խնկարկումով և ծիսական այլ արարողություններով։ Պ–ի ժամանակ կատարվում է հաղորդություն (հավատացյալները ճաշակում են Քրիստոսի միսն ու արյունը խորհրդանշող սրբազան հաց և գինի)։ Ավանդության համաձայն, Պ–ի առաջին կազմողը եղել է Հակոբոս առաքյալը (Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը)։ Պ․ ժամանակի ընթացքում կրել է ծիսական զանազան փոփոխություններ։ Պ․ տարբեր ձևերով ընդունված է քրիստոնեական բոլոր դավանանքներում։
Հայ եկեղեցում Պ․ կատարվում է ամեն կիրակի, գրաբար։ Երբեմն Պ․ տրվում է ժողովրդի կյանքում պատմ․ կարևոր իրադարձությունների, դրանց տարեդարձերի, նշանավոր անձանց պատվին։ Ըստ ավանդության, հայոց առաջին պատարագամատույցը կամ խորհրդատետրը (Պ–ի աղոթագիրք) Կեսարիայից բերել է Գրիգոր Լուսավորիչը։
ՊԱՏԱՐԱԳ, երաժշտ․ երկ, հայ մասնագիտացված մոնոդիական երգարվեստի հնագույն ժանրերից, որն իր արտասանվող ու երգվող հատվածներով մտահղացված է որպես ամբողջական եկեղեցական–ծիսային ստեղծագործություն։ ժամանակի ընթացքում հարստացվել (նախապես կարդացվող որոշ հատվածների եղանակավորում), նոր երգերով լրացվել, վերախմբագրվել է, և այս բանում նշանակալից դեր է կատարել հատկապես Ներսես Շնորհալին։ Խազերով գրված Պ–ի առանձին պատառիկներ պահպանվել են XI–XII դդ․, ամբողջությունը4 XIII դարից գրառված մանրուսման գրքերում և այլ ժողովածուներում։ Խազերը գործածությունից դուրս գալուց հետո, բանավոր հաղորդվելով,Պ–ի երաժշտությունը կրել է փոփոխություններ, գոյացել են այլևայլ տեղային տարբերակներ։ Պ–ի երգերը վերստին գրառելու մի շարք փորձեր են եղել, առավել ամբողջականն ու արժանահավատը Ն․ Թաշճյանի գրառումն է (նոր հայկական ձայնագրությամբ, հիմնականում, կաթողիկոս Գևվորգ Դ Կոստանդնուպոչսեցու երգածից, գրառմանը մասնակցել է նաև Մ․ Եկգայանը), որը հրատարակվել է 1874-ին և 1878-ին, Վաղարշապատում՝ «Ձայնագրեալ երգեցողութիւնք սրբոյ Պատարագի»։ Երկրորդ, լրացված հրատարակությունը պարունակում է Պ–ի բուն երգերը՝ արարողության մասնակիցների լրացուցիչ ֆրազներով (ռեպլիկներով), արարողության մեջ ընդգրկվող սրբասացությունները, մեղեդիները, տաղերը և այլ երգերը, նաև նշումներ առոգանությամբ կատարվող հատվածների (սաղմոսներ ևն) մասին, գրված է չորս տարբերակ, հատկացված կիրակի կամ լի օրերին, եկեղեցական հատուկ տոներին ևն։ Եղանակները մեղեդիական ոճի և հուզական տրամադրության առումով բազմազան են, սաղմոսերգային–վանկաչափականից մինչև ծորուն–զարդարունը, տխուր–խոհականից մինչև պայծառ, հանդիսավոր–քայլերգայինը, ընթանում են բնական, ինչպես և ալտերացված զանազան ձայնակարգերում (լադերում)։ Բուն Պ–ի երգերը, նրա տեքստային բովանդակության հիմնական բաժիններին համապատասխան, խմբվում են չորս գլխ․ եղանակների շուրջ՝ «Սուրբ Աստուած», «Սուրբ, սուրբ», «Հայր մեր» և «Միայն սուրբ», որոնց Ելևէջները ներթափանցում են համապատասխան բաժինների այլ երգերում և ռեպլիկներում։ Որոշ երգեր ներկայացված են երկու կամ ավելի տարբերակով, կան նաև «անկախ» եղանակներ, ինչպես, օրինակ, բազմաթիվ «Տէր, ողորմեա»-ները։ Ընդհանուր առմամբ, Պ–ի երաժշտությունը Թաշճյանի գրառումով ներկայացնում է երգային բազմազան ձևի մեղեդիներից կերտված ծավալուն ամբողջություն՝ հայ միջնադարյան երգահանների վարպետության բարձրարժեք արգասիքը։
Պ–ի երաժշտությունը երգչախմբի համար բազմաձայն մշակելու մի շարք փորձեր են արվել, ուկրաինացի Լ․ Մ․ Կրապիվնիցկին (1873, Ակկերման), իտալացի Պ․ Բիանկինին (հրտ․ 1877-ին, Վենետիկում, Մխիթարյան միաբանության մեջ ավանդված եղանակներն են), Ք․ Կարա–Մուրզան (1885–86), էմի Աբգարը (հրտ․ 1896-ին և 1920-ին, Կալկաթայում, օգտագործված են իրանահայերի և հնդկահայերի եղանակներ) և ուրիշներ։ Իրենց ոճական–գեղարվեստական արժանիքների շնորհիվ ներկայումս ընդունված են Մ․ Եկմալյանի (հրտ․ 1896-ին, Լայպցիգ–Վիեննայում) և Կոմիտասի (տպ․ 1933-ին, Փարիզում) բազմաձայն Պ–ները, որոնցում, ընտրությամբ և խմբագրելով, օգտագործված են Թաշճյանի գրառած եղանակները և հավելված են էջմիածնում պահպանված այլևայլ հատվածներ։ Երկուսն էլ դրամատուրգիական որոշ ծրագրով կառուցված, 1-ինը՝ հիմնականում հոմոֆոն, 2-րդը՝ պոլիֆոն ոճով գրված, վիպաքնարական բնույթի (նաև դրամատիկական տարրեր պարունակող) երաժշտ․ խոշոր երկեր ևն։ Պ–ի գրական տեքստով, Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մեսսա–օրատորիա է գրել (մեներգիչների և երգչախմբի համար, սիմֆոնիկ նվագակցությամբ) Ա․ Պարթևյանը (անտիպ, ձայնապնակը՝ 1981, Փարիզ)։
Գրկ․ Կոմիտաս, Երգեցողությունք Ս․ Պատարագի․․․ ի ձեռն Մ․ Եկմալյանի, տես նրա Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե․, 1941։ Թահմիզյան Ն․, Ներսես Շնորհալին երգահան և երաժիշտ, Ե․, 1973։ Աթայան Ռ․, Մակար Եկմալյան, «ՊԲՀ», 1981, № 1–2։ Худабашян К․, Армянская музыка на пути ох монодии к многоголосию, Е-, 1977; Welles z Е․, Die armenische Messe und ihre Musik, in «Iahrbuch der Musikbibliothek Peters fur 1920», Lpz․, 1921․ Ռ․ Աթայան
«ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՒՅՑ», պատարագի արարողության ծիսական կարգ–ձեռնարկ։ Բովանդակում է աղոթքներ, հոգևոր երգեր, մաղթանքներ, քարոզներ ու հատվածներ Աստվածաշնչից ևն։ Մկզբնական Պ․ վերագրվել է առաքյաւներին, մասնավորապես՝ Հակոբ Տյառն եղբայր առաքյալին։ Առաջին անգամ գրավոր խմբագրել է Բարսեղ Կեսարացին։ Հայտնի են Պ–ի բազմաթիվ խմբագրություններ ու տարբերակներ, որոնք ժամանակի ընթացքում ենթարկվել են բնագրային ու կառուցվածքային փուիոխությունների։
Հայերեն Պ․ նույնպես ունեցել է մի քանի տարբերակ։ Հիմնականը Բարսեղ Կեսարացունն է, որի համառոտ թարգմանությունը (V դ․) հայ եկեղեցում կիրառվել է V–VI դդ․, մինչ այդ օգտագործվել են դրա սկզբնագիր հուն, և բանավոր ավանդական հուն, ու ասորերեն այլ տարբերակներ։ Ընդարձակ Պ․ թարգմանվել է XI դ․։ V դ․ վերջին քառորդին են թարգմանվել (հավանաբար Հովհաննես Ա Մւսնդակունու կողմից) Աթանաս Աղեքսանդրացուն, Կյուրեդ Աղեքսանդրացուն, Գրիգոր Լուսավորչին, Մահակ Պարթևին ավանդաբար վերագրված Պ–ները, որոնք (ենթադրաբար համարվում են Գրիգոր Նազիանզացունը) օգտագործվել են V–XI դդ․։ Այդ ընթացքում հայերեն թարգմանվել և հազվադեպ օգտագործվել է «Երախայից» Պ․։ XII– XIII դդ․ թարգմանվել են նաև Հակոբ Տյառն եղբայր առաքյալին, Իգնատիոս Աստվածազգեաց Անտիոքացուն վերագրված Պ–ները։ XII դ․ վերջերին Ներսես Լամբրոնացին հայերեն է թարգմանել կաթոլիկ եկեղեցու Պ–ի մեկ կարևոր տարբերակ։ Հայերեն Պ–ի կազմավորման գործում որոշակի մասնակցություն են ունեցել Գրիգոր Լուսավորիչը, Մահակ Պարթևը, Հովհաննես Ա Մանդակունին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Ներսես Լամբրոնացին, Խաչատուր Տարոնացին։ Հայ եկեղեցու պաշտոնական Պ․, որ հայտնի է նաև խորհրդատետր, պատարագատետր անուններով, վերջնականապես ձևավորվել է մինչև XVII դ․։ Հայերեն Պ․ քանիցս մեկնաբանվել է։ Հիշատակելի են, հատկապես, Խոսրով Անձևացու, Ներսես Լամբրոնացու, Հովհաննես Արճիշեցու (Օսպնակեր) մեկնությունները։
Մեծ է հայերեն Պ–ի բնագրագիտական, լեզվաբանական, թարգմանական, պատմաբանասիրական նշանակությունը ոչ միայն հայ, այլև ընդհանուր միջնադարյան քրիստոնեական մատենագրության ուսումնասիրման համար։ Այն գրական, լեզվական և մշակութային կարևոր հուշարձան է։
Հայերեն Պ․ առաջին անգամ հրատարակել է Հակոբ Մեղապարտը 1513-ին, Վենետիկում։ Պ–ի քննական համապարփակ բնագիրը ընդարձակ ուսումնասիրությամբ և համակողմանի ծանոթագրություններով ու բացատրություններով հրատարակել են Վիեննայի Մխիթարյանները։
Գրկ. Գաթրճյան Հ․, Սրբազան պատարագամատոյցք Հայոց․․․, Վնն„ 1897։ Փ․ Անթարյան
ՊԱՏԱՐԻՁԵ Զուրաբ Ալեքսանդրի (1928–1982), սովետական պետ․ և կուսակցական գործիչ։ ՄՄԿԿ անդամ 1955-ից։ Ծնվել է ծառայողի ընտանիքում։ 1952-ին ավարտել է Վրաց․ պոլիտեխնիկական ինստ–ը, 1971-ին՝ ՄՄԿԿ ԿԿ–ին կից հեռակա բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1952–62-ին աշխատել է հանքի հերթափոխի, տեղամասի պետ, հանքի վարիչ, գլխավոր ինժեներ, հանքվարչության դիրեկտոր, «ճիաթուրամարգանեց» տրեստի գլխ․ինժեներ։ 1962–67-ին՝ Վրաստանի կոմկուսի ճ․իաթուբայի քաղկոմի առաջին քարտուղար։ 1967–72-ին աշխատել է ՄՄԿԿ ԿԿ ապարատում։ 1972–1975-ին՝ Վրաստանի կոմկուսի ԿԿ քարտուղար։ 1975-ից Վրաց․ ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահն էր։ ՄՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու 1976-ից։ ՄՄՀՄ