Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/89

Այս էջը սրբագրված չէ

տարակել է «Միլիոնատեր» (1948) վիպա– կը, «Շիգանակ» (1945), <Կարագանդա» (1952, Ղազախ, ՍՍՀ Աբայ Կունանբաեի անվ․ պետ․ մրցանակ, 1953), «Փոթորկից հետո» (1959) վեպերը և այլ գործեր։ Թարգ– մանվել է աշխարհի շատ լեզուներով։ Եղել է Ղազախստանի ԳՄ վարչության նա– խագահ (1953–56), վարչության առաջին քարտուղար (1962–64), ՍՍՀՄ VI գումար– ման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշան– ներով։ Ս՚ՈՒՍԻԵՎ (Մ ու ս ի յ ա ն) Տիգրան (Լազր) Արշակի (1882–1938), Անդրկովկասում հեղափոխական շարժման և սովետական կարգերի հաստատման համար պայքարի մասնակից։ Կոմունիստական կուսակցու– թյան անդամ 1902-ից։ Հեղափոխական շարժման մեջ ներգրավվել է 1900-ական թթ․ սկզբից4 Բաքվի նավթագործարաննե– րում աշխատելու տարիներին։ ՌՍԴԲԿ II համագումարից հետո կանգնել է բոլշևիկ– յան դիրքերում։ 1907-ին Բաքվում մայիս– մեկյան ցույցին մասնակցելու համար ձեր– բակալվել և բանտարկվել է։ 1913-ին զո– րակոչվել է բանակ։ 1916-ից ծառայել է Սարիղամիշում, ներգրավվել բոլշևիկյան ընդհատակի աշխատանքներում։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է Սարիղամիշի բոլշևիկյան և կայա– զորի զինվորական կոմիտեների անդամ։ 1917-ի դեկտեմբերին մասնակցել է Կով– կասյան բանակի II համագումարի աշխա– տանքներին, ընտրվել Սարիղամիշի Ռազ– մահեղափոխական կոմիտեի անդամ։ 1918-ի հունվարին, երբ Սարիղամիշում հռչակվել էր սովետական իշխանություն, Մ․ քաղաքի զինվ․ պարետն էր, միաժա– մանակ Կովկասյան ռազմաճակատի հրա– մանատարի տեղակալը։ Ռուս, զորքերը Կովկասյան ռազմաճակատից հեռանա– լուց հետո Սարիղամիշի ՌՀԿ տեղափոխ– վել է Բաքու, որտեղ Մ․ նշանակվել է կո– միսար և մարտնչել Բաքվի կոմունայի հաղ– թանակի համար։ 1918-ի մարտին մեկնել է Հյուսիսային Կովկաս, ապա՝ Աստրա– խան, որտեղ մասնակցել է սպիտակ– գվարդիականների դեմ մարտերին։ Եղել է Վլադիկավկազի (Օրջոնիկիձե) զինվորա– կան պարետը։ Անդրկովկասում սովետական կարգեր հաստատվելուց հետո Մ․ սովորել և ավար– տել է Մոսկվայի Գ․ Վ․ Պլեխանովի անվ, ժողտնտեսության ինստ–ը, վարել զինվո– րական և տնտ․ պատասխանատու պաշ– տոններ։ Հ․ Մեչիքյան Մ Ո MJ Ի ԵՐ Ի, բ րոնզեդարյան–երկաթեդար– յան դամբարանադաշտ Հայկ․ ՍՍՀ–ում, Ալավերդի քաղաքից 3 կմ հյուսիս (Մոիսի դաշտ կոչված վայրում)։ Զբաղեցնում է գրեթե 6 հա տարածք։ Մ–ի դիմաց, բլրի վրա կան միջնադարյան ամրոցի մնա– ցորդներ, ստորոտին՝ հին բնակավայրի հետքեր։ Մ–ում 1888-ին պեղումներ է կա– տարել ժակ դը Մորգանը։ Բացված 582 քարարկղային և մանր գլաքարերով շար– ված սալածածկ դամբարաններից հայտ– նաբերվել են հիմնականում բրոնզե, նաև՝ կապարե, արծաթե պերճանքի առարկա– ներ, երկաթե զենքեր, գյուղատնտ․ գոր– ծիքներ (բրոնզե եղան–եռաժանի) ու դը– րանց առանձին մասեր (կամի քարե հա– տիչներ), կենդանակերպ կոթերով ու նը– կարներով կավամաններ Ան։ Ամենաուշ շրջանի նյութերը սկյութական տիպի կե– ռիկավոր նետասլաքներն են (մ․ թ․ ա․ VII–VI դդ․)։ Գրկ, Morgan J․ <!e, Mission scienti- fique au Caucase, v․ 1, P․, 1889․ />․ Վարդանյան ԱՈհՍԻՆԱԿ (Moussinac) Լեոն (1890– 1964), ֆրանսիացի գրող, թատերագետ։ Ֆրանսիական կոմկուսի անդամ 1924-ից։ Դիմադրության շարժման մասնակից։ Կի– նոարվեստի տեսության զարգացման վրա մեծ ազդեցություն գործած գրքերի («Կի– նոյի ծնունդը», 1925, -«Սովետական կի– նոն», 1928, «Սերգեյ էյգենշտեյն», 1964 ևն) հեղինակ է։Պրոպագանդել է սովետա– կան կինոն և համաշխարհային առաջա– դեմ կինոարվեստը։ Մ–ին են պատկանում նաև թատերական արվեստի մասին աշ– խատություններ․ «Նոր միտումներ թատ– րոնում» (1931), «Տրակտատ ռեժիսորա– կան արվեստի մասին» (1948), «Թատրո– նը՝ իր ակունքներից մինչև մեր օրերը» (1957) ևն։ Գրել է մտավորականության («Առանց մտածելու», 1931, «է․ ժ․ Կուդեր– կի հիշատակարանը», 1947), բանվոր դա– սակարգի («Արգելված ցույց», 1935), գյու– ղացիության («Շան դըՄոե», 1945) կյան– քը պատկերող սոցիալական վեպեր, հա– մակենտրոնացման ճամբարի կալանա– վորների մասին ինքնակենսագրական ԳԻՐՔ («Մեդուզա» լաստանավի վրա։ Քա– ղաքական բանտարկյալի օրագիրը», 1945)։ ՄՈհՍԻՆՅԱՆՏ Գուրգեն Մկրտչի (1895, Երևան–1967, Մոսկվա), աերոդինամի– կայի բնագավառի հայ սովետական գիտ– նական։ Տեխ․ գիտ․ դ–ր (1940), պրոֆեսոր (1938), ՌՍՖՍՀ գիտ, և տեխ․ վաստ․ գոր– ծիչ (1946)։ Ավարտել է Մոսկվայի բարձ– րագույն տեխ․ ուսումնարանը (1918)։ 1918-ից աշխատել է աերոհիդրոդինամի– կայի կենտրոնական ինստ–ում, դասա– վանդել ռազմաօդային ակադեմիայում։ Մ․ կատարելագործել և ստեղծել է չափիչ ու աերոդինամիկ սարքեր, ստեղծել աշխար– հում լավագույն աերոդինամիկ կշեռքը (1940)՝ Ա․ Ն․ Տուպոլևի աերոդինամիկ խողովակի համար։ Ն․ Ե․ ժուկովսկու ղեկավարությամբ կատարել է ուղղաթի– ռի պտուտակի հաշվարկը։ Մասնակցել է հաշվարկման փորձարկման բյուրոյի (այդ տարիներին ՍՍՀՄ–ում միակը), Մոսկվայի (այնուհետև մյուս քաղաքների) մետրոպոլիտենի օդափոխիչների ստեղծ– մանը։ ՍՍՀՄ պետ․ մրցանակի դափնեկիր (1946)։ Պարգևատրվել է Լենինի 2, Հայ– րենական պատերազմի I աստիճանի, Կարմիր աստղի, Աշխատանքային կար– միր դրոշի շքանշաններով; Ս*ՈհՍ1«ԵԼԻՇՎԻԼԻ Նիկոլայ իվանեի [4(16)․2Д891, Թիֆլիս–15․6․1976, Թբի– լիսի], վրացի սովետական մաթեմատիկոս և մեխանիկ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939) և Նախագահության անդամ (1957-ից), Վրաց․ ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941), պրեզիդենտ (1941–72) և պատվա– վոր պրեզիդենտ (1972-ից), սոցիալիստա– կան աշխատանքի հերոս (1945)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ավարտել է Պետերբուր– գի համալսարանը (1914)։ 1922-ից Թբիլի– Ն․ Ի․ Մոախելիշվիւի սիի համալսարանի և պոլիտեխնիկական ինստ–ի պրոֆեսոր, 1941-ից Վրաց․ ՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինսա–ի դիրեկտոր։ Հիմնական հետազոտությունները վե– րաբերում են առաձգականության տեսու– թյանը, ինտեգրալ հավասարումներին, ֆունկցիաների տեսության սահմանային խնդիրներին ևն։ Մ․ առաջիններից մեկն է սկսել առաձգականության տեսության խնդիրներում կիրառել կոմպլեքս фпфп- խականի ֆունկցիաների տեսությունը։ Առաձգականության տեսության հարթ խնդրի լուծման մեթոդների ուսումնասի– րությունները, որոնք կարևոր նշանակու– թյուն ունեն նաև մաթ․ ֆիզիկայի համար, կապված են սինգուլյար ինտեգրալ հա– վասարումների տեսության մշակման հետ։ Մ–ուն է պատկանում սինգուլյար ինտե– գրալ հավասարումների համակարգի ին– դեքսի կարևորագույն բանաձևը։ ՍՍՀՄ I–VIII գումարումների Գերագույն սովե– տի դեպուտատ, արտասահմանյան մի շարք ակադեմիաների, գիտական հիմ– նարկների և ընկերությունների անդամ։ ՀՍՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1961)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1941, 1947)։ Մ․ Վ․ Լոմոնոսովի անվ․ ոսկե մեդալ (1972)։ Պարգևատրվել է Լենինի 5, Հոկ– տեմբերյան հեղափոխության և մի շարք այլ շքանշաններով։ Երկ․ Некоторые основные задачи мате– матической теории упругости, 5 изд․, М․, 1966; Сингулярные интегральные уравне– ния, 3 изд․, М-, 1968․

ՄՈԻՍԿԱՆԵՆ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Վանի վիլայեթի Շատախի գա– վառում։ 1909-ին ուներ 12 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ։ Մ–ի հա– յերը 1915-ի հուլիսին, ռուս, զորքերի նա– հանջի ժամանակ, գաղթել U բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

ՄՈՒՍԿԱՏ ՍՊԻՏԱԿ», աղանդերային տե– սակավոր գինի։ Մշակվում է 1940-ից, Փարաքարի գինու գործարանում, սպի– տակ Մուսկատ խաղալից։ Թնդությունը՝ 15 ծավ․ %, տիտրվող թթվությունը՝ 4,5–5,5 գհ, շաքարայնությունը՝ 24%։ Ունի բաց ոսկեգույնից մինչև սաթի գույն, ցիտրուսի երանգ, բնորոշ համ ու բուր– մունք։ Հնացման ժամկետը՝ 3 տարի։ Հա– մամիութենական և միջազգային մրցույթ– ներում շնորհվել է 8 ոսկե մեդալ։

ՍՈՒՍԿՈՎԻՏ (անգլ․ muscovite,< Musco– vy4 Մոսկովիա․ Ռուսաստանի հնամենի անվանումը, որտեղից այդ միներալի խո– շոր թերթերը <մոսկովյան ապակի» ան– վամբ արտահանվում էին արևմուտք), միներալ փայչարների խմբից։ Քիմ․ կազ– մը՝ KAl2[AlSi3O10]*(OH)2։ Բյուրեղագի–