ներ Դ․ Մորանը (ծն․ 1932), N․ Ա․ Կորդովան, Բ․ Պերալտան (ծն․ 1939), Կ․ Ֆ․ Չանգմարինը (ծն․ 1922)։ Դրամաներով հանդես է եկել Խ․ դե Մարաինեսը։
Ճարտարապետությունը և կերպարվեստը։ Պ–ի հնդկացիների հին (մինչև XVI դ․) մշակույթները (քարե սխեմատիկ արձաններ, մարդկանց ե․ կենդանիների մարմնաձեերով սյուներ, անոթներ, ոսկե, պղնձե արձանիկներ են) կազմավորվել են Մեքսիկայի, Կենտր․ Ամերիկայի երկրների և Կոլումբիայի մշակույթների փոխազդեցությամբ։ Գաղութացման շրջանի քաղաքները (Պանամա, Պորտոբելո) հարուստ են աշխարհիկ շինություններով (ամրություններ, շուկաներ, մաքսատներ, պահեստներ)։ Ամրոցատիպ եկեղեցիների ներսը զարդարվել է բարոկկոյի ոսկեզօծ քանդակներով։ XX դ․ Պանամա և Կոլոն քաղաքներում ստեղծվել են ԱՄՆ–ի արդի ճարտարապետության տարբեր հոսանքների ոգով համալիրներ ու շենքեր (ճարտ․ Գ․ դե Ռուի, Ի․ Գալինդո Վալյարինոյի, Օ․ Մենդես Գուարդիայի կառույցները)։ XX դ․ կերպարվեստում աչքի են ընկնում Ռ․ Լյուիսի այլաբանական մոնումենտալ որմնանկարները, դիմանկարներն ու դիմաքանդակները, Խ․ Մ․ Ուլյոայի քանդակները, Խ․ Ֆ․ Արոսեմենայի բնանկարներն ու նատյուրմորտները, Ֆ․ Ռ․ Կարչերիի ժող․ թեմաներով փայտագրությունները։ Պ–ի արդի արվեստում դրսևորվել են կուբիզմի (Ս․ Օդոլբեր), սյուրռեալիզմի (Պ․ Ռունյան), պոպ–արտի ազդեցությունները։ Բազմազան է հնդկացիների ժող․ արվեստը։
Գրկ․ Венин В․ М․, Панама и Панамский канал, М․, 1951; Кравец Н․ А․, Панама, М․, 1968; Панама 1903–1970, пер․ с исп․, М․, 1974; Гонионский С․ А․, История панамской революции, М․, 1958․
ՊԱՆԱՄԱ (Panamd), Պանամա պետության մայրաքաղաքը (1903-ից), համանուն նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է Պանամայի ջրանցքի խաղաղօվկիանոսյան ելքի մոտ։ 500 հզ․ բն․ (1980)։ Ծովային նավահանգիստ է։ Պ–ով է անցնում Պանամերիկյան ճանապարհը։ Ունի միջազգային օդանավակայան (Տոկումեն)։ Տնտեսությունը կապված է ջրանցքի սպասարկման հետ։ Կա սննդի, տեքստիլ արդյունաբերություն։ Պ–ում են գտնվում երկրի համալսարանը, «Մանտա Մարիալա Անտիգուա» կաթոլիկական համալսարանը, Պանամայի ազգային, լեզվի և պատմության ԳԱ–ները, Ազգային և համալսարանի գրադարանները, Ազգային թանգարանը, թատրոնները, կոնսերվատորիան։ Հիմնադրել են իսպանացիները, 1519-ին։
«ՊԱՆԱՄԱ», տերմին, որ դարձել է հասարակ անուն, նշանակելով խոշոր քաղ․ և ֆինանս, խարդախություն, խոշոր պաշտոնյաների կաշառում։ Պանամայի ջրանցքը կառուցելու համար 1879-ին Ֆրանսիայում ստեղծվել էր բաժնետիրական ընկերություն, որի վարչությունը թույլ էր տվել խոշոր հափշտակումներ, չարաշահումներ, ստեղծվել էր ծանր ֆինանս, վիճակ։ Դրությունը թաքցնելու նպատակով վարչությունը կաշառել էր ֆրանս․ մինիստրների, սենատորների, դեպուտատների, թերթերի խմբագիրների։ 1888-ին ընկերության անկումը բացահայտել է ընկերության խաբեությունները, սնանկացրել իր հազարավոր մանր բաժնետերերին։
ՊԱՆԱՄԱ–ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ 1903,1936,1955,1977։ 1903-ի պայմանագրով (կնքվել է նոյեմբ․ 18-ին, Վաշինգտոնում) Պանաման հարկադրված էր ԱՄՆ–ին հավերժ օգտագործման տալ 16,1 կմ լայնությամբ մի տարածք (Պանամայի ջրանցքի գոտի) միջօվկիանոսային ջրանցք կառուցելու և այն շահագործելու համար, ինչպես նաև այնտեղ ամրություններ կառուցելու, զորքեր ւոեղադրելոլ, իշխանություն ունենալու իրավունք։ Բացի այդ, ԱՄՆ իր հայեցողությամբ, ցանկացած ժամանակ իրավունք ուներ զորք մտցնել Պանամայի ցանկացած վայրը։ Իբրև փոխհատուցում ԱՄՆ Պանամային միանվագ վճարեց 10 մլն դոլլար, իսկ 1912-ից՝ ամենամյա վարձ՝ 250 հզ․ դոլլար։ 1936-ի պայմանագրով (կնքվել է մարտի 2-ին, Վաշինգտոնում) վերանայվեցին և վերացվեցին 1903-ի պայմանագրի մի քանի դրույթներ, մասնավորապես՝ Պանամային տրվելիք ամենամյա վարձը սահմանվեց 430 հզ․ դոլլար, վերացվեց Կոլոն և Պանամա քաղաքներում ԱՄՆ–ի՝ «կարգի պահպանման» իրավունքը։ 1955-ի պայմանագրով (կնքվել է հոլնվ․ 25-ին, Պանամայում) նախատեսվում էր վերացնել Պանամայի պարանոցում երկաթուղիներ և խճուղիներ կառուցելու ԱՄՆ–ի մենաշնորհը, Պանամային վերադարձնել ջրանցքի գոաոլ տարածքի մի մասը՝ ամենամյա վարձը հասցնել 1,93 մլն դոլլարի։ 1977-ի պայմանագրեր (կնքվել է երկու պայմանագիր, սեպտ․ 7-ին, Վաշինգտոնում)․ առաջին պայմանագրով Պանաման «աստիճանաբար» սուվերենություն է ստանում ջրանցքի նկատմամբ, որը ամբողջությամբ Պանամային կանցնի 1999-ի դեկտ․ 31-ին։ Պայմանագրի գործողության ընթացքում Պանաման և ԱՄՆ համատեղ պատասխանատվություն են կրում ջրանցքի պահպանման և պաշտպանության համար, ընդ որում, ԱՄՆ–ին իրավունք է վերապահվում պահպանելու որոշ ռազմ, բազաներ։ Ըստ երկրորդ պայմանագրի, 2000-ից հետո ԱՄՆ–ին, Պանամայի հետ,«իրավունք» է վերապահվում երաշխավորելու ջրանցքի չեզոքությունը, ԱՄՆ–ի՝ Պանամային տրվող վարձը (ջրանցքից օգտվելու համար) 2,3 մլն դոլլարից հասցվում է մինչև 10 մլն դոլլարի, բացի այդ ԱՄՆ լրացուցիչ տարեկան պետք է տա 10 մլն դոլլար՝ ջրանցքով անցնող նավերից ստացվող եկամուտներից։ Համաձայն պայմանագրի, ջրանցքի գոտու տարածքը պատկանելու է Պանամային, այսինքն՝ ԱՄՆ ճանաչում է Պանամայի սուվերենությունը ջրանցքի նկատմամբ։
ՊԱՆԱՄԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՊԺԿ), ստեղծվել է 1930-ի ապրիլի 4-ին։ Մինչև 1937-ը կոչվել է Պանամայի կոմունիստական կուսակցություն։ 1935-ին մտել է Կոմինտերնի մեջ։ Մակայն կուսակցության ներսում ամուր ղեկավար միջուկի բացակայությունը և տրոցկիզմի նշանակալի ազդեցությունը հանգեցրել են նրան, որ 1937-ին կուսակցությունը դադարել՜ է գոյություն ունենալուց։ 1943-ին, Լատինական Ամերիկայի երկրներում դեմոկրատական շարժման վերելքի պայմաններում, կոմունիստական շարժման վետերաններին և երիտասարդ կոմունիստներին հաջողվեց վերստեղծել կուսակցությունը ՊԺԿ անվամբ։ Սակայն կուսակցության ղեկավարությունը Մելսո Աոլանոյի գլխավորությամբ գտնվում էր ամեր․ ռևիզիոնիստ է․ Բրաուդերի գաղափարների ազդեցության տակ և վարում էր աջ օպորտունիստական գիծ։ ՊԺԿ II համագումարը (1948), հենվելով կուսակցության առողջ ուժերի վրա, ընդունեց մարտական բանաձև, որով կոչ էր արվում պայքարել ԱՄՆ–ի մոնոպոլիաների և տեղական օլիգարխիայի գործադրած բռնության դեմ։ Կուսակցության III համագումարը (1951) վճռականորեն դատապարտեց Ա․ Մոլանոյի օպորտունիստական գիծը և նրան ու նրա կողմնակիցներին վտարեց կուսակցությունից։ Նույն տարում կայացած ՊԺԿ IV համագումարն ընդունեց ծրագրային դեկլարացիա և կանոնադրություն։ Ընտրվեց նոր ղեկավարություն։ Համագումարը հաստատեց իր հավատարմությունը գաղափարական և կազմակերպական լենինյան սկզբունքներին։ 1953-ին Պանամայի կառավարությունն ընդունեց օրենք, որով կոմունիստական գործունեության համար սահմանվում էր բանտային կալանք։ ՊԺԿ ԿԿ–ի 1962-ի հոկտեմբերյան պլենումը պայքարի գլխ․ նպատակը համարեց տեղական օլիգարխիայի տիրապետության ոչնչացումն ու ազգային–դեմոկրատական ժող․ կառավարության ստեղծումը։ Միայն այդպիսի կառավարությունը, նշեց պլենումը, կարող է հաջողությամբ պայքարել ԱՄՆ–ի մոնոպոլիաների ճնշման դեմ և ազգայնացնել Պանամայի ջրանցքը։ ՊԺԿ–ի V համագումարը (1968-ի