Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/105

Այս էջը սրբագրված է

հազվագյուտ մետաղներ, սնդիկ, բոր, ֆլյուորիտ, իսլանդական սպաթ, լազուրիտ, ցրոնային ոսկի) կապված են կայնոզոյան մագմատիզմի և մետամորֆիզմի հետ։ Հողմահարման կեղեի հետ են կապված բոքսիտները։

Կլիման բարձրլեռնային է, դաժան ու խիստ ցամաքային։ Հունվարի միջին ջերմաստիճանը Արևելյան Պ–ում, մոտ 3600 մ բարձրության վրա, –17,8°C է։ Ձմեռը տևում է հոկտեմբերից մինչև մայիս։ Նվազագույն ջերմաստիճանը –50°C է։ Ամառը կարճատև է, ցուրտ, ջերմաստիճանը չի անցնում 20°Շ–ից։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 13,9°C է։ Տարածված է բազմամյա սառածությունը։ Արևմտյան Պ–ում, 2100 մ բարձրության վրա, հունվարի միջին ջերմաստիճանը –7,4°C է, հուլիսինը՝ 22,5°C։ Վեգետացիայի ժամանակաշրջանը խորոզում 223 օր է, Սարդարում՝ 140 օր։ Արևմտյան Պ–ի հովիտներում տարեկան տեղումները 92–260 մմ են, Արևելյան Պ–ի հովիտներում՝ 60–119 մմ։ Բարձր լեռներում և լեռնալանջերին տեղումներն ավելանում են (Ֆեդչենկոյի սառցադաշտի վրա՝ 1100 մմ/)։ Պ–ում հաշվվում է մոտ 3000 սառցադաշտ՝ 8400 կմ² ընդհանուր տարածությամբ։ Սառցապատման խոշոր կենտրոններ են Գիտությունների ակադեմիայի, Անդրալայան, Ռուշանի և Հյուսիս–Ալիչուրյան, Ցազգուլեմի, Պետրոս Առաջինի, Դարվազի և Զուլումարտի լեռնաշղթաները։ Արևմտյան Պ–ում գերակշռում են հովտային սառցադաշտերը (Ֆեդչենկոյի, 77 կմ երկարությամբ, Գրում–Գրժիմայլո՝ 36,7 կմ, Հարմո՝ 27,5 կմ, Սուգրան՝ 24 կմ ևն), Արևելյան Պ–ում՝ հովտային, կառային և լանջային ոչ մեծ սառցադաշտերը։ Ձյան գիծը Պ–ի հս–արմ–ում գտնվում է 4000–4400 մ, կենտրոնական և արլ․ շրջաններում՝ 5000–5200 մ բարձրությունների վրա։ Պ–ի գետերը հիմնականում պատկանում են Ամուդարյայի ավազանին։ Գլխավոր գետը Փյանջն է։ Կարաջիլգա, Սուզկոլ և մի քանի այլ գետեր պատկանում են Պ–ի ներքին ավազանին․ Սարկանսուն՝ Թարիմի ավազանին։ Գետերի սնումը ձնասառցադաշտային է։ Խոշոր լճերն են Կարակուլը, Ռանգկուլը, Շորկոլլը և Զորկուլը։ Բնությամբ Պ․ հարում է Կենտրոնական Ասիային, պատկանում Կենտրոնաասիական բարձրավանդակի ֆիզիկաաշխարհագրական բնամարզին։ Պ–ում լանդշաֆտների տարբերությունը որոշվում է գլխավորապես բարձունքային գոտիականությամբ, արևելապամիրյան կամ արևմտապամիրյան տիպի ռելիեֆով, հս–արմ–ից դեպի արլ․ և հվ–արլ․ մթնոլորտային տեղումների նվազումով և կլիմայի ցամաքայնությամբ։ Պ–ում բուսածածկույթը արտակարգ նոսր է։ Տիրապետում են մերկ, ժայռոտ կամ խճերով ու սառցադաշտային բերվածքներով ծածկված մակերևույթները։ Արևելյան Պ–ում գերիշխում են բարձր լեռնային ցուրտ անապատների և քարքարոտ բարձր լեռների լանդշաֆտները։ Ծառային բուսականությունը բացակայում է։ Բույսերը կարճահասակ են՝ հարմարված տեղի պայմաններին։ Արևմտյան Պ–ի լանդ շաֆտներում նկատելի է բուսականության մեծ աճ, սակայն լեռնահովիտների ցածրադիր մասերում տիրապետում են անապատային բուսական ֆորմացիաները՝ օշինդրի և սաքսաուլի գերակշռությամբ։ 3200 մ–ից բարձր ւիշաբարձվենյակային ֆորմացիան է, 3600 մ–ից բարձր՝ փետրախոտաձարխոտային տափաստանային տեղամասերը։ 3800–4300 մ բարձրության գոտում զարգացած է ցածրախոտային կրիոֆիլային (ցրտասեր) ֆորմացիան, իսկ 4500–4700 մ բարձրության վրա՝ նոսրացած, մերձձնային բուսականությունը։ Արևմտյան Պ–ում տեղ–տեղ գետահուների երկարությամբ հանդիպում են գետամերձ անտառներ, ոռոգվող հողերի վրա՝ կուլտուրացված տնկարկներ։ Կենդանական աշխարհը տեղաբաշխված է ըստ բարձունքային գոտիականության։ Պ․ ՍՍՀՍ ալպինիզմի հիմնական կենտրոններից է։

Պ–ի տնտեսության մասին տես Լեռնային Րաղախշւսնի Ինքնավար Մարզ հոդվածում։

ՊԱՄԻՐԱ–ԱԼԱՅ, լեռնային մարզ Միջին Ասիայի հվ–արլ–ում, Ֆերգանայի հովտից հվ․։ Գտնվում է Տաջիկական ՍՍՀ–ում, մասամբ՝ Կիրգիզական ՍՍՀ–ում, Ուզբեկական ՍՍՀ–ում և Թուրքմենական ՍՍՀ–ում։ Բաղկացած է Հիսարա–Ալայան լեռնաշղթաներից, Տաջիկական դեպրեսիայից և Պամիրից։

ՊԱՄԻՐՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, հնդեվրոպական լեզվաընտանիքի իրան, ճյուղին պատկանող ազգակից լեզուների խումբ։ Պ․ լ–ի մեջ են մտնում շուգնանառուշանական լեզվախումբը, յազգուլամերենը, իշկաշիմերենը և վախաներենը։ Որոշ լեզվաբաններ պամիրյան լեզու են համարում նաև մունջաներենը։ Պ․ լ․, բացառությամբ յազգուլամերենի և մունջաներենի, տարածված են ՍՍՀՄ–ում (Տաջիկ․ ՍՍՀ–ի Լեռնային Բադախշանի Ինքնավար Մարզ), Աֆղան առանի, Պակիսաանի և ՉԺՀ–ի սահմանակից շրջաններում։ Ցազգուլամերենը տարածված է միայն ԱՍՀՍ–ում, մուէջաներենը՝ Աֆղանստանում և Պակիստանում։ Շուգնանառուշանական խմբի լեզուներով խոսում է մոտ 40 հզ․, վախաներենով՝ մոտ 20 հզ․ մարդ։ Բոլոր Պ․ լ․ անգիր են։ Տարբեր Պ․ լ–ի կրողները միմյանց չեն հասկանում։ Պ․ լ․ ունեն յուրահատկություններ, որոնցով հակադրվում են իրան, ճյուղի մյուս լեզուներին։ Հնչյունական առանձնահատկություններից են՝ միջատամնային 0, 6 և ետնալեզվային շփական X և y (բացառությամբ իշկաշիմերենի և մունջաներենի) բաղաձայնների առկայությունը։ Ձևաբանական ընդհանրությունները հանդես են գալիս դերանվանական և բայական համակարգերում։ Ունեն բառապաշարային ընդհանրություն ներ։ Աաէւսսգոււրսս

ՊԱՄՊԱ, պամպասներ, խոտային բուսածածկույթի գերակշռությամբ Հարավային Ամերիկայի հարթավայրային մի քանի շրջանների անվանումը։ Բուն Պ․ գտնվում է Արգենտինայում, հվ․ 29–39° լայնությունների միջև։ Մակերևույթը առավելապես հարթ է, կլիման՝ մերձարևադարձային, արմ–ում՝ առավել ցամաքային։ Հունվարի միջին ջերմաստիճանը 19–24°Cէ, հուլիսինը՝ 6–10°С։ Տարեկան տեղումները արլ–ում 800–950 մմ են, արմ՜ում՝ 300–500 մ/մ/։ Բնորոշ են պամպերոս հվ․ քամիները։ Գլխ․ գետը Պարանան է։ Բնական բուսածածկույթը համարյա չի պահպանվել։ Մշակում են ցորեն, գարի կամ օգտագործում որպես արոտավայրեր։ Կենդանիներից բնորոշ են սպիտակապոչ եղջերուն, ամերիկյան պուման, պամպասյան կատուն։

ՊԱՄՓԻԼԻԱ, Պամփյուլիա (հուն․ ПадфиХСа), պատմական մարզ Փոքր Ասիայի հվ–ում (այժմ՝ Թուրքիայի Անթալյա վիլայեթում)։ Արլ–ում սահմանակից էր Կիլիկիային, հս–արլ–ում՝ Իսավրիային, հս–ում՝ Պիսիդիային, արմ–ում՝ Լիկիային։ Ըստ անտիկ ավանդության, Պ–ում հնագույն ժամանակներում հաստատվել են Հունաստանից ելած գաղթականները և խառնվել տեղական բնակչության հետ։ Պ․ հայտնի էր իբրև զարգացած գյուղատնտեսության երկիր։ Մ․ թ․ ա․ VI դարից գտնվել է Աքեմենյանների, մ․ թ․ ա․ IV դ․ 2-րդ կեսին՝ Ալեքսանդր Մակեդոնացու, մ․ թ․ ա․ Ill–II դդ․՝ Պտղոմեյանների, Սելևկյանների, Պերգամոնի պետության կազմում։ Մ․ թ․ ա․ 133-ից Պերգամոնի հետ դարձել է հռոմ․ տիրույթ, իսկ մ․ թ․ 43-ից Լիկիայի հետ կազմել առանձին պրովինցիա։ 395-ից գտնվել է Բյուզանդիայի կազմում։ XII դարից Պ–ի արլ․ մասը մտել է Կիլիկիայի հայկ․ պետության կազմի մեջ։

ՊԱՄՖԼԵՏ (անգլ․ pamphlet), հրապարակախոսական ժանրի ստեղծագործություն՝ քաղաքացիական և սոցիալ–քաղ․ ընդգծված ուղղվածությամբ։ Սուր քննադատության են ենթարկվում հաս․, քաղ․ կյանքի