նարկներ» (1965) և այլ աշխատություն– ների։ Գրել է «Հավերժության ուղևորը» (1947) դրաման (1956-ին բեմադրվել է Երևանի Գ․ Սունդուկյանի անվ․ թատրո– նում՝ -«խաչատուր Աբովյան» վերնագրով), «Սայաթ–Նովա» (1960) կինովիպակը ևն։ Մասնակցել ԷՌ․Պատկանյանի և խ․ Աբով– յանի երկերի ակադեմիական հրատա– րակություններին։
ՄՈՒՐԱԴՅԱՆ Մաթևոս Հովհաննեսի [ծն․ 5․5․1911, գ․ Տղասպար (Շատախի գավա– ռում)], հայ սովետական երաժշտագետ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1967)։ Արվեստագիտության դ–ր (1972)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Ավարտել է Երևանի կոն– սերվատորիայի երաժշտագիտական բա– ժինը (1948)։ ՀՍՍՀ ԳԱ երաժշտության պատմության և տեսության սեկտորի գիտ– աշխատող (1946–58), ԳԱ արվեստի ինստ–ի երաժշտության բաժնի վարիչ (1958–67), ժող․ երաժշտության բաժնի վարիչ (1967-ից)։ Մենագրությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ 1930-ական թթ․ բանաստեղծություններ է գրել և հանդես եկել Ավրորա գրական անունով։ Երկ․ Քրիստափոր Կարա–Մուրգա, Ե․, 1950։ Արմեն Տիգրանյան (հեղինակակից՝ Ռ․ Աթա– յան), Ե․, 1955։ Քրիստափոր Կարա–Մուրզան և բազմաձայնության արմատավորումը հայ երաժշտության մեջ, Ե․, 1956։ Ակնարկ հայ երաժշտության պատմության, Ե․, 1963 (Ակ– նարկներ հայ արվեստի պատմության, հ․ 1, հեղինակակիցներ՝ Բ․ Քուշնարյան, Գ․ Գյո– դակյան)։ ^տայ երաժշտությունը XIX դարում և XX դարասկզբում, տես Հայկական երաժըշ– տական մշակույթի պատմություն, հ․ 2, Ե․, 1970։ Армянские композиторы (соавторы P․ Атаян, А․ Татевосян), E․, 1956; Армянская советская музыкальная культура, Е․, 1957․ И․ Բուդաղյան
ՄՈՒՐԱԴՅԱՆ Միքայել Արտեմի [ծն․ 21․5․ 1921, գ․ Հադրութ (այժմ՝ ԼՂԻՄ Հադրու– թի շրջանում)], գեներալ–մայոր (1965)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Բաք– վի ռազմահետևակային ուսումնարանը (1941), Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակա– դեմիան (1951)։ 1941-ի դեկտեմբերից մաս– նակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել Տագանրոգի համար մղված մարտերում։ 1943-ից, որպես գու– մարտակի հրամանատար, ապա հրա– ձգային գնդի հրամանատարի պաշտոնա– կատար, մարտնչել է Թամանյան 89-րդ հայկ․ դիվիզիայի կազմում, Կովկասի նա– խալեռներից հասել մինչև Բեռլին։ Ետ– պատերազմյան տարիներին հրամանա– տարական պաշտոններ է վարել տարբեր ռազմ, օկրուգներում։ 1961–80-ին եղել է ՀՍՍՀ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 2, Հայրենական պատերազմի I և II աստիճանի շքա– նշաններով։ Լ․ Ստեփանյան
ՄՈՒՐԱԴՅԱՆ Մուրադ Հովհաննեսի (ծն․ 26․10․1930, Լենինական), կուսակցական և պետական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1957-ից։ Ավարտել է Լենինականի ման– կավարժական ինստ–ի ֆիզիկամաթեմա– տիկական ֆակուլտետը (1953) և Մոսկվա– յի մեքենաշինական ինստ–ը (1962)։ 1961-ից եղել է Լենինականի «Միկրո– էլեկտրաշարժիչ» գործարանի դիրեկտոր, 1965-ից՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի ար– դյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, 1967-ից՝ ՀԿԿ ԿԿ բաժնի վարիչի տեղակալ, 1967–68-ին՝ Մ․ ՀԿԿ Լենինա– կանի քաղկոմի երկրորդ, 1968–75-ին առաջին քարտուղարն էր։ 1975-ից՝ Երե– վանի քաղաքային սովետի գործադիր կո– միտեի նախագահ։ ՍՍՀՄ VIII–IX, ՀՍՍՀ X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ 1969-ից՝ ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամության թեկնածու։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրո– շի 2 շքանշաններով։
ՄՈՒՐԱԴՅԱՆ Նշան Հակոբի [1․5․1908, գ․ Մարգարա (այժմ՝ ՀՍՍՀ Հոկտեմբեր– յանի շրջանում) –27․7․1982], հայ սովե– տական գրականագետ։ Բանասիրական գիտ․ դ–ր (1977)։ Ավարտել է Երևանի Ի»․ Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ը (1944)։ Աշխատել է ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ–ի Շեքսպիրագիտության հայկ․ կենտրոնում։ Գրել է «Միքայել Նալբանդյան» (1954), «Արմեն Արմենյան» (1959), «Հովհաննես Հովհաննիսյանի ար– վեստը» (1964), «Աբովյանի պոետիկան» (1979), «Նալբանդյան․ կյանքը և գործը» (1980) աշխատությունները։ Մասնակցել է Մ․ Նալբանդյանի (1940–49) և Հ․ Հով– հաննիսյանի (1964–68) երկերի ակա– դեմիական հրատարակությանը; Մ–ի ուսումնասիրության առարկան են գրողի ստեղծագործական աշխարհի բացահայտ– ման, նրա գրական մեթոդի, ոճի ու լեզվի հարցերը։
ՄՈՒՐԱԴՅԱՆ Սարգիս Մամբրեի (ծն․ 23․6․ 1927, Երևան), հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ Ժող․ նկարիչ (1978)։ 1943–45-ին սովորել է Երևանի Փ․ Թերլեմեզյանի անվ․ գեղարվեստի ուսումնարանում, 1945–51-ին՝ գեղարվեստաթատերական ինստ–ում (1961-ից՝ դասախոս, 1980-ից՝ պրոֆեսոր)։ Մ․ բազմաժանր նկարիչ է (կոմպոզիցիոն պատկեր, դիմանկար, որմ– նանկար)։ Ինչպես պատմական, այնպես էլ այժմեական թեմաներով արված Մ–ի ստեղծագործությունները աչքի են ընկ– նում վավերականությամբ, կենսական հա– գեցվածությամբ, կյանքի վերաՓոխվող ըն– թացքի խոհա–փիլիսոփայական ընկալու– մով։ Մ–ի սկզբնական շրջանի նշանակալի աշխատանքներից է «Վերջին գիշերը։ Կո– միտաս» (1956, Հայաստանի պետ․ պատ– կերասրահ) կոմպոզիցիոն պատկերը։ Մ․ առաջիններից էր, որ 1950-ական թթ․ անդ– րադարձավ հայ ժողովրդի Մեծ եղեռնի թեմային և Կոմիտասին վերապատկերեց իբրև ժողովրդի հավաքական կերպար։ 1960-ական թթ․ Մ–ի գործերում առանցքա– յին է եղել ժամանակակից մարդու և նրա վերափոխվող միջավայրի թեման։ Գու– նապատկերը դարձել է վառ, կերպարնե– րը՝ խիստ անհատականացված։ Ստեղծել է Հրազդան քաղաքի կյանքը պատկերող կոմպոզիցիոն նկարներ («Գարունը եկավ», 1960, «Հարսանիքը Հրազդանում», 1960, «Առավոտը Հրազդանում», 1962, «Զար– թոնք», 1963)։ Հակադրվելով տրաֆարե– տային մտածողությանը՝ Մ․ կերտել է ժա– մանակակցի կենդանի ու լիարյուն կեր– պարներ։ Ամրապնդվել են նկարչի ստեղ– ծագործական բնորոշ գծերը՝ քնարակա– Ս․ Մ․ Մուրադյան նությունն ու էպիկական պարզությունը, լակոնիզմն ու զգացմունքային հագեց– վածությունը, հորինվածքի և գեղագիտա– կան խնդիրների բարդությունը։ Այս շըր– ջանումՄ․ կրկին անդրադարձել է հայ ժո– ղովրդի պատմությանը, Կոմիտասի կեր– պարին՝ «Կոմիտաս, 1915 թվական, ապ– րիլ» (1965), «Սարդարապատի հերոսա– մարտը» (եռապատկեր, 1977), որոնք աչքի են ընկնում բարձր քաղաքացիականու– թյամբ և հայրենասիրությամբ։ 1960-ական թթ․ վերջերին և 1970-ական թթ․ սկզբին Մ․ ստեղծել է «Իմ ժամանակակիցը» նկա– րաշարը («Իմ քաղաքում», 1967, Արևելքի ժողովուրդների արվեստի պետ․ թանգա– րան, Մոսկվա,«Տնկիներ», 1970, «Արևածա– գից առաջ», 1971, «խաղաղ երկնքի տակ», 1972, երեքն էլ՝ ՍՍՀՄ կուլտ, մինիստր, ֆոնդ, վերջին երկուսը՝ ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1976)։ Հոգեբանական խորու– թյամբ և վավերականությամբ են աչքի ընկնում Մ–ի դիմանկարները (Պ․ Սևակին նվիրված նկարաշարը, 1964–74, «Ա․ Բա– բաջանյան», 1961, «Իմ դուստրը», 1969, «Գոհարիկը», 1973, «Ինքնադիմանկար», 1978), նատյուրմորտները և բնանկարնե– րը («Նատյուրմորտ։ Փշեր», 1976, «Ծաղ– կած ծիրանիներ», 1958, «Հռիփսիմեի եկե– ղեցին», 1965, «Սպիտակ ծառեր», 1976)։ Մ․ Մ ու ր ա դ յ ա ն․ «աւավոտը Հրազդա– նում» (1962, ՍՍ^տՄ նկարիչների միության ֆոնդ, Մոսկվա) Անհատական ցուցահանդեսներ է ունե– ցել էջմիածնում (1961), Կիրովականում (1961), Երևանում, Մոսկվայում, Լենին– գրադում, Կիևում, Ռիգայում (բոլորը՝ 1979), Լեհաստանում(1980)։ 1982-ից ՀՍՍՀ նկարիչների միության նախագահն է։ Պատկերազարդումը տես 7-րդ հատորի 713–րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Սարգիս Մուրադյան, կատալոգ (առա– ծաբանը՝ Ն․ ՄտեՓանյանի), Ե․, 1979։ Ура- зова Л․, Саркис Мурадян, М․, 1970; Мартынов В․, Саркис Мурадян, Серия Мастера советского искусства, М․, 1980․ 3nt․ Խաչատրյան