Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/159

Այս էջը սրբագրված է

անվանի սովետական և արտասահմանյան հայագետներ, կովկասագետներ ու արևելագետներ։ Ն․ Վարդանյան

ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, մարդկային հասարակության պատմությունն ուսումնասիրող գիտություն։ Մյուս գիտությունների նման ունեցել է զարգացման երկարատև ընթացք, կուտակել սերունդների պատմ․ փորձը, ընդլայնվել ու հարստացել բովանդակությամբ։ Սկզբում կրել է նկարագրական բնույթ, ուսումնասիրության անմիջական առարկան եղել են մարդկության պատմության արտաքին երևույթները, գլխ․ ուշադրությունը կենտրոնացվել է քաղ․ իրադարձությունների շարադրմանը։ Միայն XIX դ․, երբ սկսվել է սոցիալանա․ հարցերի ուսումնասիրությունը, Պ․ դարձել է հասարակության կյանքը՝ իր որոշակի ու բազմազան դրսևորումներով (մարդու ծագումից մինչև ժամանակակից վիճակը) ուսումնասիրող գիտություն։ Պ–յան գլխավոր խնդիրը հասարակության ստույգ պատմության ուսումնասիրությունն է իր հաջորդականության մեջ։ Պ․ հենվում է անցյալի ու ներկայի այն փաստերին, որոնք արտացոլում են հասարակության զարգացման օբյեկտիվ ընթացքը (տես Աղբյուրներ պատմական)։ Փաստերի հավաքումը, դրանց համակարգումը և համադրումը Պ–յան հիմքն է։ Այդ հիմքի վրա, դեռևս զարգացման այն աստիճանում, երբ պատմությունը չուներ գիտ․ մեթոդ, ստեղծվել է հասարակության զարգացման փաստագրական պատկերը։ Փաստերի աստիճանական ու հետևողական կուտակումով գտնվել են առանձին երևույթների կապն ու փոխկախվածությունը, դրանցից մի քանիսի տիպական լինելը բոլոր ժողովուրդների ու մի խումբ երկրների համար, կատարվել են հասարակության զարգացման մասին գիտելիքների ընդհանրացումներ (օրինակ, դասակարգային պայքարի պատմության հայտնադործումը XVII–XVIII դդ․ ևն)։ Պատմության մարքսիստական ըմբռնումը պահանջում է փաստերի մանրազնին կուտակում և վերլուծություն, «․․․անհրաժեշտ է վերցնել ոչ թե առանձին փաստեր, այլ քննարկվող հարցին վերաբերող փաստերի ամբողջ միագումարը, առանց որևէ բացառության․․․» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 30, էջ 431)։ Փաստերի հավաքումը և դրանց նկարագրությունը Պ–յան մի կողմն է։ Որպես գիտություն, Պ․ չի կարող սահմանափակվել միայն իրադարձությունների պատումով, դրանք առանց հասկանալու և մեկնաբանելու ձգտմամբ։ Փաստերի միագումարի վերլուծությամբ Պ․ հանգում է հասարակության կյանքում առանձին երևույթների ու պրոցեսների էության ըմբռնմանը, դրանց զարգացման յուրահատուկ օրենքների բացահայտմանը, որը Պ–յան տեսական կողմն է։ Վերջինս հատուկ նշանակություն է ստացել Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի ջանքերով հասարակության պատմ․ զարգացման հիմնական օրենքների հայտնագործությամբ (տես Պատմական մատերիաչիզմ)։ Պ–յան այդ երկու կողմերը (պատումն ու նկարագրությունը, տեսությունը) անբաժանելի են, դրանց դիալեկտիկական միասնության խախտումը հանգեցնում է հասարակության պատմության ճանաչման խեղաթյուրման (գռեհիկ սոցիոլոգիզմի՝ երբ հետազոտողն անտեսում է որոշակի Փաստերը, կամայականորեն ստեղծում հասարակական զարգացման սոցիոլոգիական համակարգեր, էմպիրիզմի՝ երբ հետազոտողը շարադրում է փաստերը, առանց դրանք տեսական իմաստավորման ենթարկելու ու ընդհանրացնելու, ինչպես նաև վույոէնտարիզմի)։ Պ–յան զարգացման ընթացքում, նրա հասկացության և խնդիրների փոփոխմանը համապատասխան՝ փոփոխվել է նաև պատմ․ երևույթների ճանաչման և իմաստավորման մեթոդը։ Պ–յան ճանաչման գիտ․ մեթոդը մշակվել է աստիճանաբար, հասարակական բոլոր գիտությունների մասնակցությամբ։ Մինչև XIX դ․ կեսը Պ–յանը հատուկ է եղել մետաֆիզիկական մեթոդը, պատմաբանները միակողմանի են գնահատել հասարակական կյանքի առանձին երևույթները, բնական պայմանների, անհատների, գաղափարների դերը։ Զինվելով մարքսիստական դիալեկտիկակաn մեթոդով, Պ․ սկսել է ուսումնասիրել իրադարձությունների ստույգ ընթացքը, ընդգծել դրանց ներքին կապն ու փոխադարձ պայմանավորվածությունը և ձգտել է բացահայտել այն ներքին հակադրությունը, որը հատուկ է հասարակական երևույթներին ու հասարակության զարգացման ամբողջ uնթացքին։ Հասարակության պատմության ճանաչման մեթոդը նույնպես Պ–յան բաղկացուցիչ մասերից է։

Հասարակության կյանքի փաստերի ու երևույթների ուսումնասիրության անհրաժեշտ պայմանը պատմականության սկզբունքն է։ Արդեն Հին Արևելքի և անտիկ աշխարհի պատմաբանները պատմ․ իրադարձությունները նկարագրելիս, հիմնականում պահպանել են ժամանակագրական հաջորդականությունը։ Մարքսիզմի երևան գալով պատմականությունը դարձել է ոչ միայն Պ–յան, այլև բոլոր հասարակական գիտությունների համար պատմ․ ընթացքի օրինաչափությունների հայտնաբերման մեթոդ։ Պատմականության սկզբունքի անտեսումը հանգեցնում է պատմ․ իրականության աղավաղմանը (օրինակ, անցյալի արդիականացումը)։

Պ․ կուսակցական գիտություն է։ Այն արտահայտվում է երևույթների նկատմամբ դասակարգային մոտեցմամբ և համապատասխան տեսական ընդհանրացումներով։ Վ․ Ի․ Լենինը գրել է․ «․․․դասակարգային պայքարի վրա կառուցված հասարակության մեջ չի կարող, «անաչառ» սոցիալական գիտություն լինել» (նույն տեղում, հ․ 23, էջ 46)։

Հասարակության պատմության ուսումնասիրության ընթացքում տեղի է ունեցել Պ–յան առանձին մասերի մասնագիտացում, որը շարունակվում է և ներկայումս։ ժամանակակից Պ․ գիտության առանձին բաժինների ու ճյուղերի, օժանդակ և հատուկ պատմ․ դիսցիպլինների ու գիտությունների հանրագումար է։ Ըստ մասնագիտացման աստիճանի, Պ–յան բաղկացուցիչ մասերը բաժանվում են մի քանի խմբի։ Առաջին խումբը Պ–յան առանձին բաժիններն ու ճյուղերն են (հասարակական ֆորմացիաների, դարաշրջանների, աշխարհամասերի ու աշխարհագր․ խոշոր շրջանների, ընդհանուր երևույթների պատմությունը ևն), երկրորդը՝ օժանդակ և հատուկ պատմ․ դիսցիպլինները (աղբյուրագիտություն , հնագրություն, հնագրագիտություն , դիվանագիտություն, ժամանակագրություն, կնքագիտություն, չափագիտություն պատմական, զինանշահագիտություն ևն)։ Պ–յան անքակտելի մսան են կազմում հատուկ պատմ․ գիտություններ հնագիտությունն ու ազգագրությունը։

Պ․ կարևոր դեր անի հասարակական կյանքում։ Նրա գլխ․ արժեքը համաշխարհային պատմության փորձի ընդհանրացումն է, որը դասակարգերին և կուսակցություններին հասարակական կյանքի գիտ․ ղեկավարման հիմք է ծառայում։ Մարքսիստական Պ․ նպաստում է աշխարհայացքի ձևավորմանը և այդ առումով խոշոր դեր ունի գաղափարական դաստիարակման գործում։ Հասարակության զարգացման օրինաչափությունների բացահայտմամբ Պ․ մարդկությանը ճանաչելի է դարձնում հասարակական զարգացման ամենաբարձր աստիճանին՝ կոմունիզմին անցնելու անհրաժեշտությունը։

Պ–յան ծագման և զարգացման պատմությունը տես Պա՜տմագրություն հոդվա– ծում։

Գրկ․ Մարքս Կ․, Քաղաքատնտեսության քննադատության շուրջը, Ե. 1948։ Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 1, Ե․ 1972։ Էնգելս Ֆ․, Կարլ Մարքս։ «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը», նույն տեղում։ Նույնի, Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը, նույն տեղում, հ․ 3, Ե. 1978։ Նույնի, Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, նույն տեղում; Նույնի, Անտի–Դյուրինգ, Ե․, 1967։ Маркс К․, Энгельс ф․, Немецкая идеология, Соч․, 2 изд․, т․ 3; Լենին Վ․ Ի․, Ինչ են «ժողովրդի բարեկամները» ն ինչպե՜ս են նրանք մարտնչում սոցիալ–դեմոկրատների դեմ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1։ Նույնի, Նարոդնիկության անաեսակաԿ բովաՀւդակությոնՆԿ пл․ նրա քննադատությունը պ–րն Մտրուվեի գրթում, նույն տեղում։ Նույնի, Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, նույն տեղում, հ․ 3։ Նույնի․ Մարքսիզմի երեք աղբյուրներն ու երեք բաղկացուցիչ մասերը, նույն տեղում, հ․ 23։ Նույնի, Կարլ Մարքս, նույն տեղում, հ․ 26։ Նույն ի, Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, նույն տեղում, հ․ 27։ Պլեխանով Վ․ Դ․, Պատմության մատերիալիստական ըմբռնումը, Փիլ․ ընտ․ երկ․, հ․ 2, Ե․, 1962։ Кон И․ С․, Философский идеализм и кризис буржуазной исторической мысли, Л․, 1959; Сказкин G․ Д․,История–увлекательная наука, М․, 1961; История и социология, М-, 1964; Гулыга А․ В․, О предмете исторической науки, «Вопросы истории», 1964, № А; История СССР․ Указатель советской литературы за 1917–1967 гг․, т․ 1-3, М․, 1956-1971․ Լ․ Բաբայան

ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ, 1․ պատմագիտության պատմությունը, ինչպես նաև որոշակի թեմայի կամ պատմ․ դարաշրջանի վերաբերող պատմագիտ․ հետազոտությունների ամբողջությունը։ Դեռևս նախագրային ժամանակներում գոյություն են ունեցել պատմ․ պատկերացումների ու պատմ․