Մուսալեոցիների հերոսամարտի հուշարձանը (ՀՍՍՀ էջմիածնի շրջանի Մուսալեո ավանում) րի ուշադրությունը գրավելու համար։ Այդ երկու դրոշակների մոտ հաստատված էր մշտական պահակություն, որպեսզի եթե հանկարծ մարտանավ երևար, նրանք դրոշ– ները եռանդուն կերպով ծածանեին և օգնության ավելի հստակ ազդանշան տա– յին։ Միաժամանակ, եթե մարտանավը նկատեր և շարժվեր դեպի ափը, ապաս– տանյալներից մեկը (Մովսես Դրըքյան) պետք է լոդար դեպի նավը և իր հետ տաներ նախօրոք պատրաստված թիթեղի տոսիի մեջ դրված հատուկ դիմում–աղեր– սագիր (անգլերեն)։ Այնտեղ գրված էր․ «․․․Մենք հոս ապաստանած ենք թրքական բարբարոսությունեն, խժդժություննե– րեն, կոտորածեն և մահեն․․*։ Դիմում կընենք հանուն քաղաքակրթության, ընդ– դեմ քաղաքակրթության այս ոսոխին, և կխնդրենք, որ ազատեք մեր կյանքն ու պատիվը» (Անդրեասյան Տ․, Զեյ– թունի անձնատվությունը և Սուետիո ինքնապաշտպանությունը, Կահիրե, 1915, էջ 44)։ Այնուհետև մատնանշվում էր, որ մուսալեռցիներն արդեն մի քանի ճակա– տամարտեր են տվել թուրք, կանոնավոր զորքերին և ամեն անգամ հաղթող դուրս եկել։ Բայց զոհեր են տվել նաև իրենք, իսկ մյուս կողմից սպառվում են զինա– մթերքն ու պարենը։ Ուստի, ապաստան– յալները խնդրում են կմւմ բոլորին ազա– տել և կմւմ, «եթե այսքանը կարելի չէ, հաճեցեք փոխադրել գոնե մեր կիները, ծերերն ու մանուկները, և պարենավորե– ցեք մեզ զենքերով և ռազմամթերքով, ուտելիք տվեք մեզի, որ ձեզի հետ կողք– կողքի կռվինք թրքական ուժերուն դեմ։ Կխնդրենք․․․, մի թողուք որ սովամահ ըլլանք, մի թողուք որ ոչնչանանք, աղա– տեցեք մեր կյանքը, ազատեցեք մեր պա– տիվը, քանի դեռ շատ ուշ չէ» (նույն տե– ղում, էջ 49); Սակայն երկայր ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում, իսկ թուրքերը բազմիցս դիմեցին հայերին, որպեսզի նրանք անձնատուր լինեն։ Մուսալեռցի– ները վճռականորեն մերժեցին նրանց բոլոր վերջնա գրերը և, պահպանելով իրենց դիրքերը, շարունակեցին փրկու– թյան նոր ուղիներ որոնել։ Նրանք մի քանի հոգի ուղարկեցին Հալեպ ու Ալեք– սանդրետ, որպեսզի կապվեն դաշնա– կիցների հետ։ Սակայն դա էլ արդյունք չտվեց։ Վերջապես սեպտ․ 5-ին երևաց ֆրանս․ «Կիշեն» ռազմանավը, որը մա– կույկ ուղարկեց դեպի шф և վերցրեց ժամապահներին։ Նրանք ներկայացրին աղերսագիրը և բանավոր նկարագրեցին ստեղծված ծանր դրությունը։ Ռազմանա– վի հրամանատարությունը կազմակեր– պեց թնդանոթաձգություն թուրք, դիրքե– րի վրա և հեռանալով՝ խոստացավ կազ– մակերպել օգնություն։ Այդ ժամանակ, սեպտ․ 9-ին, թուրք․բանակի հրամանատար Ռիֆաթը հայերից պահանջեց 2 ժամում անձնատուր լինել, այլ կերպ սպառնում էր անցնել հարձակման և բոլորին կո– տորել։ Մուսալեռցիները դեռ չէին հասց– րել պատասխանել, երբ թնդացին թուրք, հրանոթները, և սկսվեց մի նոր արյունա– լից գոտեմարտ։ Քաջակորով մուսալեռ– ցիները անցան հակահարձակման և ջախ– ջախիչ հարված տվին թուրք, առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապա– հար նահանջեցին։ Սեպտ․ 10-ին երևացին ֆրանս․ 2 ռազմանավ և սկսեցին գնդա– կոծել թուրքերի դիրքերը։ Երեկոյան դեմ հայտարարվեց, որ ֆրանս․ կառավարու– թյունը խոստացել է հայերին փոխադրել Պորտ–Սսփդ։ Սեպտ․ 13–15-ը հերոս սվե– դիացիները (շուրջ 4000 մարդ) ւիոխադըր– վեցին ֆրանս․ «ժաննա դ’ Արկ» ու այլ նավեր և շարժվեցին դեպի Պորտ–Սաիդ, ուր ստացան եգիպտահայ գաղութի օգ– նությունը։ Սվեդիահայերի այդ փրկարար գործողության կազմակերպմանը մեծա– պես օգնեց ֆրանս․ նավատորմում ծա– ռայող սպա Տիրան Թեքեյանը։ Մ․ լ․ հ, դարձավ հայ ժողովրդի ազգա– յին–ազատագրական շարժման փայլուն դրվագներից մեկը։ Այն ցույց տվեց, թե ինչի է ընդունակ ժողովուրդը, երբ հան– դես է գալիս միասնական ու համախըմբ– ված կերպով։ Սվեդիահայերի հերոսա– մարտը իր գեղարվեստական ցայտուն արտացոլումն է գտել Ֆ․ Վերֆեփ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում, որն առա– ջին անգամ լույս է տեսել 1933-ին գերմ․ և ապա թարգմանվել այլ լեզուներով։ Այդ գիրքը՝ իր եղեւապատումով ոգեշնչել է շատերին, այդ թվում երկրորդ համաշ– խարհային պատերազմի ժամանակ ֆա– շիստական գերության մեջ գտնվող մարդ– կանց։ Լեհ գրող Քրիստինա ժիվուլսկա– յան, որը եղել է Օսվենցիմի համակենտ– րոնացման ճամբարում և գրել Լ «Օսվեն– ցիմի դժոխքը» գիրքը, նշել է, որ այն դա– ժան ժամանակ իր համար պայքարի խոր– հըրդանիշ է եղել սվեդիահայության հե– րոսամարտը և ցավել է, որ «հիտլերյան մահվան ճամբարները հնարավորություն չէին տալիս հավաքվելու Մուսա լեռան նման բարձունքի վրա՝ այնտեղից թշնա– մուն հարվածելու համար»։ Փրկված մու– սալեռցիների քաջ երիտասարդները մը– տան Արնեւյահ ւեգիոևի մեջ և դաշնակից– ների զորքերի կազմում 1918-ի սեպտեմ– բերին Արարայի ճակատամարտում (տես Արարայի Ճակւաուա1արա 1918) մի նոր հարված հասցրին թուրք, բանակին։ Սվե– դիահայերը, պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո, վերադարձան իրենց գյուղերը և հուշարձան կանգնեց– րին մուսալեռցիներին, բայց դա կարճա– տև եղավ։ 1939-ին Աւեքսանդրետի սան– շաքը տրվեց Թուրքիային, և Սվեդիայի հայ գյուղերը մեկընդմիշտ զրկվեցին իրենց բնակիչներից։ խուսափելով թուրք, հալածանքներից՝ նրանք գնացին Սիրիա ու Լիբանան, իսկ երկրորդ համաշխարհա– յին պատերազմից հետո մուսալեռցիները ներգաղթեցին Սովետական Հայաստան։ Նրանց ավանը (էջմիածնի շրջանում) կոչ– վում է Մուսաւեո, որտեղ հուշարձան է կանգնեցվել Մ․ լ․ հ–ին։ Գրկ․ Անղրեասյան Տ․, Զեյթունի անձնատվությունը և Սուետիո ինքնապաշտ– պանությունը, Կահիրե, 1915։Իսկենաեր** յան Հ․, Սվետիո ապստամբությունը, Կա– հիրե, 1915։ Թ ն ո դ ի կ, Ամենուն տարե– ցույցը 1916–1920, ԿՊ; Պուրսալյան Հ․, Մուսա լեոան հերոսամարտը, Հալեպ, 1954։ Վ և ր ֆ և լ Ֆ․, Մուսա լեոան քտոասուն օրը, Ե․, 1964։ Արզումանյան Մ․, Հայաստան 1914–1917, Ե․, 1969։ Հուշամատյան Մուսա լեռան, Բեյրութ, 1970։ Չոլաքյան Հ․, Ցամքած աղբյուրը նորեն կբխի, Հալեպ, 1981։tThe Treatment of Armenians in the Ottoman Empire 1915–16․ Documents Presen– ted to Secretary of State for Foreign Affairs by Viscount Bryce, with a preface by Visco– unt Bryce, L․, 1916, p․ 91․ Մ․ Արզումանյան ՄՈհՍԱ 4ՐԱՆ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Տրապիզոնի վիլայեթի Օրդու գա– վառում։ 1915-ին ուներ 27 տուն հայ բնա– կիչ։ Զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծու– թյամբ։ Կար եկեղեցի (Ս․ Թադեոս)՝ կից քառամյա վարժարանով։ Բնակիչները զոհվել են 1915-ին, թուրք, կառավարու– թյան կազմակերպած ջարդերի ժամա– նակ։ ՄՈհՍԱԲԵԿՈՎ Դազանֆար Մահմուդ օղլի (1888–1938), սովետական պետական և կուսակցական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1918-ից։ Ավարտել է Կիևի համալսարանի բժշկ․ ֆակուլտե– տը (1917)։ Փետրվարյան հեղափոխությու– նից հետո Մ․ Ղուբայի սովետի գործկոմի նախագահն էր։ 1917-ի դեկտեմբերից՝ Բաքվի նահանգային պարենկոմի նախա– գահի տեղակալը։ 1918–20-ին աշխատել է Աստրախանում։ Եղել է ՌԿ(բ)Կ Աստրա– խանի կոմիտեի մահմեդական սեկցիա– յի նախագահը և «Հումմեթ» ս–դ․ կազմա– կերպության տեղական բաժանմունքի ղեկավարներից։ Ադրբեջանում սովետա– կան կարգեր հաստատվելուց հետո զբա– ղեցրել է մի շարք պատասխանատու պաշ– տոններ (Ադրբ․ ՍՍՀ պարենժողկոմ, ժող– կոմխորհի նախագահ, Կենտգործկոմի նախագահ)։ 1931-ից ԱՍՖՍՀ ժողկոմխոր– հի նախագահն էր։ Եղել է ՀամԿ(բ)Կ XIV– XVII համագումարների, Կոմինտերնի 3-րդ կոնգրեսի (1921) պատգամավոր, Կոմին– տերնի գործկոմի անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքա– նշանով։ ՄՈհՍԱԼԷՈ– (մինչև 1972-ը՝ Գինեվետ), ավան Հայկական ՍՍՀ էջմիածնի շրջա– նում, շրջկենտրոնից 8 կմ արևելք։ Մ–ով է անցնում Երևան–էջմիածին խճուղին։ Այ– գեգործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/86
Այս էջը սրբագրված չէ