ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՌԵԼԻՔ, օրգանական վառելիքի հաշվառման միավոր, որը կիրառվում է վառելիքի տարբեր տեսակների արդյունավետության համեմատման և դրանց գումարային հաշվառման համար։ Իբրև Պ․ վ–ի միավոր ՍՍՀՄ–ում ընդունվում է 7000 կկալ/կգ (29,3 Մջ/կգ) այրման ջերմություն ունեցող 1 կգ վառելիքը։ Պ․ վ–ի և բնական վառելիքի հարաբերակցությունն արտահայտվում է Вպ = Q/7000 B=K*B բանաձևով, որտեղ Buj-ն Պ․ վ–ի համարժեք քանակի զանգվածն է (կգ), B-ը բնական վառելիքի զանգվածը (պինդ և հեղուկ վառելիքի համար կգ, գազայինի համար՝ մ), Չր–ն՝ տվյալ բնական վառելիքի նվազագույն այրման ջերմությունը (կկաչ/կգ կամ կկաչ/մ), qp = 7000-Ը՝ Կա^աԿան համարժեքը։ К-ի արժեքը նավթի համար ընդունում են 1,4, կոքսի համար՝ 0,93, տորֆի համար՝ 0,4, բնական գազի համար՝ 1,2։ Պ․ վ–ի օգտագործումն առանձնապես հարմար է ջերմաէներգետիկական տարբեր տեղակայանքների շահավետության համեմատման համար։
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ–ԶՈՒՏ ԱՐՏԱԴՐԱՆՔ, տնտ․ կազմակերպությունների արտադրության ծավալի չափանիշ, որը թույլ է տալիս առանձնացնել արտադրանքի արժեմեծացման մեջ ձեռնարկության (միավորման) ներդրումը։ Որոշվում է համաքսառն արտադրանքի արժեքից հումքի, նյութերի ու գնովի կիսաֆաբրիկատների ծախսը հանելու ուղիով։ Որոշ չափով բացառում է ձեռնարկության (միավորման) գործունեության վերջնական արդյունքների վրա առարկայացած աշխատանքի նշանակալի մասի ծախսերի փոփոխության ազդեցությունը։ Զուտ արտադրանքի ցուցանիշից տարբերվում է նրանով, որ բացի աշխատավարձից ու ձեռնարկության շահույթից, ընդգրկում է նաև օժանդակ նյութերի ծախսը, ամորտիզացիոն մասհանումները, փոքրարժեք գործիքների ու հարմարանքների (որ օգտագործվում են տվյալ արտադրանքի պատրաստման ժամանակ) արժեքը, այսինքն՝ նյութական ծախսերի այն մասը, որոնք հաշվի են առնվում ծախսերի համաչիր հոդվածներում։ Զուտ և նորմատիվային–զուտ արտադրանքի ցուցանիշների համեմատ Պ–զ․ ա–ի առավելությունը հաշվարկի պարզությունն է։
ՊԱՅՏԱՍԱՐ, հրաբխային լեռնագագաթ Գեղամա Լեռնաշղթայում։ Պ–ի լանջերի ժայռերին պահպանվել են մ․ թ․ ա․ VII – II հազարամյակների ժայռապատկերներ (0,5–1 սմ խորությամբ)։ Մի շարք հորինվածքներ պատկերացում են տալիս որսի հնագույն եղանակների, զենքերի ու այլ միջոցների, կենդանիների ընտելացման ու բուծման մասին։ ժայռապատկերներում հանդիպող կենդանիների մի շարք վերացած տեսակների երբեմնի գոյությունը Հայկական լեռնաշխարհում հաստատվում է նաև բրածո մնացորդներով։ Բազմաթիվ պատկերներ ու պատկերախմբեր արտահայտում են երկնային լուսատուների, բնության երևույթների (կայծակ, ամպրոպ են) նախնադարյան պաշտամունքը։ Պ–ի ժայռապատկերներն օժանդակ աղբյուր են Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների տնտեսության, կենցաղի, կրոն, պատկերացումների, դրանց հետ կապված մի շարք այլ հարցերի լուսաբանման համար։
Գրկ․ Մարտիրոսյան Հ․ Ա․, Իսրայելյան Հ․ Ռ․, Գեղամա լեռների ժայռապատկերները, Ե․, 1971։ Հ․ Իսրայելյան
«ՊԱՅՔԱՐ», գրական, հասարակական, քաղ․ և տնտ․ լեգալ շաբաթաթերթ (հետագայում՝ օրաթերթ)։ Հրատարակվել է 1915–19-ին, Թիֆլիսում։ Դա սոցիալդեմոկրատական թերթ էր, որի խմբագրության մեջ սկզբում մտնում են երկու բոլշևիկ (Ա․ Մռավյան և Ս․ Ւ^անոյան) և երկու մենշևիկ–ինտերնացիոնալիստ (Ա․ Երզնկյան և Հ․ Ագատյան)։ Մինչև 100 համարը ուներ հեղափոխական-դեմոկրատական ուղղություն և փաստորեն գտնվում էր բոլշևիկների ձեռքին։ Աշխատակցել են Ստ․ Շահումյանը, Ա․ Ամիրյանը, Ա․ Միկոյանը, Մ․ Մելիքյանը, Հ․ Հակոբյանը, Արտ․ Կարինյանը, Հ․ Կամարին, Գ․ Հայկունին, Ա․ Վարդանյանը, Սիմակը և ուրիշներ։ Թերթի էջերում մերկացվել են պատերազմի թալանչիական բնույթը, բուրժուա–նացիոնալիստական կուսակցությունները, մասնավորապես դաշնակցությունը, «սպեցիֆիկները», հմտորեն պրոպագանդվել են լենինյան դրույթները, պրոլետարական ինտերնացիոնալիզմի գաղափարները։ Թերթը հետապնդվել է ցարական իշխանությունների կողմից, դաժան գրաքննության պատճառով հաճախ լույս տեսել դատարկ սյունակներով։ Դրությունը փոխվեց 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո, երբ ձեռք բերվեցին քաղաքական ազատություններ։ Թերթը ողջունեց ցարական ինքնակալության տապալումը և կոչ արեց ամրապնդել բանվորների ու զինվորների դեպուտատների սովետները։ Մեծ տեղ է հատկացրել գրականության ու արվեստի հարցերին, տպագրվել են Մ․ Գորկու, Հ․ Հակոբյանի, Ա․ Վշտունու, Արազու և ուրիշների երկերը։ Երկրի հետագա զարգացման, քաղաքական իրադրությունների գնահատման հարցերում շուտով դրսևորվեցին լուրջ տարաձայնություններ «Պ․»-ի խմբագրական կազմում, որը միատարր չէր։ Բոլշևիկները չէին կարող հանդուրժել մենշևիկների խորացող օպորտունիզմը և դրա արտացոլումը թերթի էջերում, ուստի նրանք հեռացան «Պ․»-ի խմբագրությունից և 1917-ի հունիսի 16-ի համարում տպագրեցին իրենց վճռական հայտարարությունը։ Այնուհետև ստեղծեցին իրենց օրգանը՝ «Բանվորի կռիվը» (Թիֆլիս)։ 101-րդ համարից «Պ․» դարձավ մենշևիկյան, օպորտունիստական օրգան, որը մերկացվում էր բոլշևիկների կողմից։
«ՊԱՅՔԱՐ», 1․ ազգային, քաղ․ և գրական օրաթերթ։ Հայ ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի շրջանակի պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1922-ից, Բոստոնում։ Գլխավոր խմբագիրներ՝ Ա․ Նազար, Ե․ Մեսիայան, Հ․ Երվանդ, Ա․ Փոլատյան, Ա․ Անդրեասյան, Ն․ Պերպերյան (1982-ից)։ Հաջորդում է <Ազգ> և <Պահակ> պարբերականների միավորումից առաջացած «Ազգ–Պահակ» (1921–1922-ին, Բոստոն) օրաթերթին։ Լուսաբանել է ամերիկահայ, ինչպես նաև սփյուռքի այլ գաղթավայրերի ազգային, կրթական, մշակութային կյանքը, արձագանքել հուզող խնդիրներին։ Ողջունել է Հայաստանում սովետական կարգերի հաստատումը, նյութեր տպագրել տնտեսության և մշակույթի ասպարեզներում ՀՍՍՀ հաջողությունների վերաբերյալ, քաջալերել նրա շինարարական աշխատանքներին օժանդակող կազմակերպությունների (ՀՕԿ, «Հայ կարմիր խաչ», ամերիկահայ հայրենակցական միություններ են), ՀԲԸ Սիության գործունեությունը։ Թերթն արձագանքել է 1920–30-ական, 1946-ի զանգվածային հայրենադարձությանը։ Անդրադարձել է միջազգային քաղ․ իրադարձություններին, քեմալական շարժմանը Թուրքիայում, Կիլիկիայի հայության գոյապայքարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թերթը լուսաբանել է հակահիտլերյան խմբակցության ռազմ, ձեռնարկները, սովետական բանակի հաղթանակները, հայ ռազմիկների և սպաների մասնակցությունը պատերազմին, «Ամերիկահայ ազգային խորհրդի» գործունեությունը։ Ետպատերազմյան շրջանում «Պ․» նպաստում է Հայրենիք–սփյուռք կապերի զարգացմանը, պարբերաբար նյութեր տպագրում ՀՍՍՀ տնտեսության, գիտության ու մշակույթի ձեռքբերումների վերաբերյալ, արտատպումներ կատարում ՀՍՍՀ մամուլից։ Լայն տեղ է հատկացնում սփյուռքահայ և արտասահմանյան գործիչների հայաստանյան տպավորություններին, ծանոթացնում ՀՍՍՀ տարածքում գտնվող պատմական հուշարձաններին։ Թերթի գրական–բանասիրական բաժնում տեղ են գանում արևմտահայ, սփյուռքի, հայ սովետական, նաև օտար հեղինակների տարբեր ժանրերի գործեր։
2․ Գրական, պատմագիտական, հասարակական եռամսյա հանդես։ Լույս է տեսել 1930–31 (խմբագիր՝ Ա․ Նազար),