դեմ․ «Աստծո սիրույն, այսօրը մեր օրն է, պետք է օգտվինք այս հազվագյուտ պատե– հութենեն և գործադրենք մեր այս փրկա– րար ծրագիրը» (Ե․ Շ ա ր ա ֆ յ ա ն, Տա– րոնի եղեռնը, ականատեսի վկայություն– ներ, Սան Ֆրանցիսկո, 1965, էշ 14)։ Բայց դաշնակցական ջոջ Վ․ Փափագյանը, հա– վատարիմ թուրք, պառլամենտի իր ան– դամությանը, ասաց, «․․․մենք պետք է շատ անտարբեր ցույց տանք ինքզինքնիս, կառավարության դեմ որևէ ցույց չկազ– մակերպենք» (նույն տեղում)։ Ռուբեն Փաշան էլ գտնում էր, որ Տարոնի պաշտ– պանությունը կարող է իրականացվել միայն Սասունի լեռներից, ուստի և հար– թավայրերի (այդ թվում՝ Մշո ու նրա դաշ– տի) ռազմունակ ուժերը պետք է բարձրա– նան այնտեղ։ Դա բացահայտ ոճրագոր– ծություն էր, քանի որ նախ՝ մնացած բնակչությունը (կանայք, երեխաներ, ծե– րեր) մատնվում էր թշնամու հոշոտմանը, երկրորդ՝ հեշտացվում էր թուրքերի հե– տագա հարձակումը Սասունի վրա (նը– րանք հայերից կմաքրեին ամբողջ շրջա– պատը և բոլոր կողմերից կարշավեին լեռ– նաստանի վրա)։ Եվ իրոք, երբ դրությու– նը փոխվեց, նահանջեց ռուս, բանակը, թուրք, զորքերն անմիջապես հարձակվե– ցին անպաշտպան հայության վրա; Այդ վճռական պահին լեղապատառ <Կոմսը» Փախավ Սասուն և միաժամանակ պահան– ջեց, որ այնտեղ մեկնեն Մշո բոլոր մար– տական ուժերը։ Դրան խստորեն առար– կեց Հ․ Կոտոյանը՝ շեշտելով, որ չի կա– րելի լքել ժողովրդին, այլ պետք է «կռվել և մեռնել ժողովրդի հետ և ժողովրդի մեջ» (նույն տեղում, էջ 15)։ Թուրք, կողմը ստեղծված վիճակը հա– մարեց «բարենպաստ» և նախապատրաս– տեց լայն հարձակում։ Այն սկսվեց հու– նիսի վերջին և ընդգրկեց Մշո ամբողջ գավառը, քաղաքն ու բազմաթիվ հայկ․ գյուղերը։ Երբ հունիսի 26-ին թուրք, կառավարչությունը պահանջեց Մշո հայ տղամարդկանց տարագրում (Ուրֆա) և այդ անվան տակ սկսեց խումբ առ խումբ ոչնչացնել նրանց, հայ բնակչությունն այլես չհանդուրժեց այդ անտանելի վի– ճակը և դիմեց անձնվեր գոյամարտի։ Դրությունը շատ ծանր էր, որովհետև թուր– քերն արդեն գրավել էին քաղաքի բար– ձունքները՝ զորքով ու թնդանոթներով, ընդ որում «գերման սպաները կվարեին թուրք հրետանին» (Վ․ Միրագենց, Հայկական ջարդերու փաստաթղթեր, ԿՊ, 1920, էջ 132)։ Հայկ․ թաղամասերը գտնը– վում էին կրակե օղակի մեջ, ոստիկանա– կան ջոկատները կատարում են մասսա– յական ձերբակալություններ ու սպանու– թյուններ, զինված թուրքերը մտնում են հայերի տները և մորթում բնակիչներին, կողոպտում ու հրդեհում տները; Հուսա– հատության եզրին հասած հայերը դիմե– ցին ինքնապաշտպանության, նրանք շտապ կազմակերպեցին մարտական խըմ– բեր և զինվեցին ինչով հնարավոր էր։ Նրանց լավագույն զենքը հրացաններն ու ատրճանակներն էին, բայց դրանք շատ քիչ էին, հատկապես սահմանափակ էր Փամփուշտների քանակը։ Կռվողների մեջ էին տղամարդիկ ու կանայք։ Մնացած բնակչությունը, այդ թվում՝ ծերերն ու երեխաները, մատակարարում էին պարեն, կատարում պաշտպանական ու այլ աշխա– տանքներ։ 1915-ի հունիսի 20–30-ը տեղի է ունե– նում ուժեղ գոտեմարտ՝ մինչև ատամները զինված թուրք, զորքերի ու հրոսակա– խմբերի և Մշո խաղաղ բնակչության միջև։ Թեև հայերը վատ էին զինված, այնուամե– նայնիվ կենաց ու մահու պայքար էին մղում։ Դա իսկական գոյամարտ էր։ Կռի– վը մղվում էր ամեն մի տան համար։ Մար– տերն առանձնապես ուժեղ էին Վերին և Զորի թաղերում։ Թուրք, զորքերը դաժա– նորեն գնդակոծում էին այդ թաղերը 4 բայց հայերը դիմադրում էին և կռվում մինչև արյան վերջին կաթիլը։ Վերին թաղում տեղի ունեցան կատաղի ձեռնամարտեր, որտեղ քաջակորով հայ մարտիկ– ները լուրջ կորուստներ պատճառեցին արյունռուշտ թշնամուն։ Երբ դրությունն արդեն անհուսալի էր, Վերին թաղի հայ կռվողներն ու բնակիչները փոխադրվե– ցին Զորի թաղ, ուր տեղի ունեցավ մշե– ցիների վերջին գոյամարտը թուրքերի դեմ։ Այդ ինքնապաշտպանության կազմա– կերպիչներից քահանա Եղիշե Տեր–Պար– սամյանը, նկարագրելով հայերի օրհա– սական կռիվը, գրել է․ «Թաղը ամբողջ ծուխ ի ու մուխի մեջ է․․․ Ամեն մարդ հասկ– ցած էր, որ վերջին վայրկյաններն է, որ կապրի, ծչ մեկ հույս, ծչ մեկ փրկու– թյուն» (Տ և ր–Պ արսամյան Ե․, Տա– րոնո ինքնապաշտպանությունն ու ջար– դը․ 1914–1915, Ֆրեգնո, Կալիֆոռնիա, 1920, էջ 56)։ Այդպիսի պայմաններում շատերն ինք– նասպան էին լինում, բայց չէին հանձնը– վում։ Միաժամանակ հաջողվեց ճեղք ել թուրք, պաշարման գիծը և մոտ 700 հոգի քաղաքից Փոխադրել լեռները։ Մշո գոյա– մարտի կազմակերպիչ Հ․ Կոտոյանը երեք անգամ վիրավորվեց, բայց չթողեց մար– տական դիրքերը։ Նա նույնիսկ վերջին պահին, երբ հնարավորություն կար, չհա– մաձայնվեց գնալ Սասուն, այլ ասաց․ «Ես պիտի մնամ հոս, պիտի շարունակեմ կռվիլ ու իմ հարազատ ժողովրդին հետ ալ միասին մեռնիլ»։ Երբ սասունցիներից շատերը պահանջեցին օգնության գնալ մշեցիներին, Ռուբեն փաշան ասաց․ «Եր– թանք ալ՝ անօգուտ է․ ոչինչ կարող ենք ընել, մեր ամենալավ գործը պիտի ըլլա ամրանալ և ամրացնել Սասունը և դիմա– դրել․․․ մինչև ռուսական բանակին գալը» (Ա․ Տարոնեցի, Պատասխանատու– ները Տարոնի եղեռնին, Սան Ֆրանցիսկո, 1966, էջ 206)։ Իրականում դաշնակ «ղե– կավարները» ձախողեցին Սասունի ինք– նապաշտպանությունը։ Թշնամին օգտվեց դրանից և հիմնովին ավերեց Մուշը։ Ար– յունարբու գազանը հողմացրիվ արեց ամեն ինչ։ Մուշի բազմահազար հայերից Փրկվեցին ընդամենը 400 հոգի։ Նույն բախտին արժանացան Մշո դաշտի շուրջ 100 հայաբնակ գյուղեր։ Այնուամենայնիվ մի շարք վայրերում հաճախ տարերայնո– րեն հայ բնակչությունը մղեց ինքնա– պաշտպանական կռիվներ։ Այդպես, Մուշ քաղաքի մոտ գտնվող Կառնեն գյուղի բնակիչները ֆիդայի Մկրտչի գլխավորու– թյամբ հուլիսի 11-ին ծանր ու համառ մարտեր են մղում հարձակվող թուրքերի դեմ։ Համարյա բոլորն էլ նահատակվում են, իսկ գյուղը հիմնովին ավերվում։ Չտեսնված խիզախություն են ցուցաբերում Ափջան գյուղի բնէսկիչները։ Ռազմունակ տղամարդիկ կազմում են մարտական խըմ– բեր, իսկ ծերերին, կանանց ու երեխանե– րին պատսպարում եկեղեցում։ Ալիջանցի– ները 4 օր անընդհատ հերոսաբար դիմա– դրում են ն բազմիցս փախուստի մատ– նում հարձակվող թուրքերին՝ նրանց պատ– ճառելով հսկայական կորուստ։ Վերջում ալիջանցիները հարկադրված են լինում թողնել գյուղը և շարժվել դեպի մոտակա լեռները։ Ուժեղ մարտեր տեղի ունեցան Ավրան գյուղում (Աշտիշատի մոտ), որը շրջապատված էր թուրքերով ու քրդերով։ Երբ նրանք հարձակվեցին, գյուղի բնա– կիչները՝ Հայկ Տեր–Վարդանյանի գլխա– վորությամբ (գյուղի մտավորականներից, որն ավարտել էր Դևորգյան ճեմարանը) դիմեցին ինքնապաշտպանության, որը տևեց 10 օր։ Կռիվը մղվում էր ամեն մի տնում, իսկ վերջին կետը եկեղեցին էր․ որը հայերը վերածել էին բերդի։ Ավրանն ընկավ՝ չունենալով այլևս և ոչ մի կենդա– նի հայ շունչ։ Երբ սկսվեց կոտորածը․ Չխուրի շրջանի մի շարք գյուղեր և մաս– նավորապես Վարդենիսի բնակիչները դի– մեցին ինքնապաշտպանության, որը ղե– կավարում էին Հասրաթն ու Մարտիրոսը։ Շրջանի համար ինքնապաշտպանության հարմար դիրք էր Շամբ կոչվող ծանծաղ լիճը, որը պատված էր եղեգնուտով և ուներ մի քանի կղզյակներ։ վտանգված հայ բնակչությունը (մի քանի հզ․ հոգի) հուլի– սի 8-ից Փոխադրվում է այդ եղեգնուտը և 15 օր անընդհատ ուժեղ մարտեր մղում թուրք, չեթեների դեմ, մինչև վրա է հաս– նում ռուս, զորքը, և շուրջ 6 հզ․ հոգի Փրկվում են մահից ու գաղթում Արա– րատյան դաշտ։ Քան լեռան վրա ապաս– տանած 20 հզ․ հայերը չեն կարողանում օգտվել այդ վիճակից՝ սպասելով Մշո դաշտի լրիվ ազատագրմանը։ Այդպիսի սխալ կողմնորոշման հանցավորը Վա– հան Փափազյանն էր, որը, սակայն, ինչ– պես և Ռուբեն Փաշան, փախավ Անդրկով– կաս։ Դաժան մարտեր տեղի ունեցան նաև Ս․ Կարապետի շրջանում, որի մեջ մըտ– նում էին Զիարեթ, Մեղտի, Բադլոլ, Սոր– տար, Պոկլան, Կվարս, Բազու ևն գյուղեր։ Երբ սկսվում է Մշո դաշտի եղեռնը, այդ գյուղերը շրջապատվում են թուրք ու քուրդ զինված հրոսակախմբերով։ Ահեղ վտանգից խուսաւիելու համար գյուղացի– ները (15–20 հզ* մարդ) բարձրանում են Ս․ Կարապետի լեռն ու անտառը և դիմադրում հարձակվող թշնամուն։ Թեև զենքն ու զինամթերքը շատ քիչ էր, բայց նրանք հերոսաբար դիմադրում են։ Ինք– նապաշտպանության կազմակերպմանն ակտիվորեն մասնակցում էին սորտարցի Արամը, գոմսեցիՄոսոնե Մելիքը, վանքի աշխատողներից Ռըպյան Ավետիսն ու Սարգիսը, ուսուցիչ Մկրտիչ Տեր–Մկըրտ– չյանը և ուրիշները։ Նրանք և ժողովրդի մեծ մասը նահատակվում են։ Այդպիսով, ընդհանուր առմամբ, Մշո հայությունը տեղ–տեղ դիմել է, հիմնականում հան– պատրաստից ինքնապաշտպանության և խիստ անհավասար պայմաններում մղել ծանր գոյամարտ ուտվել անհամար զոհեր։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/83
Այս էջը սրբագրված չէ