Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/156

Այս էջը սրբագրված է

վել է Տրուլլոսի 6-րդ Տիեզերական ժողովում (692)։ IY դ․ սկզբին էլվիրի (Իսպանիա) եկեղեց․ ժողովը արգելել է սրբապատկերների պաշտամունքը՝ որպես կռապաշտություն։ Բայց պատկերապաշտները դրան հակադրել են Եդեսիայի Աբգար թագավորին Քրիստոսի ուղարկած վարշամակի մասին ավանդությունը, համաձայն որի, նրա վրա եղել է Քրիստոսի անձեռագործ պատկերը։ Պ․ կանոնացվել է 7-րդ Տիեզերական ժողովում (787), այն պայմանով, որ պաշտամունքի առարկա է ոչ թե պատկերի նյութը՝ փայտն ու ներկերը, այլ պատկերվածը։

Հայաստանի եկեղեցիներում պատկերագրությունը սկսել է տարածվել VI–VII դարերից, բացի Քրիստոսից, Աստվածածնից, սրբերից պատկերել են նաև մկրտության, Աբրահամի զոհաբերության, Դանիել Մարգարեի՝ առյուծների որջում լինելու տեսարանները են։ Պ․ պաշտպանել են Վրթանես Քերթողը, Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցի) և ուրիշներ։ Միջնադարում, հիմնականում Բյուզանդիայում, պայքար է մղվել Պ–յան դեմ (տես Պատկերամարտություն)։ Հ․ Բարթիկյահ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ, գեղարվեստական թանգարան, որը հավաքում, ուսումնասիրում, վերականգնում, ցուցադրում է գեղանկարչական, քանդակագործական, գրաֆիկական և դեկորատիվ–կիրառական արվեստի ստեղծագործություններ։ Պ–ները ստեղծվել են մասնավոր, պալատական և այլ հավաքածուներից, հիմնականում՝ նշանավոր ճարտ․ հուշարձաններում (օր․, Պիտտի պատկերասրահը պալացո Պիտտիում, Ֆլորենցիա, էրմիտաժը՝ Լենինգրադում)։ Ներկայումս Պ–ի մասնաշենքը նախագծվում է ժամանակակից ֆունկցիոնալ պահանջներին համապատասխան և ունի կատարելագործված տեխ․ սարքավորումներով ցուցասրահներ, դասախոսությունների դահլիճ, վերականգնող արվեստանոցներ, ռենտգենյան կաբինետ, գրադարան, լուսանկարադարան ևն (օր․, Դուգենհայմի թանգարանը Նյու Չորքում)։ Պ․ ծավալում է նաև ցուցահանդեսային և գիտալուսավորական աշխատանքներ։

ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ, կերպարների ճանաչ ու մ, գիտական ուղղություն, որը տված բազմության պատկերները ճանաչող և դասակարգող համակարգեր ու սարքեր ստեղծելու համար մշակում է համապատասխան սկզբունքներ։ Պատկերի տակ հասկացվում է տարբեր առարկաների, երևույթների, պրոցեսների, իրադրությունների, ազդանշանների արտապատկերումը հարթության սահմանափակ դաշտի վրա, իսկ կերպարը միևնույն հատկանիշներ ունեցող պատկերների ինվարիանտ հատկությունն է։ Պատկերները լինում են կոնկրետ (տարածաժամանակային պատկերներ) և վերացական (մտային պատկերներ և հասկացություններ)։ Պատկերների ճանաչման համակարգեր և սարքեր ստեղծելու առաջին փորձերն արվել են XX դ․ 50-ական թթ․, իսկ 60-ական թթ․ էլեկտրոնային տեխնիկայի, ԹՀՄ–ների զարգացման շնորհիվ ճանաչման ավտոմատ համակարգերը լայն կիրառություն ստացան։ Պ․ ճ–ման մեթոդները կիրառվում են տարբեր հիվանդությունների մեքենայական ախտորոշման պրոցեսում, երկրաբանության մեջ օգտակար հանածոների կանխորոշման, տնտեսական և սոցիալական վերլուծության համար, հոգեբանության, քրեագիտության, լեզվաբանության, օվկիանոսագիտության մեջ, միջուկային և տիեզերական ֆիզիկայում, կառավարման ավտոմատացված համակարգերում։ Միևնույն հատկանիշներ ունեցող պատկերների ենթաբազմությունը կազմում է դաս, որի կոմպակտությունը որոշվում է պատկերների հատկությունների միջև եղած ներքին կապերով։ Ենթադրենք (0,1) միջակայքում գոյություն ունի f(x) ֆունկցիան, որը համապատասխանության մեջ է դնում պատկերները դասերի հետ։ Դիցուք՝ Q պատկերների բազմությունը բաժանված է երկու դասի, և եթե ցանկացած պատկերին համապատասխանող х-ի համար fW-ը ընդունում է(0;0) միջակայքի արժեք, ապա х-ը առաջին դասի է, իսկ եթե f(x;) €(R,1)՝ երկրորդ դասի։ R-ը կոչվում է դասերը բաժանող շեմք, իսկ ցույց է տալիս դասերի մոտ լինելու աստիճանը։ Հետևաբար, որքան f(0,0)-ի արժեքը մոտ է 0-ին, այնքան x, պատկերը մոտ է առաջին դասին և՝ հակառակը (որքան x-ը մոտ է 1-ին, այնքան մոտ է երկրորդ դասին)։ Պատկերների դասակարգման խնդիրը հաճախ կախված է հետազոտողի ինտուիցիայից և փորձից (էվրիստիկական մեթոդ)։ Չնայած այս մեթոդը կարևոր է ճանաչող համակարգերի կառուցման գործում, սակայն հնարավոր չէ դրա օգնությամբ սինթեզել համակարգ կառուցելու ընդհանուր սկզբունքներ։ Լայն տարածում է ստացել դետերմինիստական մեթոդը (նմուշների համեմատման և դասերի միջև հեռավորությունը որոշելու մեթոդ)։ Ավելի ուշ տարածում ստացավ վիճակագրական մեթոդը, որի օգնությամբ հնարավոր դարձավ նախագծել օպտիմալ դասակարգող սարքեր՝ երբ հայտնի են պատկերների բաշխման օրենքը և նրանց հանդես գալու հավանականությունները։ Բարդ ազդանշաններ նկարագրելիս կերպարները վերածում են ենթակերպարների։ Այն դեպքերում, երբ կերպարը բարդ է, նկարագրվում է բազմաչափ ոչ գծային ֆունկցիաների օգնությամբ և հավասարումները շատ են, ներմուծում են մոդելներ (աշխատում են ուսուցման և ճանաչման ռեժիմներում), որոնք ուսուցման օգնությամբ ճանաչում են կերպարները։ Տես նաև Պերսեպտրոն,․ Կիբեռնետիկա, Ուսուցվող ավտոմատ համակարգեր։

Գրկ․ Розенфельд А․, Распознавание и обработка изображений с помощью вычислительных машин, пер․ с англ․, М-, 1972; Перцептрон-система распознавания образов, Киев, 1975․

«ՊԱՏԿԵՐՈՒՄՈՒՅՑ ԳԻՐՔ», մանրանկարչական արվեստի հայկ․ ուսումնական ձեռնարկ միջին դարերում։ Ղ․ Ալիշանը պայմանականորեն «Պ․ գ․» է անվանել Վենետիկի Մխիթարյանների մատենադարանի N 14․ 34 ձեռագիրը՝ հրատարակելով «Բազմավեպ»-ում։ «Դիրքը» փոքրածավալ է (11 սմX14սմ) բաղկացած 59 թերթից (25 թերթ մագաղաթ, 34-ը՝ թուղթ)։ Շատ օգտագործվելուց հնացել է, մաշվել են թերթերի ծայրերը, որոշ էջեր՝ կորել, սկիզբ և վերջ չունի։ Ձեռագիրը պարունակում է XIII–XV դդ․ հայկ․ տարբեր դպրոցների մանրանկարների օրինակներ։ Դրանց մեծ մասը կարմիր և կապույտ գծապատկերներ են, կան նաև գունազարդվածներ։ Նկարները դասավորված են ըստ ուսուցման կարգի՝ պարզից բարդը։ Մկզբում տեղավորված են միայն զարդանկարներ, ապա՝ զարդագրեր, այնուհետև՝ սրբապատկերներ, տերունական նկարներ։ Կան նաև գրավոր տեղեկություններ նկարչության արվեստի, նկարների ձևի, գունազարդման տեխնիկայի, գույների բաղադրության, լույս ու ստվերի, ոսկու օգտագործման մասին։ Որոշ տեղերում գրված է թե ինչ գույնի պետք է ներկվի [օրինակ՝ Ճ․Ն (ճնարակ), ԼԶ (լազվարդ), ԿՉ (կանաչ), ալ ևն]։ Հետագա ուսումնասիրողները պարգել են, որ ձեռնարկից օգտվել են շատ ծաղկողներ (դրանց թվում՝ Գրիգորիս Աղթամարցին «Ալեքսանդրի վարք»-ը պատկերազարդելիս)։

«Պ․ գ․» միջնադարյան Հայաստանում եզակի օրինակ չի եղել, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի 1682–1685-ի № 3833 Ավետարանում վարպետ մանրանկարչի ձեռքով ուրվագծված են ուսուցողական մանրանկարների բազմաթիվ օրինակներ, իսկ մի շարք գունազարդ նկարների կողքին, որոնք հավանաբար կատարել է աշակերտը, գրված են վարպետի դիտողություններն ու ցուցմունքները։ «Պ․ գ․»-ի ինչպես և նմանօրինակ ձեռնարկների, վանքերին և եկեղեցիներին կից գրչության և մանրանկարչության դպրոցների (որտեղ նկարչության արվեստից բացի ուսուցանել են գրչության արվեստ, թղթի կամ մագաղաթի մշակում, ներկերի պատրաստում, կագմարարու–