Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/79

Այս էջը սրբագրված չէ

բավորված են համալիրի հս–արլ․ կող– մում։ Բնակելի սենյակները դասավոր– ված են թաղակապ բաց սրահի շուրջը U կից են պարսպին։ Նրանց վրա 1895-ին կառուցված երկրորդ հարկից պահպան– վել են միայն քարե աստիճանները։ Արլ․ պարսպին կից են թաղածածկ սեղանա– տունը, մթերանոցը։ Համալիրի հս–արմ․ կողմում գտնվում է աղբյուրի փոքրիկ շենքը՝ զուգակցված ջրամբարի հետ։ Մ–ի վանքը ուշ միջնադարի հայ ճարտարա– պետության լավագույն հուշարձանախըմ– բերից է։ Մ․Հասրաթյանդ Ս․ Հովհաննիսյան

ՄՈՒՄԻԱ (արաբ, և պարսկ․), քայքայու– մից արհեստականորեն պահպանած դիակ։ Մահից հետո դին պահելու ձգտումը շատ ժողովուրդների մոտ կապված է եղել հան– դերձյալ կյանքի և հոգու անմահության վերաբերյալ պատկերացումների հետ։ Մարդկանց U սուրբ կենդանիների դիակ– ների զմռսումը լայնորեն կիրառվել է Հին Եգիպտոսում։ Հայտնի Մ–ներից հնա– գույնը եգիպտական 1սետեպխերես թագու– հու (մ․ թ․ ա․ III հազարամյակ) Մ․ է։ Դիակների պահպանումը չորացման մի– ջոցով հպյտնի է եղել Պերուի, Մեքսիկա– յի, Կանարյան կղզիների հին բնակիչ– ներին։ ՍՍՀՄ տարածքում Մ․ հայտնա– բերվել է Ալթայում, Պազիրիկյան դամբա– րանաբլուրների (մ․ թ․ ա․ Y–IY դդ․) պեղ– ման ժամանակ։ Զմռսած դիակներ են հայտնաբերվել խլաթի մերձակա քարայ– րերում։ Մ–ներով դամբարանները սովորաբար պարունակում են հարուստ գույք, և դը– րանց պեղումները արժեքավոր նյութեր են ընձեռում հին հասարակությունների կենցաղի, մշակույթի, արվեստի և կրոնի վերաբերյալ։

ՄՈՒՄԻԱ, և րկաթի սուսր, բնական գունանյութ, որը պարունակում է (20– 70%) երկաթի օքսիդ (Fe203)։ Լինում է բացից մուգ շագանակագույն։ Մ․ պարու– նակող ներկերը Ա արծնապակիները ժան– գակայուն են և ունեն պատելու մեծ ունա– կություն։

ՄՈՒՄԻՈ, լեռնային բալասան, բնական ծագման կենսաբանորեն ակտիվ նյութ ։խեժանման է, արտահոսում է ժայռե– րի ու լեռների ճեղքերից։ Պարունակում է մեծ քանակությամբ օրգ․ և անօրգանական նյութեր, հիպուրաթթու, ամինաթթուներ, խեժեր, մոմանյութ, բուսական մնացորդ– ներ և միկրոտարրեր։ Պինդ կամ առաձ– գական տձե կտորներ են, ունեն հարթ կամ անհամաչափ ծակոտ կեն մակերե?* վույթ։ Օժտված են բաչասաններին բնո– րոշ հոտով։ Նկարագրված է Մ–ի Հ տարա– տեսակ․ ոսկյա (կարմիր գույնի), արծա– թյա (սպիտակ), պղնձյա (երկնագույն կամ կապույտ) և երկաթյա (սե կամ գորշ դարչնագույն)։ Հանդիպում է Հիմալայ– ներում, Սրաբիայի, Իրանի, ՄԺՀ, ՍՍՀՄ և այլ երկրների լեռներում։ ժող․ բժշկու– թյան մեջ կիրառվում է ավելի քան 2 հզ․ տարի։ Օգտագործվում է ոսկրային հյուս– վածքի վերականգնումն արագացնելու, բրոնխային ասթմայի, տուբերկուլոզի, ստամոքսաաղիքային համակարգի, շըն– չառական ուղիների, միզաքարային, մաշ– կային հիվանդությունների բուժման և վերքերի ապաքինման համար։

ՄՈՒՏԹ, հարթ ծածկեր, կամարներ, թա– ղեր կրող կառուցվածքային տարր՝ մեծ հատվածքի սյուն։ ճարտ․ հնագույն հու– շարձաններում Մ․ եղել է միակտոր քա– րից կամ քարե մեծ կտորներով շար– ված (Եգիպտոս)։ Միջագետքում Մ․ կազմվել է աղյուսաշար, իրար կցված չորս քառանկյունի սյուներից, Հունաս– տանում տարածում չի ունեցել, Հին Հռո– մում մշակվել են տարբեր ձևերի Մ–եր և կիրառվել որպես հիմնական կրող տարր։ Մ–երի գլխավոր տիպերը՝ ուղղանկյուն, եռաթև, խաչաձև կտրվածքներով առկա են հայ ճարտարապետությունում սկսած վաղ քրիստոնեության շրջանից։ Եռաթև Մ–եր ունեն Քասախի, Եղվարդի, Աշտա– րակի Ծիրանավորի (IV–V դդ․) բազիլիկ– ները, խաչաձև Մ–եր (վաղագույն օրինակ– ները Հին Հռոմից հետո Հայաստանում են)՝ Աղցի եռանավ բազիլիկըtVtդա– րից ոչ ուշ ուղղանկյուն Մ–երը վերակա– ռուցվել են խաչաձևի), էջմիածնի (483-ի վերակառուցումից հետո, ըստ Ա․ խաչա– տըրյանի արդեն IV դ․ սկզբից) և Տեկորի (IY–V դդ․) տաճարները, Երերույքի բա– զիլիկը (IV–V դդ․)։ Հետագա զարգացումը Անիի Մայր տաճարի (989–1001, ճարտա– րապետ Տրդատ) տասներկու կամար կրող սյունախրձերով մշակված, փնջաձև Մ–երն էին, որոնք ավելի ուշ համարվել են գո– թական ճարտ․ բնորոշ առանձնահատկու– թյուններից։ Ա․ Զարյան

ՄՈՒՅՈՒՆԿ ՈՒՄ, ավազային անապատ Ղազախական ՍՍՀ հարավում, Կարա– տաու, Կիրգիզական լեռնաշղթաների և Չու գետի ստորին հոսանքի միջև։ Տա– րածությունը մոտ 37 հզ․ կմ2 է, բարձրու– թյունը՝ 300–700 it։ Տիրապետում են կի– սաբուսածածկ, ռելիեֆի տարբեր ձևերով և խորը մասնատված ավազուտները, հանդի– պում են մասնակիորեն մերկացած բար– խանային ավազները։ Տարեկան տեղում– ները 150–200 ւէւէ են։ Հունվարի միջին ջերմաստիճանը –6°Շ–ից մինչև –9,6°C է, հուլիսինը՝ մոտ 26°C։ Մ․ հարուստ է ստորգետնյա ջրերով։ Բուսածածկին բնո– րոշ են սպիտակ սաքսաուլը, գազը, օշինդ– րը, տափաստանային կերասեզը ևն։ Օգտագործվում է որպես արոտավայր, երբեմն՝ հողագործության համար։

ՄՈՒՆԴԱ ԼԵԶՈՒՆԵՐ, կոլ լեզուներ, Հնդկաստանի հնագույն լեզվախմբերից մեկը։ Պատկանում է ավստրա–ասիական լեզվաընտանիքին։ խոսվում է Բիհար, Օրիսա, Մադհյա–Պրադեշ նահանգների որոշ շրջաններում։ Բոլորն էլ անգիր լե– զուներ են։ խոսողների թիվը՝ 7 մլն (1981)։ Մ․ լ–ի մեջ մտնում են քերվարին՝ իր բար– բառներով, կուրկու, քարիա, ջուանգ, սա– վարա և գադաբա լեզուները։ Մ․ լ․ կցա– կան են։ Հնչյունական համակարգը հա– րուստ է։ Առկա են շնչավորի և անշունչի, թվի (եզակի, երկակի, հոգնակի) կարգե– րը։ Հոլովական իմաստներն արտահայտ– վում են շարահյուսական միջոցներով։ Հա– րուստ է բայական համակարգը։ Շարա– հյուսությանը հատուկ է դարձվածների լայն օգտագործումը՝ բայի անդեմ ձևերով։ ՄՈՒՆ ԴԱՆԵՐ, Հնդկաստանի ժողովուրդ– ների խումբ։ Ապրում են գլխավորապես Բիհար նահանգի հվ–ում, Օրիսա և Արև– մտյան Բենգալիա նահանգներում։ Ընդ– հանուր թիվը՝ մոտ 7,5 մլն (1978)։ խո– սում են ւէոմւդւս ւեզոմւերով։ Մ–ի կրոնում ոգեպաշտական հավատալիքները միա– խառնված են հնդուիզմին։ Մեծամասնու– թյունն զբաղվում է հողագործությամբ, սակայն որսորդությունն ու հավաքչու– թյունը դեռևս ունեն կարևոր դեր։ Զար– գացած են բրուտագործությունը, հյուսու– մը, փայտի մշակությունը։ Մ–ի մի մասն աշխատում է լեռնահանքային և մետա– լուրգիական արդյունաբերության մեջ։

ՄՈՒՆԵ–Ս8ՈՒԼԼԻ (Mounet-Sully) Ժան (1841–1916), ֆրանսիացի դերասան։ 1868-ին ավարտել է Փարիզի կոնսերվա– տորիայի դրամատիկական արվեստի դա– սարանը։ Առաջին ելույթն ունեցել է 1863-ին՝ «Օդեոն» թատրոնում։ 1872-ից՝ «Կոմեդի ֆրանսեզ»-ի դերասան։ Լավա– գույն դերերից են՝ Ներոն, Իպոլիտ (Ռա– սինի «Բրիտանիկուս», «Ֆեդրա»), Օրոս– ման (Վոլտերի «Զսփր»), էռնանի, Ռյուի ժ․ Մ ու ն ե–Ս յ ու լ– լ ի ն էդիպ արքա– յի դերում (Սոֆոկ– լեււի «էդիպ ար– քա*․, 1881) Բլազ (Հյուգոյի «էռնանի», «Ռյուի Բլագ»), Համլետ, Օթելլո (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո»)։ 1881-ին Օրանժ քաղաքում (Ֆրանսիա) պահպանված անտիկ թատրո– նում մարմնավորել է էդիպ արքայի (Սո– ֆոկլեսի «էդիպ արքա») դերը, որով սկզբնավորել է հին հուն, և հռոմ․ բեմա– կան ավանդույթների նորօրինակ վերա– ծնունդը։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում։ Մ–Մ․ օժտված էր զորեղ ձայնով, շարժումների քանդակային նըր– բագեղությամբ, պոռթկուն խառնվածքով։ Ավելի մեծ տեղ է տվել կերպարի արտա– քին տպավորիչ մարմնավորմանը, քան հուզականությանը։ Հեղինակ է հուշա– գրությունների ։ Լ․ Սաւէվեսան

ՄՈՒՆԵՏԻԿ, հրապարակներում բարձր ձայնով որևէ նորություն ազդարարող անձնավորություն։ Հնում թագավորները, իշխանները իրենց հրովարտակները, կար– գադրությունները ժողովրդին հաղորդում էին Մ–ների միջոցով։ Մ–ների պաշտոնը վարում էին իշխողների վստահությունը վայելող մարդիկ, որոնք օժտված էին զորեղ ձայնով։ Փոխաբերաբար նշանակում է քարոզիչ, որևէ գաղափարի արտահայտիչ։

ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏ ( < լատ․ munici- pirnn – ինքնավար համայնք), ք ա ղ ա– քապետարան, բուրժուական պե– տություններում տեղական կառավարման և ինքնավարության, որոշ պետություննե– րում (ԱՄՆ, Անգլիա)՝ քաղաքային կառա– վարման մարմին։ Մ․ ընտրում է համա– պատասխան վարչատերիտորիալ միա