Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/91

Այս էջը սրբագրված չէ

փությամբ։ Ձմեռային Մ․ հաճախ ուղըղ– ված են ցամաքից դեպի օվկիանոս (մայր– ցամաքային Մ․)․ իսկ ամառայինը՝ օվկիա– նոսից դեպի ցամաք (օվկիանոսային Մ․)։ Մուսսոնային կլիմայի հիմնական առանձ– նահատկությունը ամառային առաա տե– ղումներն են և չոր ձմեռը; Մ․ լավ են ար– տահայտված արևադարձային լայնու– թյուններում, գլխավորապես Հնդկական օվկիանոսի ավազանում։ Լինում են նաև արտաարևադարձային Մ․ (Հեռավոր Արև– ելքում);

ՄՈՒՍՏԻԵՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, մ ՈԼ U- աիերյան դարաշրջան, հին քարի դարի վերջին շրջանը։ Հաջորդել է Աշեւյան մշակույթին։ Շատ մասնագետ– ներ Մ․ մ․ համարում են միջին հին քարի դար։ Առաջինը հայտնաբերել է ֆրանս․ հնագետ Գ․ դը Մորտիլիեն XIX դ․ 60- ական թթ․։ Անվանումն ստացել է Լը Մուստիե (Le Moustier) քարայրից (Ֆրանսիայի Դորդոն դեպարտամենտում)։ Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում։ Երկրաբանորեն համ– ընկնում է վերին պլեյստոցենին, ռիս– վյուրմյան միջսառցադաշտային շրջանի վերջին և Եվրոպայի վերջին սառցապատ– ման (վյուրմյան) շրջանի 1-ին կեսին։ Մ․ մ–ի ուշ շրջանի հուշարձանները Եվրո– պայում թվագրվում են մ․ թ․ ա․ 53–33-րդ հազարամյակներով։ Մ․ մ–ի առաջացման ժամանակաշրջանը, հավանաբար, մ․ թ, ա․ 100–80-րդ հազարամյակներն են։ Մ․ մ–ին բնորոշ են սկավառակաձև քարե միջուկ– ները։ Ոսկորի մշակումը եղել է թույլ զարգացած։ Գոյություն են ունեցել Մ․ մ–ի մի շարք տարատեսակներ, որոնք հաճախ պատահում են միևնույն տարածքում։ Մ․ մ–ի կրողը եղել է նեանդերթալյան մարդը։ Մուստիերյան շրջանի մշակույթի հետքերը հայտնի են Հայաստանի մի շարք կայաններից, որոնցից ամենավաղ շրջանին պափկանում են Արտին լեռան (Սատանի դար, Արեգունի և Հարավային բլուրներ), Հրազդանի միջին հոսանքի (Արզնի, Նուռնուս, Ջրաբեր, Ֆանտան, Թեժրաբեկ, ճաթղռան), Նոյեմբերյանի (Կաքլիկ), Արթիկի (Պեմզաշեն) կացա– րանները։ Աշելյան գործիքների հետ գտնվել են նաև Մ․ մ–ի ժամանակաշրջանի սրա ծայ– րեր, քերիչներ, դակիչներ, հատիչներ, ինչպես նաև բնակավայր–քարայրեր ևն։ Գրկ․ Սարդարյան Ս․ Հ„ Նախնադար– յան հասարակությունը Հայաստանում, Ե․, 1967; Ефименко П․ П․, Первобытное общество, 3 изд․, К․, 1953; Pradel L․, Le Mousterien, «Bulletin de la Soci£te Prehistori- que franfais», P․, 1954, t․ 51, fasc․ 8; Box* de s F․, Le paleolithique dans le monde, P․, 1968․

ՄՈՒՍՈՒՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի Քայազետի գա– վառում։ 1909-ին ուներ 60 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ։ Մ–ի հա– յերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկված– ներն ապաստանել են Արևելյան Հայաս– տանում։ Մ ՈՒՏՍ ԴԵՆ Եձ, օրգանիզմի ժառանգա– կան Փոփոխությունների՝ մուտացիաների առաջացման պրոցես, որը տեղի է ունե– նում ինքնաբուխ կամ հարուցվում ար– հեստականորեն՝ ֆիզիկական և քիմիա– կան տարբեր գործոններով՝ մուտագեն– ներով։ Մ–ի հիմքում ընկած են ժառանգա– կան ինֆորմացիան պահպանող և հա– ղորդող մոլեկուլների՝ նուկչեինաթթունե– րի փոփոխությունները, ինչպես նաև բջջի բաժանման միտ ոտիկ ապարատի խանգա– րումները (տես Միտով)։ Նուկլեինաթթու– ների(ԴՆԹ, ՌՆԹ) վնասվածքները՝մոլեկու– լի ածխաջրաֆոսֆատային կմախքի խախ– տումները (շղթայի խզում, նուկլեոտիդ– ների ներդրում կամ արտանկում) կամ ազոտային հիմքերի քիմ․ փոփոխություն– ներն են, որոնք հանգեցնում են գենետի– կական ինֆորմացիայի սխալ ընթերցմա– նը (առաջանում են սպիտակուցների սինթեզը պայմանավորող նուկլեոտիդների եռյակների՝ կոդոնների «անիմաստ» և «սխալ» զուգորդումներ)։ Մ–ի մեխանիզմը զանազան մուտագենների համար տարբեր է։ Իոնացնող ճառագայթներն իոնացնում և ակտիվացնում են նուկլեինաթթուների ատոմները, որը հանգեցնում է մոլեկու– լի ածխաջրաֆոսֆատային կմախքի և ԴՆԹ կոմպլեմենտար թելերի ջրածնային կապերի խզմանը, այդ թելերի միջև «կա– րերի» առաջացմանը և ազոտային հիմքե– րի (հատկապես պիրիմիդինային) քայ– քայմանը։ Իոնացնող ճառագայթների ազ– դեցությունը կարող է լինել նաև անուղղա– կի, քանի որ դրանք բջիջներում և միջա– վայրում ռադիոլիզի են ենթարկում ջուրը, առաջացնում մուտագեն հատկություննե– րով օժտված ազատ ռադիկալներ և գեր– օքսիդներ։ Ուլտրամանուշակագույն ճա– ռագայթները գրգռում են ատոմների էլեկտրոնային թաղանթները, որը մու– տացիաների հանգեցնող տարբեր քիմ․ ռեակցիաներ է առաջացնում նուկլեինա– թթուներում։ Նշված ճառագայթները վատ են թափանցում օրգանիզմի հյուսվածքի ներսը, և դրանց մուտագեն ազդեցությունն ի հայտ է գալիս միայն այնտեղ, որտեղ կարող են հասնել գենետիկական ապա– րատին։ Ալկիլացնող միացությունները (օրինակ, նիտրոզոէթիլմիզանյութ ևն) ալ– կիլացնում են նուկլեինաթթուների ֆոս– ֆատային խմբերը և ազոտային հիմքերը, որի պատճառով խախտվում է նուկլեինա– թթուների ռեպլիկացիայի ճշգրտությունը։ Ազոտային հիմքերի անալոգները ներ– գրավվում են նուկլեինաթթուների մեջ և հետագա ռեպլիկացիայի ընթացքում խախ– տումներ առաջացնում։ Որոշ մուտագեն– ներ խախտում են միտոզի ցիտոպլազմա– տիկ ապարատը և խանգարում դուստր բջիջներում քրոմոսոմների ճիշտ բաշխմա– նը, որը հանգեցնում է պոլիպլոիդիայի և ․անեուպլոիդիայի։ Կան նյութեր՝ հ ակա– մա տագեններ, որոնք ճնշում են Մ․, օրինակ, իոնացնող ճառագայթների ազդեցությունը թուլացնում է կատալագ ֆերմենտը ևն։ Մ–ի ընթացքի վրա նշանա– կալի ազդեցություն են թողնում արտաքին գործոնները։ Արհեստական Մ․ ներկա– յումս գյուղատնտ․ բույսերի նոր սորտերի ստացման եղանակներից մեկն է։ Ջ․ Եղիազարյան

ՄՈՒՏԱԳԵՆՆԵՐ (< մուտացիա և ․․․գեն), մուտացիաներ առաջացնող ֆիզիկական և քիմիական գործոններ։ Ֆիզիկական Մ․ են իոնացնող (7- և ռենտգենյան ճառա– գայթները, պրոտոնները, նեյտրոնները ևն) և ուլտրամանուշակագույն ճառագայթ– ները, ուլտրաձայնը, բարձր և ցածր ջեր– մաստիճանը, մեխանիկական գործոննե– րը։ Քիմ․ Մ․ ըսա ազդեցության սկզբունքի բաժանվում են 5 խմբի՝ 1․ նուկլեինաթթու– ների ազոտային հիմքերի ինհիբիտոր– ներ, 2․ նուկլեինաթթուների ազոտային հիմքերի անալոգներ, 3․ ալկիլացնող միա– ցություններ, Հ․ օքսիդացնող, վերականգ– նող և ազատ ռադիկալներ, 5․ ակրիդինա– յին ներկանյութեր։ Մ․ են նաև որոշ կեն– սապոլիմերներ (օտարածին ԴՆԹ, հավա– նաբար նաև օտարածին ՌՆԹ)։ Պայմանա– կանորեն քիմ․ Մ․ կարելի է համարել որոշ վիրուսներ, որոնց ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, պայմա– նավորված է ԴՆԹ–ով և ՌՆԹ–ով։ Մուտա– ցիաների հաճախականությունը մինչև հարյուրավոր անգամներ մեծացնող քիմ․ Մ․ կոչվում են ս ու պ և ր մ ու տ ա գ և ն– ներ։ Հավանաբար Մ․ ունիվերսալ են, այսինքն՝ կարող են մուտացիաներ առա– ջացնել կյանքի բոլոր ձևերում, սկսած վիրուսներից և բակտերիաներից մինչև բարձրակարգ բույսերը, կենդանիներն ու մարդը, սակայն տարբեր տեսակի օրգա– նիզմների զգայնությունը Մ–ի ազդեցու– թյան նկատմամբ տարբեր է։ Մ․ լայնորեն օգտագործվում են գյուղատնտ․ բույսերի և օգտակար միկրոօրգանիզմների սելեկ– ցիայում։ Տես նաև Մուաագենեզ։

ՄՈՒՏԱՌՈՏԱՑԻԱ (< լատ․ muto– փո– փոխել եմ, rotatio – պտտում), մ ու լ– տիռոտացիա, միաշաքարների և այլ նյութերի թարմ լուծույթների օպտի– կական ակտիվության աստիճանական փոփոխության երևույթ։ Մ․ միաշաքար– ների տաուտոմերային ձևերի միջև հա– վասարակշռություն ստեղծելու հետևանք է (տես Տաուտոմերիա)։ Կենդանի օրգա– նիզմներում ալդոզո–մուտարոտազ ֆեր– մենտն առաջացնում է միա– և երկշաքար– ների կատալիտիկ Մ․։

ՄՈՒՏԱՑԻԱ (< լատ․ mutatio–փոփո– խություն), 1․ պատանիների ձայնափո– խություն արբունքի շրջանում։ 2․ Միջնա– դարյան երաժշտության տեսության մեջ՝ անցում մեկ հեքսաքորդից մյուսին։ 3․ Լիտավրների նվագամասում՝ լարվածքի փոՓոխում։ Նոտային տեքստերում նըշ– վում է՝ muta in․․․։ 4․ Գործիքի փոխարի– նումը մեկ ուրիշով, օրինակ, հոբոյը՝ անգլ․ եղջերափողով։ Նշվում է՝ Oboe muta in Corno inglese։

ՄՈՒՏԱՑԻԱՆԵՐ օրգանիզմի ժառանգա– կան հատկանիշների բնականորեն կամ արհեսաականորեն առաջացող փոփոխու– թյուններ, որոնք տեղի են ունենում քրո– մոսոմներում ու գեներոսէ ժառանգական նյութի վերակառուցման և խանգարման հետևանքով։ Մ․ հատուկ են կյանքի բո– լոր ձևերին և կազմում են ժառանգական ՓոՓոխականության հիմքը։ Հանկարծա– կի առաջացող ժառանգական Փոփոխու– թյունները հայտնի էին դեռևս XVIII– XIX դդ․ գիտնականներին, սակայն Մ–ի խոր ուսումնասիրությունն սկսվել է XX դ․