(որն իր հերթին արտացոլվում է կուսակցական ֆրակցիաների միջե ծավալվող հարաբերություններում), պառլամենտական ինստ–ների զարգացման աստիճանով, բանվոր դասակարգի քաղ․ ուժով ու ազդեցությամբ։
ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄ, բուրժ․ քաղ․ համակարգ, որի դեպքում պետ․ մարմինների ամբողջության մեջ պառլամենտին է պատկանում ղեկավար դերը։ Բնորոշ էր մինչմոնոպոլիստական կապիտալիզմին, երբ դասակարգային պայքարը սուր բնույթ չէր ստացել, և բուրժուազիան իր տիրապետությունն իրականացնում էր պառլամենտի միջոցով։ Սակայն բուրժ․ հարաբերությունների այդ փուլում էլ ընտրողները միայն կոչված էին «․․․մի քանի տարին մեկ անգամ որոշել, թե տիրող դասակարգի որ անդամը պետք է պառլամենտում ճնշի, ճզմի ժողովրդին․․․» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 33, էջ 545)։ Իմպերիալիզմի դարաշրջանում, դասակարգային հակասությունների սրման պայմաններում սկսվել է Պ–ի ճգնաժամը, պառլամենտական դեմոկրատիայից անցումը օլիգարխիայի և ավտորիտար իշխանության, որովհետև գործադիր իշխանությունն ավելի գործարար և արդյունավետ է պայքարում բանվոր դասակարգի դեմ և պաշտպանում բուրժուազիայի շահերը։ Պառլամենտի որոշ, այդ թվում՝ օրենսդրական ֆունկցիաներ, հանձնվում են գործադիր իշխանություններին։ Դրանց վերադասությունը պառլամենտի նկատմամբ դառնում է ակնհայտ, որի հետևանքով պառլամենտում կառավարության քաղաքականության քննարկումը սովորաբար դառնում է ձևական։ Առանձին դեպքերում կառավարությունը ցրում է պառլամենտը և անցկացնում նոր ընտրություններ։ Առաջադեմ ուժերը, այդ թվում՝ կոմունիստական և բանվ․ կուսակցությունները, պայքարում են պառլամետի դերի բարձրացման, նրա դեմոկրատական ինստ–ների պահպանման օգտին։ Այդ պայքարի շնորհիվ որոշակի հաջողություններ են ձեռք բերվել Ֆրանսիայում, Իտալիայում, ճապոնիայում ևն երկրներում։ Կոմունիստական և բանվ․ կուսակցությունները հնարավոր են համարում որոշակի պայմաններում պառլամենտում մեծամասնություն նվաճելու միջոցով խաղաղ ուղիով անցել սոցիալիզմին։
Գրկ․ М и ա и н А․ А․, Центральные органы власти буржуазных государств, М․, 1972․
ՊԱՌԿԵԼԱԽՈՑ, պառկելահարուկ, մարդու փափուկ հյուսվածքների մեռուկացումը մշտական ճնշման հետևանքով, ուղեկցվում է արյան շրջանառության և նյարդային սնուցման տեղային խանգարումներով։ Առաջանում է երկարատև անշարժ պառկելու (կոտրվածքների, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների, ողնուղեղի վնասվածքների են) հետևանքով։ Պ․ առավելապես լինում է պոչուկի, թիակների, կրունկների և արմնկային հոդերի շրջանում։ Ախտահարվում են մաշկը (մակերեսային Պ․), ենթամաշկային բջջանքն ու մկանները (խորը Պ․)։ Մաշկի վրա Պ․ կարող է առաջանալ նաև գիպսակապերի, օրթոպեդիկ պրոթեզների և ապարատի ճնշումից, բերանի լորձաթաղանթի վրա՝ ատամների պրոթեզների ճնշումից են։ Բուժումը․ ուլտրամանուշակագույն ճառագայթում, կալիումի պերմանգանատի քսում, վիրակապեր, օրգանիզմն ամրապնդող միջոցներ, հազվադեպ՝ վիրաբուժական միջամտություն։ Կանխարգել ու մը․ մաշկի խնամք, հիվանդի դիրքի և սպիտակեղենի հաճախակի փոխում, հատուկ ներքնակների օգտագործում։
ՊԱՌՆԱԻԲԱ (Parnaiba), գետ Բրազիլիայի հս–արլ–ում։ Երկարությունը 1450 կմ է։ Սկիզբ է առնում Բրազիլական սարահարթի Շապադա դաս Մանգաբեյրաս լեռների լանջերից։ Վերին և միջին հոսանքներում սահանքավոր է, ստորինում՝ նավարկելի։ Ունի հեղեղատային ռեժիմ։ Պ–ի վրա կա հիդրոտեխ․ կառույցների համալիր։ Ափերին են Ֆլորիանու, Թերեզինա և Պառնաիբա քաղաքները։
ՊԱՌՆԱՍ, Պառնասոս (Ilapvaaog), լեռնազանգված Հունաստանում, Կորնթոսի ծոցից հս․։ Բարձրությունը 2457 մ է։ Կազմված է կրաքարերից։ Մինչև 1000 մ․ բարձրությունները ծածկված են միջերկրածովյան թփուտային բուսականությամբ, ավելի բարձր՝ ասեղնատերև անտառներով։ Տին հուն, դիցաբանության մեջ Պ․ համարվել է Աւցուչոնի և մուսաների բնակության վայրը։ Պ–ի հվ․ ստորոտին գտնվել է Դեւփիքը՝ Ապոլլոնի նշանավոր տաճարով։ Փոխաբերական իմաստով Պ․ են անվանում բանաստեղծների խմբակցությունը, պառնասյան ծաղիկներ՝ բանաստեղծությունները, պառնասյան քույրեր՝ 9 մուսաներին։
«ՊԱՌՆԱՍ» («Parnasse»), գրական խմբակ Ֆրանսիայում։ 1860-ական թթ․ Շ․ Լկոնա դը Լինի (1852-ին հրատարակել է «Անտիկ բանաստեղծություններ» ժողովածուն, որի նախաբանը գրական մանիֆեստի նշանակություն է ունեցել) և Թ․ Գոթիեի (1852-ին լույս են տեսել նրա «էմալ և Քար» բանաստեղծությունների և «Նոր արվեստ» հոդվածների ժողովածուները) շուրջն են համախմբվել երիտասարդ բանաստեղծներ․ այդ խմբավորումը իրենք անվանել են «հեթանոսական» կամ «մաքուր արվեստի» դպրոց։ «Պ․» է կոչվել հետագայում՝ «ժամանակակից Պառնաս» (1866) ժողովածուի լույս տեսնելուց հետո։ «Պ․»–ի անդամներից էին Թ․ դը Բանվիլը, Սյուլլի Պրյուդոմը, ժ․ Մ․ դը էրեդիան, Պ․ Վեռլենը, Ս․ Մալլարմեն, Ա․ Ֆրանսը, Լ․ Ռիկարը, Կ․ Մենդեսը։ Պառնասականները հրաժարվում էին ռոմանտիկական ընդվզումից, իրականության քննադատությունից, անցյալի սենտիմենտալ քնարերգությունից։ Նրանք ձգտում էին հեռանալ ժամանակակից կյանքից դեպի «անխռով» բանաստեղծական աշխարհ, որոնում էին նոր ձևեր, նոր ռիթմ ու բանաստեղծական նոր լեզու։ Պլեխանովի բնորոշմամբ դա «բուրժուական ճղճիմության բուրժուական ժխտում էր»։ Պառնասականների սկզբունքն էր Թ․ Դոթիեի «Արվեստն արվեստի համար» թեզը։ Առաջին ժողովածուն ընդգրկում էր 37 բանաստեղծների գործեր, երկրորդ ժողովածուն (1871)՝ 55։ Երրորդ և վերջին ժողովածուն տպագրվել է 1876-ին։ Պառնասականների ստեղծագործությունները իրենց բանաստեղծական նոր ռիթմով, նոր խոսքով ու պատկերներով հարստացրել են XIX դ․ ֆրանս․ գրականությունը։ Հայ իրականության մեջ պառնասականների յուրօրինակ ազդեցությունը առկա է Ա․ Չոպանյանի չափածոյի, Վ․ Տերյանի «Կատվի դրախտ» և Ե․ Չարենցի «էմալե պրոֆիլը Ձեր» բանաստեղծական շարքերում։
Գրկ․История французской литературы, т․ 2, М․, 1956, с․ 582–598; Леконт де Лиль Ш․, Из четырёх книг, М․, I960․ Թ․ Մակուչյան
ՊԱՌՆԱՍԱԿԱՆՆԵՐ, «Պառնաս» խմբակի անդամներ։
ՊԱՌՆԱՍՅԱՆ Նվարդ Ավետիսի (ծն․ 7․1․1930, Երևան), հայ սովետական լեզվաբան։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Բանասիրական գիտ․ դ–ր (1972), պրոֆեսոր (1981)։ 1951-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1963-ից ՏՍՍՀ ԴԱ Տ․ Աճառյանի անվ․ լեզվի ինստ–ի ավագ գիտաշխատող, 1979-ից՝ դիրեկտորի տեղակալ։ «Ստորադասական կապակցությունը արդի հայերենի բարդ նախադասություններում» (1961), «Անշաղկապ բարդ նախադասությունները արդի հայերենում» (տես «Լեզվի և ոճի հարցեր», պրակ 2, 1964), «Շարահյուսական համանիշները ժամանակակից հայերենում» (1970), «Ձևաբանական և բսաաքերականական համանիշները ժամանակակից հայերենում» (տես «Տայոց լեզվի կառուցվածքը», 1975), «Քերականական համանունները ժամանակակից հայերենում» (1979) մենագրություններում Պ․ քննել է ժամանակակից հայերենի շարահյուսության բազմաբնույթ հարցեր։ Մասնակցել է քառահատոր «ժամանակակից հայերենի բացատրական բառարան»-ի կազմմանն (հ․ 1, 1969) ու խմբագրմանը (հ․ 2, 1972), գրել «Ժամանակակից հայոց լեզու» (1974 – 79) եռահատոր աշխատության «Բայ» (հ․ 2, 1974), «Բառակապակցություն» և «Բարդ ստորադասական նախադասություն» (հ․ 3, 1976) գլուխներր։
ՊԱՌՆԵԼ (Parnell) Չարլզ Ստյուարտ (1846–1891), իռլ․ քաղ․ գործիչ, հոմրուչի շարժման առաջնորդ (1877-ից)։ 1875-ից անգլ․ պառլամենտի անդամ։ Դիտակցելով ժող․ զանգվածների աջակցության անհրաժեշտությունը՝ Պ․ դաշնակցել է Իռլ․ շարժման արմատական թևի հետ։ 1879-ին մասնակցել է Տողային լիգայի ստեղծմանը և դարձել նրա նախագահը։ 1881-ին ձերբակալվել է և մինչև 1882-ը եղել բանտում, որտեղ փոխզիջողական պայմանագիր է կնքել անգլ․ լիբերալ կառավարության հետ։ Պ․ ձգտել է ինքնավարության հասնել պառլամենտական պայքարի միջոցով։ Անգլ․ հետադիմականները վարկաբեկել են Պ–ին, նրան վերագրել բարոյազուրկ արարքներ են։ 1890-ի վերջին հոմրուլականների աջ մեծամասնությունը Պ–ին մեկուսացրել է ղեկավարությունից։
ՊԱՍ, պահք, ծոմ, ծոմապահություն, որոշ կրոններում ուտելիքի կամ դրա առանձին տեսակների (հատկապես՝ մսի, ձկան, կաթնամթերքների) համար որոշակի ժամկետներով սահմանված ար–