1963–68-ին (խմբագիր՝ Ա․ Անդրեասյան), Բոստոնում։ 3․ Դրական–բանասիրական տարեգիրք։ Լույս է տեսել 1942–63-ին, Բոստոնում։ խմբագիր4 Տ․ Երվանդ։ Գ․ Գույումջյան
«ՊԱՅՔԱՐ», «Խորհրդային Հայաստան»ի (տես <Սովետական Հայաստան>) գրական հավելված՝ անկանոն պարբերականությամբ (No 6-ից ինքնուրույն հրատարակություն՝ որպես գրական–գեղարվեստական կիսամսյա հանդես)։ Լույս է տեսել 1923-ին, Երևանում։ խմբագիր՝ Ա․ Կարինյան։ Ունեցել է գրական–գեղագիտական ուղղություն, մարքսիզմի դիրքերից մեկնաբանել անցյալի գրական արժեքների գնահատման U նոր, պրոլետարական գրականության ու արվեստի ստեղծման հարցերը։ Անդրադարձել է նաե ռուս, ու եվրոպ․ գեղագիտական ուղղություններին, տպագրել թատրոնին ու կերպարվեստին նվիրված հոդվածներ, գրական, մշակութային կյանքի նորություններ, սփյուռքահայ մամուլի տեսություններ։ Աշխատակցել են Ա․ Մյասնիկյանը, Ե․ Չարենցը, Վ․ Թոթովենցը, Ս․ Զորյանը և ուրիշներ։
«ՊԱՅՔԱՐ», քաղ․, ընկերային և մշակութային շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1967–1971, 1974-ին (նոր շրջան), Ստամբուլում։ Խմբագրապետ–արտոնատեր՝ Հ․ Սվասլյան։ Հաստատապես կանգնած լինելով Սովետական Հայաստանի համակիրների շարքերում, սփյուռքին, մասնավորապես ստամբուլահայությանն է ներկայացրել ՀՍՍՀ նվաճումները տնտեսության, գիտության և մշակույթի ասպարեզներում, Հայաստանը պրոպագանդել որպես համայն հայության հայրենիք։ «Թուրք մամուլ» շաբաթական տեսությունը լուսաբանել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղ․ կացությունը, համաշխարհային իրադարձությունները։ Ունեցել է գրականության և արվեստի հարուստ բաժին, որտեղ մեծ մասամբ տպագրվել են հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ, քննական հոդվածներ նրանց գործերի վերաբերյալ։ Ծանոթացրել է Հայաստանի պատմական հուշարձաններին, համաշխարհային արվեստի ներկայացուցիչներին։
ՊԱՆ (հուն․ ITav, Ilav, ITavog,) անտառների ու արոտավայրերի աստվածը, հովիվների, որսորդների, մեղվապահների ու ձկնորսների հովանավորը հին հուն, դիցաբանության մեջ։ Հերմեսի և Դրիոպեի (այլ տարբերակներում՝ Զեսի և Կալլիստո հավերժահարսի, Զեսի կամ Հերմեսի և Պենելոպեի) որդին։ Ծնվել է այլանդակ (մազածածկ, եղջյուրներով, այծի կճղակներով, մորուքով ու պոչով) և ահազդու տեսքով, որի համար վախեցած մայրը լքել է նրան։ Հերմեսը Պ–ին տարել է Ողիմպոս, ուր զվարճացրել է աստվածներին, սիրվել ու դասվել նրանց կարգը։ Սիրահարվել է Սիրինգս հավերժահարսին, որը վախից կերպարանափոխվել է եղեգնի, որից և Պ․ պատրաստել է իր սրինգը (հուն․ a{3piy£)։ Պ․ համարվել է ուրախ աստված, սրինգ նվազելով ու պարելով, հավերժահարսների ուղեկցությամբ թափառել է անտառներում ու լեռներում։ Միաժամանակ, հանգստի ու առանձնության պահերին իրեն անհանգստություն պատճառողների վրա տարածել է սարսափ։ Ունեցել է պաշտամունքի մի քանի խոշոր կենտրոն։ Աթենքի Ակրոպոլիսում եղել է Պ–ին նվիրված քարայր։ Աթենացիները նրա պատվին ամեն տարի կազմակերպել են հանդիսավոր հրավառություն (ջահերթ)։
ՊԱՆ․․․ (< հուն, jtav – ամեն ինչ, ամբողջը), բարդ բառերի սկզբնամաս, որը ցույց է տալիս երևույթի համընդհանրականությոլնը (օրինակ, պանթեիզմ, պանդեմիա)։ Համապատասխանում է հայերեն համ․․․, համա․․․, համայնա․․․ մասնիկներին։
ՊԱՆԱԻՏԵՍԿՈՒ (Panaitescu) Պետրե (1900–1967), ռումին պատմաբան–միջնադարագետ, դ–ր, պրոֆեսոր, Ռումին, ակադեմիայի թղթակից անդամ (1934)։ Դասախոսել է Բուխարեստի համալսարանում։ Գիտ․ հետազոտությունները վերաբերում են Ռումինիայում ֆեոդալիզմի տնտ․ հարցերին, ռումինա–սլավոն․ կապերին։ «Ալեքսանդր Բարեպաշտի հրովարտակը Աուչավայի հայկական եպիսկոպոսարանի համար» (1935, ռումին․), «Ավատատիրական կյանքը Ցարա Ռոմընեասկըում և Մոլդովայում XIV–XVII դդ․» (1957, ռումին․) և մի շարք այլ աշխատություններում անդրադարձել Ռումինիայի հայկ․ գաղութների պատմությանը, երկրի կյանքում հայերի դերին: Մ․ Քուանշյան
ՊԱՆԱՄԱ (Panam£), Պանամայի Հանրապետություն (Republica de Panama), պետություն Կենտրոնական Ամերիկայում, Պանամայի պարանոցում։ Սահմանակից է Կոլումբիային և Կոստա Ռիկային։ Հս–ում ողողվում է Կարիբյան ծովի, հվ–ում՝ խաղաղ օվկիանոսի ջրերով։ Տարածությունը 77,08 հզ․ կմ2 է (ներառյալ Պանամայի ջրանցքի գոտին), բն․՝ 1,94 մլն (1980)։ Մայրաքաղաքը՝ Պանամա։ Վարչականորեն բաժանվում է 9 նահանգի։
Պետական կարգը։ Պ․ հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1972-ին։ Օրենսդրական իշխանության մարմինը ժողովրդական ներկայացուցիչների ազգային ժողովն է (երկրի պառլամենտը)։ Օրենսդրական որոշակի ֆունկցիաներով է օժտված նաև Ազգ․ օրենսդրական խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են պրեզիդենտը, փոխպրեզիդենտը, Ազգ․ ժողովի նախագահը, պետ․ մինիստրները և օրենսդրական հանձնաժողովի անդամները։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը։ Պրեզիդենտին ընտրում է պառլամենտը, որը միաժամանակ կառավարության գլուխն է։ Դատ․ համակարգը գլխավորում է գերագույն դատարանը։
Բնությունը։ Պ․ զբաղեցնում է Կենտր․ Ամերիկայի ամենանեղ մասը (48–200 կմ)։ Ափերը ցածրադիր են, խաղաղօվկիանոսյան ափը՝ խիստ մասնատված։ Կան բազմաթիվ կղզիներ (Մարգարտյա, Կոյբա են)։ Երկրի արմ–ում Կորդիլիերա դե Վերագուա լեռնաշղթան է (բարձրությունը՝ մինչև 3475 մ, Չիրիքի գործող հրաբուխը), Կարիբյան ծովափին՝ Կորդիլիերա դե Սան Բլաս (920 մ) և Սեռանիա դել Դարիեն (2280 մ) լեռնաշղթաները։ Դաշտավայրերը (Պ–ի տարածքի մոտ 1/2-ը) զբաղեցնում են միջլեռնային իջվածքներն ու ծովափնյա տեղամասերը։ Հաճախակի են երկրաշարժերը։ Կլիման մերձհասարակածային է, շոգ ու խոնավ։ Միջին ամսական ջերմաստիճանները 25–28°C են, տարեկան տեղումները՝ 2000–3700 մմ։ Գետային ցանցը խիտ է։ խոշոր գետը Չագրեսն է, որի ջրերով սնվում են Պանամայի ջրանցքի շլյուզները։ Կարմրադեղնավուն հողերի վրա տարածվում են մշտականաչ անտառները՝ հիլեաները, հվ–արմ–ում, դարչնակարմրավուն հողերի վրա՝ չոր սավաննաները։
Բնակչությունը։ Հիմնական բնակիչները պանամացիներն են, արմատական բնակիչները՝ հնդկացիները (կունա, չոկո, գուայմի և այլ ցեղերի ներկայացուցիչներ)։ Բնակվում են նաև այլ երկրներից գաղթածներ, չինացիներ և այլք։ Պետ․ լեզուն իսպաներենն է, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը, պաշտոն, տոմարը՝ գրիգորյանը։ խոշոր քաղաքներն են Պանաման, Կոլոնը։
Պատմական ակնարկ։ Պ–ի տարածքում մինչև իսպ․ գաղութացումը բնակվել է հնդկացիների ավելի քան 60 ցեղ։ Զբաղվել են ձկնորսությամբ, որսորդությամբ, հողագործությամբ, արհեստներով։ 1501-ին Պ–ի տարածքը հայտնաբերել է իսպ․ կոնկիստադոր Ռոդրիգո դե Բաստիդասը։ 1519-ին իսպանացիները հիմնել են Պանամա քաղաքը։ 1542–65-ին Պ․ ենթարկվել է Գվատեմալա գեներալ–կապիտանությանը, այնուհետև, մինչև 1718-ը, մտել Պերուի փոխարքայության, իսկ հետագայում՝ Նոր Գրանադայի փոխարքայության կազմի մեջ։ Լատինական Ամերիկայում անկախության պատերազմի (տես Իսպանական գաղութների անկախության պաաերազմ Ամերիկայում 1810–1826) հետևանքով Պ․ 1821-ին հռչակվել է Իսպանիայից անկախ, միացել Նոր Գրանադային և նրա կազմում մտել Մեծ Կոլումբիա Ֆեդերատիվ Հանրապետության մեջ։ 1830-ին, Մեծ Կոլումբիայի տրոհումից հետո, իբրև դեպարտամենտ, մտել է Նոր Գրանադայի (1886-ից՝ Կոլումբիա) Հանրապետության մեջ։ Հաշվի առնելով Պ–ի պարանոցի հսկայական նշանակությունը՝ ԱՄՆ–ը և Մեծ Բրիտանիան պայքարում էին տիրել կամ հսկողություն սահմանել նրա վրա։ Մշակվում էին Պ–ի պարանոցում ջրանցք կառուցելու նախագծեր։ 1846-ին ԱՄՆ Նոր Գրանադային պարտագրեց բարեկամության, առևտրի և ծովագնացության պայմանագիր, որով երաշխավորում էր Նոր Գրանադայի ինքնիշ–