Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/143

Այս էջը սրբագրված է

Երկ․ Поли․ собр․ соч․, 2 изд․, доп․, т․ 1–6, М․, 1951-52․

Գրկ․ Հասրաթյան է․ Հ․, Ւվան Պե(որովիչ Պավլով, Ե․, 1979։ Ухтомский А․ А․, Великий физиолог, «Природа», 1936, № 3; О р бели Л․ А․, Воспоминания, М․–Л․, 1966; Библиография трудов И- П․ Павлова и литературы о нём, М․–Л․, 1954․

ՊԱՎԼՈՎ Միխայիլ Ալեքսանդրովիչ (1863–1958), սովետական մետալուրգ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստ–ը (1885)։ Աշխատությունները վերաբերում են դոմնային պրոցեսներին և դոմնային վառարանների հաշվարկի տեսությանը։ ԱԱՀՄ պետ․ մրցանակներ (1943, 1947)։ Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով։

Երկ․ Металлургия чугуна, ч․ 1, 3 изд․, М․, 1948; ч․ 2, 6 изд․, М․, 1949; ч․ 3, 2 изд․, М․, 1951․

ՊԱՎԼՈՎԱ Աննա Պավլովնա (Մատվենա) [31․1(12․2)․1881, Պետերբուրգ –23․1․ 1931, Հաագա], բալետի ռուս արտիստուհի։ 1899-ին ավարտել է Պետերբուրգի թատերական ուսումնարանի բալետի բաժինը (Պ․ Գերդտի դասարան), ընդունվել Մարիինյան թատրոն, 1906-ից՝ առաջատար պարուհի։ Մարիինյան թատրոնում վերջին ելույթը 1913-ին էր, Մոսկվայում՝ 1914-ին։ Նշանավոր դասական պարուհի Պ–ի արվեստը շատ բանով նպաստել է ռուս, բալետի զարգացմանը և հայրենիքի սահմաններից դուրս հավաստել ռուս, բալետային թատրոնի համաշխարհային փառքը։ Պ–ի արվեստին բնորոշ էր երաժշտականությունը, պարի հոգեբանական բովանդակության խորությունը, զգացմունքայնությունը, ժանրային բազմազանությունը։ Լավագույն դերապարերից են՝ Նիկիա, Կիտրի (Մինկուսի «Բայադերկա», «Դոն Կիխոտ»), ժիզել (Ադանի «ժիգել»), Պախիտա (Դելդևեզի «Պախիտա»)։ Պ–ի ստեղծագործությունը մեծ նշանակություն է ունեցել Մ․ Ֆոկինի բարենորոգումների համար․ Պ․ եղել է նրա բեմադրությունների (Շչերբաչովի «էվնիկա», Ռուբինշտեյնի «Խաղողի վազը», Շոպենի երաժշտությամբ՝ «Շոպենիանա», Չերեպնինի «Արմիդայի տաղավարը», Արենսկու «Եգիպտական գիշերներ») գլխ․ դերերի առաջին կատարողը։ Ֆոկինը Պ–ի համերգային կատարման համար Սեն–Սանսի երաժշտությամբ բեմադրել է «Կարապը» (ավելի ուշ՝ «Մեռնող կարապը», 1907)։ 1908-ից Պ․ ելույթներ է ունեցել արտասահմանում, 1909-ից մասնակցել «Ռուսական սեզոններին» Փարիզում։ 1910-ին ստեղծել է սեփական թատերախումբ և հյուրախաղերով հանդես եկել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի երկրներում։

Գրկ․Красовская В․, Анна Павлова, [Л․–М․, 1964]․ Գ․ աոեփանրսն

ՊԱՎԼՈՎՈ, քաղաք (1918-ից), ՌՍՖՍՀ Գորկու մարզի Պավլովոյի շրջանի կենտրոնը։ Նավահանգիստ է Օկա գետի աջ ափին։ Գորկուց եկող երկաթուղու վերջին կայարանն է։ 69 հզ․ բն․ (1982)։ Մեքենաշինության և մետաղամշակության կարեվոր կինտրոն է։ Կան ավտոբուսների, գործիքաշինական, մեքենայացված գործիքների փորձարարական, Ս․ Մ․ Կիրովի անվ․ հուշանվերների գործարաններ։ Զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Ունի ավտոմեխանիկակաե տեխնիկում, արդ․ թանգարան։ Պ․ հայտնի է սենյակային պայմաններում աճեցվող կիտրոնով։ Հիմնադրվել է 1566-ին։

ՊԱՎԼՈՎՍԿ, քաղաք Լենինգրադի մարզում։ Պահպանվել է Չ․ Կամերոնի, Վ․ Ֆ․ Բրեննայի, Պ․ Գ․ Գոնզագոյի ստեղծած կլասիցիզմի ոճի ճարտ․ պուրակային անսամբլը (1918-ից թանգարան, այժմ՝ Պավլովյան պուրակ և XVIII–XIX դդ․ ռուս, պալատների գեղարվեստական հարդարանքի թանգարան)։ Բարձրադիր պալատը ծավալատարածական հորինվածքով, նրբորեն լուծված ինտերիերներով, բազմաբնույթ պուրակային տաղավարներն ու կառուցվածքները, ինչպես և բնապատկերային պուրակը՝ ճարտ․ ու միջավայրի ներդաշնակությամբ ռուս․ ճարտ․ և պարտեզապուրակային արվեստի նշանավոր հուշարձաններից են։ 1941–44-ին գերմ․ ֆաշիստների կողմից ավերված կառույցներն ու պուրակը 1946–73-ին գրեթե լիովին վերականգնվել են (վերականգնման նախագծի հեղինակներ՝ Ն․ Վ․ Բարանով, Ա․ Ի․ Նաումով, Ֆ․ Ֆ․ Օլեյնիկ, Մ․ Վ․ Պոպովա–Գունիչ և ուրիշներ)։

ՊԱՎԼՈՎՍԿԻ Եվգենի Նիկանորովիչ (1884–1965), սովետական կենդանաբան, պարազիտոլոգ։ ՄՍՀՄ ԳԱ (1939) և ՄՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, Տաջ․ ԱԱՀ ԳԱ պատվավոր անդամ (1951), սոցիալիստական աշխատանքի հերոս (1964), բժշկ․ ծառայության գեներալ–լեյտենանսէ։ ՄՄԿԿ անդամ 1940-ից։ 1908-ին ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկ․ ակադեմիան (1921-ից՝ պրոֆեսոր)։ 1942–62-ին եղել է ՄՄՀՄ ԳԱ կենդանաբանության ինստ–ի դիրեկտոր և ՄՄՀՄ ԲԳԱ համաճարակագիտության և մանրէաբանության ինստ–ի պարազիտոլոգիայի և բժշկ․ կենդանաբանության բաժնի վարիչ (1946-ից)։ ՄՄՀՄ աշխարհագրական ընկերության պրեզիդենտ (1952–64)։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են պարազիտոլոգիայի հարցերին։ Պ–ու ղեկավարությամբ կազմակերպվել են բազմաթիվ արշավախմբեր (Միջին Ասիա, Անդրկովկաս, Ղրիմ, Հեռավոր Արևելք ևն), ուսումնասիրվել տեղաճարակային մակաբուծական, տրանսմիսիվ (փոխանցողական) և այլ հիվանդություններ։ Պ․ հիմնել է մարդու հիվանդությունների վերաբերյալ բնական օջախայնոլթյան ուսմունքը։ Ուսումնասիրել է մի շարք մակաբույծների զարգացման փուլերը և ճիճվային հիվանդությունների ախտածնության հարցերը, արյունածուծ թռչող միջատների ֆաունան և դրանց դեմ պայքարի միջոցները։ Պ․ հեղինակ է պարազիտոլոգիայի մի շարք դասագրքերի և ձեռնարկների։ Եղել է ՄՄՀՄ II–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՄՄՀՄ պետ․ (1941, 1950) և լենինյան (1965) մրցանակներ։ ՄՄՀՄ ԳԱ Ի․ Մեչնիկովի անվ․ ոսկե (1949) և ՄՄՀՄ աշխարհագրական ընկերության Մեծ ոսկե (1954) մեդալներ։ Պարգևատրվել է Լենինի 5 և 4 այլ շքանշաններով։

ՊԱՎԼՈՎՍԿԻ Նիկոլայ Նիկոլաևիչ (1884–1937), հիդրավլիկայի և հիդրոտեխնիկայի բնագավառի սովետական գիտնական։ ՄՄՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932)։ Ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստ–ը (1912)։ 1919-ից՝ նույն ինստ–ի և Անտառային ինստ–ի, 1921-ից՝ Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստ–ի պրոֆեսոր։ Աշխատությունները վերաբերում են գրունտային ջրերի, բաց հոսքերի, ծծանցման հիդրավլիկային։ Առաջադրել է հիդրոտեխ․ կառույցների նախագծման նոր սկզբունքներ։ Մասնակցել է խոշոր Հէկ–երի (Վոլխովի, Դնեպրի ևն), Մոսկվայի մետրոպոլիտենի շինարարությանը։

ՊԱՎԴՈՍ, Պողոս (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIII դ․ հայ քարգործ վարպետ։ Պ–ի կազմած մեզ հայտնի երեք խաչքարերը գտնվել են Գոշավանքում։ Դրանցից երկու լավագույնները դրված են եղել Մ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հվ․ մուտքի աջ ու ձախ կողմերում (արևելյանը, որը մեջտեղից երկու կես է եղել, այժմ Հայաստանի պատմության պետ․ թանգարանում է), իսկ երրորդը՝ Մ․ Հոգու մատուռի մոտ։ Պ․ խաչքարային արվեստի ամենատաղանդավոր վարպետներից է։ Նրա գործերին բնորոշ են բազմերանգությունը, զարդերի նրբահյուս ոճավորումը, «գեղանկարչական» թեթևությունը, կոթողային