Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/98

Այս էջը սրբագրված չէ

փարախոսներին։ «1սոջիվանքում» (1886), «Հանելուկը լուծվեցավ» (1890), «Երկու– սից ո՝րը» (1891), «Մարդը մտադրվում է, իսկ կինը կարգադրում» (1897), «Ցպա– հանջ» (1899) պատկերներում բացահայտ– վում են մարդկային հոգեբանության տա– րերքում թաքնված անբացատրելի պարա– դոքսները։ Մ–ի ստեղծագործությունը հայ դասա– կան գրականության ամենաինքնատիպ էջերից է։ Ասպարեզ մտնելով հայկ․ ռո– մանտիզմի բուռն վերելքի շրջանում՝ Մ․ թեև ականատես եղավ այդ դպրոցի քայ– քայմանը, սակայն մշտապես հավատա– րիմ մնաց գեղարվեստական իր վաղ նա– խասիրություններին և դարձավ հայկ․ ուշ ռոմանտիզմի ամենսփւոշոր դեմքը։ Մ․ մեծ ընդգրկումների արվեստագետ է։ Գե– ղարվեստական ոլորտների մեջ առնելով հայկ․ իրականության բոլոր բնագավառ– ները՝ նա վավերացրեց մի ամբողջ պատ– մաշրջան և արձագանքեց ազգային ու սոցիալական իրադարձություններին։ Երկ․Եբկ․ Ժող․, հ․ 1–7, Ե․, 1961 – 1965։ Գրկ, Պարտիզունի Վ․, Մուրացան, Ե․, 1956։ Տերտերյան Սև, Մուրացան, Ե․, 1971։ Սարինյան Ս․, Մուրացան (տի– պաբանությունը, էթիկան, պատմության փի– լիսոփայությունը), Ե․, 1976։ Ս․ Սարինյան

ՄՈՒՐԱՑՅԱՆ, Մ ա ր ա ց յ ա ն, Մ ու– ր ա ց ա ն, նախարարական տոհմ Հին Հայաստանում։ Հիշատակվում են որպես Երվանդունիների ժամանակակիցներ (մ․ թ․ ա․ Ill–II դդ․)։ Ընդարձակ կալվածներ են ունեցել Երասխի գետահովիտներում՝ Նախճավանում, Մարաց կողմերում։ Ըստ Մովսես Ի»որենացու, Երվանդ Վերջինի դեմ Արտաշես Ա–ի պայքարի ժամանակ Մ–ների նահւճպետ Արգամը (Արգավան) լքել է Երվանդին և իր նիզակակիր զոր– քով անցել Արտաշեսի կողմը։ Հաղթանա– կից հետո Արտաշես արքան Արգամին շնորհել է երկրորդական գահը։ Մակայն շուտով հակաարքունական դավեր նյու– թելու մեղադրանքով Արտաշեսի որդի Ար– ՜ա ավազդ ը սպանում է Արգամին, կոտո– րում նրա տոհմը, իսկ կալվածները միաց– նում արքունի տիրույթներին։ Փրկված կրտսեր ներկայացուցիչները հետագա– յում կորցրել են իրենց նախկին հզորու– թյունն ու կարևոր դիրքը։ Մահակյան Գահ– նամակում Մ․ տերը հիշատակվում է նախավերջին՝ 69-րդ տեղում։ Ա․ Տեր–Ղևոնդյան

ՄՈՒՐԴՈՒԿՅԱՆ (Մ ու ր դ ու կ ո վ) Ալեք– սանդր Հովսեփի [ծն․ 1912, Պրիկումսկ (այժմ՝ Բուդյոնովսկ)], Մովետական Միու– թյան հերոս (31․5․1945), գվարդիայի մա– յոր։ ՄՄԿԿ անդամ 1939-ից։ 1934-ին զո– րակոչվել է կարմիր բանակ։ Որպես 89-րդ Հայկ․ հրաձգային դիվիզիայի հրետանա– յին գնդի կոմիսար, 1942–43-ին մասնակ– ցել է Կովկասի պաշտպանական մարտե– րին։ 1943-ի հոկտեմբերին, նշանակվե– լով հրետանային դիվիզիոնի հրամանա– տար, Ուկր․, ապա Բելոռուս, ռազմաճա– կատների կազմում մարտնչել է Ուկրաի– նայի, Բելոռուսիայի, Լեհաստանի ազա– տագրման համար։ Հերոսի կոչմանն ար– ժանացել է Բեռլինի գրոհի ժամանակ ցու– ցաբերած սխրագործության համար։ Պա– տերազմից հետո շարունակել է զինվորա– կան ծառայությունը։ Պարգևատրվել է Լենինի, Հայրենական պատերազմի I աստիճանի և այլ շքանշաններով։ Ե․ խաչեյան

ՄՈՒՐԵՅ, Մա ր րի (Murray), Ավստրա– լիայի ամենամեծ գետը։ Երկարությունը 2570 կւէ է (Դառլինգի ակունքից՝ 3750 կմ), ավազանը՝ 1160 հզ․ կմ2։ Սկիզբ է առ– նում Ավստրալիական Ալպերից, թափվում Ալեքսանդրինայի ծովալճակը։ Գլխավոր վտակներն են Մառամբիջին և Դառլինգը։ Սնումը ձնաանձրևային է։ Վարարում է գարնանն ու ամռանը^ Տարեկան միջին հոսքը 14,8 կմ3 է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Հարուստ է ձկներով։ Մ–ի և վտակների վրա կառուցվել են ջրամ– բարներ և ՀԷԿ–եր։

ՄՈՒՐԶԱ Գեորգի Մտեփանի [ծն․ 16(29)․ 4․1910, Երևան], սովետական ճարտարա– պետ։ ՀՍՍՀ վաստ․ շինարար (1965)։ 1935-ին ավարտել է Երևանի պոլիտեխնի– կական ինստ–ը։ Հեղինակ է մի շարք բնակելի, հասարակական և արտադրա– կան շենքերի, ինչպես և Պուշկինյան լեռ– նանցքի աղբյուր–հուշարձանի (1938)։ Հե– ղինակային խմբի կազմում մասնակցել է Երևանի 1950 և 1971-ի գլխավոր հատակա– գծերի, Երևանի կենտրոնական մասի հա– տակագծման և կառուցապատման նա– խագծի (համամիութենական մրցույթում՝ 1-ին մրցանակ, 1974) մշակմանը։ Կազմել է (հեղինակային խմբերի հետ) Երևանի բնակարանային, կուլտուր–կենցաղային և կոմունալ շինարարության առաջին հերթի տեղադրման նախագծերը՝ 1959–65, 1966-70, 1971–75, 1976–80 թթ․ համար, Լենինականի գլխավոր հատակագիծը (1930-ական թթ․), Երևանի մի շարք շըր– ջանների և միկրոշրջանների կառուցա– պատման, ինչպես և ՀՍՍՀ ԳԱ բուսաբա– նական այգու հատակագծման նախա– գծերը։ ՄՈհՐձԱեՎ էդուարդ Մակարի [ծն․ 19․5 (1․6)․ 1908, Սիմֆերոպոլ], հայ սովետա– կան ֆիզիկաաշխարհագրագետ, տեղա– նունաբան։ Աշխարհագրական գիտ․ դ–ր (1949), պրոֆեսոր (1956), բնախույզների գերմ․ «Լեոպոլդինա» ակադեմիայի ակա– դեմիկոս (1961), ՄԺՀ ԳԱ պատվավոր պրոֆեսոր (1961), ՌՍՖՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1970)։ 1930-ին ավարտել է Լենին– գրադի համալսարանը։ 1931-ից աշխա– տում է ՍՍՀՄ ԳԱ աշխարհագրության ինստիտուտում։ ՍՍՀՄ ԳԱ Անդրկով– կասյան արշավախմբի կազմում զբաղ– վել է Արագածի ուսումնասիրությամբ։ Մասնակցել է Միջին և Կենտրոնական Ասիայի, ՄԺՀ, Վիետնամի արշավախմբե– րին։ Հիմնական աշխատությունները վե– րաբերում են չորային տերիտորիաների լանդշաֆտների զարգացման պատմու– թյանը, երկրագրությանը, աշխարհագրա– կան տեղանունների ծագմանը, Ասիայի ժողովուրդների աշխարհագրական տեր– մինաբանության և աշխարհագրական հե– տազոտությունների պատմությանը։ Իըմ– բագրել և մեկնաբանել է Լ․ Բերգի, Ն․ Պրժևալսկու և Պ․ Կոզլովի աշխատու– թյունները։ Պարգևատրվել է Ն․ Պրժևալս– կու անվ․ ոսկե (1947) և Ա․ Հումբոլդտի անվ․ (1959) մեդալներով, 2 շքանշանով, մոնղ․ «Բևեռային աստղ» շքանշանով։ ԱՄՀՄ պետ․ (1951) և ՄՍՀՄ ԳԱ Նախա– գահության Վ․ Օբրուչևի անվ․ մրցանակ– ներ (1963)։

ՄՈՒՐԻ (Muhri) Ֆրանց (ծն․ 21․10․1924, Շտեյրեգ, Շտիրիա), ավստրիական և միջազգային բանվորական շարժման գոր– ծիչ։ Ծնվել է հանքափորի ընտանիքում։ Մասնակցել է կոմունիստական երիտա– սարդական միության Գրաց քաղաքում անլեգալ գործող խմբի աշխատանքներին։ Ավստրիայի կոմունիստական կուսակցու– թյան (ԱԿԿ) անդամ է 1945-ից։ Ավստրիան ֆաշիզմից ազատագրելուց (1945) հետո ընտրվել է կուսակցության Դոյչլանդսբեր– գի, 1949–59-ին՝ Մյոդլինգի, ապա՝ Հեն– զերնդորֆի շրջկոմների, 1959–61-ին՝ Շտիրիայի երկրային կազմակերպության քարտուղար։ 1954–61-ին՝ ԱԿԿ ԿԿ ան– դամության թեկնածու, 1961-ից՝ անդամ և քաղբյուրոյի անդամ։ 1965-ի մայիսից ԱԿԿ նախագահն է, 1970-ից՝ ԿԿ քար– տուղարության անդամ։ Ավստրիական, միջազգային կոմունիստական շարժմանը նվիրված աշխատությունների հեղինակ է։

ՄՈՒՐԻԼԻՈ (Murillo)Բարտոլոմե էստեբան (1618–1682), իսպանացի նկարիչ։ Աովո– րել և ստեղծագործել է Սևիլիայում, եղել է տեղի Գեղարվեստի ակադեմիայի հիմ– նադիրներից (1660) և առաջին պրեզի՛– դենտը։ Մ–ի սկզբնական շրջանի աշխա– տանքներում կրոնական տեսարանները պատկերված են որպես ժող․ կյանքից վերցված իրադարձություններ և կրում են Կարավաշոյի ազդեցության կնիքը։ P․ է․ Մ ու ր ի լ ի ո․ «Փոքրիկ մուրաց– կանը» (Լուվր, Փա– ՐԻ Գ) 1650-ական թթ․, դիմելով ոսկեգույն լու– սաստվերների, առավել գեղանկարչա– կան հնարանքների, ստեղծել է կրոնական, այդ թվում՝ աստվածամոր կյանքի թեմա– ներով հորինվածքներ («Հանգիստ Եգիպ– տոսի ճանապարհին», 1665–70, էրմի– տաժ, Լենինգրադ), որոնք սրտահույզ քնարականությամբ ներկայացնում են իս– պանացի կնոջ ազգային կերպարը, ոչ սակավ՝ իդեալականացված և սենտիմեն– տալ։ Մ–ի ստեղծագործությունում ռեալիս– տական գծերը ի հայտ են եկել նրա նո– րարարական–ժանրային կտավներում, ինչպես, օրինակ, Սևիլիայի ցնցոտիավոր երեխաների կյանքը պատկերող նկարա– շարում («Մրգերով տղաները», 1645– 1654, Հին պինակոտեկա, Մյունխեն)։

ՄՈՒՐՒՈՒՋ, գյուղ Հայկական ՍՍՀ Սի– սիանի շրջանում, շրջկենտրոնից 31 կմ հարավ։ Միավորված է Սոֆլուի սովետա– կան տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։

ՄՈՒՐՀԱԿ, պարտապանի կողմից կան– խիկ վճարման փոխարեն պարտատիրոջը