ների և հողի բերրիության վրա․ կրճա– տում է գոլորշիացումը հողի մակերևույ– թից, պակասեցնում օրվա ընթացքում դրա ջերմաստիճանի տատանման ամպլիտու– դը, պաշտպանում դաշտի մակերևույթը հողատարումից, կանխում հողի կեղևի առաջացումը, ընկճում մոլախոտերի աճը ևն։ Մ․ որպես կանոն բարձրացնում է գյու– ղատնտ․ բույսերի բերքատվությունը, հատկապես երաշտի ենթակա շրջաննե– րում։ Պակաս արդյունավետ է ծանր և գերխոնավ հողերում, նույնիսկ կարող է բերքատվությունը նվազեցնել։ ՍՍՀՄ տա– փաստանային շրջաններում, որտեղ հող– մերը հաճախակի են, որպես մուլչ և հա– կաէրոզիոն միջոց կարելի է օգտագործել հացահատիկային բույսերի խոզանը։

ՄՈՒԼՏԱՆ, քաղաք Պակիստանի Փենջաբ նահանգում, Չինաբ գետի ափին։ 544 հզ․ բն․ (1972)։ Տնտ․ կարևոր կենտրոն է, տրանսպորտային հանգույց։ Կա տեքս– տիլ (գլխավորապես բամբակեղենի), քիմ․, ապակու և սննդի արդյունաբերություն։ Գազամուղով կապված է Սուիի գազի հանքավայրերի հետ։ Գեղարվեստական արհեստների (խեցեգործություն, գորգա– գործություն ևն) հնագույն կենտրոն է։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ I հազարամյակում։ Ս՚ՈհԼՏԱՏՈհԼԻ (Multatuli, իսկականը՝ էդուարդ Դաուես Դ և կ կ և ր, Dekker, 1820–1887), նիդերլանդացի գրող, քննա– դատական ռեալիզմի ներկայացուցիչ։ Հայտնի է դարձել «Մաքս–Հավելաար կամ Նիդերլանդական առևտրական ընկերու– թյան սուրճի աճուրդները» (1859, հրտ․ Մուլտատուլի 1860, հայ․ հրտ․ 1956) վեպով, որտեղ մերկացրել է գաղութակալությունը։ «Սիրո նամակներ» (1861) կենսագրական նա– մակավեպում, «Նիդերլանդական Հնդկաս– տանի ազատ աշխատանքի մասին» (1862) հրապարակախոսական գրքույկում Մ, քննադատել է կապիտալիստական հա– սարակությունը աւքբ ողջությամբ։ Բուրժ․ բարոյախոսությունը, քաղ․ կարգը, կրո– նը մերկացրել է նաև «Զրույց ճապոնացի– ների հետ» (1862), «Զրույցներ» (1869, հրտ․ 1870) գործերում և հատկապես «Գա– ղափարներ» (հ․ 1–7, 1862–1877) մոնու– մենտալ երկում։ Լուսավորական իդեալ– ների ոգով է գրված Մ–ի «Իշխանների դպրոց» (1872) դրաման։ Երկ․ Սայիդ և Ադինդա, Ե․, 1926։ ՄՈհԼՏԻ․․․ (<լաա․ multum – շատ), բարդ բառերի մաս, որը ցույց է տալիս բազ– մաքանակություն, բազմակիություն, օրի– նակ, մուլտիմիլիոնատեր ևն։

ԱՈՒԼՏԻՊԼեՏՈհԹՅՈՒՆ (< լատ․ multi– plex – բազմակի, բազմապատիկ), ատո– մի կամ մոլեկուլի լրիվ ացինի հնարավոր դիրքորոշումների թիվը (к) տարածու– թյան մեջ։ Ըստ քվանտային մեխանիկայի՝ к= 2Տ +1 (Տ–ը սպինային ըվանաային թիվն է)։ Կենտ թվով (N) էլեկտրոններով համակարգերի դեպքում Տ= 1/2, 3/2, 5/2,․․․ և Մ․ զույգ է (к– 2, 4, 6․․․)։ Այդպիսի համակարգերի համար հնարավոր են դուբլեւոային, կվարտետային, սեկստե– տային և այլ քվանտային վիճակներ։ Եթե N-ը զույգ է, ապա Տ= 0, 1, 2,․․․, և Մ․ կենտ է (к= 1, 3, 5․․․)․ այդ դեպքում հնարավոր են սինգլետային, տրիպլետային, կվին– տետային և այլ վիճակներ։ Մ․ որոշում է այն ենթամակարդակների թիվը, որոնք առաջանում են սպին–ուղեծրային փոխազ– դեցության հետևանքով էներգիափ մա– կարդակի տրոհումից (մ ու լ տ ի պ լ fa– in ա յ ի ն տրոհ ու մ, որը հանգեց– նում է սպեկտրային գծերի տրոհման)։ ՄՈհԼՏԻՊԼԻԿԱՏՈՐ (<լատ․ multiplico – բազմացնել, ավելացնել), կառավարվող համակարգի ելքային մեծության վրա դրական հակադարձ կապի բազմապա– տիկ ազդեցության չափը բնութագրող գործակից։ Օրինակ, ներճյուղային հա– կադարձ կապի արդյունքը (սեփական արտադրության արտադրանքի սպառու– մը) X = ^tt у արտահայտության 1–m մեջ բնութագրվում է l/(l-m) Մ–ով, որտեղ у-ը ապրանքային արտադրությունն է (մուտքային մեծությունը), x-ը՝ համա– խառն արտադրանքը (ելքային մեծությու– նը), m-ը՝ ճյուղի համախառն արտադրան– քի բաժինը, որն օգտագործվում է սեփա– կան կարիքների համար, կամ համա– խառն արտադրանքի ներճյուղային ծախ– սումների գործակիցը։ Միջճյուղային հաշ– վեկշռում Մ–ի դեր է կատարում լրիվ ծախ– սումների գործակիցների մատրիցը։ 1 /(1-ո) Մ․, որտեղ ո–ը ազգային եկամտում ոչ արտադրական սպառման ծախսումնե– րի բաժինն է, հայտնի է Քեյնսի Մ․ անու– նով։ Այն բնութագրում է ազգային եկամտի (z) և կապիտալ ներդրումների (k) հարա– բերակցությունը (հաշվի առնելով հակա– դարձ կապի արդյունքը), որն արտահայտ– վում է ազգային եկամտի մի մասի վերջ– նական սպառումով՝ z= ––– *k կախ– վածության մեջ։ <․ Սարգսյան

ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՏՈՐ 1․ մեքենայի լիսեռի պտտման հաճախականությունը մեծաց– նող սարքավորում (օրինակ, բարձրաց– նող ատամնավոր փոխանցումը), 2․ հե– ղուկի ճնշումը բարձրացնող սարքավո– րում (օրինակ, պոմպերում և հիդրավլի– կական այլ մեքենաներում ու հարմա– րանքներում), 3․ լուսանկարչական ապա– րատի հարմարանք՝ մեկ թիթեղի (ժապա– վենի) վրա մի քանի նեգատիվներ ստա– նալու համար, 4․ գունավոր տպանմուշնե– րի միաժամանակյա ստացման սարք։

ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻԱ (< լատ․ multiplica- tio – բազմացում), կինոնկարահանման եղանակ, երբ կինոժապավենի վրա սևեռ– վում են անշարժ գրաֆիկական (գրա– ֆիկական Մ․) կամ ծավալային (ծավա– լային Մ․) պատկերները։ Նկարահանվող օբյեկտի շարժման յուրաքանչյուր փուլ սևեռվում է մի կադրի վրա։ Մի շարք այդ– պիսի կադրերի հաջորդականությունը կամ կինոպրոյեկտումներն ստեղծում են նկա– րահանվող օբյեկտի շարժման տպավո– րություն։ Մ․ կիրառվում է սյուժետային և այլ ժանրի կինոնկարներում տարբեր բարդ կամ դժվար դիտարկվող պրոցես– ների լուսաբանման և տարբեր տեսակի մակագրությունների պատրաստման հա– մար։

ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՅԻՈՆ ԿԻՆՈ, կինոարվես– տի տեսակ, որի երկերն ստեղծվում են նկարված կամ ծավալային օբյեկտների շարժման առանձին հաջորդական փուլե– րի նկարահանմամբ։ Մուլտֆիլմերը լի– նում են նկարչական և ծավալային (տիկ– նիկային)։ Մ․ կ–ի միջոցներն օգտագործ– վում են նաև գեղարվեստական և գիտա– հանրամատչելի ֆիլմերում։ Նկարչական մուլտիպլիկացիան սկըզբ– նավորել է ֆրանս․ ծաղրանկարիչ է․ Կոլը, 1908-ին։ Ծավալային մուլտֆիլմի հիմնա– դիրն է ռուս կինոռեժիսոր, օպերատոր և նկարիչ Վ․ Ատարեիչը («Գեղեցկուհի Լյու– կանիդան», 1912)։ Մ․ կ–ի զարգացմանը մեծապես նպաստել է ամերիկացի կինո– ռեժիսոր Ու․ Դիսնեյի ստեղծագործությու– նը։ Նրա մուլտֆիլմերը՝ «Սպիտակաձյու– նիկը և յոթ թզուկները» (1938), «Բեմբի» (1942), 1920–30-ական թթ․ ստեղծած կար– ճամետրաժ սերիաները՝ իրենց մշտա– կան հերոսներով աչքի են ընկել հնարա– միտ, տեխնիկապես հիանալի լուծված կոմիկական տրյուկներով, նկարչական կերպարների դիմախաղի և շարժումների արտահայտչականությամբ, երաժշտ․ և հնչյունային ձևավորմամբ։ Արմ․ Մ․ կ–ի ականավոր ներկայացուցիչներից են Դ․ Ֆլեյշերը, Ս․ Բասուստովը, Զ․ Հաբլեյը (ԱՄՆ), Զ․ Հալասը, Զ․ Բաթչելորը (Անգ– լիա), Պ․ Գրիմոն (Ֆրանսիա) և ուրիշներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մ․ կ․ լայնորեն զարգացել է Չեխոս– լովակիայում (6ի․ Տրնկա, Հ․ Տիրլովա), Բուլղարիայում (Թ․ Դինով), Լեհաստա– նում (Վ․ Գերշ, 6ա․ Լենիցա), Ռումինիա– յում (0ո․ Պոպեսկու–Գոպո), Հարավսլա– վիայում (Դ․ Վուկոտիչ, Վ․ Միմիցա) և այլ երկրներում։ Սովետական առաջին մուլտֆիլմերն ստեղծվել են 1924-ին։ Լայն համբավ են վայելում սովետական մուլտիպլիկատոր– ներ Ի․ Իվանով–վանոյի, Վ․ և Զ․ Բրում– բերգների, Մ․ Ցեխանովսկու, Լ․ Ատամա– նովի, Ֆ․ Ւփտրուկի, Բ․ Ստեպանցևի, Ի․ Գուրվիչի, Բ․ Դյոժկինի, Վ․ Կոտյոնոչ– կինի, Վ․ Լիվանովի, Վ․ Բախտաձեի և ուրիշների անունները։ Սովետական մուլտֆիլմերն աչքի են րնկնում թեմատիկ լայն ընդգրկումով, խորը հումանիզմով, ժանրային բազմազանությամբ, դասական և արդի նկարչության հնարքների, ժող․ արվեստի ավանդույթների հմուտ օգտա