Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/146

Այս էջը սրբագրված է

ՊԱՏԱՆԻ ՏԵԽՆԻԿՆԵՐԻ ԿԱՅԱՆ ՍՍՀ Մ–ում, արտադպրոցական մանկական հիմնարկություն, տեխնիկայի գծով դպրոցականների հետ տարվող աշխատանքի կազմակերպման U հրահանգչամեթոդական կենտրոն։ Գտնվում է լուսավորության մինիստրության համակարգում, աշխատում է ժողկրթության և կոմերիտական մարմինների ղեկավարությամբ։ Առաջին Պ․ տ․ կ․ բացվել է 1926-ին, Մոսկվայում։ 1979-ին ՍՍՀՄ–ում գործել է 1391 Պ․ տ․ կ․։ Այդ հիմնարկները կազմակերպում են տեխ․ ստեղծագործության գծով մանկական աշխատանքը, նպաստում դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, սովորեցնում հասարակական օգտակար աշխատանք։ Դրանց կից գործում են տարբեր խմբակներ, կոնստրուկտորական բյուրոներ, գյուտարարների և նորարարների կազմակերպություններ, արձակուրդների ժամանակ պատանի տեխնիկների ճամբարներ։ Լավագույն Պ․ տ․ կ–ներին շնորհվում է Համամիութենական ԺՏՆՑ–ի մեդալներ, դիպլոմներ և թույլատրվում մասնակցել երիտասարդական գիտատեխ․ ստեղծագործության համամիութենական ստուգատեսների։ Բացի Պ․ տ․ կ–ներից գործում են պատանի տեխնիկների բազմաթիվ ակումբներ և տներ (արհմիությունների համակարգում), մանկական երկաթուղիներ են։ ՀՍՍՀ–ում գործում է 26 Պ․ տ․ կ․, որոնցում ընդգրկված է 8905 երեխա (1981)։

ՊԱՏԱՆԶԱԼԻ (մ․ թ․ ա․ II դ․ կամ մ․ թ․ II դ․), հին հնդկական փիլիսոփա Ա բանասեր։ Պ․ «Մահաբհաշյա»-ի (լեզվաբանական մեկնաբանություններ), «Նատասուտրա»-ի (դերասանների համար ձեռնարկի) և բժշկ․ ու փիլ․ երկերի հեղինակ է։ Պ–ին է պատկանում յոգայի վերաբերյալ առաջին համակարգված երկը՝ «Յոգասուտրա»-ն, որի շնորհիվ յոգան դարձել է սանքհյայից առանձնացած փիլ․ ուղղություն։ Պ․ աստվածացվել է U պատկերվել պաշտամունքային շինություններում ու առարկաներում։ Ենթադրվում է, որ գոյություն է ունեցել երկու Պ․, որոնց ուսմունքները վերագրվել են մեկ անձի։

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, բարոյագիտության կատեգորիա, որը բնութագրում է հասարակության նկատմամբ անձի վերաբերմունքը՝ հասարակության կողմից անձին ներկայացվող որոշակի բարոյական պահանջները իրականացնելու իմաստով։ Եթե պար աքը վերաբերում է բարոյական պահանջները գիտակցելուն, ապա Պ․ բնութագրվում է նրանով, թե որքանով են դրանք կատարվում կամ մնում անկատար։ Մարքսիստական բարոյագիտությունը Պ–յան հարցը քննում է կոնկրետ պատմ․ պայմանների հետ կապված՝ բարոյական անպատասխանատվությունը համարելով դասակարգային հակամարտ հասարակության անմարդկային հասարակական հարաբերությունների ծնունդ (տես Օտարում)։ Սոցիալիզմի պայմաններում անհամեմատ աճում է մարդու անձնական Պ․, որովհետև յուրաքանչյուր անհատ հնարավորություն է ստանդւմ գիտակցաբար նպաստել հասարակության առաջընթացին։ Պ․ արտացոլում է մարդու իրական բարոյական ազատությունը, որը լիովին հնարավոր է դառնում միայն անձի բոլոր ընդունակությունների ներդաշնակ գարգացմամբ։

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, քաղաքացու կամ իրավաբանական անձի պատասխանատվությունը քաղաքացիաիրավական պարաավորությունները խախտելու համար։ ՍՍՀՄ–ում Պ․ ք–ի հիմքերը, սահմաններն ու տեսակները որոշվում են ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքներով, միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսգրքերով ու նորմատիվային այլ ակտերով։ Լինում է գույքային (օրինակ, գույքի հարկադիր վերցնելը, դրամ բռնագանձելը) և ոչ գույքային (օրինակ, պահանջվում է հերքել քաղաքացու կամ կազմակերպության պատիվն ու արժանապատվությունն արատավորող ոչ ճիշտ տեղեկությունները)։ Պ․ ք․ կարող է առաջանալ, եթե պարտավորություն ունեցող անձի գործողություններում առկա են հակաիրավական վարքագիծը, հասցված վնասը, պատճառական կապը անձի հակաիրավական վարքագծի ու վնասի միջև և վնաս հասցնողի մեղքը։ Բացառիկ դեպքերում պատասխանատվություն կարող է առաջանալ նաև անկախ վնաս հասցնողի մեղքի առկայությունից (տես ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 457)։ Օրենքով նախատեսված դեպքերում կիրառվում է նաև բարձրացված կամ սահմանափակ պատասխանատվություն։ Պ․ ք․ առաջանում է կամ պայմանագրային պարտավորությունը չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու (պայմանագրային պատասխանատվություն), ինչպես նաև հակաիրավական գործողություններով ուրիշին վնաս պատճառելու (արտապայմանագրային պատասխանատվություն) հետևանքով։ Եթե պարտավորության մեջ մասնակցում են մի քանի պարտապաններ, առաջանում է բաժնային (յուրաքանչյուրն իր բաժնի չափով) և համապարտ (պարտատերն իրավասու է յուրաքանչյուրից պահանջել լրիվ կատարում) պարտավորություն։ Կա նաև լրացուցիչ պատասխանատվություն, որի դեպքում պարտատերը հիմնական պարտապանից պարտքը լրիվ չստանալու դեպքում իրավունք է ստանում մյուս մասը գանձել այն մարելու պարտավորություն ունեցող այլ անձից (օրինակ, եթե պարտապանը 15–18 տարեկան անչափահաս է, նրա ծնողներից)։ Գ․ Ղարախանյան

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՄԱՑՆՈՂ ԵՎ ԾԱՆՐԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ, քրեական իրավունքում հանգամանքներ, որոնց առկայությունը վկայում է հանցավոր արարքի կամ այն կատարող անձի համեմատաբար նվազ կամ մեծ վտանգավորությունը։ Պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները բաժանվում են երկու խմբի՝ հանգամանքներ, որոնք կոնկրետ հանցակազմի անբաժանելի տարրեր են (օրինակ, հոգեկան հանկարծակի խիստ հուզված վիճակում դիտավորյալ սպանությունը), և հանգամանքներ, որոնք ոչ թե կոնկրետ հանցակազմի տարրեր են, այլ նախատեսվում են օրենսդրության ընդհանուր մասի նորմերով (օրինակ, հանցագործության վնասակար հետևանքների կանխումը հանցավորի կողմից, հասցրած վնասի կամովին հատուցումը, անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքներից դրդված հանցագործությունը են)։ Օրենքով նախատեսված մեղմացնող հանգամանքները սպառիչ չեն։ Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև այլ մեղմացնող հանգամանքներ (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 35)։ Մեղմացնող հանգամանքների հիման վրա դատարանը կարող է նշանակել տվյալ հանցագործության համար օրենքում նախատեսված նվազագույնից ավելի մեղմ պատիժ կամ կիրառել մեկ այլ ավելի մեղմ պատժատեսակ (հոդված 40)։ Առանձին դեպքերում, դրանց հիման վրա, հանցավորը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից (գործը հանձնելով ընկերական դատարանին) կամ ազատվել երաշխավորությամբ։

Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները նույնպես բաժանվում են երկու խմբի՝ հանգամանքներ, որոնք կոնկրետ հանցակազմի տարրեր են (օրինակ, անհնազանդությունը կամ հրամանը չկատարելը «պատերազմի ժամանակ» և «մարտի պարագաներում»), հանգամանքներ, որոնք կոնկրետ հանցակազմի տարրեր չեն, որպես ընդհանուր կիրառության նորմեր, նախատեսված են քրեական օրենսգրքի ընդհանուր մասում [օրինակ, հանցագործության կատարումը խմբի կողմից, կրկնակիությունը (հոդված 36)]։ Այս խմբի մեջ մտնող հանգամանքների ցանկը սպառիչ է։ Դատարանն իրավասու չէ հիմք ընդունել այլ հանգամանքներ։ Ծանրացնող հանգամանքների առկայությամբ կատարված հանցագործությունների համար նախատեսվում են ավելի խիստ պատիժներ։

Գրկ․ Карпец И․ И-, Омягчающие и смягчающие обстоятельства в советском уголовном праве, М-, 1959․ Ա․ Թովմասյան

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ, դատարանում քննվող քաղաքացիական գործի, իրավարարությունում՝ տնտ․ վեճի կողմ, որն ըստ հայցվորի խախտել կամ վիճարկում է նրա իրավունքներն ու օրինական շահերը։ Պ․ կարող են լինել քաղաքացիներ և իրավաբանական անձի իրավունքներով օժտված պետ․, կոոպերատիվ, հասարակական են կազմակերպություններ։ Պ–ի լիազորություններն ընդարձակ են․ կարող է ընդունել հայցը, առարկել դրա դեմ, վեճն ավարտել հաշտության համաձայնությամբ, հայցվորի դեմ հարուցել հակնդդեմ հայց, գանգատարկել դատարանի վճիռը, ներկա լինել վճռի կատարմանը են (ՀՍՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդվածներ՝ 30, 33, 34)։ Ս․ Հովհաննիսյան

ՊԱՏԱՐԱԳ (պահլ․ patarag, զենդ, paitiragayami – նվեր, ընծա), քրիստոնեական գլխավոր Ժամերգությունը։ Ծագում է մինչքրիստոնեական գաղտնածիսությոլններից։ խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի անձնազոհությունը։ Ընթանում է կրոն, բնագրերի ընթերցումներով, աղոթքներով, երգեցողությամբ, երաժշտությամբ,