Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/13

Այս էջը սրբագրված է

րեկան տեղումները՝ 450— 520 մմ, վեգետացիոն շրջանը՝ 210 օր։ Գլխավոր գետը Դնեպրն է, որի վրա կառուցված են Կրեմենչուգի և Կանեի ջրամբարները։ Տարածված են պոդզոլացված, միջին հումուսային, մոխրագույն, ճմակավային, մարգագետնային և ճմապոդզոլային հողերը։ Անտառները գրավում են տարածքի 16%-ը։ Կենդանիներից կան որմզդեղն, ե.ջերու, այծյամ, սկյուռ, վարազ, գետերի ափերին՝ կուղբ, ջրսամույր, վայրի բադ, կտցար։ Ջրավազանները հարուստ են ձկներով։

Բնակչությունը։ 90%-ը ուկրաինացիներ են։ Բնակվում են նան ռուսներ, հրեաներ։ Միջին խտությունը 1 կմ² վրա մոտ 74 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 46% (1981)։ Խոշոր քաղաքներն են Չերկասին, Կանեը, Սմելան, Օւմանը։

Տնտեսությունը։ Մարզում արդյունահանվում է գորշ ածուխ, տորֆ։ Օգտագործվող վառելիքը ստացվում է դրսից, գազը՝ Շեբելինկայից (մարզի տարածքով է անցնում Օրենբուրգ-Արեմտյան սահման գաzամուղը)։ Չերկասիում կա ՋԷԿ, Կանեվում՝ ՀԷԿ։ Առաջատար է սննդի արդյունաբերությունը։ Կան մեքենաշինական, հաստոցաշինական, էլեկտրատեխ․, սարքաշինական գործարաններ, թեթե արդյունաբ երության ձեռնարկություններ։ Զարգանում է քիմ․ արդյունաբերությունը։ Կա փայտամշակման արդյունաբերություն և շինանյութերի արտադրություն։

Գյուղատնտեսությունը մասնագիտացած է շաքարի ճակնդեղի և հացահատիկի մշակության, մսակաթնատու անասնապահության ուղղությամբ։ Զբաղվում են նաև բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղատնտ․ հողահանդակները զբաղեցնում են մարզի տարածքի 70%-ը (1976)։ Ցանքատարածությունների 50%-ը գրավում են հացահատիկային, 20%-ը՝ տեխ․ կուլտուրաները։ Կա թռչնաբուծություն, Մոշենի շրջանում՝ գազանաբուծական տնտեսություն։

Երկաթուղիների երկարությունը 650 կմ է (1981), ավտոճանապարհներինը՝ 6,2 հզ․ կմ (այդթվում 5,1 հզ․ կմ՝ կոշտ ծածկով)։ Դնեպրով կատարվում է նավարկություն։

1980/81 ուս․ տարում Չ․ մ-ում գործում էր 725 հանրակրթական դպրոց, 28 պրոֆտեխ․ ուսումնարան, 20 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 4 բուհ։ 1981-ին մարզում կար 1002 գրադարան, 8 թանգարան, 2 թատրոն, 857 ակումբային հիմնարկ, 1047 կինոսարք։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։ 1981-ին մարզում կար 150 հիվանդանոցային հիմնարկություն, 4,4 հզ․ բժիշկ։ Չ․ մ-ում է Սոսնովկա կլիմայական առողջարանը։

ՁԵՐԿԱՍՈՎ Նհկոլայ Կոնստանտինովիչ [14(27)․7․1903, Պետերբուրգ —14․9․1966, Լենինգրադ], ռուս սովետական դերասան։ ՍՍՀՄ Ժող․ արտիստ (1947)։ ՍՍԿԿ անդամ 1940-ից։ 1923—26-ին սովորել է Լենինգրադի բեմարվեստի ինստ-ում, ապա աշխատել Լենինգրադի պատանի հանդիսատեսի, Պուշկինի անվ․ դրամայի թատրոններում, հանդես է եկել էստրադայում («Պատ, Պատաշոն և Չարլի Չապլին» եռյակում)։ Ստեղծագործական անսովոր լայն դիապազոնի դերասան էր։ Ստեղծել է մի շարք պատմ․ գործիչների կերպարներ։ Մեծ ճանաչման է արժանացել պրոֆեսոր Պոլեժաեի («Րալթիկայի դեպուտատը», 1937) դերակատարումով, որը սովետական կինոյի զարգացման պատմության համար դարձել է էտապային։ Հետագայում թատրոնում խաղացած դերերից են՝ Պետրոս I (Ա․ Ն․ Տոլստոյի «Պետրոս I»), Մ․ Գորկի (Կապլերի և Զլատոգորովայի «Ամպրոպային տարի»), Իվան Ահեղ (Վ․ Սոլովյովի «Մեծ տիրակալ»), Վ․ Մայակովսկի (Քաթանյանի «Նրանք ճանաչել են Մայակովսկուն»), Օսիպ (Գոգոլի «Ռեիզոր»), Պերչատկին (Շկվարկինի «Ուրիշի երեխան»)։ Կինոյի պատմության մեջ նշանակալից տեղ են գրավել նաև Չ-ի կերաած այլ կերպարներ՝ թագաժառանգ Ալեքսեյ («Պետրոս I», 1937—39), Ալեքսանդր Նեսկի («Ալեքսանդր ՆԱսկի», 1938), Իվան Ահեղ («Իվան Ահեղ», 1945, 1958), Դոն Կիխոտ («Դոն Կիխոտ», 1956)։ Չ․ խաղացել է նաև կատակերգական դերեր։

Ն․ Չևրկասովը Իվան Ահեղի դերում (կադր «Իվան Ահեղ» կինոնկարից)

1929-ին հանդես է եկել Մոսկվայի և Լենինգրադի մյուզիք-հոլլերում, ապա՝ Լենինգրադի «Կոմեդիա» թատրոնում։ Մեծ հաջողության է հասել կինոյում Պագանելի («Կապիտան Գրանտի որդիները», 1936), Դրոնովի («Ամեն ինչ մնում է մարդկանց» ֆիլմում, 1963, նաև Ս․ Ալյոշինի նույնանուն պիեսի ներկայացման մեջ), թատրոնում՝ Ւղուդովի (Բուլգակովի «Վազք») դերերով։ Հեղինակ է «Հնդկաստանում» (1952), «Սովետական դերասանի նոթերը» (1953), «Չորրորդ Դոն Կիխոտը» (1958), «Թատրոնում և կինոյում» (1961) գրքերի։ Լենինյան (1964) և ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1941, 1946, 1950, 1951՝ կրկնակի)։ Պարգևատրվել է Լենինի 2 և 3 այլ շքանշաններով։

Գրկ․ Зубков Ю․, Творчество Н․ К․ Черкасова, М․, 1964․ Ռ․ Փաշայան

ՉԵՐՄԱԿ (Cermak) Յարոսլավ (1830-1878), չեխ նկարիչ։ 1847—50-ին սովորել է Պրագայում, Մյունխենում, Անտվերպենում և Րրյուսելում։ 1850-ական թվականներից հիմնականում ապրել է Փարիզում։

6 ա․ Չերմակ․ «Լեռնանցքը պաշտպանող հուսյանները» (1857, Ազգային պատկերասրահ, Պրագա)

Չ․ ակադեմիական նկարեքակերպից աստիճանաբար հասել է ռեալիստական համոզչականության, կերպարների բարձր