ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ (Papua New Guinea), պետություն Օվկիանիայում, խաղաղ օվկիանոսի հվ–արմ․ մասում։ Ընդգրկում է Նոր Գվինեա կղզու արլ․ մասը՝ մոտակա կղզիներով, Բիսմարկի, Լուիզիադա արշիպելագները, Սողոմոնի կղզիների հս․ մասը, Դ’Անտրկաստո, Տրոբրիան, Մուրուա կղզիները և մոա 200 մեծ ու փոքր կղզիներ։ Տարածությունը 461,7 հզ․ կմ2 է, բն․՝ 3,6 մլն (1982)։ Մայրաքաղաքը՝ Պորտ Մորսբի (Պապուա)։
Պետական կարգը։ Պ․ Ն․ Գ․ հանրապետություն է․ Ազգերի բրիտանական համագործակցության անդամ։ Պետության գյուխը Անգլիայի թագուհին է, որին ներկայացնում է գեներալ–նահանգապետը։ Օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը միապալատ պառլամենտն է։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը՝ պրեմիեր մինիստրի գլխավորությամբ։
Բնությունը։ Արլ–ում և հվ–ում ափերը կտրտված են։ Տարածքի զգալի մասը օվկիանոսի մակարդակից բարձր է ավելի քան 1000 մ։ Երկրի կենտրոնական մասում արլ–ից արմ․ ձգվող 3000–4000 մ բարձրությամբ լեռնաշղթաներ են։ Դրանք առաջացնում են կենտրոնական բարձրավանդակ, որն աստիճանաբար ցածրանալով հվ–ում անցնում է ընդարձակ ու տափարակ, տեղ–տեղ խիստ ճահճացած հարթավայրերի։ Բարձր լեռներին (առավելագույն բարձրությունը՝ 4506 մ, Վիլհելմ լեռ) բնորոշ են ռելիեֆի ալպյան ձևերը։ Կան բազմաթիվ գործող հրաբուխներ։ Կղզի հրաբուխներ են Լոնգ Այլենդը, Կարկարը, Մանամը ևն։ Հրաբխականությունն ուղեկցվում է երկրաշարժերով։
Կլիման հասարակածային և մերձհասարակածային է։ Ջերմաստիճանի տարեկան տատանումներն աննշան են։ Ամսական միջին ջերմաստիճանը հարթավայրերում 28°C է։ 4000 ւ/-ից բարձր հանդիպում են սառցադաշտեր։ Անձրևներ լինում են հատկապես ամառային մուսսոնների ժամանակ։ Երկրի կլիմայի վրա ազդում են հս–արմ․ մուսսոնները (Հս․ կիսագնդում) և պասսատները (Հվ․ կիսագնդում)։ Տարեկան տեղումները 2000–3000 մմ են, առանձին տեղերում՝ մոտ 1000 մմ, լեռներում՝ ավելի քան 6500 մմ՝․ Հաճախակի են թայֆունները։
Գետային ցանցը խիտ է։ Գետերը ջրառատ են, արագահոս, հարուստ հիդրոէներգիայի պաշարներով, սկիզբ են առնում լեռներից, թափվում օվկիանոս։ Հաճախ վարարում (սնումը անձրևային է) և առաջացնում են հեղեղումներ ու ճահիճներ։ Տարածված են կարմրադեղնավուն լատերիտները, պոդզոլացած հողերը, 2000–3000 մ բարձրությունների վրա՝ դեղնահողերը, կարմրահողեոը, ավելի բարձր՝ լեռնամարգագետնային հողերը։ Բուսական և կենդանական աշխարհը հարուստ ու բազմազան է։ Աճում է ավելի քան 20 հզ․ բուսատեսակ (մեծ մասը՝ էնդեմիկ)։ Նոր Գվինեա կղզու ափերի երկայնքով, տեղ–տեղ մինչև 35 կմ լայնությամբ տարածված են անանցանելի մանգրովային անտառները, հարթավայրերում և լեռների լանջերին՝ խոնավ արևադարձային անտառները (1000– 1200 մ–ից բարձր գերակշռում են ասեղնատերևավորները)։ Բարձր լեռները ծածկված են թփուտներով ու մարգագետիններով։ Կենդանիներից տարածված են գորշուկը, ծառի կենգուրուն, կուսկուս պարկավորները, վայրի խոզը, օձերը, մողեսները ևն, թռչուններից՝ կազուարները, դրախտահավերը, պսակակիր աղավնիները, թութակները։ Ծովափերին և մեծ գետերում հանդիպում են կոկորդիլոսներ, կրիաներ։ Կան նավթի ու գազի, պղնձի, ոսկու, երկաթի, նիկելի, կապարի, մանգանի, պլատինի հանքավայրեր։
Բնակչությունը։ Հիմնականում բնակվում են պապուասներ և մեչանեզիացիներ։ Կան փոքրաթիվ վերաբնակիչներ (եվրոպացիներ, չինացիներ)։ խոսում են ավելի քան 700 լեզուներով ու բարբառներով։ Տարածված են պապուասյան Լեզուները։ Մելանեզիացիները խոսում են մալայա–պոլինեզյան լեզուներով, առավել տարածված է մոտու լեզուն։ Պետ․ լեզուն անգլ․ է։ Բնակչության ավելի քան 90%–ը քրիստոնյա է, մնացած մասը պահպանում է տեղական հավատալիքները։ Բնակվում են հիմնականում գյուղերում։ խտությունը 1 կմ2 վրա մոտ 7,7 մարդ է (1982)։
Պատմական տեղեկանք։ Մինչև եվրոպ․ գաղութացումը Պ․ Ն․ Գ–ի տարածքում բնակվել են պապուասներ և մելանեզիացիներ։ 1884-ին Նոր Գվինեա կղզու հվ–արլ․ մասում, որն անվանվեց Պապուա, հաստատվել է անգլ․ պրոտեկտորատ, հս–արլ․ մասը զավթել է Գերմանիան։ 1888-ին Պապուան հայտարարվել է Մեծ Բրիտանիայի գաղութ, իսկ XX դ․ սկզբին տրվել Ավստրալիական Միությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ ավստրալ․ զորքերը գրավել են կղզու նաև հս–արլ․ մասը․ 1920-ին այդ տարածքը, որն անվանվել է Նոր Գվինեա, տրվել է Ավստրալիական Միությանը իբրև Ազգերի լիգայի ենթամանդատային տարածք։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո Նոր Գվինեան մնում է Ավստրալիական Միության կառավարման տակ իբրև ՄԱԿ–ի հովանավորության ներքո գտնվող տարածք։ 1949-ին ավստրալ․ իշխանությունները վարչականորեն միացրին Պապուան և Նոր Գվինեան։ 1973-ի դեկտեմբերին Պ․ Ն․ Գ–ի տարածքը ստացավ ներքին ինքնավարություն։ Պաշտպանության և արտաքին քաղաքականության հարցերը, մինչև լրիվ անկախություն ստանալը, տնօրինում էր Ավստրալիայի կառավարությունը։
1975-ի սեպտ․ 16-ին Պ․ Ն․ Գ․ հռչակվեց անկախ պետություն։ 1976-ին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել ՍՍՀՄ–ի և Պ․ Ն․ Գ–ի միջև։
Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները։ Պառլամենտում ներկայացված կարևորագույն կուսակցություններն են․ Պանգու պարտի («Միասնական ՊՆԳ–ի կուսակցություն») հիմնադրվել է 1967-ին։ ժողովրդական առաջադիմական կուսակցություն, հիմնադրվել է 1970-ին։ Ազգային կուսակցություն, հիմնադրվել է 1979-ին։ Պ Ն Գ–ի արհմիությունների կոնգրես։ Մտնում է ԱԱՀԿ–ի մեջ։ Ունի մոտ 200 հզ․ անդամ։
Տնտեսությունը։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Գերիշխում է ավստրալ․ կապիտալը։ Լավագույն հողերը պատկանում են անգլո–ավստրալիացիներին։ Մշակում են կոկոսյան արմավենի, կաուչուկատուներ, սուրճ, կակաո, թեյ, յուղատու արմավենի, սորգո, տարո, յամս, բաթաթ։ 1979-ին արտադրվել է 52 հզ․ ա սուրճ, 30 հզ․ ա կա^աո, 160 հզ․ տ կոպրա (կոկոսյան ընկույզի միջուկ), 4 հզ․ ա կաուչուկ։ Զարգանում են մսատու անասնապահությունը, ձկնորսությունը։ Ստեղծվել են կոոպերատիվներ։ Արդյունաբերության մեջ կարևոր դեր ունի հանքարդյունահանումը։ Առաջատար ձեռնարկությունը Բուդենվիլ կղզու պղնձի հանքանյութը բաց եղանակով արդյունահանող համալիրն է։ Կան փայտամշակման․