Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/108

Այս էջը սրբագրված է

ներ առավել հաճախ օգտագործվում են նիտրատները (ամոնիումի նիտրատ են) և նիտրամիացությունները (տրինիտրատոչուոչ, տետրիլ, հեքսագեն, նիտրագլիցերին, օկտագեն, նիտրաթաղանթանյութ են։ Սովորաբար վերցվում են այդ նյութերի խառնուրդներն իրար և այլ նյութերի (փայաալյուր, ալյումինի փոշի, այրվող նյութեր) հետ։ (Տես նաև Դինամիտ, (Լմոնիտներ, Վառողներ, Պիրոտեխնիկա)։ Պ․ ն–ի պայթյունը կարող է հարուցվել տաքացման, հարվածի, շփման, դետոնացման և արտաքին այլ ազդակների միջոցով։ Օգտագործումը անվտանգ դարձնելու նպատակով Պ․ ն–ի զգայնությունը իջեցնում են պարաֆին, ցերեզին և այլ դյուրահալ նյութեր ավելացնելով։ Ըստ հատկությունների և կիրառման բնագավառների տարբերում են հարուցիչ (առաջնային), փշրտող (երկրորդային) և նետող (վառոդներ) Պ․ ն․։ Հարուցիչ Պ․ ն․ (կապարի ազիդ, շառաչող սնդիկ, կապարի եռնիտրառեզորցինատ, տետրազեն) բարձրզգայուն են՝ պայթում են շփումից, հարվածից և այրելիս, օգտագործվում են այլ Պ․ ն–ում պայթյուն հարուցելու համար։ Ավելի կայուն փշրտող Պ․ն–ի պայթյունն իրականացվում է հարուցիչ Պ․ ն–ի դետոնացնող ազդեցությամբ։ Կարևոր են այրվող նյութեր և օքսիդիչներ՝ քլորատներ, գերքլորատներ, նիտրատներ, հեղուկ թթվածին պարունակող նաև բարձր հզորության և հատուկ Պ․ ն․ (եռնիտրամեթիլ խումբ պարունակող միացությունները, նիտրապարաֆինները, հեղուկ օքսիդիչներ պարունակող խառնուրդները, էլեկտրական պարպման ազդեցությամբ պայթող Պ․ ն․ ևն)։ Պ․ ն․ լայնորեն օգտագործվում են ժող․ տնտեսության մեջ (պայթեցման աշխատանքներ, պայթյունով զոդում, մետաղները կայունացնելու և մամլելու համար անհրաժեշտ մեծ ճնշումների ստացում են) գիտահետազոտական աշխատանքներում (գերբարձր ճնշումների, մեծ արագությունների, բարձր ջերմաստիճանների ստացում են) և ռազմ, գործում։ Պ․ ն–ի տարեկան համաշխարհային արտադրությունը մի քանի մլն տ է։ Լ․ Գրիգորյան

ՊԱՅԹՈՒՑԻՉՆԵՐ, մեխանիզմներ, որոնք նախատեսված են թիրախին հանդիպելիս, թիրախի շրջակայքում կամ թռիչքի հետագծի պահանջվող կետում ռազմամթերքի (արկ, ական, ռումբ ևն) լիցքին սկզբնական պայթյունային իմպուլս հաղորդելու համար։ Պատիճ–բոցավառիչի բոցավառման դեպքում պատիճ-դետոնատորը պայթում է, որն իր հերթին առաջ է բերում դետոնատորի և պայթուցիկ լիցքի պայթյուն։ Ռումբերի և հրետանային արկերի Պ․ լինում են հարվածային [նկ․ 1 (ըստ ռազմամթերքին միանալու տեղամասի՝ գլխամասային, հատակային և կողային, գործում են թիրախին հարվածելու ժամանակ)], դիստանցիոն [նկ․ 2 (սկսում են գործել արկի թռիչքի ընթացքում՝ որոշ հեռավորություն անցնելուց հետո կամ կրակոցից որոշ ժամանակ անց)] և ոչ հպումային (ռադիոլոկացիոն, ինֆրակարմիր, օպտիկական են, որոնք սկսում են գործել թիրախից օպտիմալ հեռավորության վրա)։ Հարվածային Պ․ կարող են լինել ակնթարթային (արկի պայթյունը առաջացնում են հարվածից 0,001 վրկ անց և ավելի շուտ) և դանդաղեցված (գործում են արկի թիրախին հարվածելուց 0,03–0,05 վրկ անց) Նկ․ 2․ Տ–5 հրետանային պայթուցիչ (գլխամասային, դիստանցիոն, ապահովիչ․ նախատեսվում է զենիթային հրանոթների միջին տրամաչափի բեկորային նռնակների համար)․ 1․ իրան, 2, 3, 4․ դիստանցիոն օղակներ, 5․ դիստանցիոն բաղադրություն, 6․ գլխամասային մանեկ, 7․ բալիստիկ թաս, 8․ սեղմիչ օղակ, 9․ դիստանցիոն հարվածիչ, 10, ապահովիչ զսպանակ, 11. պատիճ–բոցավառիչ, 12․ կենտրոնախույս շարժակ, 13․ պատիճ–դետոնատոր, 14, կենտրոնախույս կառաններ, 15, կառանների զսպանակներ, 16. փոխանցիչ լիցք, 17․ դետոնատոր, 18, իներցիոն կառան, 19, կառանի զսպանակ, 20, ապահովիչ թասակ գործողության։ Տարբերում են ապահովիչ տիպի (պատիճ–դետոնատորն անջատ է դետոնատորից) և կիսաապահովիչ տիպի (պատիճ-բոցավառիչը անջատ է պատիճդետոնատորից) Պ․։

ՊԱՅԼՈՒԹՅՈՒՆ, արքունի գործակալություն Կիլիկյան Հայաստանում, տես Ինամակաչություն։

ՊԱՅԾԱՌԵ(Տրդատյան Վարշամ, 1859–1904, Ալեքսանդրապոլ), հայ աշուղ։ Ջիվանա․ դպրոցի աշուղներից։ Հանդես է եկել իբրև սիրերգու բանաստեղծ, սակայն հայտնի է դարձել իր ազգային ու սոցիալական բնույթի երգերով, որոնք լայն տարածում են գտել Հայաստանում և հայաբնակ վայրերում («Խոսեք, Հայաստանի լեռներ», «Առ սոխակն վանդակված» են)։ Աշուղը բողոքել է ցարիզմի 80-ական թվականների հայահալած քաղաքականության դեմ, իր այլաբանական երգերով նպաստել հայ ժողովրդի ազատագր․ պայքարին։ Նրա գազելները, հրապարակախոսական երգերը, դաստաններն ու մուհամմաներն աչքի են ընկնում լեզվի մաքրությամբ, անպաճույճ ոճով։ Պ–ի երգերը ձայնագրել են Ն․ Տիգրանյանը, Ա․ Բրուտյանը և ուրիշներ։

Երկ․ Երգեր, հ․ 1, Թ․, 1895։

Գրկ․ Լևոնյան Դ․, Տայ աշուղներ, Ալեքսանդրապոլ, 1892 Կ․ Դուրգարյան․

ՊԱՅԾԱՌՈՒԹՅՈՒՆ, 1․ լուսատեխնիկայում, լույսի աղբյուրի լուսարձակումը տվյալ ուղղությամբ բնութագրող մեծություն (Լ)։ Լուսարձակող մակերեվույթի ԺՏ տարրի Պ․ որևէ ուղղությամբ որոշվում է նույն ուղղությամբ այդ տարրի Լույսի ուժի (dl) և դիտարկվող ուղղությանն ուղղահայաց հարթության վրա տարրի պրոյեկցիայի մակերեսի հարաբերությամբ․ L=dI/(dS․cosa), որտեղ a-ն dS տարրի նորմալի և դիտարկվող ուղղության միջև կազմված անկյունն է։ Միավորների միջազգային համակարգում Պ․ չափվում է կդ/մ2 (նիտ) միավորով։

2․ էներգետիկական Պ․, դիտարկվող ուղղությամբ միավոր մարմնային անկյան ներսում պարփակված ճառագայթման այն հոսքը, որ բաժին է ընկնում այդ ուղղությանն՜ ուղղահայաց հարթության վրա լուսարձակող մակերևույթի պրոյեկցիայի միավոր մակերեսին․ Լ= – ddb/(dQ-dS-cosa), որտեղ ՃՓ–ը լուսարձակող մակերևույթի dS մակերեսով տարրի ճառագայթման հոսքն է dQ մարմնային անկյան ներսում, իսկ a-ն դիտարկվող ուղղության և dS մակերեսի նորմալի միջև կազմված անկյունն է։ Միավորների միջազգային² համակարգում էներգետիկական Պ․ արտահայտվում է վտ/(ստեռ․ մ) միավորով։

3․ Աստղագիտության մեջ, երկնային մարմինների մակերևույթի ճառագայթման կամ անդրադարձման ունակության բնութագիր։ Երկնային թույլ աղբյուրների Պ․ արտահայտում են 1 քառակուսի վայրկյանի, 1 քառակուսի րոպեի կամ 1 քառակուսի աստիճանի հավասար մակերեսի աստղային մեծությամբ, այսինքն՝ այդ մակերեսի առաջացրած լուսավորվածությունը համեմատում են հայտնի աստղային մեծության աստղի առաջացրած լուսավորվածության հետ։

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ քաղաքացիական իրավունքում, երկու կամ ավելի անձանց համաձայնություն, որով սահմանվում, փոփոխվում կամ դադարեցվում են իրավունքներ և պարտականություններ։ Պ․ պարտավորությունների ծագման առավել տարածված հիմքերից է՝ սոցիալիստական կազմակերպությունների միջև