Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/92

Այս էջը սրբագրված չէ

սկզբներին, կապված Փորձառական գե– նետիկայի զարգացման հետ։ «Մ․» տեր– մինը գիտության մեջ մտցրել է հոլանդա– ցի գիտնական Դե Ֆրիզը (1901)։ Սեռա– կան բջիջներում կամ սպորներում տեղի ունեցող Մ․ (գեներատիվ Մ․) Փո– խանցվում են ժառանգաբար, իսկ սեռա– կան բազմացմանը չմասնակցող բնիշնե– րում կատարվող (ս ո մ ա տ ի կ) Մ–ի դեպքում օրգանիզմի մի մասն ունենում է մուտանտ, մյուս մասը՝ ոչ մուտանտ բջիջներ։ Ըստ գենետիկական ապարատի Փոփոխության բնույթի տարբերում են գենոմային, քրոմոսոմային և գենային կամ կետային Մ․։ Գենոմային Մ–ի ժամանակ, մեյոզի կամ միտողի բնակա– նոն ընթացքի խանգարման հետևանքով, օրգանիզմի բրիչներում փոխվում է քրոմո– սոմների թիվը։ Առաջանում է պոփպւոի– դիւս, հապլոիդիա (քրոմոսոմների 2 հա– վաքի փոխարեն մեկն է լինում), անեուպ– լոիդիա (հոմոլոգ քրոմոսոմների մեկ կամ մի քանի զույգ բացակայում է)։ Քրո– մոսոմային Մ․ առաջանում են քրո– մոսոմների մի մասը 180°-ով շրջման, նրանց առաջնային կառուցվածքի փոփո– խության, որոշ հատվածների արտանկ– ման և խզման (ֆրագմենտացիա) հետե– վանքով։ Գենային Մ․ առանձին զե– ների որակական կայուն փոփոխություն– ներն են՝․Պարզված է, որ գենային Մ–ի քիմ․ հիմքը նուկլեոտիդների դասավորության փոփոխումն է ԴՆԹ շղթայում կամ նրան– ցից առանձին նուկլեոտիդների արտան– կումը։ Հայտնի են նաև գեների Մ․, որոնք լինում են ոչ միայն քրոմոսոմներում, այլև ցիտոպլազմայի որոշ ինքնավերար– տադրվող օրգանելներում (միտոքոնդրիա– ներ, պլաստիդներ ևն)։ Մ–ի հետևանքով կարող են փոփոխվել օրգանիզմի ամենատարբեր կենսաքիմիա– կան, ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական հատկանիշները։ Պոլիպլոիդ մուտանտնե– րը սովորաբար բնորոշվում են բջջի և ամ– բողջ օրգանիզմի չափերի մեծացմամբ։ Հապլոիդ մուտանտներն ունեն մանր բջիջներ, փոքր չափեր։ Անեուպլոիդները փոփոխում են օրգանիզմի տարբեր հատ– կանիշները, երբեմն առաջացնում մահ կամ անպտղություն։ Գենային Մ․ բոլոր Մ–ի հիմնական մասն են, առաջացնում են օրգանիզմի հատկությունների բազմա– զան փոփոխություններ, ընդ որում մեկ գենի փոփոխությունը սովորաբար հան– գեցնում է մի քանի հատկանիշների փո– ф ոխության։ Գենային Մ․ լինում են դո– մինանտ, կիսադոմինանտ և ռեցեսիվ (տես Դոմինանտություն, Ռեցեսիվություն)։ Դրանք, որպես կանոն, օրգանիզմի հա– մար վնասակար են, խախտում են օրգա– նիզմում ընթացող կենսական պրոցես– ները, իջեցնում կենսունակությունը և պտղաբերությունը, կարող են մահվան պատճառ դառնալ։ Մուտացված զեները սովորաբար նույնքան կայուն են, որքան չմուտացվածները և նոր մուտացիայի հե– տևանքով կարող են վերադառնալ իրենց նախկին վիճակին (հակադարձ մ ու տ ա ց ի ա)։ Առանձին դեպքերում գենային Մ․ համեմատաբար քիչ են ազ– դում կենսագործունեության վրա, հազվա– դեպ հանդիպում են որևէ հատկանիշը բա– րելավող Մ․։ Վերջինս, չնայած իր հազվա– դեպությանը, հսկայական նշանակություն ունի, քանի որ տալիս է հիմնական նյութ բնական ընտրության և արհեստական ընտրության համար, հանդիսանում սե– լեկցիայի և էվոլյուցիայի անհրաժեշտ պայմանը։ Մ–ի առաջացման պատճառները երկար ժամանակ անհայտ էին մինչև հա– ջողվեց որոշակի քիմ․ և ֆիզիկական գոր– ծոններով՝ մուտագեններով արհեստա– կանորեն Մ․ առաջացնել։ Փորձնական ճանապարհով բացահայտվեց շատ վիրուս– ների մուտագեն ազդեցությունը։ Մ–ի հաճախականությունը պայմանավորված է արտաքին և ներքին գործոններով՝ ջերմաստիճան, թթվածնի մասնական ճնշում, օրգանիզմի տարիք, բջջի ֆիզիո– լոգիական վիճակ և զարգացման փուլ։ Մի շարք օրգանիզմներում նկարագըր– ված են այսպես կոչված մ ու տ ա տ ո ր գ և ն և ր, որոնք կտրուկ բարձրացնում են Մ–ի հաճախականությունը։tXXtդ․ 20-ական թթ․ սկսեց զարգանալ էվոլյու– ցիոն գենետիկան (սովետական գենետիկ Ս– Չետվերիկով, անգլ․ Զ․ Հոլդեն և Ռ․ Ֆիշեր, ամերիկացի Ս․ Ռայթ)։ Ապա– ցուցվեց, որ ժառանգական բոլոր փոփո– խությունները Մ–ի արդյունք են։ Գենո– մային Մ․, քրոմոսոմային վերակառու– ցումները և գենային Մ․ մարդու ժառանգա– կան շատ հիվանդությունների և բնածին այլանդակությունների պատճառ են։ Այդ տեսակետից պետք է մարդուն հնարավո– րին չափ զերծ պահել մուտագենների ազ– դեցությունից։ Շատ կարևոր է մթնոլոր– տում ատոմային զենքի փորձարկման արգելումը ՍՍՀՄ–ի նախաձեռնությամբ, քանի որ այդ փորձարկումից օդը լրիվ ապականվում է ռադիոակտիվ նյութերով։ Պետք է հատուկ ուշադրություն դարձվի նաև ատոմային արդյունաբերության մեջ աշխատող մարդկանց պաշտպանությանը ռադիոակտիվ նյութերի ներգործությու– նից։ Տես նաև ժառանգականության քրո– մոսոմային տեսություն, ժառանգականու– թյուն ։Գրկ ․Гершкович И-, Генетика, пер․ с англ․, М-, 1968, гл․ 11–14, 30–31; С о й- ф е р В․ Н․, Молекулярные механизмы мутагенеза, М․, 1969․ ՄՈհՏՈհՐԿԱ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, էրզրումի վիլայեթի համանուն գավառում։ 1909-ին ուներ 134 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ, անասնապահությամբ և արհեստ– ներով։ Գյուղում կար եկեղեցի և վարժա– րան։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահան– վել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին, Կամախի կիրճում։

ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՍԱՐՔԵՐ, թվանշանա– յին հաշվողական մեքենայի (ԹՀՄ) հիմ– նական հանգույցներից, որոնց օգնությամբ ծրագրավորողի յուրաքանչյուր հանձնա– րարական ներածվում է հիշող սարք և արդյունքն արտածվում հիշողությունից։ Մ․ և ե․ ս–ի աշխատանքն իրականացվում է ավտոմատ, կիսաավտոմատ և ձեռքով։ Դասակարգվում են ըսա տեղեկություն– ներ կրող նյութի տեսակի, տեղեկություն– ների ընթերցման կամ գրանցման սկըզ– բունքի և այլ ֆունկցիոնալ առանձնա– հատկությունների։ Մուտքի սարքերից են ծակոտաժապավենային (ծակոտաժապա– վենից տեղեկություններն ընթերցում են վայրկյանում 3000 տող՝ նշան արագու– թյամբ) կամ ծակոտաքարաային (ծակո– տաքարտից ընթերցում են վայրկյանում 2700 տող՝ նշան արագությամբ) սարքերը, որոնք ծակոտաժապավենի կամ ծակուոա– քարտի մեխանիկական շոշափման կամ էլեկտրալուսային երևույթի օգնությամբ ծակոտիներինհամապատասխանեցնում են էլեկտրական ազդակները, գրաֆիկական մուտքի սարքերը, ընթերցող սարքերը, բանավոր խոսքի մուտքի սարքերը։ Մուտ– քի սարքերը ներածվող տվյալները վերա– ծում են էլեկտրական ազդակների հաջոր– դականությունների, որոնք գրանցվում են հիշող սարքում։ Ելքի սարքերը արտած– վող տվյալները ձևափոխում են էլեկտրա– կան ազդակների ներքին լեզվից արտա– քին լեզվի պայմանական նշանների, որոնք արձանագրվում են տեղեկություն կրող նյութի վրա (ծակոտաքարտ, ծակոտա– ժապավեն, թուղթ ևն)։ Ելքի սարքերից են ծակոտաժապավենային (տեղեկություն– ներն արտածում են վայրկյանում 300 տող արագությամբ) կամ ծակոտաքարտային (տեղեկություններն արտածում են րո– պեում 500 քարտ արագությամբ) սարքերը (էլեկտրական ազդակները վերածում են ծակոտիների), գրաֆիկ կառուցող սարքը (գլանափաթեթի կամ գծագրոցի վրա ար– տածում է գծագրական պատկերներ), տա– ռաթվանշանային (այբբենաթվա նշանա– յին) տպագրող սարքը (արտածվող տե– ղեկությունները էլեկտրական ազդակնե– րի լեզվից թարգմանում է թվանշանների, տառերի, կետադրական և գործողության նշաններից բաղկացած բնագրերի)։ Ծա– կոտաժապավենային և ծակոտաքարտային ելքի սարքերից օգտվում են այն դեպքում, երբ արտածվող տեղեկությունները պետք է օգտագործվեն մի այլ հանձնարարա– կանի համար։ Տեղեկությունների երկկող– մանի փոխանակման համար օգտագոր– ծում են գրամեքենաներ, տելետայպներ, տեղեկությունների արտապատկերման սարքեր (տառաթվանշանային և գրաֆի– կական դիսպյեյ) և այլ կապի միջոցներ։ Այդ սարքերն ունեն ստեղնաշար, և յու– րաքանչյուր ստեղնին համապատասխա– նեցված է էլեկտրական ազդակների որո– շակի հաջորդականություն։ Տեղեկություն– ների արտապատկերման սարքերը ներած– վող կամ արտածվող տեղեկություններն արձանագրում են էչեկտրոնաճառագայ– թային խողովակների էկրանների վրա։ Գրաֆիկական դիսպլեյն ունի մագնիսա– կան գրչածայր, որի օգնությամբ հնարա– վոր է փոփոխություններ մտցնել էկրանի վրա լուսավորված գծագրի մեջ։ Երկկող– մանի Մ․ և ե․ ս․ հարմար են կարճ հաղորդագրությունների կամ հրահանգ– ների թելադրման համար և լայն կիրառու– թյուն ունեն ԷՀՄ–երի ժամանակի բաշխ– ման ռեժիմում։ Գրկ․ Китов А․ И․, Криницкий Н․ А․, Электронные цифровые машины и программирование, 2изд․, М․, 1961; Прес- нухин Л․ Н․, Нестеров П․ В-, Циф– ровые вычислительные машины, М․, 1974․ <․ Փիչիպոպան