Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/115

Այս էջը սրբագրված է

րոշում։ Հանդես է գալիս ազգ․ ինքնուրույնության և տնա․ անկախության պաշտպանությամբ։ Պանամիստական կուսակցություն։ Հիմնվել է XIX դ․։ Ծայրահեղ աջ կուսակցությունն է, արտահայտում է բուրժ․ օլիգարխիայի շահերը։ Պանամայի ժողովրդական կուսակցություն (ՊԺԿ)․։ Հիմնվել է 1930-ին։ Կոմունիստների կուսակցությունն է։

Պանամայի աշխատավորների կոնֆեդերացիա։ Հիմնվել է 1950-ին։ Մտնում է ԱԱՀԿ–ի Միջամերիկյան ռեգիոնալ կազմակերպության (ՕՌԻՏ) մեջ։ Պանամայի աշխատավորների ազգային արհմիութենական կենտրոն։ Հիմնվել է 1970-ին։ Մտնում է ԱՀՖ–ի և Լատին․ Ամերիկայի աշխատավորների արհմ․ միասնության մշտական կոնգրեսի մհջ։

Տնտեսաաշխարհագրական ակնարկ։ Պ․ թույլ զարգացած ագր․ երկիր է։ Առաջադիմական մի շարք վերափոխումների շնորհիվ ընդլայնվում է արդյունաբերության պետ․ սեկտորը, որի բաժինն այժմ մեծ է մասնավոր սեկտորի բաժնից։

Գյուղատնտեսության մեջ զբաղված է տնտեսականորեն ակտիվ բնակչության 34% –ը (1980)։ 1970-ից կառավարությունն անցկացնում է ագր․ ռեֆորմ։ Երկրում ստեղծվել են գյուղատնտ․ կոոպերատիվներ։ Սակայն լատիֆունդիաները դեռես հողօգտագործման գերակշռող ձևերն են։ Գյուղատնտեսության մեջ օգտագործվում է երկրի տարածքի 21,4% –ը, որի 5,4%-ը՝ վարելահող, 1,3%-ը՝ բազմամյա տնկարկներ, 14,7%-ը՝ մարգագետիններ և խոտհարքներ։ Մշակում են բանան, կակաո, աբակա, սուրճ, շաքարեղեգ։ Պարենային գլխ․ կուլտուրաներն են բրինձը (199 հզ․ ա, 1980), եգիպտացորենը և լոբին։ Աճեցնում են նաև արքայախնձոր, ցիտրուսներ, ծխախոտ, բամբակենի, կարտոֆիլ։ 1979-ին երկրում կար 1525 հզ․ խոշոր եղջերավոր անասուն, 195 հզ․ խոզ։ Զարգացած է ձկնորսությունը (որսը՝ 147 հզ․ ա, 1980)։ Կա փայտամթերում։

Արդյունաբերությունը թույլ է զարգացած։ 1979-ին արտադրվել է 1750 մլն կվա–ժ էլեկտրաէներգիա։ Առավել զարգացած են սննդի և թեթև արդյունաբերությունը։ Կա նաև թղթի ու ստվարաթղթի, կահույքի ու նրբատախտակի, խեցեղենի, ցեմենտի արտադրություն։ Տարածված են տնայնագործական արհեստները։ Լաս Մինասի նավթավերամշակման գործարանը (աշխատում է ներմուծվող հումքով) արտադրում է բենզին (ներառյալ ավիացիոն), կերոսին, դիզելային վառելանյութ, մազութ։

Երկաթուղիների երկարությունը 474 կմ է, ավտոճանապարհներինը՝ 8,2 հզ․ կմ (1980)։ Սեփական ծովային նավատորմը փոքր է, բայց օտարերկրյա շատ նավեր նավարկում են պանամ․ դրոշով։ Գլխ․ նավահանգիստը Պանաման է։

Արտահանում է բանան, նավթամթերք, ծովախեցգետին, շաքար։ Ներմուծում է հում նավթ (հիմնական մատակարարը Վենեսուելան է), տրանսպորտային միջոցներ, արդ․ իրեր, պարեն։ Առավել լայն տնտ․ կապեր ունի ԱՄՆ–ի, ԳՖՀ–ի, Իտալիայի, Կենտրոնաամերիկյան ընդհանուր շուկայի երկրների, էկվադորի և այլ երկրների հետ։ Դրամական միավորը բալբոան է, որը =1 ամեր․ դոլլարի։

Բժշկաաշխարհագրական բնութագիրը։ 1978-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 28,2, մահացությունը՝ 3,9, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 22,7։ Կյանքի միջին տևողությունը 66,5 տարի է (1975)։ Գերակշռում են վարակիչ հիվանդությունները։ Մահացության հիմնական պատճառներն են․ սրտի իշեմիկ և սիրտանոթային այլ հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, բարակ աղիքների բորբոքումը, մանկական վարակիչ հիվանդությունները, շնչառության օրգանների տուբերկուլոզը, թոքաբորբերը ևն։ Տարածված են մալարիան, վեներական հիվանդությունները ևն։ Բուժսպասարկումն իրականացվում է պետ․ հիվանդանոցներում, սոցիալական ապահովագրության հիմնարկներում (ընդգրկված է բնակչության մոտ 7%-ը) և մասնավոր կլինիկաներում։ 1975-ին կար 61 հիվանդանոցային հիմնարկ՝ 5,9 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 3,5 մահճակալ), այդ թվում 48 պետ․ և 13 մասնավոր հիվանդանոց։ Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպել 38 հիվանդանոցի ամբուլատորային բաժանմունք, առողջապահական 88 կենտրոն և կետ, 20 ամբուլատորիա են։ 1976-ին աշխատել են 1,4 հզ․ բժիշկ (10 հզ․ բնակչին 7,9 բժիշկ), 237 ատամնաբույժ, 1,2 հզ․ բուժքույր, 2,6 հզ․ միջին բուժաշխատող։ 1974-ին երկրում կար 1 բժշկ․ (ուսման տևողությունը՝ 5 տարի), 1 ատամնաբուժական և 2 բուժքույրական դպրոց։

Լուսավորությունը և գիտական հիմնարկները։ 1946-ից 7–15 տարեկան երեխաների ուսուցումը պարտադիր է։ 5–6 տարեկանների համար կան նախադպրոցական հիմնարկներ (1–2 տարի)։ ժողկրթության ժամանակակից համակարգի մեջ մտնում են տարրական (քաղաքներում՝ 6-ամյա, գյուղական վայրերում՝ 3–4-ամյա) և միջնակարգ (6-ամյա) դպրոցները։ Պրոֆտեխնիկական կրթություն են տալիս տեխ․, գյուղատնտ․, առևտր․ և այլ դպրոցներ, որոնք գործում են տարրական կամ միջնակարգ դպրոցի I աստիճանի հիմքի վրա (ուսման տևողությունը՝ 3–4 տարի)։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 3-ամյա մանկավարժական ուսումնարանները՝ միջնակարգ դպրոցի առաջին աստիճանի հիմքի վրա, միջնակարգ դպրոցի՝ համալսարանները։ Բարձրագույն կրթության համակարգում կա երկու համալսարան՝ Պանամայի (հիմնադրվել է 1935-ին) և «Սանւոա Մարիալա Անտիգուա»-ի (Պանամա, 1965, մասնավոր կաթոլիկական)։

Գործում են Պանամ․ լեզվի ակադեմիան, Պանամ․ պատմության ակադեմիան (1921), գիտությունների ազգ․ ակադեմիան (1942), Հնագիտության և պատմ․ հուշարձանների ազգ․ հանձնաժողովը (1946), Գիտության ազգ․ խորհուրդը (1963), Հնդկացի ժողովուրդների մշակույթի ուսումնասիրման ազգ․ (1952), տնա․ զարգացման (1953), Պատմության և աշխարհագրության պանամերիկյան, Միջուկային հետազոտությունների ինստ–ները, հաշվողական կենտրոնը և այլ գիա․ հիմնարկներ։

Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը։ Օրաթերթերից են «Կրիտիկա» («Critica», 1959-ից), «Մատուտինո» («Е1 Matutino», 1968-ից), «Օրա» («La Нога», 1947-ից), «Պանամա–Ամերիկա» («Е1 Panama Атёгка», 1929-ից՝ իսպ․, 1925-ից՝ անգլ․), «էստրելյա դե Պանամա» («La Estrella de Panama», 1853-ից) օրաթերթերը, «Ունիդադ» («La Unidad», 1973-ից) երկշաբաթաթերթը։ «Լիբերտադ» կառավարական ռադիոկայանը հիմնադրվել է 1971-ին, հեռուստահաղորդումները՝ 1959-ից։

Գրականությունը։ Պ–ի ժողովրդի իսպանալեզու գրականությունը մինչև XIX դ․ կեսերն ընթացել է կոլումբիական գրականության հունով։ Այնուհետև սկզբնավորվել է ազգ․ գրականությունը։ Առաջին ռոմանտիկ բանաստեղծներն են Խ․ Կոլունխեն (1837–99), Տ․ Մ․ Ֆյոյեն (1834-1862), Խ․ Մ․ Ալեմանը (1830–87)։ Մոդեռնիզմի ներկայացուցիչներ Դ․ է․ էռերան (1870–1914), Գ․ Անդրևեն (1879-1940), Լ․ Ա․ Սոտոն (1874–1902) և ուրիշներ, ինչպես նաև նրանց անմիջական շարունակողները, որոնք, այսպես կոչված, «հանրապետության առաջին սերնդից» էին (Ռ․ Միրո, 1883–1940 և ուրիշներ), մասնակցել են քաղ․ պայքարին, նպաստել ազգ․ մշակույթի զարգացմանը։ Նրանք շատ բանով հետևել են ֆրանս․ սիմվոլիստներին ու «պառնասականներին» (տես <Պառնաս>)։ Գ․ Օ․ էռնանդեսը (1893–1918) և ուրիշներ դիմել են սոց․ անհավասարության թեմաներին։

Մեքսիկայի բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունը (1910–17) և առաջին համաշխարհային պատերազմը նպաստել են գրական մտավորականության սահմանազատմանը։ Բանաստեղծներ Ռ․ Սինանը (ծն․ 1904), Ռ․ Խ․ Լաուրենսը (ծն․ 1910) և ուրիշներ իրենց հռչակել են «ավանգարդիզմի» կողմնակից և ընթացել ֆորմալիզմի ճանապարհով։ Դ․ Կորսիի (1899–1957), Դ․ էռերա մնիլյանոյի (1902–50) և այլոց բանաստեղծություններում գլխավորը սոց․ սուր բախումներն են։ Քաղաքի ու գյուղի կենցաղը ռեալիստորեն է պատկերված Ի․ դե Խ․ Վալդեսի (1902–59), իյ․ է․ Ուերտայի (ծն․ 1899), Մ․ Ա․ Ռոդրիգեսի (ծն․ 1919), R Բ․ Սոսայի (1910–56) և ուրիշների արձակում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ գրողներ հանդես են եկել սոց․ անարդարության դեմ պայքարելու կոչով [U․ Ա․ Կանդանեդոյի (ծն․ 1906), Ռ․ Օսորեսի (ծն․ 1910), Մ․ Ռիերայի (ծն․ 1920), Խ. Բելենիոյի (ծն․ 1922) վեպերը, Պ․ Ռիվերայի (ծն․ 1939) պատմվածքներն ու բանաստեղծությունները, Ւ*․ Ֆրանկոյի (ծն․ 1911), Ա․ Մենենդես Ֆրանկոյի (ծն․ 1933) բանաստեղծությունները]։ Խաղաղության ու դեմոկրատիայի համար, ամեր․ իմպերիալիզմի դեմ պայքարին են նվիրել իրենց ստեղծագործությունները նովելագիրներ է․ Չուեսը (ծն․ 1934), Խ․ Մ․ Բայյարդ Լերման (ծն․ 1937), բանաստեղծ-