Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/97

Այս էջը սրբագրված չէ

ժարանն առաջնորդվում էր գիմնազիա– կան ծրագրով, ուներ 6-ամյա դասընթաց։ 1867-ին Ֆրանսիայի, 1879-ին Իտալիայի կառավարությունները Մ–Ռ․ վ–ին օժտում են լիցեյական իրավունքներով։ Գիշեր– օթիկ է, սովորում է մոտ 120 սան, որից շուրջ 45-ը՝ անվճար; Վարժարանն ունի ուսումնանյութական լայն հնարավորու– թյուններ, հարուստ գրադարան, թանգա– րաններ, մարզական հրապարակներ ևն, գործում են«Սայաթ–Նովա» նվագախումբը, թատերական խմբակը։ Մ–Ռ․ վ–ում դասավանդել են Ղ․ Ալի շա– նը, Ս․ Թեոդորյանը, Մ․ Նուրիխանը, Վ․ Ավգերյանը, Ա․ Գասքանտիլյանը, Դ․ Նազարեթյանը, Գ․ ճ․ելալյանը, Գ․ Նա– հապետյանը, Թ․ Թովմաճանյանը, Մ․ Թաշ– ճյանը, Վ․ Հացունին, Մ․ ճանաշյանը, Ս․ Ագլյանը, Հ․ Ապոյանը, 1°․ Աինանյանը, Հ․ Դերձակյանը, Ա․ ճ–արյանը, Ա․ Ղազիկ– յանը, ֆրանսիացի և իտալացի ուսուցիչ– ներ Ալեանսքը, Մ․ Տամեն, Տե–Լուգան, պրոֆեսոր Գալոն, վարժարանի «Հայկա– կան քայլերգի» հեղինակ Ավրելիանոս Մուրաա–Ռափայելյան վարժարանի շենքը Բոնձիլագուան։ Շրջանավարտներից են Դ․ Վարուժանը, Թ․ Թերզյանը, Մ․ Աճեմ– յանը, Վ․ Սվաճյանը, Ա․ Արապյանը, Վ․ Փափազյանը, Հ․ ՓաՓազյաէը, է․ Շա– հինը, Զ․ Մութաֆյանը, Գ․ Ալեմշահը, է․ Մանասը և ուրիշներ։ Վարժարանում սովորել են նաև եվրոպացիներ։ Անվանի հայագետներից Հյուբշմանը, Պ․ Ֆետտերը, Ֆ․ Նևը, Բրոսսեն, է․ Դյուլորիեն, Ն․ Ցոր– գան, Ֆ․ Ֆեյդին և ուրիշներ մշտական կապերի մեջ են եղել Մխիթարյանների և Մ–Ռ․ վ–ի հայագետների հետ։ Գրկ․ Թեոդորյան Ս․, Պատմություն Մուրադ– յան վարժարանին, հ․ 1, Փարիզ, 1857։ Ա, Իգնաայան

ՄՈՒՐԱՑԱՆ (իսկականը՝ Գրիգոր Տեր– Հովհաննիսյան, 1․12․1854, Շուշի –30․8․ 1908, Թիֆլիս), հայ գրող։ Ծնվել է ար– հեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է մասնավոր դպրոց– ներում, այնուհետև ուսումը շարունակել Շուշիի թեմականում, որն ավարտել է 1873-ին։ Մեկ տարի կաւոարելագործել է ֆրանսերենի իմացությունը, երկու տա– րի հայոց լեզու և պատմություն ավան– դել մանկավարժ խորեն Ստեվւանեի դըպ– րոցում։ 1877-ին շրջագայել է Արցախի ու Սյունիքի պատմական հիշարժան վայրե– րում, ուսումնասիրել հին հիշատակարան– ներ, այնուհետև գրել «Հասան–Ջալալյան ազգի համառոտ տոհմագրությունը» երկը Մուրացան («Փորձ», 1880, J45 5)։ 1878-ին Մ․ մեկնել է Թիֆլիս։ Սովորելով հաշվապահություն՝ աշխատանքի է անցել առևտրական տնե– րից մեկում, որտեղ և մնացել է մինչև կյանքի վերջը։ Մ–ի երկերը լույս են տեսել ազգային պահպանողական կամ սրան հարող հանդեսներում ու թերթերում՝ «Մե– ղու Հայաստանի», «Նոր դար», «Արձա– գանք», «Թատրոն», «Լումա»։ Մ–ի գրական նախափորձերը վերաբե– րում են վաղ պատանեկության տարինե– րին։ Դրանք եղել են սիրո, կարոտի, հայ– րենասիրության բանաստեղծական ռո– մանտիկ ներշնչումներ, որոնց նմուշնե– րը ժամանակին լույս են տեսել«Արարատ» և «Արշալույս Արարատյան» պարբերա– կաններում։ Մ․ գրական ճանաչման է ար– ժանացել «Ռուզան կամ Հայրենասեր օրիորդ» (1881) պատմական դրամայով, որն առաջին անգամ հրատարակվել է 1900-ին, «Թատրոն» հանդեսում։ Այուժեն ընտրելով XIII դ․ թաթար–մոնղոլական արշավանքների շրջանի Արցախի պատ– մությունից, գրողը գլխավոր հերոսին օժտել է առաքինության, անձնազոհու– թյան ու հայրենասիրության բարձր գի– տակցությամբ, հաստատել հայ ժողովըր– դի «բարոյական արժանավորությունը»։ Մ․ ուրույն դիրքորոշում ուներ 1880-ական թթ․ սուր բնույթ ստացած հա– սարակական հոսանքների գաղափարա– կան պայքարում։ Բուրժ․ լիբերալիզմը հանձին նրա ուներ մի երդվյալ հակառա– կորդ, որն անվերապահորեն մերժում էր «նոր հասարակության» սոցիալական, տնտ․ ու քաղ․ ծրագրերը։ Լիբերալիզմի գաղափարախոսները ազգի պահպանու– թյան հիմքը համարում էին «նյութական հարստությունը»․ Մ․ դրան հակադրում էր «բարոյական հարստություն» տեսա– կետը, մերժում էր այն ամենը, ինչ դեմըն– թաց էր ազգային միասնության և ավան– դական կեցության գաղափարին։ Կրոնա– կան այլադավանությունը, ըստ նրա նույն– պիսի չարիք է, ինչ և կուսակցական բա– ժանումը։ Արմատական ռեֆորմներն ու հեղափոխական վերաշրջումները չընդու– նելով՝ Մ․ երկյուղ ուներ, թե այդ ամենը կարող է խարխլել ազգային գոյակցության հիմքերը՝ եկեղեցին, ընտանիքը, ազգային ավանդական սովորույթներն ու բարքե– րը։ Այս իրողությունը որոշակի ուղղու– թյուն է տվել Մ–ի ստեղծագործությանը՝ դրան հաղորդելով բացահայտ միտում– նավորություն։ «Հայ բողոքականի ընտա– նիքը» (1882) վիպակում, «Իմ կաթոլիկ հարսնացուն» (1885) վեպում Մ․ արծաբ– ծել է եկեղեցադավանաբանական հար– ցեր, քննադատել կաթոլիկ հայերի բա– րոյական վարքագիծը։ «Հասարակաց որ– դեգիրը» (1884), «Հարուստները զվար– ճանում են» (1884), «ի՞նչ լայեղ է» (1885), «Անպատճառ իշխանուհի» (1886) պատմվածքներում և «Չհաս է» (1886) վե– պում ռոմանտիկական հեգնանքի դատա– փետումների է ենթարկում հայ ապազ– գայնացող վերնախավերին, ամենասուր տագնապներով վերապրում բարքերի այ– լափոխությունն ու բարոյական արժեքնե– րի կորուստը։ Մ–ի ըմբռնումով ազգի զարգացումը ճիշտ ուղիների վրա դնելու համար ան– հրաժեշտ են առաքյալներ։ Եվ որպես «գործելու ծրագիր» նա առաջադրում է «Խորհրդավոր միանձնուհի» (1889) վեպը, որի առաքյալ հերոսը՝ Քույր Աննան, ռոմանտիկական իդեալների աշխարհում ուրվագծում է սոցիալական իր ուտո– պիան։ Ըստ էության դա տնտեսապես բարեկարգված և լուսավորությամբ նորոգ– ված նահապետական համայնքն է, որի բարոյական նեցուկներն են դպրոցը և եկեղեցին։ «Լուսավորության կենտրոնը» (1892), «Նոյի ագռավը» (1899), «Առաք– յալը» (1902), «Գթության քույրեր» (1902) երկերում Մ․ փորձում է վերստին հարու– թյուն տալ առաքյալ հերոսին, սակայն իրականությունը փշրում է նրա պատրանք– ները։ Նրա համոզմամբ հասարակությունն այլևս ընդունակ չէ առաքյալներ ծնելու, քանի որ «ժամանակի նշանը» անձնասի– րությունն է, որ տրոհել էր մարդկային էությունը և օտարել նրանից հերոսականն ու էպիկականը։ Իր ստեղծագործություն– ներում արծարծելով անհատի ու հասա– րակության փոխհարաբերության հարցը, Մ․ առաջադրում էր որոշակի էթիկական սկզբունքներ։ Հետևելով Կանտի էթիկա– յին՝ նա մերժում էր հեդոնիզմը, դրան հակադրելով երջանկության իր ըմբռնու– մը՝ «նվիրվել հասարակաց բարվույն և դրա մեջ որոնել ճշմարիտ երջանկություն»։ Իրականության մեջ չգտնելով իր իդեալ– ները՝ Մ․ հայացքն ուղղում է դեպի պատ– մական անցյալը։ «Գևորգ Մարզպետունի» (1896) վեպը Մ–ի ռոմանտիկական պատ– մափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է․ արտացոլելով X դ․ Բագրատունիների հայկ․ թագավորու– թյան շրջանի իրադարձությունները, Մ․ ցույց է տալիս անձնական երջանկության և պարտականության ողբերգական ներ– հակությունը Աշոտ Երկաթ թագավորի կերպարում։ Ըստ Մ–ի, թագավորը, այ– սինքն՝ պատմական անհատը, իրավունք չունի ազատ լինելու, իսկ ազատ անհա– տը՝ թագավոր։ Այս տեսակետից սպա– րապետ Գևորգ Մարզպետունին մարմնա– վորում է գրողի իդեալը։ «Անդրեաս երեց» (1897–98) պատմա– վեպի սյուժեն վերցված է Հայաստանում XVII դ․ սկզբի պարսկ․ տիրապետության շրջանի իրադարձություններից, պատկե– րում է Ագուլիսի դպրոցի վերակացու Անդ– րեաս երեցի նահատակությունը՝ հանուն հայրենիքի և հայադավան եկեղեցու։ «Տի– կին Փիլարյանի վիշտը» (1897), «Պսակնե– րի բողոքը» (1899), <Թե ինչու իմ ստորա– գրությունը չընդունեցին» (1902), «Հա– տուկ թղթակիցը» (1902) պատմվածքներում գրողը սուր ծաղրի է ենթարկում բուրժ․ բարեգործությունն ու լիբերալիզմի գաղա–