Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/75

Այս էջը սրբագրված չէ

գործմամբ։ Բազմաթիվ մուլտֆիլմեր նըշ– վել են միշազգային կինոփառատոների մրցանակներով։ 1936-ին ՍՍՀՄ–ում ստեղծվել է գեղար– վեստական մուլտֆիլմերի ստուդիա՝ «Սոյուզմուլտֆիլմ»։ Մուլտֆիլմերի արտա– դրությունը յուրացվել է գրեթե բոլոր հան– րապետական կինոստուդիաներում։ Հայկ․ առաշին մուլտֆիլմերն ստեղծել է ռեժ․ Լ․ Ատամանովը «Հայֆիլմ» ստուդիայում («Շունն ու կատուն», 1938, ըստ Հ․ Թումանյանի, «Տերտերն ու այծը», 1941)։ Մուլտֆիլմերի կանոնավոր արտադրությունը ՀՍՍՀ–ում ստեղծվել է «Մի կաթիլ մեղր» ֆիլմով (ռեժ․4 Վ․ Պոդպոմոգով, 1970)։ Այս բնագավառում աշխատում են Ս․ Անդրանիկյանը («Արևի հարսնացուն», 1971), Ռ․ Բաբայանը («Պույ–պույ մուկիկը», 1971, «Անընկճելին», 1981), Ա․ Միրաքյանը («Սխալ արտահայտություն», 1972), Ռ․ Սահակյանցը («Աղվեսագիրք», 1975, «Կիկոսի մահը», 1980), Լ․ Սահակյանը («Հազար ու մի խաղ», 1981) և ուրիշ կինոռեժիսորներ ու նկարիչներ։ է․ Մանուկյան

ՄՈՒԼՏԻՊՈԼ (< մոնչւոի․․․ և հուն․ лоХос;– բևեռ), բազմաբևեռ, որոշակի սիմետ րիա ունեցող էլեկտրական լիցքերի («բևեռների») համակարգի բնութագիր։ Համակարգի ստեղծած ստատիկ կամ փոփոխական էլեկտրամագնիսական դաշտը համակարգի չափերի (г) համեմատությամբ մեծ հեռավորությունների (R) վրա կարելի է ներկայացնել որպես տարբեր /-կարգի Մ–ների դաշտերի վերադրում։ Զրոյական կարգի Մ․ լիցքն է, 1-ին կարգինը՝ դիպողը, 2-րդ կարգինը՝ քվադրու– պոչը, 3-րդ կարգինը՝ օկտուպոլը ևն։ Ստատիկ դաշտերի /-կարգի Մ–ի պոտենցիալը R>r դեպքում նվազում է 1/1^+1ձևով և ունի որոշակի անկյունային կախում։ Ցանկացած կարգի տատանվող Մ–ների փո– վ ոխական (ճառագայթվող) դաշտերը առաքվող ալիքների երկարության համե– մատությամբ շատ մեծ հեռավորությունների վրա R-ից կախված են միանման ձևով (1/R) և տարբերվում են միայն անկյունային կախումով, որը նույնն է, ինչ ստատիկ Մ–ների դեպքում։ Մ–ի դաշտի մեծությունն ու անկյունային բաշխումը, ինչպես նաև արտաքին դաշտերի հետ փոխազդեցության էներգիան որոշվում են մուլտիպոլային մոմենտով։ Լիցքերի ստատիկ համակարգի (ej) դեպքում հաստատուն էլեկտրական դաշտի –► ’–► cp(R) սկալյար պոտենցիալը R կետում V ei որոշվում է cp(R)= 7յ" առնչու– թ–ո| 1 թյամբ, որտեղ ո–ն համակարգի i-րդ լիցքի շառավիղ–վեկտորն է։ Եթե n^R, ապա պոտենցիալը կարելի է վերածել շարքի րստ աստիճանների։ Պարզագույն к դեպքում, դիպոլի դաշտն ստեղծվում է մեծությամբ հավասար երկու տարանուն լիցքերով, քվադրուպոլի դաշտը՝ հավասար մեծության չորս լիցքերով, որոնք տեղավորված են զուգահեռագծի գագաթներում այնպես, որ յուրաքանչյուր կողմը միացնում է տարանուն լիցքերը։ Մագ– նիսական Մ–ները կիրառվում են համակարգի մագնիսական հատկությունները նկարագրելու համար։ Քանի որ մագնիսական լիցքեր գոյություն չունեն, ուստի վեկտոր–պոտենցիալի շարքի վերածումը (նման է սկալյար պոտենցիալի վերածմանը) սկսվում է մագնիսական դիպոլից։ Փոփոխական դաշտերի համար վերածումը ըստ Մ–ների կարևոր նշանակություն ունի ճառագայթման դասական տեսության, անտենաների տեսության մեջ ևն։ Այն հատկապես օգտակար է ճառա– գայթման դաշտի քվանտացման դեպքում։ «Մ․» հասկացությունը կիրառվում է նաև փոփոխական ձայնական, գրավիտացիոն և այլ դաշտեր նկարագրելու համար։

Գրկ․ Ландау JL Д․, ЛифшицЕ․ М․, Теория поля, 6 изд․, М․, 1973 (Теоретическая физика, т․ 2)․ Ա․ Դանագուչյան

ՄՈՒԼՏԻՊՈԼԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ, շարժվող լիցքերի համակարգի էլեկտրա– մագնիսական ճառագայթում, որը պայ– մանավորված է համակարգի էլեկտրական կամ մագնիսական մուլտիպոլային մոմենտների (դիպոլային, քվադրուպոլային, օկտուպոլային ևն) փոփոխությամբ, ընդ որում ճառագայթող համակարգի չափերը շատ փոքր են էլեկտրամագնիսական ճառագայթման ալիքի երկարությունից։ Առավել ինտենսիվ է էլեկտրական դիպոլային (կամ պարզապես դիպոլային) ճառագայթումը։ Դրանից համեմատաբար ավելի թույլ է մագնիսական դիպոլային (կամ պարզապես մագնիսական) և էլեկտրական քվադրուպոլային (կամ պարզապես քվադրուպոլային) ճառագայթումը, է՛լ ավելի թույլ է մագնիսական քվադրու– պոլային և էլեկտրական օկտուպոլային ճառագայթումը ևն։ Տես նաև Մուչաիպու և ճառագայթում։ Ա․ Դանագաւյան

ՄՈՒԼՏԻՎԻԲՐԱՏՈՐ (< մոէէաի․․․ և լատ․ vibro – տատանել), խզվող էլեկտրական տատանումների ռելաքսացիոն գեներատոր։ Բաղկացած է երկու ուժեղա– ցուցիչներից, որոնք իրար հետ կապված են փոխադարձ միշկասկադային դրական հակադարձ կապով։ Տարբերում են սիմետրիկ (կազմված սիմետրիկ սխեմայով, նկ․ 1)ևոչ սիմետրիկ Մ–ներ։ Առաշիննե– Նկ․ 1․ սիմետրիկ մուլտիվիբրա– ւոորի սկզբու նքային էլեկտրական սխեման․ Լւ, Լշ–լամպեր (տրիոդներ), Ru/i և Riu2 –անոդային բեռնվածքներ, Ri, R2–հակադարձ կապի շղթաների դիմադրություն, Ci, C2–հակադարձ կապի շըղ– թաների կոնդենսատորներ, Еш – անոդային սնուցման աղբյուր րում Ti և Т2 աշխատանքային տակտերի (գումարը կազմում է տատանումների պար– բերությունը՝ Ttq) տևողությունը նույնն է (նկ․ 2), իսկ երկրորդներում՝ տարբեր։ Կան Մ–ների բազմաթիվ տարբերակներ․ էլեկտրոնային լամպերով, տրանզիստորներով, տիրիստորներով և ինտեգրալային սխեմաներով։ Առավել լայնորեն կիրառվում են տրանզիստորներով Մ–ները։ Միատիպ տրանզիստորների կիրառման դեպքում Մ–ներում ուժեղացուցիչները գրգըռ– վում են հաջորդաբար, Ti ժամանակա– հատվածում գրգռված վիճակում է գտնը– վում մի ուժեղացուցիչը, իսկ T2 ժամանա– Նկ․ 2․ մուլտիվիբրատորի ելքի ազդանշանի տեսակը․ Тм/ – տատանումների պարբերությունը, Т4 Т2, – աշխատանքային տակտերի տևողությունը, է– ժամանակը կահատվածում՝ մյուսը։ Այդպիսի Մ–ները կոչվում են երկֆազ։ Տարատեսակ տրան– զիստորների կիրառման դեպքում երկու ուժեղացուցիչները գրգռվում են միաժամանակ և այդ վիճակում են գտնվում Ti ժամանակի ընթացքում։ Այնուհետև (համարյա միաժամանակ) անցնում են չգրգռված վիճակի Tշ ժամանակով։ Այդպիսի Մ․ աշխատանքի սկզբունքով նման է տրան– զիստորով բլոկինգ–գեներատորին։ Ավտո– մատիկայի, հաշվողական և չափիչ տեխնիկայի, այդ թվում և ժամանակի ռելեի ԹՀՄ–ների մատուցող և ձևավորող սարքերում Մ․ կիրառվում է որպես իմպուլսների գեներատոր, հաճախականության բաժանարար, իմպուլսների ձևավորիչ, ոչ կոնտակտային անշատիչ ևն։ Մյուս ռելաքսացիոն գեներատորների նման Մ․ կարող է աշխատել ինչպես ինքնատա– տանման, այնպես էլ արգելակման (սպասող) ռեժիմում։ Բացի երկֆազերից կան նաև բազմաֆազ Մ–ներ, որոնք հաճախ կիրառվում են ինֆորմացիայի ընտրման, հաղորդման և ւիոխակերպման բազմակա– նալային համակարգերում։

ՄՈՒԼՔ (արաբերեն mulk – տիրույթ, սեփականություն, կալվածք), հողային տիրույթի անվանում Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում, Անդրկովկասում արաբական տիրապետության ժամանակաշրջանում։ Մուլք են կոչվել ինչպես խոշոր ավատները, այնպես էլ համայնքի գյուղացուն պատկանող մշակելի հողակտորները։ XVI–XIX դդ․ Իրանում, Ադրբեջանում և Արևելյան Հայաստանում մուլքը հասկացվում էր սեփականությունը հողի, ջրի կամ այլ անշարժ գույքի (այգի, ջրաղաց, ձիթհանք, տուն և այլն) նկատմամբ։ Ժառանգման սեփականության իրավունքով ֆեոդալ–կալվածատերերին պատկանող գյուղերը, ի տարբերություն ծառայության համար տրվող ժամանակավոր–պարգևական հողերի՝ թիուլի, նույնպես մուլքեր էին համարվում։ Մուլքը կիրառվել է նաև թագավորության (իշխանություն, սենիորություն), համայնքի հողային սեփականության իմաստով։ Մուլք ունեցող գյուղատերերը կոչվում էին մալիք (uipuip․malik – սեփականատեր), որոնք կարող էին մուլք համարվող իրենց գյուղից ստանալ ռենտա–հարկի մի մասը։ XVI դարից մինչև XIX դարի սկիզբը մուլք էր կոչվում նաև սեփականատիրության