Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/134

Այս էջը սրբագրված է

սննդի, շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություններ։

Տրանսպորտը թույլ է զարգացած։ Երկաթուղիներ չկան։ Ավտոճանապարհների երկարությունը ավելի քան 16 հզ․ կմ է (1982)։ Ծովային հիմնական նավահանգիստներն են Պորտ Մորսբին, Ռաբաուլը, Լա են, Մադանը։ Ի»ոշոր օդանավակայաններ կան Պորտ Մորսբիում, Լաեում։

Արտահանում է պղնձի խտանյութ (արտահանության արժեքի 40% –ը), ոսկի, սուրճ, կակաո, կոպրա, կաուչուկ, անտառանյութ, թեյ, կոկոսի ձեթ են։ Ներմուծում է պարեն, խմիչք, ծխախոտ, մեքենաներ, սարքավորում, արդ․ ապրանքներ։

Արտաքին առևտրի գործընկերներն են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, ճապոնիան։ Դրամական միավորը կինան է։

ՊԱՊՈՒԱՍՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, Սողոմոնյան կղզիներում, Բիսմարկի արշիպելագում և Նոր Դվինեա կղզում տարածված պայմանական անունը առանձին լեզուների կամ լեզվախմբերի, որոնք չեն մտնում ավստրանեզիական կամ մալայա–պոլինեզյան լեզվաընտանիքի մեջ։ Պ․ լ–ով խոսում են ավելի քան 2 մլն մարդ (1982)։ Հաշվում են 300–700 Պ․ լ․։ Նրանց ծագումնաբանական ազգակցության մասին ստույգ տվյալներ չկան։ Ըստ նախնական տվյալների (Ս․ Վուրմ) կարելի է կատարել հետևյալ դասակարգումը, անդրնորգվինեական ընտանիք (ֆիլու)՝ մոտ 1,4 մլն մարդ, Սեպիկ Ռամու՝ մոտ 100 հզ․, արևմտապապուասյան ֆիլու՝ 100 հզ–ից պակաս, ֆիլու վապեի–պալեի՝ մոտ 65 հզ․, ֆիլու տոարիպի՝ մոտ 30 հզ․, Բուգենվիլ կղզու ֆիլու լեզուներ՝ մոտ 40 հզ․ և մի շարք այլ լեզվական խմբեր։ Տարածված է երկլեզվությունն ու բազմալեզվությունը։ Նոր Դվինեայի արլ․ մասում կան մի շարք զոնալ լեզուներ և «նոր մելանեզերենը» (փիջըն–ինգլիշ)՝ որը հարակից կղզիների հետ ընդհանուր հաղորդակցման լեզուն է։ Նոր Դվինեայի արմ․ մասում (Իրիան–Ջայա) տարածված էինդոնեզերենը։ Պ․,լ․ տիպաբանությամբ տարբեր են․ առանձնանում են բաղաձայնական համակարգի հարստությամբ, հերթագայության այլահնչյունական յուրահատկությամբ, բայական վերջավորությունների քերականական միագործառոլթյամբ ևն։ Շատ Պ․ լ․ ունեն քերականական դասեր, յուրօրինակ հաշվարկային համակարգեր։ Պ․ լ․ չունեն գիր և դպրոցական ուսուցման լեզուներ չեն։

Գրկ․ Леонтьев А․ А․, Папуасские языки, М․, 1974․

ՊԱՊՈՒԱՍՆԵՐ (մալայերեն՝ papuwa – գանգրահեր), Նոր Գվինեա կղզու, հս–արմ․ Մելանեզիայի կղզիների, Հալմահերա կղզու հս․ և Տիմոր կղզու արլ․ մասերի բնիկների հավաքական անվանումը։ Թիվը՝ ավելի քան 3 մլն (1982)։ Մարդաբանորեն պատկանում են մելանեզիական ռասային։ Խոսում են պապուասյան չեզոններով։ Պ–ի կրոն, հավատալիքների հիմնական տարրերն են՝ նախնիների պաշտամունքը, հմայությունն ու տոտեմիզմը։ XIX դ․ վերջից միսիոներները տարածել են քրիստոնեությունը, որն այժմ ձևականորեն դավանում է Պ–ի մեծ մասը։ Մինչև վերջերս Պ․ ապրում էին (Նոր Դվինեայի և հս–արմ․ Մելանեզիայի կղզիների որոշ շրջաններում այժմ էլ ապրում են) նախնադարյան համայնական կարգերով։ Զբաղվում են հիմնականում պալարային հողագործությամբ, արմավենու և պտղատու ծառերի աճեցմամբ, խոզաբուծությամբ, ձկնորսությամբ, մասամբ՝ որսորդությամբ։ Մի մասն աշխատում է պլանտացիաներում, լեռնարդյունաբերական ձեռնարկություններում։

Մինչև եվրոպական գաղութարարությունը հողի մասնավոր սեփականությունը Պ–ին անհայտ էր։ Գույքային և հասարակական շերտավորումը նոր էր նշմարվում։

Գրկ․ Миклухо-Маклай Н․ Н․, Собр․ соч․, т․ 1–5, М․–Л․, 1950–54; Пучков П․ И․, Формирование населения Меланезии, М․, 1968; Бутинов Н․ А-, Папуасы Новой Гвинеи, М․, 1968․

ՊԱՊՈՒԹՅՈՒՆ, կաթոլիկական եկեղեցու բարձրագույն ղեկավարության հիմնարկ, կրոնապետական կենտրոն, որը ղեկավարում է Հռոմի պապը։ Հռոմ․ կայսրությունում քրիստոնեությունը պետ․ կրոն հռչակելուց (325-ին) հետո աճել է Հռոմի եկեղեցու դերը։ IV–V դդ․ մի շարք քաղ․ իրադարձություններից (մայրաքաղաքի տեղափոխումը Կոստանդնուպոլիս 330-ին, կայսրության բաժանումը 395-ին, Արևմտյան Հռոմ․ կայսրության վերջին կայսեր տապալումը 476-ին) հետո Պ․ դառնում է իշխանության միակ ներկայացուցիչը Հռոմում, ձգտելով հանդես գալ որպես համաեվրոպ․ միասնության կրողը (տես Կաթոփկոէթյոէն)։ 756-ին պապական մարզի ստեղծումով սկիզբ է դրվել պապի աշխարհիկ իշխանությանը։ Հետագայում Պ․ ենթարկվել է ֆրանս․ թագավորությանը, այնուհետև՝ Հռոմ․ սրբազան կայսրությանը։ XI դ․ Պ․ ընդարձակել և ամրապնդել է իր իրավունքները, ձեռնարկել խաչակրաց արշավանքներ, ստեղծել բազմաթիվ միաբանություններ, ասպետական օրդեններ, ինկվիզիցիա, վաճառել ինդուչգենցիաներ։ Պ–յանը լուրջ հարված է հասցրել ֆրանս․ թագավոր Ֆիլիպ IV Դեղեցիկը, որը պապի աթոռանիստը Հռոմից տեղափոխել է Ավինյոն (1309–77) (տես Ավինյոնյան գերություն պապերի)։ Պ–յան ազդեցությունը թուլացել է հատկապես Ռեֆորմացիայի հետևանքով, երբ եվրոպ․ բազմաթիվ երկրներ անջատվել են Հռոմի եկեղեցուց։

Պ․ պայքարել է նոր ձևավորվող բուրժուազիայի և նրա գաղափարախոսության՝ բողոքականության դեմ։ Հետագայում Պ․ հարմարվել է կապիտալիզմին, սոցիալիզմի ստեղծումից հետո ծավալել հակասովետական և հակակոմունիստական գործունեություն, ՍՍՀՄ–ի դեմ «խաչակրաց արշավանքների» կոչ արել։ Սոցիալիզմի համաշխարհային համակարգի ստեղծումը, ազգային–ազատագր․ շարժման վերելքը, խաղաղության կողմնակիցների շարքերի ստվարացումը, քրիստոնեական եկեղեցիներում դիտվող ճգնաժամային երևույթները Պ–յանը ստիպել են 1960-ական թթ․ սկսած վարել հարմարվողական քաղաքականություն։ Ա․ Սարգսյան Ցանկ Հռոմի պապերի և հակապապերի

Պետրոս առաքյալ, Լինոս (67–76), Կղետոս (Անակղետոս) (76–88), Կղեմես I (88 – 97), Եվարիստոս (97–105), Ալեքսանդր I (105 – 115), Սիքստոս I (115 – 125), Տելեսփորոս (125 – 136), Հյուգենոս (136 – 140), Պիոս I (140–155), Անիկեաոս (155–166), Սովաեր (166–175), Ելեթերոս (175–189), Վիկտոր I (189 – 199), Զեփյուռինոս (19У–217), Կալիստոս I․ (217–222), Տիպպոլիտոս (հակապապ, 217–235), Ուրբանոս I (222–230), Պոնտիանոս (230–235), Անտերոս (235–236), Փաբիանոս (236–250), Կոռնելիոս (251–253), Նովատիանոս (հակապապ, 251– մոտ 258), Ղուկիոս I (253–254), Ստեփանոս I (254 – 257), Սիքստոս II (257–258), Դիոնիսիոս (259–269), Փելիքս I (269 – 274), Եվտիքիանոս (275 – 283), Գայիոս (283-296), Մարկեղիանոս (296–304), Մար1|եղոս I (308-309), Եվսերիոս (309 կամ 310), Մելքիադես (311 – 314), Սեղբեստրոս I (314–335), Մարկոս (336), Հուլիոս 1 (337–352), Լիբերիոս (352 – 366), Փելիքս II (հակապապ, 355–365), Դամասոս I (366–384), Ուրսինոս (հակապապ, 366–367), Սիրիկիոս (384 – 399), Անաստաս I (399–401), Իննովկենտիոս I (401–417), Զոսիմոս (417–4118), Բոնիվաւկիոս I (418 – 422), Եվլալիոս (հակապապ, 418–419), Կելեստինոս I (422–432), Սիքստոս III (432–440) Լեոն I (440 –461), ^իլարիոս (461–468), Սիմպլիկիոս (468–483), Փելիքս III(II) (483–492), Դելասիոս I (492 – 496), Անաստաս II (496–498), Սիմմաքոս (498 – 514), Լավրենտիոս (հակապապ, 498, 501– 505), Որմիզդես (514–523), Հովհաննես I (523 – 526), Փելիքս IV (III) (526-530), Բոնիփակիոս II (530 – 532) Դիոսկորոս (հակապապ, 530), Հովհաննես II (533–535), Ագապետոս I (535 – 536), Սիլվերիոս (536 – 537), Վիգիլիոս (537–555), Պեղագիոս I (556–561), Հովհաննես III (561–574), Բենեդիկտոս I (575-579), Պեղագիոս II (579 – 590), Գրիգոր I (590–604), Սաբինիանոս (604–606), Բոնիփակիոս III (607), Բոնիփակիոս IV (608–615), Դեուսդեդիտ (Աստվածատուր) I (615–618), Բոնիփակիոս V (61 9 –625), Ոնորիոս I (625 – 638), Աեերիանոս (640), Հովհաննես IV (640–642), Թեոդորոս I (642–649), Մարտինոս I (640–655), Եվգինեոս I (654–657), Վիտալիանոս (657–672), Ադեոդատ (Աստվածատուր) II (672 – 676), Դոնոս (676 – 678), ԱգաթՈն (678 – 681), UintPlI (682 – 683), Բենեդիկտոս II (684 – 685), "Հովհաննես V (685 – 686), Կոնոն (686–687), Թեոդորոս (հակապապ, 687), Պասքալիս (հակապապ, 687), Սարգիս I (687-701), Հովհաննես VI (701-705), Հովհաննես VII (705-707), Սիսիննիոս (708), Կոստանդինոս (708–715), Գրիգոր II (715 – 731), Գրիգոր III (731–741), Զաքարիա (741-752), Ստեփանոս II2 (752–757), Պողոս I (757–767), Կոստանդինոս (հակապապ, 767–769), Փիլիպպոս(հակապապ, 768), Ստեփանոս III (IV) (768–772), Ադրիանոս I (772–795), Լևոն III (795-816), Ստեփանոս IV (Y) (816-817), Պասքաէիս I (817-824), Եվգինեոս II (824 – 827), Վաղենտինոս (827), Գրիգոր IV (827–844), "Հովհաննես (հակապապ, 844), Սարգիս II (844-847), Լեոն IV (847 – 855), Բենեդիկտոս III (855 – 858), Անաստաս (հակապապ, 855), Նիկողայոս I (858-867), Ադրիանոս II (867-872), Հովհաննես VIII (872-882), Մարինոս I (882-884), Ադրիանոս III (884–885), Ստեւիանոս V (VI) (885-891), Փորմոսոս (891-896), Բոնիփակիոս VI (896)․ Ստեփանոս VI (VII) (896–897), Ռոմանոս (897), Թեոդորոս II (897), Հովհաննես IX (898-900), Բենեդիկտոս IV (900–903), Լեոն Y (903), Քրիստափոր (հակապապ, 903–904), Աարգիս III (904 – 911), Անաստաս III (911–913), Լանդոս (913–914), Հովհաննես X (914 – 928), Լեոն VI