Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/121

Այս էջը սրբագրված է

կովկասում 1914–1918 թթ․, ե․, 1964։ Еремеев Д․ Е․, Кемализм и пантюркизм, «Народы Азии и Африки», 1963, № 3; Петросян Ю․ А․, Младотурецкое движение, М․, 1971; Геноцид армян в Османской империи, сб․ документов и материалов под редакцией М․ Г․ Нерсисяна, 2-ое дополненное изд․, Е․, 1982; В е г k е տ N․, The Deve–lopment of Secularism in Turkey, Montreal, 1964․ Ե․ Սարգսյան

ՊԱՆԻՆԻ (Panini, մ․ թ․ ш․ V–IV դդ․) հին հնդկական լեզվաբան։ Լեզվաբանության հիմնադիրներից մեկը, որը կռահել է կառուցվածքային լեզվաբանության, իմաստաբանության տրամաբանության ժամանակակից գաղափարները։ Սովորել է Տաքսիլա քաղաքում, որն ունեցել է լեզվաբանական հարուստ ավանդույթներ։ Պատկանել է հին հնդ․ դասական քերականների հս․ դպրոցին։ Հին հնդկերենի առաջին նորմատիվ քերականության՝ «Աշտադհյայի»–ի («Astadhyayl»–«Ութնամատյան») հեղինակն է։ Աշխատությունը բաղկացած է ութ գրքից և ներառնում է մոտ 4000 կանոն («սուտրա»)։ Պ–ի քերականությունը էմպիրիկ–նկարագրական է։ Կանոնների մեջ տրվում է վեդաների լեզվի (սանսկրիտի համեմատությամբ) և սանսկրիտի (մասնակիորեն) հնչյունաբանությունը, ձևաբանությունը, բառակազմությունը և շարահյուսությունը։ Այս աշխատությունը լեզվի համակարգային նկարագրության առաջին նմուշն Է։ Պ․ կիրառում է քերականական այս կամ այն երևույթը հատուկ տառերով նշանակելու սկզբունքը, որով մոտենում է քննության մաթեմատիկացմանը։ Հին հնդ․ լեզվաբաններ Կատյայանան (մ․ թ․ ա․ III դ․) և Պատանջալին (մ․ թ․ ա․ II դ․) ստեղծեցին երկեր, որոնցում մեկնաբանվեցին Պ–ի քերականության կանոնները։ ժամանակակից լեզվաբանության մեջ գոյություն ունի գիտության հատուկ բնագավառ՝ պանինիագիտությունը։ Պ–ի «Ութնամատյանը» թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։

Գրկ․ Ջահուկյան Դ․ Բ․, Լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, I960։ Димри Дж․ П․, Панини и его «Восьмикнижие», «Народы Азии и Африки», 1973, № 6; Rепоu L․, E՝tudes vediques et рашпёеппев, t․ 1–18, 1955–71 (ունի մատենագիտություն)։

ՊԱՆԻՍԼԱՄԻԶՄ, համաիսլամականություն, հետադիմական կրոնաքաղ․ գաղափարախոսություն, որի հիմքում ընկած են խալիֆայի գլխավորությամբ իսլամ (տես Մահմեդականություն) դավանող բոլոր ժողովուրդների քաղ․ միավորման, նրանց վերազգային և վերդասակարգային մի ընդհանրություն լինելու գաղափարները։ Ձևավորվել է XIX դ․ 2-րդ կեսին, նպատակն էր պահպանել ֆեոդ, պետությունների անկախությունը իմպերիալիստական զավթումների պայմաններում, դիմակայել գաղութարարներին։ Պ–ի առաջին քարոզիչը Ջամալ ադ դին ալ Աֆղանին (1838/39–1897) էր, որը ձգտել է հիմնել մահմեդականների ընդհանուր միություն՝ դրա իրագործումը կապելով մերթ Իրանի շահի, մերթ թուրք, սուլթանի հետ (պետք է գլխավորեր մահմեդական պետությունների քաղ․ միությունը)։ Պ․ լայն տարածում է գտել Օսմանյան կայսրությունում և սուլթան Արդուչ Համիդ II-ի օրոք բարձրացվել է պետ․ քաղաքականության մակարդակի։ Պ–ի միջոցով Աբդուլ Համիդը ձգտել է միմյանց դեմ հրահրել թուրք, լծի դեմ հանդես եկող մահմեդական ժողովուրդներին և նրանց ազգային–ագատագր․ պայքարը փոխարինել կրոն, միավորման համար պայքարով։ Պ․ ժխտում էր ազգերի ինքնուրույնությունը, դասակարգերի և դասակարգային պայքարի առկայությունը, ատելություն էր բորբոքում Օսմանյան կայսրության ոչ մահմեդական ժողովուրդների, առաջին հերթին՝ հայերի և հույների նկատմամբ։ 1908-ին երիտթուրքերը, անցնելով իշխանության գլուխ և համոզվելով օսմանիզմի դոկտրինայի սնանկության և Օսմանյան կայսրությունը փլուզումից փրկելու նրա անընդունակության մեջ, դիմեցին Պ–ի հետադիմական դոկտրինային և ցանթյուրքիզմի հետ այն դարձրին իրենց ներքին և արտաքին քաղաքականության գաղափարական առանցքը։ Երիտթուրքերը Պ․ ձգտել են օգտագործել կայսրության մահմեդական ժողովուրդների և առաջին հերթին, լայն թափ ստացած, արաբ, ազգային և ազատագրական շարժումը կանխելու և ճնշելու նպատակով։ Պ․ միաժամանակ օգտագործվել է քողարկելու թուրք, բուրժուազիայի՝ իսլամադավան բոլոր ժողովուրդների նկատմամբ գերիշխանություն հաստատելու ձգտումը։ Երիտթուրքերի գլխ․ խոսափողն էր 1908-ին հիմնված «ճշմարտացի ուղղություն»), «Sebil-иг read») ամսագիրը, իսկ աչքի ընկնող գաղափարախոսներից մեկը՝ պատմաբան, գրող Ջելալ Նուրին, որն ամեն կերպ ձգտել է հիմնավորել թուրքերի «գերազանցությունը» մահմեդական մյուս ժողովուրդների նկատմամբ և իսլամադավան ժողովուրդների տարածքը նվաճելու նրանց իրավունքը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) նախօրեին և ընթացքում երիտթուրքերը գործակալների լայն ցանց էին ստեղծել Անտանտի պետությունների, հատկապես Ռուս, կայսրության տարբեր մասերում՝ նպատակ ունենալով նրանց դեմ հանել բազմամիլիոն իսլամադավան ժողովուրդներին։ Սակայն Թուրքիայի պարտությունը պատերազմում ձախողեց Պ–ի պլանները։ 1917-ի Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Պ․ դարձավ Կովկասի, Անդրկովկասի և Միջին Ասիայի մահմեդականների ազգայնական հակահեղափոխական շարժման գաղափարախոսությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) նախօրեին և ընթացքում Պ․ օգտագործվել է Արևելքի ժողովուրդների ազգային–ազատագր․ պայքարը պառակտելու, իսկ ժամանակակից փուլում թեև փորձում են օգտագործել հակաիմպերիալիստական նպատակով, սակայն Պ․ հիմնականում վնասում է աֆրո–ասիական համերաշխությանը և բացասաբար անդրադառնում մահմեդական երկրների հասարակական մտքի զարգացման վրա, դժվարացնում դասակարգային և ազգային ինքնագիտակցության ձևավորումը։

Գրկ․ Смирнов Н․ А․, Современный ислам, 2 изд․, М․, 1930; Степанянц М․ Т․, Ислам в философской и общественной мысли зарубежного Востока, М․, 1974; Malik Н․, Moslem Nationalis m in India and Pakistan, [W․], 1962․ Ե․ Սարգսյան

ՊԱՆԻՐ, կաթի վերամշակումից ստացվող սննդամթերք։ Պարունակում է պատրաստի, հեշտ յուրացվող սպիտակուցներ (15–27%), ճարպեր (20–32%), ինչպես նաև հանքային նյութեր (կալցիում, ֆոսֆոր են), վիտամիններ։ Բարձր տեսակի 100 գ Պ–ի կալորիականությունը 1470–1680 կջ (350–400 կկալ) է։ Ըստ ապրանքային հատկանիշների Պ․ լինում է պինդ, փափուկ, աղաջրային և հալած, ըստ կաթի մակարդման եղանակի՝ շրդանային և կաթնաթթվային։ Պինդ Պ–ների (շվեյց․, հոլանդ․, կոստրոմյան) պատրաստման համար թանձրուկը կտրում են, ենթարկում երկրորդ տաքացման (տարբեր Պ–ներ՝ տարբեր ջերմաստիճանի տակ), ապա կաղապարում և մամլում։ Փափուկ Պ–ների (ռոկֆոր, հայկ․, երևանյան են) թանձրուկը չեն կտրում և կաղապարելուց հետո չեն մամլում, դրանք կոչվում են ինքնամամլվող Պ–ներ։ Աղաջրային Պ–ները (բրինզա, չանախ են) ձևավորելուց մինչև իրացումը պահվում են 14–18%-անոց աղաջրի մեջ։ «Երևանյան», «Լոռի», «Հայկական», «Եղեգնաձոր» Պ–ները թողարկվում են պոլիէթիլենային թաղանթով։ Հալած Պ․ («Ալիք», «Կոստրոմյան») ստանում են Պ․ աղալու, 70–75°Շ–ում հալելոլ միջոցով։ Պատրաստում են առանց հավելանյութերի և հավելանյութերով (որպես հավելանյութ օգտագործում են պղպեղ, մեխակ, դարչին են)։ Կան նաև սերուցքային, հորած և մոթաչ Պ–ներ։ Գոյություն ունեցող 700 տեսակի Պ–ներից ՍՍՀՄ–ում արտադրվում է 80, ՀՍՍՀ–ում՝ 31 տեսակ։ Տես նաև Պանրագործություն։ Մ․ Բաղդասարյան

ՊԱՆԻՐԱՆԻԶՄ, համիրանականություն, ծայրահեղ ազգայնական գաղափարախոսություն Իրանում, որի հիմքում ընկած է իրանալեզու բոլոր ժողովուրդների «իրանական միասնական ազգ» լինելու, «Մեծ Իրան» ստեղծելու գաղափարը։ Սկզբնավորվել է XX դ․ սկզբին։ Իրանում ընդհանուր շուկա ստեղծելու նպատակով նորաստեղծ բուրժուազիան քարոզում էր երկրի ոչ իրան, ժողովուրդների ձուլում, անցյալում Իրանի կազմի մեջ մտած տարածքների վերամիացում։ Պ․ լայն ծավալ ստացավ հատկապես Ռեզաշահ Փահլավիի տիրապետության տարիներին (1925–41)։ Քարոզելով «իրանական ազգի միասնություն»՝ Պ–ի ներկայացուցիչները ճնշել են Իրանի ոչ իրան, ժողովուրդների ազատագրական պայքարը։ Սասանյան Իրանի նման «Մեծ Իրան» ստեղծելու ձգտումը հետապնդում էր Միջին Ասիայի և Անդրկովկասի ընդարձակ տարածություններն ու Աֆղանստանը իրանին միացնելու նպատակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) նախօրյակին ֆաշիստ․ Գերմանիան և մյուս իմպերիալիստական պետությունները Պ․ ծառայեցրին Իրանում իրենց ազդեցությունն ամրապնդելու, հակասովետական պրոպագանդա մղելու համար։ Ետպատերազմյան տարիներին Իրանում ծավալված ազգային–ազատագր․ շարժումները ճնշելու նպատակով իրանի կառավարող շրջանները վերակենդանացրին Պ․։ 1946-ի սեպտեմբերին Թեհրանում ստեղծ–