Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/93

Այս էջը սրբագրված չէ

ՄՈՒՐ (Moore) Թոմաս (1779–1852), անգ– լիական բանաստեղծ։ Ծագումով իռլան– դացի։ Նրա «Լալլա Ռուք* (1817) «արևել– յան» ռոմանտիկական պոեմը U «Իռլան– դական մեղեդիները» (1807–34) պատկե– րում են Իռլանդիայի ժողովրդի պայքարն ու տառապանքները։ 1818–27-ին հրատա– րակել է «ժողովուրդների երգեր» (որոնց մեջ՝ «Երեկոյան ղողանջ» հայտնի երգը) շարքը։ Մ–ի երգիծանքը (հատկապես՝ «Առակներ սրբազան դաշինքի համար», 1823) ուղղված է անգլ․ և եվրոպական այլ կառավարողների հետադիմական քաղա– քականության դեմ։ Մ․ լույս է ընծայել նաե«Իռլանդիայի պատմությունը» (1835– 1846) և անգլ․ դրամատուրգ Ռ․ Շերիդանի կ ենսագրությ ունը (1825)։ 1816-ի հոկտ․ 10-ին Մ․ եղել է Վենե– տիկում, այցելել Ս․ Ղազար կղզին, երբ այնտեղ էր գտնվում բանաստեղծ Բայրո– նը։ Հետագայում Մ․ հրատարակել է «Լորդ Բայրոնի նամակներն ու օրագրերը՝ նրա կյանքին վերաբերող դիտողություններով» (1830)։ Այս ուսումնասիրության մեջ, ի թիվս այլ նյութերի, զետեղված են Բայրո– նի և հայերի կապերին վերաբերող մի շարք նամակներ, ինչպես նաև Բայրոնի հայտնի (մինչ այդ անտիպ) առաջաբանը (գրված Հ․ Ավգերյանի կազմած հայ–անգ– լիական քերականության դասագրքի հա– մար)՝ հայերի ու Հայաստանի մասին։ ՄՈՒՐ (Moore) Հենրի (ծն․ 30․7․1898, Կասլֆորդ, Ցորքշիր), անգլիացի քանդա– կագործ։ Սովորել է Լիդսի գեղարվեստա– կան կոլեջում (1919–21) և Լոնդոնի Ար– վեստի թագավորական կոլեջում (1921– 1925), որտեղ դասավանդել է մինչե 1933-ը (հետագայում դասավանդել է Չելսիի և Սլեյդի գեղարվեստական դպրոցներում)։ Կրել է պրիմիտիվ արվեստի (հիմնակա– նում հին մեքս․ պլաստիկայի) նւՊրուոոոե– նեսանսի քանդակագործության ազդեցու– թյունը։ 1920-ական թթ․ սկզբներից ընտ– րելով որոշակի մոտիվներ (օրինակ, «Մայրը և երեխան», «Պառկած ֆիգուր»), Մ․ կերտել է ինչպես հավաստի («Ընտա– նիք», բրոնզ, 1945–49, ժամանակակից արվեստի թանգարան, Նյու 6որք), այն– պես էլ վերացարկված կամ ֆանտաստիկ կերպարներ։ Մ–ի ստեղծագործություննե– րին հատուկ է հուժկու պլաստիկան և ձեերի մոնումենտալությունը, նրանց շեշտված փոխներթափանցումները, կոմ– Հ․ Մ ու p․ Նստած ֆիգուր (1962) պոզիցիայի բարդ, գերլարված արխի– տեկտոնիկան, ուրվագծի ռիթմիկ արտա– հայտչականությունը, օրգանական կապը միջամայոի հետ («Պառկած ֆիգուր», մար– Հ․ Մ ու ր․ <Թա4 գավորը և թագու^ հին*, խմբաքան– դակ Դամֆրիսի մոտ, քար <1952– 1953) մար, 1957–58, ՑՈԻՆԵՍԿՕ–ի տուն, Փա– րիզ, «Պառկած մայրը և երեխան», բրոնզ, 1961, Արվեստների կենտրոն, Միննեա– պոլիս)։ Մ․ հայտնի է նաև որպես գծա– նկարիչ (1940-ական թթ․ 1-ին կեսի գծա– նկարների շարքը՝ նվիրված պատերազմի օրերի Լոնդոնի կյանքին)։ ՍՈՒՐ (Moore) Ջորջէդուարդ (1873–1958), անգլիացի իդեալիստ փիլիսոփա, նեոռեա– էիզմի հիմնադիր։ Քեմբրիջի համալսարա– նի պրոֆեսոր (1925–39)։ «Մայնդ» («Mind») ամսագրի գլխավոր խմբագիր (1921–47)։ «Իդեալիզմի հերքումը» (1903) հոդվածում քննադատել է սուբյեկտիվ իդեալիզմը։ Ըստ Մ–ի, զգայությունները կազմված են դրանք միավորող «գիտակ– ցությունից» և դրանք զանազանող «օբ– յեկտից»։ Ելնելով շոտ%անդական դպրոցի «ողջամտության» դրույթից՝ Մ․ ընդու– նում է օբյեկտի (ֆիզիկական օբյեկտի) անկախությունը գիտակցությունից։ Սա– կայն ֆիզիկական օբյեկտը չի համընկնում զգացություններում անմիջականորեն տըր– վածին․ «զգայորեն տրվածը» օբյեկտի դրսևորման մի մասն է և ճանաչողության անմիջական առարկան։ Այսպիսով, Մ․ իմացության օբյեկտը նենգափոխում է զգայությամբ և հակվում դեպի ագնոստի– ցիզմ։ Առօրյա լեզվի վերլուծությանը վե– րաբերող Մ–ի գաղափարները ազդել են նեոպոզիտիվիզմի վրա։ ՄՈՒՐ, մանրահատիկ սև Փոշի։ Ստացվում է ածխաջրածինների մասնակի այրմամբ կամ ջերմային քայքայմամբ։ Գնդաձև հատիկները բաղկացած են վեցանկյուն– ներ առաջացնող ածխածնի ատոմների կոր շերտերից (գրաֆիտի բյուրեղում այդ շերտերը հարթ են)։ Մ–ի հատիկների խտությունը 2 գխմ3 է։ Զարգացած մա– կերևույթ ունենալու պատճառով լավ ադ– սորբենա է։ Մ․ ստանում են բնական գազից, ացետիլենից, նավթամթերքնե– րից և քարածխի խեժից։Մ․ պարունակում է ավելի քան 98% ածխածին, 0,2–0,5% ջրածին, ծծումբ և այլ անօրգանական նյու– թեր։ Արտադրվող Մ–ի մոտ 90% օգտա– գործվում է ռետինի, հատկապես՝ դողե– րի արդյունաբերության մեջ՝ որպես լցոն (մեծացնում է մաշակայունությունը և ամրությունը), ինչպես նաև սև լաքեր, արծններ, տպագրական և կոսմետիկա– կան ներկեր, պատճենահանող թղթեր, գրիմներ ևն պատրաստելու համար, իսկ մեծ էլեկտրահաղորդականություն ունե– ցող ացետիլենային Մ․՝ գալվանական չոր բջիջներում։ Մ․, որպեո վնասակար խառ– նուրդ, պարունակվում է արտադրական վառարաններից և ներքին այրման շար– ժիչներից դուրս եկող գազերում (ծուխ) և թերայրման արդյունք է։ Սպիտակ Մ․, մանրահատիկ և ամորֆ սիլիցիումի երկօքսիդի պայմա– նական անվանումն է, որն օգտագործվում է որպես հատուկ կաուչուկների լցոն U սպիտակ ու գունավոր ռետին պատրաս– տելու համար։

ՄՈՒՐԱԴ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ ճարտարապետ։ Իր ուսուցիչ Սահակ Հի– զանեցու մահից (1667) հետո շարունակել և ավարտել է (1669-ին) նրա սկսած Մուղ– նու Մ․ Գևորգ վանքի եկեղեցու շինարա– րությունը ։ՄՈՒՐԱԴ ՍԵԲԱՍՏԱՑԻ, Խրիմյան (Կ յ ու ր ի կ յ ա ն) Մ ու բադ Գևոր– գի (1874, գ․ խորոխոն, Սեբասաիայի վիլայեթ–1918, Բաքու), հնչակյան գոր– ծիչ, հայ ազատագրական պայքարի մաս– նակից։ Կրթությունը ստացել է ծննդա– վայրում և Կ․ Պոլսում, հետագայում սո– վորել նաև Լոնդոնում։ 1896-ի հայկ․ ջար– դերի ժամանակ, թուրք, կառավարության հայահալած քաղաքականության դեմ պայ– քարի նպատակով, անդամագրվել է հըն– չակյան կուսակցությանը, որի հանձնա– րարությամբ անցել է Իրան, ուսուցչու– թյուն արել Սալմաստի գավառի Փայա– ջուկ գյուղում, միաժամանակ ղեկավարե– լով գավառի հայ հայդուկների խմբերը։ 1904-ին Անդրանիկի խմբում մասնակցել է Սասունի ապստամբությանը (տես Սա– սանի ապստամբություններ 1894, 1904), որից հետո ստիպված տեղաՓոխվել է Անդրկովկաս։ Երիտթուրքերի հեղաշըր– ջումից (1908) հետո վերադարձել է Կ․ Պո– լիս, ընտրվել հնչակյան կուսակցության «Տաճկաստանի վարիչ մարմինների ընդ– հանուր քարտուղար»։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ անցել է Թիֆլիս, մտել Անդրա– նիկի կամավորական ջոկատը, որի կազ– մում 1917–18-ին մասնակցել է Երզնկա– յի» էրգրումի, Սարիղամիշի մարտերին։ 1918-ի ամռանը, Բաըվի կոմունայի զոր– քերի (հայկ․ զորամասի) կազմում, որ– պես ջոկատի պետ, կռվել է թուրք, բանա– կի դեմ և այդ մարտերում էլ զոհվել։ Գրկ․ Եսայան Զ․, Մուրադի ճամփորդու– թյունը Սվաղեն Բտթում, Բոստոն, 1920։ Մ ու– րատ Նազհնի Ս․, Եղիկյան Ա․, Ի»որոխոնցի Ս․ Մուրատ, Բեյրութ, 1969։ Պատ– մագիրք հուշամատյան Սեբաստիո և գավաոի հայության, հ․ 1, Բեյրութ, 1974։ Ա․ Հարությունյան

ՄՈՒՐԱԴԷԷԻ Վանո (Հովհաննես) Եղիայի [24․3(6․4)․ 1908, Գորի –14․8․1970, Տոմսկ, թաղված է Մոսկվայում], սովետա– կան կոմպոզիտոր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ 1931-ին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (դասատու՝ Ս․ Վ․ Բարխու– դարյան) և դիրիժորության (դասատու՝ Մ․ Մ․ Բագրինովսկի) դասարանները։ 1934–38-ին կատարելագործվել է Մոսկ– վայի կոնսերվատորիայում՝ Ն․ 6ա․ Մյտս– կովսկու ղեկավարությամբ։ Աշխատել է Վրաստանի դրամատիկական թատրոննե–