Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/94

Այս էջը սրբագրված չէ

Վ․ Ե․ Մուրադելի Բ․ Հ․ Մուրադյան րում (1931–34), ղեկավարել ՍՍՀՄ ռազ– մածովային նավատորմի կենտրոնական անսամբլը (1942–44), 1939–48-ին եղել է ՍՍՀՄ երաժշտական ֆոնդի, 1959–70-ին՝

ՌՍՖՍՀ կոմպոզիտորների միության Մոսկվայի բաժանմունքի նախագահ։ Մ, սովետական երաժշտական մշակույթի նշանավոր գործիչներից է։ Նրա լավա– գույն երկերը տոգորված են հայրենա– սիրությամբ, քաղաքացիականությամբ, նվիրված են արդիականության հրատապ պրոբլեմներին։ Հեղափոխական իրադար– ձություններին են նվիրված «Մեծ բարե– կամություն» (1947), «Հոկտեմբեր» (1962) օպերաները, ժամանակակից իրականու– թյանը՝ «Մոսկվա–Փարիզ–Մոսկվա» օպերետը (1968)։ Հեղինակ է 2 սիմֆո– նիաների (1938, 1945)։ Մեծ մասսայակա– նություն են վայելում Մ–ի երգերը՝ «Հիմն Մոսկվային», «Ուսանողների միջազգային միության հիմն», «Երգ Լենինի մասին», «Բուխենվալդյան ահազանգ»։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1946, 1951)։ Պարգևատըր– վել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Գրկ․ Сеженский К․, Вано Мураде– ли, М․, 1962․ Թ․ Արա զ յան

ՄՈՒՐԱԴՅԱՆ Անդրանիկ (Անդրեյ) Հակո– բի (1911, Նովոռոսիյսկ –4,11․1943), Սո– վետական Միության հերոս (1․11․1943), լեյտենանտ։ ՍՄԿԿ անդամ 1933-ից։ 1937-ից ապրել է Երևանում, 1941-ի հու– նիսին զորակոչվել կարմիր բանակ, ավարտել Կամինսկի հրամանատարական կուրսերը (1942)։ 1942–43-ին մասնակ– ցել է Կրասնոդարի երկրամասի, Ռոստո– վի մարզի և ձախափնյա Ուկրաինայի ազատագրմանը։ Հերոսի կոչմանն արժա– նացել է 1943-ի սեպտեմբերին իր վաշտով Դնեպրի գետանցման, նրա աջ ափին հե– նակետ գրավելու համար։ Զոհվել է Միլո– րադովկա կայարանի (Դնեպրոպետրովս– կի մարզ) համար մղված մարտում։ Ե․ յխաչեյան

ՄՈՒՐԱԴՅԱՆ Բագրատ (Բ ա զ դ ա ս ա ր) Գևորգի (3․7․1887 Թիֆլիս –10․3․1958, Երևան), հայ սովետական դերասան։ ՀՍՍՀ վաստ․ արտիստ (1931)։ 1902-ից խաղացել է Թիֆլիսի Մուրաշկոյի թատրո– նի սիրողական, ապա «Նոր դրամայի» (1908–1912), Հայոց դրամատիկական ըն– կերության (1912–16), Բաքվի Հայոց կուլ– տուրական միության (1916–1919) խըմ– բերում։ 1924–32-ին և 1945–48-ին աշխա– տել է Երևանի Գ․ Սունդուկյանի անվ․, 1933–40-ին՝ Բաքվի Լ․ Երամյանի անվ․, 1940–45-ին՝ Երևանի պատանի հանդիսա– տեսի թատրոններում։ Դերերից են՝ Զիմ– գիմով, իսայի, Փարսիդ (Սունդուկյանի «Պեպո», «խաթաբալա», «Քանդած օջախ»), Սաղաթել (Շիրվանզադեի «Պատվի հա– մար»), Շմագա (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»)։ 1949-ից դասավանդել է Երևանի թատերական ինստ–ում։ Я․ ՀոՎակիէէյաԱ

ՄՈՒՐԱԴՅԱՆ Բադալ Հմայակի [ծն․ 8․1․ 1915, գ․ Չիբուխչի (այժմ՝ Վարդանաշեն, ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում)], սո– վետական կուսակցական և պետական աշ– խատող։ ՍՄԿԿ անդամ 1951–ից։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտու– տը։ 1949–55-ին աշխատել է Երևանի Կի– րովի անվ․ քիմիական գործարանում (հեր– թափոխի պետ, բաժանմունքի պետ, ար– տադրամասի պետ, կուսակցական կոմի– տեի առաջին քարտուղար)։ 1955-ի դեկ– տեմբերից՝ ՀԿԿ Երևանի Լենինյան շըրջ– կոմի առաջին քարտուղար։ 1957–61-ին եղել է Կիրովի անվ․ գործարանի դիրեկ– տորը, 1961–66-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղարը։ 1966–72-ին Մ․ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախա– գահն Էր, 1976–81-ին4 «Նաիրիտ» գիւոա– արտադրական միավորման գլխավոր դի– րեկտորը։ 1981-ից ՀՍՍՀ պետպլանի նա– խագահի տեղակալն Է։ Եղել է ՍՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու (1966–76), ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ (1961–72), ՍՄԿԿ XXII–XXIV համա– գումարների պատգամավոր և ՍՍՀՄ VI– VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՄՈՒՐԱԴՅԱՆ Գարեգին Գրիգորի, Մ և լ– ք ի ս և դ և կ արքեպ․ [1836, գ․ Տա– վուշ (այժմ՝ Թովուզ, ՀՍՍՀ Շամշադի– նի շրջանում) –1903, Զմյուռնիա], հայ եկեղեցական գործիչ, մանկավարժ։ Ա– վարտել է Ներսիսյան դպրոցը, հայոց լեզու և պատմություն դասավանդել նույն դպրոցում։ 1865–66-ին ուսուցչու– թյուն է արել Կ․ Պոլսում։ 1867-ին նշա– նակվել է Երուսաղեմի Ս․ Հակոբ վանքի ժառանգավորաց դպրոցի տեսուչ։ խմբա– գրել է <Սիոն> ամսագիրը։ 1869-ին ձեռ– նադրվել է վարդապետ, 1879-ին՝ եպիս– կոպոս։ 1877-ին ընտրվել է Զմյուոնիայի հոգևոր վիճակի առաջնորդ։ Գեորգ Դ կաթողիկոսի մահից (1882) հետո երկու անգամ առաջադրվել է հայոց կաթողի– կոսի թեկնածու (1884-ին և 1885-ին), բայց Ալեքսանդր III ցարը չի հաստա– տել։ 1888-ին հրաժարվել է պաշտոնից, մոտ տաս տարի Կ․ Պոլսում զբաղվել քա– րոզչական և մանկավարժական գործու– նեությամբ, 1898-ին՝ կրկին ընտրվել Զմյուռնիայի առաջնորդ։ Հրատարակել է կրոնաեկեղեցական («Պատմություն Նոր կտակարանի․․․», 1871, «․․․Պատմու– թյուն քրիստոնեական եկեղեցվո», 1898), քերականական ևն բնույթի գրքեր, կատա– րել թարգմանություններ։ 1860-ին, «Կը– ոունկ Հայոց աշխարհին» ամսագրում հրատարակել է ազգային լուսավորու– թյան հարցին նվիրված հոդվածներ, որ– տեղ բանավիճելով Ս․ Նազարյանի դեմ, մերժել է եկեղեցու բարեվւոխման նրա առաջարկը, կրթության գործում առաջնու– թյունը վերապահել եկեղեցուն և կրոնին։ Երկ․ Պատմություն Հայաստանյայց Առաքե– լական եկեղեցվո, Երուսաղեմ, 1872։ Երկու խոսք Ռուսաստանի հայոց կրոնական և կըր– թական վիճակին վրա, ԿՊ, 1888։ Պետրոս Շանշյանց, Թ․, 1898։ Գրկ․ Փալագաշյան Հ․, Ակնարկ մը Մելքիսեդեկ Մուրատյանց արքեպիսկոպոսի գործունեության շուրջ, ԿՊ, 1929։ Մ․ Մխիթարյան․

ՄՈՒՐԱԴՅԱՆ Զարեհ Մուրադի (20․11․ 1913, Կարս–18․12․1979, Երևան), հայ սովետական բալետի արտիստ և բալետ– մայստեր։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գոր– ծիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ 1935-ին ավարտել է Երևանի պարարվեստի ուսում– նարանը։ 1935–38-ին եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի, 1938–57-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի արտիստ։ Լավագույն դերապարերից են՝ Ավետ, Կարեն (խաչատրյանի «Երջանկություն», «Գայանե»), Գուսան (Սպենդիարյանի «իյանդութ»), Նուրալլի (Ասաֆևի «Բախ– չիսարայի շատրվանը»)։ Երևանի օպերա– յին թատրոնում բեմադրել է Սպենդիար– յանի «Խանդութ» (1956, Ա․ Վարկավիցկու հետ), Է․ Հովհաննիսյանի «Մարմար» (1957, Ի․ Արբատովի հետ), Ւոսղագործ– յանի «Սոնա» (1958, Ա․ Ղարիբյանի հետ) բալետները, պարեր ազգային և դասա– կան օպերաներում (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Դոնիցետտիի«Լյուչիա դի Լա– մերմուր» ևն)։ 1938–42-ին եղել է Երևա– նի պարարվեստի ուսումնարանի գեղար– վեստական մասի վարիչ, 1944-ից՝ Երե– վանի թատերական ինստ–ի պարարվեստի ամբիոնի վարիչ։ գ․ Սաեփանյան

ՄՈՒՐԱԴՅԱՆ Հովհաննես Դավթի [ծն․ 2․12․1920, գ․ Մեղրի (այժմ՝ Մեղրի շըրջ– կենտրոն)], հայ սովետական լեզվաբան։ Բան․ գիտ․ դ–ր (1974)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ 1972-ից՝ ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստ–ի բարբառագիտության բաժնի վարիչ։ Ըզ– բաղվում է բարբառագիտության («Կար– ճևանի բարբառը», 1960, «Կաքավաբերդի բարբառը», 1967), լեզվաբանական աշ– խարհագրության և հայոց լեզվի պատմու– թյան հարցերով։ «Ակնարկներ միջին գրա– կան հայերենի պատմության» (1972) կո– լեկտիվ աշխատության «Ներածություն» և «Հնչյունաբանություն» բաժիններում Մ․ քննում է հարցի պատմությունը, տերմինի («միջին գրական հայերեն») ըմբռնումը, միջին հայերենի բարբառային բաժան– վածությունը, անդրադառնում ժամանակա– հատվածի գրավոր աղբյուրներին, միջին հայերենի ժամանակաշրջանում արձա– նագրված հնչյունական օրինաչափություն– ների առաջացման ժամանակագրությանը և տարածական բաշխման հարցերին։

ՄՈՒՐԱԴՅԱՆ Հրայր Բենիամինի [24․3․ 1907, գ․ Էվջիլար (Սուրմալուի գավա– ռում)–6․5․1964, Երևան], հայ սովետա– կան գրականագետ, դրամատուրգ։ Բան․ գիտ․ դ–ր (1963)։ Ավարտել է Երևանի հա– մալսարանի բանասիրական ֆակուլտետը (1933)։ 1942-ից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվ․ գրականության ինստ–ում։ Զբաղվել է նաև դասախոսա– կան աշխատանքով։ Հեղինակ է «Պռոշ– յանի կյանքը» (1937), «Ղազարոս Աղա– յան» (1941), «Ռաֆայել Պատկանյան» (1956), «Դերենիկ Դեմիրճյան» (1961), «Սայաթ–Նովա» (1963), «իյաչաաուր Աբով– յան» (1963), «Գրաքննադատական ակ–