Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/123

Այս էջը սրբագրված է

գրականության հուշարձան (մոա III–IV դդ․)՝ «Պ> կազմող գրքերի առակներն ու նովելներն ունեն շրջանակված վիպակի բնույթ։ «Պ․»–ում, որը բովանդակում է հեքիաթների բանահյուսական սյուժեներ կենդանիների մասին, այլաբանորեն պատկերվում է հնդ․ հասարակության կյանքը, երգիծվում սոցիալական փոխհարաբերությունները։ «Պ․»-ի միջին պարսկ․ թարգմանությունն է (VI դ․, չի պահպանվել) ընկած արաբ, պատումի («Կալիլա և Դիմնա», մոտ 750) հիմքում, որն էլ հին եբրայական թարգմանության (XIII – XVI դդ․) միջոցով անցել է Եվրոպա։ Հայտնի են նաև «Պ․»-ի ուշ սանսկրիտերեն փոխադրությունները («Ւփտոպադեշա», XII դ․, առակների ժողովածու են)։

Գրկ․ Ruben W-, Das Pancatantra und seine Morallehre, B․, 1959․

ՊԱՆՉԵՆԿՈ Պիմեն Եմելյանովիչ (ծն․ 1917), բելոռուս սովետական բանաստեղծ։ ԲԱՍՀ-ի ժող․ բանաստեղծ (1973)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) մասնակից։ Պ–ի առաջին գրքերը «Վստահություն» (1938) և «Սեպտեմբերյան դրոշներ» (1940) ժողովածուներն են։ Պատերազմի տարիների բանաստեղծությունները ամփոփված են «Պատերազմի ճանապարհ» (1942) և «Հեռավոր կայաններ» (1945) գրքերում։ Սրանց հաջորդել են «Երդում» (1949), «Ընդարձակ աշխարհ» (1955), «ճանապարհորդությունների ու սիրո գիրք» (1959), «Նյու Ցորքյան պատկերներ» (1960), «Հազար երկնակամար» (1962), «Կայծակի լույսի տակ» (1966, ԲՍՍՀ–ի Յա․ Կուպալայի անվ․ պետ․ մրցանակ, 1967), «Դեկտեմբեր» (1972) գրքերը։

Պ–ի պոեզիային բնորոշ է քնարականության և հրապարակախոսության, պաթոսի և հեգնանքի, հրատապության և բարոյականության խնդիրների միասնությունը։ Թարգմանվել է ՍՍՀՍ և այլ ժողովուրդների լեզուներով։ ՍՍՀՄ ԳՄ վարչության անդամ։ Պարգևատրվել է 4 շքանշանով։

ՊԱՆՍԻՈՆ (ֆրանս․ pension, < լատ․ pensio – վճարում, վարձակալության կամ բնակարանային վճար), 1․ նախահեղափոխական Ռուսաստանում և որոշ արտասահմանյան երկրներում մասնավոր, հազվադեպ պետ․ փակ ուս․ հաստատություն՝ հանրակացարանով և սովորողների լրիվ խնամակալությամբ։ 2․ Ապրողների լրիվ խնամակալությամբ ոչ մեծ հյուրանոցի հնացած անվանումը։ 3․ Կենվորի խնամակալությունը լրիվ սպասարկումով։

ՊԱՆՍՊԵՐՄԻԱ (< պան․․․ և հուն, сгяёр – սերմ), հիպոթեզ տիեզերքում կենդանի էակների սաղմերի համատարած ված ութ յան վերաբերյալ։ Տարբեր ձևակերպումներով գոյություն է ունեցել վաղ անցյալից մինչև XX դ․ սկիզբը։ Ըստ Պ–ի (Ս․ Արենիուս և այլք), տիեզերական տարածության մեջ ցրված կյանքի սաղմերը (օրինակ՝ միկրոօրգանիզմների սպորները) մի երկնային մարմնից մյուսն են տեղափոխվում երկնաքարերի կամ լույսի ճնշման ազդեցության միջոցով։ Պ–ի օգնությամբ բացատրում էին նաև կյանքի առաջացումը Երկրի վրա։ Տիեզերական ճառագայթների հայտնաբերումից և կենսաբանական օբյեկտների վրա ճառագայթման կործանարար ազդեցության բացահայտումից հետո Պ–ի հիպոթեզը կորցրել է իր նշանակությունը։

ՊԱՆՏԱՅԻՆ ԵՂՋԵՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, բծավոր և ազնիվ եղջերուների բուծումը՝ պանտ (ոսկրացած եղջյուր) ստանալու համար։ Վերջինս օգտագործվում է բուժիչ պատրաստուկ՝ պանաոկրին ստանալու համար։ Պանտերը կտրում են կենդանի եղջերուներից հատուկ կտրիչներով և ապա՝ պահածոյացնում։ Պ․ ե․ ձևավորվել է XIX դ․ 40-ական թթ․։ ՍՍՀՄ–ում կենտրոնացված է Պրիմորիեի, Ալթայի, Կրասնոյարսկի երկրամասերում, Ղազախ․ ՍՍՀ–ում ևն։ Պանտային եղջերուներին ամռանը պահում են ցանկապատված արոտավայրերում, իսկ ձմռանը՝ բաց հրապարակներում, որտեղ կան ծածկեր։ Ձմռանը եղջերուներին կերակրում են խոտով, սիլոսով և խտացրած կերերով։ Ամեն տարի բոնիտում են հոտը և ընտ– րում արտադրող եղջերուներին։ Տես նաև Եղջերաբուծություն։

ՊԱՆՏԻԿԱՊԵՈՆ (հոլն․ navxiKaJtaiov), անտիկ քաղաք Արևելյան Ղրիմում (այժմ՝ Կերչ)։ Հիմնադրել են Միլետից վերաբնակվածները՝ մ․ թ․ ա․ VI դ․ 1-ին կեսին։ Պ․ արագորեն դարձել է խոշոր քաղաք։ Արդեն մ․ թ․ ա․ VI դ․ 2-րդ կեսին Պ–ում հատել են արծաթե, իսկ մ․ թ․ ա․ IV դարից՝ ոսկե ու պղնձե դրամներ։ Մ․ թ․ ա․ V դ․ 1-ին կեսին Պ–ի շուրջն են համախմբվեյ Կիմերյան Բոսպորի (Կերչի նեղուց) առափնյա հուն, քաղաքները՝ կազմելով Բոսպորի թագավորությունը։ Պ․ դարձել է մայրաքաղաք, առևտր․, արհեստավոր․, մշակութային գլխ․ կենտրոն։ Ծաղկման ժամանակաշրջանում Պ․ ունեցել է մոտ 100 հա տարածք։ Դեռևս մ․ թ․ ա․ VI դ, շրջափակվել է պաշտպանական պարսպով։ Քաղաքը տարածվել է ժայռոտ լեռան լանջերին ու ստորոտին։ Բարձունքի վրա եղել է միջնաբերդը՝ տաճարներով ու հասարակական շենքերով։ Լեռնալանջերը պատվել են արհեստական հողաթմբերով (ամրացվել են քարե հենապատերով), որոնց վրա կառուցվել են տներ, նրբանցքսանդուղքներով միմյանց կապվող փողոցներ։ Քաղաքն ունեցել է լավ նավահանգիստ։ Մ․ թ․ ա․ II – I դդ․ բուռն քաղ․ իրադարձություններից (Սավւէակի ապստամբություն, Միհրղաա VI Եվպատորի պատերազմներ ևն), ինչպես նաև մ․ թ․ ա․ I դ․ 60-ական թթ․ ուժեղ երկրաշարժերից Պ․ զգալիորեն ավերվել է։ Բայց հետագայում վերականգնվել է (I –II դդ․ մնում էր որպես առևտրաարտադրական խոշոր կենտրոն)։ III դ․ կեսին Պ․ և ողջ Բոսպորը ռազմ, հենակետ են դարձել Սև ու Միջերկրական ծովերի ափերն ասպատակող գերմ․, դակ․ և այլ ցեղերի համար։ IV դ. վերջին այն ավերել են հոները։ Անշքացած ու փոքրացած քաղաքը շարունակել է գոյատևել։ Վաղ միջնադարում կոչվել է Բոսպոր։ Պ–ի շուրջը տարածվել է գերեզմանոցը (բլրաթմբային և հիմնահողային թաղումներ)։ Առավել հայտնի են դամբարանաբլուրներից հայտնաբերված քարե դագաղները (մ․ թ․ ա․ IV–III դդ․) և մ․ թ․ առաջին դարերի որմնանկար դամբարանները։ Պ–ի պեղումներն սկսվել են XIX դ․ 1-ին կեսից, կանոնավոր՝ 1945-ից։

Գրկ․ Блаватский В․ Д․, Пантикапей․ Очерк истории столицы Боспора, М․, 1964; Марченко И․, Город Пантикапей, Симферополь, 1974․

ՊԱՆՏՈԳՐԱՖ (պան․․․крссфсо–գրել), 1․ հոդակապային զուգահեռագծի ձև ունեցող հարմարանք՝ փոփոխված մասշտաբով պլանների, գծագրերի, աերոլուսանկարների և քարտեզների վերագծագրման համար։ Բնագիրը դրվում է շրջանցիկ բույթի տակ, պահանջվող պատկերը գծվում է մատիտով (տես նկ․)։ 2․ Գծագրական տախտակների վրա տեղակայվող՝ բեռով կամ զսպանակով հավասարակշռվող գծագրական սարք։ 3 էլեկտրաքարշերի և մոտորային վագոնների սարքավորում՝ կոնտակտային հաղորդալարից հոսանքի հանման համար։

ՊԱՆՏՈԿՐԻՆ (Pantocrinum), նյարդային համակարգը խթանող դեղամիջոց։ Ստացվում է մարալների, զուբրերի և բծավոր եղջերուների չոսկրացած եղջյուրներից։ Օգտագործվում է որպես տոնուսը բարձրացնող միջոց՝ գերհոգնածության, նևրասթենիայի, ասթենիկ այլ վիճակների, սրտամկանի թուլության և հիպոտոնիայի դեպքում։

ՊԱՆՏՈՄԻՄ (jtavxa – ամբողջ, լիովին, дтио£ –նմանողություն), տես Մնջախաղ։

ՊԱՆՏՈՏԵՆԱԹԹՈՒ (վիտամին В3), հակամաշկաբորբային գործոն, ջրալույծ վիտամին։ Քիմ․ բնույթով երկպեպտիդ Է՝ կազմված β–ալանինի և պանտոյաթթվի մնացորդներից։ Մտնում է նյութափոխանակության կարևոր ռեակցիաներին մասնակցող A-կոֆերմենտի բաղադրության մեջ։ Մարդու օրական պահանջը 5–10 կգ Է։ Պ․ պարունակվում է խմորասնկերում, ձկնկիթում, ձվի դեղնուցում, կաթի, գազարի, կաղամբի Վւն մեջ։ Պ–ի անբավարարությունից առաջանում են մաշկաբորբեր, խանգարվում է նյութափոխանակությունը, որի հետևանքով թափվում են մազերը, բուրդը, փետուրները, դադարում է օրգանիզմի աճումը, խանգարվում է սրտի, ստամոքսի, երիկամների ֆունկցիան։ Բժշկության մեջ օգտագործվում է ստամոքսաաղիքային վիրահատոլթյուններից հետո աղիքների տոնուսը վերականգնելու համար։

ՊԱՆՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, 1․ կաթի վերամշակմամբ պանրի ստացման տեխնոլոգիական պրոցես։ Պանիրը մարդկությանը հայտնի առաջին կաթնամթերքներից Է։ Պ–յանը վերաբերող գրավոր առաջին տեղեկություններ կան Հին Հունաստանի և Հին Հռոմի մտածողների աշխատություններում։ Օրինակ, Արիստոտելը նկարագրել է պանիր պատրաստելու դեպքում կաթի մակարդման տեխնոլոգիան, Հոմերոսի պոեմներում կան տեղեկություններ դրա ստացման եղանակների մասին ևն։ Դարերի ընթացքում կատարելագործ–