Ադանայքւ կոտորած 1909) ժամանակ, երբ թուրք, խուժանը Փորձեց չարդեր կազմա– կերպել Մուսա լեռան շրջանում։ Տեղի հայերը ոտքի կանգնեցին և Հաջի Հաբիբ– լիի մոտ խուճապի մատնեցին թուրք, հրոսակախմբերին։ Վրա հասավ առաջին համաշխարհային պատերազմը, և Սվե– դիայի հայությունը ենթարկվեց օսմանյան զորահավաքին ու պատերազմական տուր– քին։ Սակայն թուրք, իշխանությունների կամայականություններին ու բռնություն– ներին չափ ու սահման չկար։ Դրությունն ավելի լարվեց, երբ սկսվեց արևմտահայության բռնագաղթը, և սվե– դիահայերը ականատես եղան զեյթուն– ցիների ծանր վիճակին։ Զեյթունի բողո– քական եկեղեցու քարոզիչ Տիգրան Անդ– րեասյանը, որը բնիկ յողունօլուկցի էր և հազիվ էր փրկվել բռնագաղթից ու 1915-ի հուլիսին վերադարձել իր ծննդավայրը, մանրամասն պատմեց հայության (մաս– նավորապես Զեյթունի) դժոխային կացու– թյան մասին։ Հուլիսի 26-ին տրվեց Քեսա– պի հայության տեղահանման հրամանը, որը տագնապալից ազդանշան էր սվեդիա– հայության համար և պահանջվեց Փրկու– թյան ելք որոնել։ Հուլիսի 29-ին Ցողուն– օլուկում տեղի ունեցավ 6 հայկ․ գյուղերի ներկայացուցիչների ․ խորհրդակցություն, որը մեծամասնությամբ որոշեց դիմել ինք– նապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա։ Թեև զենքը քիչ էր, բայց սվեդիահայերը, առանց կուսակցա– կան խստության, գերադասեցին դիմել անձնազոհ պայքարի, քան հանձնվել թըշ– նամու ողորմածությանը։ Դժբախտաբար, բոլորը չէ, որ ենթարկվեցին խորհրդակցու– թյան որոշմանը։ Մի խումբ հոգևորական– ներ ու հարուստներ փորձում էին համոզել, թե իբր փրկությունը միայն հպատակու– թյան մեջ է, թե մեկուսացված սվեդիահա– յությունը հավանաբար չգաղթեցվի ևն։ Բայց արդեն հուլիսի 30-ին Անտիոքի գայմագամ Մարուֆը հրամայել էր կտզա– յի բոլոր հայերին թողնել իրենց բնակա– վայրերն ու գաղթել։ Դրանից հետո էլ հայ «խոնարհյալները» ուշքի չեկան և, կառչե– լով Մարուֆի հրամանում եղած մի քանի կեղծ խոստումներին (թե իբր գաղթը կլինի ապահով ու խաղաղ, պետությունը երաշ– խավորում է աքսորյալների կյանքն ու կայքը ևն), գերադասեցին բռնել գաղթի ուղին։ Այդ գիծն էին վարում հատկապես Բիթիաս գյուղի քարոզիչ Նոխուդյանը, Քեբուսիեի քահանաներ Մարկոսն ու Մաթևոսը, Սամսոն աղան և ուրիշներ։ Այդպիսի պառակտչական վարքագծի հե– տևանքով ծայր առան անորոշությունն ու տատանումները, և տոացվեց այն, որ Սվեդիայի հայկ․ 6 գյուղերի բնակիչների մի մասը բռնեց կործանարար գաղթի ուղին (նրանց մեծ մասը զոհ գնաց), բայց մնացածը՝ մոտ հինգ հզ․ հոգի, զեն– քի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը և մղեց անօրինակ հերոսամարտեր։ Հայրե– նասեր Տ․ Անդրեասյանի ու մյուս աչքի ընկնող գործիչների ղեկավարությամբ Սվեդիայի հայությունն ունեցած զենքով, պարենով, անասուններով գիշերները բարձրացավ Մուսա լեռը։ Շուտով այն վե– րածվեց իսկական ռազմ, ճամբարի։ Ըս– տեղծվեց հատուկ զինվորական մարմին, որի ճանաչված ղեկավարը դարձավ Ե․ Ցա~ ղուբյանը։ Կարևոր դեր էին կատարում նաև Պետրոս Տմլաքյանը, Պետրոս Թու– թագլյանը և ուրիշներ։ Լեռ բարձրացող– ների մեծ մասը կանայք ու երեխաներ էին։ Եղանակը խոնավ էր ու անձրևային, և պահանջվեց շտապ կերպով վրաններ խը~ Փել, հյուղակներ, խրճիթներ շինել և տե– Մոաալնռցի կին հերոսներից Զինված պատանիներ Մուսալեռցիները ֆրանսիական զրահանավի տախտակամածին ղավորել բնակչությանը։ Դործը որոշ չա– Փով հեշտացավ նրանով, որ լեռան վրա անտառներ կային։ Հատուկ ուշադրու– թյուն դարձվեց պաշտպանական դիրքերի ու պատնեշների կառուցմանը, որի համար կենտրոնացվեց ողջ աշխատունակ բնակ– չությունը; Ռազմիկները ընդամենը 600 հոգի էին՝ սահմանաՓակ քանակությամբ զենքով ու ՓամՓուշտներով։ Լեռան պաշտ– պանությունը բաժանվեց 4 շրջանի (Կըզըլ– ջա, Կուզճըղագ, Տամլաճիք և Կափլան– տուզաղը), ուր ամրացան մարտական ջո– կատները, սահմանվեցին հատուկ դի– տակետեր, պատանիները կատարում էին կապավորների դեր և այլ հանձնարարու– թյուններ։ Հայերը դեռ չէին ավարտել իրենց պաշտպանական աշխատանքները, երբ թշնամին հարձակման անցավ։ Օգոստ․ 7-ին 200 ասկյար Սվեդիայի մուդիր Խա– լիդի գլխավորությամբ սկսեցին առաջին հարձակումը, բայց հանդիպեցին համառ դիմադրության և 6-ժամյա մարտերից հետո կորուստներ տալով, նահանջեցին ելման կետերը։ Թշնամին, իր ուժերը հա– մալրելով, երկրորդ անգամ հարձակվեց օգոստ․ 10-ին։ Այս անգամ շարժվում էր թուրք․ 5 հզ–անոց զորքը՝ թնդանոթների ուղեկցությամբ։ Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ կարիճներն անվեհեր մարտեր էին մղում, այն էլ հորդ անձրևի տակ։ Այդ օրվա ճակատամարտը տևեց 12 ժամ, բայց հայերը չէին նահանջում և ոչ մի քայլ։ Նրանք թշնամուն ետ մղեցին՝ պատճառելով ծանր կորուստներ։ Հայ քաջամարտիկներից էր Հակոբ Ղարա– գյոզյանը, որին ժողովուրդն անվանեց «առյուծ» (ըլլեոն)։ Մահացու վիրավոր, նա ընկերներին ասաց․ <Կաղաչեմ, ինձով մի զբաղիք։ Ես արդեն ինչ որ պիտի ըլլամ, եղած եմ․ դուք գացեք և թշնամիին դիմադրեցեք։ Մանավանդ մի աարակու– սիք վերջնական հաղթանակի վրա։ Մերը պիտի ըլլայ ան» (Հուշամատյան Մուսա լեռան, Բեյրութ, 1970, էջ 334)։ Աչքի ըն– կավ նաև Մարգիս Դապաղյանը։ Օգոստ․ 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում՝ 9 հզ․ կանոնավոր զորքով ու հրոսակախմբերով։ Ընդհանուր հրամա– նատարն էր Ֆախրի փաշան։ Երկու օր ան– ընդհատ ահեղ մարտեր տեղի ունեցան, թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց այնուամենայնիվ հաջողության չհասան, տալով հսկայական կորուստ (ավելի քան 1000 հոգի)՝ նրանք ստիպված էին նորից նահանջել։ Հայերն այս անգամ վերցրին բավականաչափ ռազմավար։ Դրանից հետո թուրքերը միառժամանակ հրաժար– վեցին նոր հարձակումից և որոշեցին պաշարել լեռն ու սովամահ անել հայե– րին։ Նրանք այդտեղ կենտրոնացրին 15 հզ․ զորք։ Մուսա լեռան «բնակիչների» դրությունը խիստ ծանրացավ, քանի որ վերջանում էին պարենն ու ռազմամթերքը։ Պետք էր օգնության դիմել։ Ինքնապաշտ– պանության ղեկավարները նախօրոք մտա– ծել էին այդ ուղղությամբ և հատկապես հույսը դրել դաշնակիցների որևէ մարտա– նավի վրա, որը ծովից կերևա և օգնության կհասնի։ Ազդանշան տալու համար լե– ռան ծովահայաց եզրին բարձրացվեցին 2 «դրոշակ»։ Դրանք լայնատարած սա– վաններ էին, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և գրված՝ «Քրիստոնյա– ները վտանգի մեջ են»։ Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/85
Այս էջը սրբագրված չէ