Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/161

Այս էջը սրբագրված է

պատմ․ օրինաչափությունների բացահայտ ժխտմանը (օրինակ, ռուս պատմաբան Պ․ Ն․ Միլյուկովը ժխտում էր Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի պատմ․ զարգացման որևէ ընդհանրություն), ուժեղացել է նեոկանտականության ազդեցությունը։

Մարքսիստական Պ–յան հետագա զարգացումն ընթացել է բուրժուականի դեմ պայքարում։ Բանվոր դասակարգի, գյուղացիության, հեղափոխությունների և այլ երևույթների պատմության գիտ․ մշակման գործում նշանակալից ներդրում են ունեցել Դ․ Վ․ Պլեխանովը, Ֆ․ Մերինգը, Ա․ Բեբելը, Պ․ Լաֆարգը և ուրիշներ։ Մարքիստական Պ–յան զարգացման նոր փուլ են նշանավորել Վ․ Ի․ Լենինի աշխատությունները։ Լենինը մշակել է սոցիալիստական հեղափոխությունների, բանվոր դասակարգի դերի, ազգայինազատագր ական շարժումների, իմպերիալիզմի՝ որպես կապիտալիզմի վերջին ստադիայի և այլ խնդիրներ։

Ռուսաստանում Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակով պայմաններ են ստեղծվել մարքսիստական պատմ․ մտքի ազատ զարգացման, սովետական Պ–յան ստեղծման համար։ Սովետական առաջին պատմաբանները (Ա․ Ա․ Ադորատսկի, Մ․ Ն․ Պոկրովսկի, Ի․ Ի․ Սկվորցով–Ստեպանով, Ե․Մ․ Յարոսլավսկի և ուրիշներ) մշակել են նոր և նորագույն պատմության կարևորագույն պրոբլեմներ (Ֆրանսիական մեծ հեղափոխության, Փարիզի կոմունայի, մարքսիզմի ծագման և զարգացման, ռուս, հեղափոխական շարժման, բոլշևիզմի ևն), քննադատել բուրժ․ Պ–յան հիմնական տեսական դրույթները։ Միաժամանակ, սովետական Պ–յան առաջին փուլին բնորոշ են եղել սխեմատիզմի, գռեհիկ մատերիալիզմի և «տնտեսական մատերիալիզմի» տարրեր։ 1930-ական թթ․ կեսից սկսվել է սովետական Պ–յան զարգացման նոր փուլ։ Հայրենական և համաշխարհային պատմության տարբեր հարցերի վերաբերյալ ստեղծվել են բազմաթիվ մենագրություններ, որոնց մեջ նշանակալից էին հատկապես ագրարային հարաբերություններին և գյուղացիության պատմությանը վերաբերող աշխատությունները (Բ․ Դ․ Գրեկովի, Ն․ Մ․ Դրուժինինի, Ս․ Դ․ Սկազկինի և ուրիշների երկերը)։ Ուշադրության կենտրոնում էին Ռուսաստանում ֆեոդալիզմից կապիտալիզմին անցման սոցիալ–տնտ․ նախադրյաւների, համաշխարհային–պատմ․ պրոցեսի միասնականության ուսումնասիրությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և ետպատերազմյան տարիներին՝ նաև ռուս և պավոն մյուս ժողովուրդների պատմության ֆաշիստ, խեղաթյուրման բացահայտումը և ռազմ, պատմության ուսումնասիրությունը։ 1950-ական թթ․ կեսից, հաղթահարելով նախորդ փուլին հատուկ դոգմատիզմի և սուբյեկտիվիզմի գծերը, սովետական Պ․ ավելի հետևողականորեն է կիրառել մարքս–լենինյան մեթոդը, ընդարձակել ուսումնասիրվող խնդիրների շրջանակը։ Հայրենական պատմության՝ սովետական հասարակարգի, կուսակցության, սովետական բանվոր դասակարգի և գյուղացիության, ինդուստրացման և կոլեկտիվացման պատմության ուսումնասիրությանը զուգընթաց, հետազոտման առարկա են դարձրել նաև համաշխարհային բանվոր դասակարգի և կոմունիստական շարժման, սոցիալիստական համագործակցության, սոցիալիզմի համաշխարհային սիստեմի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի երկրների պատմությունները։ Ստեղծվել են համաշխարհային, ՍՍՀՄ, դիվանագիտության, ՍՄԿԿ, I և II Ինտերնացիոնալների, Հայրենական մեծ պատերազմի պատմության բազմահատոր կոլեկտիվ աշխատություններ, պատմ․ հանրագիտարան և այլ հիմնարար ուսումնասիրություններ։ Առանձին երկրների և սովետական սոցիալիստական հանրապետությունների Պ․ տես համապատասխան հոդվածներում (Գիտությունը և գիտական հիմնարկները բաժինը)։ Պ․ Հայաստանում։ Առաջին պատմ․ պատկերացումները պահպանվել են ժող․ բանավոր զրույցներում և ավանդություններում։ Տեղեկություններ կան հելլենիստական–հռոմ․ ժամանակաշրջանում օտար լեզվով Պ–յան մասին։ Տաճարներին կից եղել են «մեհենագրքեր», որոնցում գրի են առնվել նշանավոր իրադարձություններն ու թագավորող արքայատների ծննդաբանությունը։ Բարդածան Եդեսացու, Մար Աբաս Կատինայի, Ողյումպի և այլոց պատմ․ ստեղծագործություններն ավելի ուշ օգտագործել է Մովսես Խորենացին։ Հայ գրի ստեղծումից հետո Պ․ Հայաստանում զարգացել է մայրենի լեզվով և արդեն V դ․ հասել նշանակալից հաջողությունների։ Ֆեոդ, հայ Պ–յան առաջին ներկայացուցիչներ Կորյունի, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի երկերը ներթափանցված են քրիստոնեական գաղափարախոսությամբ։ Նրանց կրտսեր ժամանակակիցներն էին հայ դասական պատմիչներ Եղիշեն և Ղազար Փարպեցին։ Հայ ֆեոդ․ Պ–յան խոշորագույն ներկայացուցիչ Մովսես Իարենացին փորձել է ստեղծել Հայաստանի ամբողջական պատմությունը, գրավոր աղբյուրներից բացի, օգտագործել նաև ժող․ ավանդությունները, վավերագրերն ու վիմական արձանագրությունները, դրանց ցուցաբերել քննական մոտեցում։ Նրա «Պատմություն Հայոց»-ը մեծ ազդեցություն է գործել միջնադարյան հայ պատմիչների երկերի վրա։ Սեբեոսին, Ղևոնդին և Մովսես Կաղանկատվացուն նույնպես բնորոշ է ողջ Հայաստանի պատմությունը շարադրելու ձգտումը։ Արաբ, նվաճումները և ֆեոդ, մասնատվածությունը արգելակել են հայ Պ–յան առաջընթաց զարգացումը։ Պատմ․ երկերը սկսել են արտահայտել տեղական ֆեոդալների տոհմական շահերը։ Հայ Բագրատունյաց տան պատմիչներ Շապուհ Բագրատունին (VIII դ․ վերջ –IX դ․ սկիզբ) և Հովհաննես Դրասխանակերտցին (IX դ․ վերջ – X դ․ սկիզբ) զարգացրել են Բագրատունիների իշխանության ներքո միավորված հայկ․ պետություն ստեղծելու գաղափարը։ Թովմա Արծրունին (X դ․) գրել է Վասպուրականի թագավորության պատմությունը։ IX դ․ 2-րդ կեսից, կապված Անիի Բագրատունիների կենտրոնաձիգ քաղաքականության հաջողությունների հետ, հայ Պ–յան մեջ դարձյալ ուժեղացել է ողջ Հայաստանի պատմությունն ամփոփող երկեր ստեղծելու միտումը [ՍտեՓանոս Տարոնեցու (X–XI դդ․) «Պատմություն տիեզերական» երկը]։ XI դ․ պատմիչ Արիստակես Լաստիվերտցոլ «Պատմության» մեջ արտացոլվել են թոնդրակեցիների սոցիալական շարժումը, Բյուզանդիայի նվաճողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, սելջուկյան թուրքերի արշավանքները։ XII դ․ ստեղծվել են Մատթեոս ուռհայեցու, Աամվել Անեցու, Մխիթար Անեցու և ուրիշների ժամանակագրությունները։ XII դ․ վերջին XIII դ․ սկզբին հայ Պ–յան մեջ ձևավորվել է Մխիթար Դոշի աշակերտ Վանական Վարդապետի դպրոցը, որի առավել խոշոր ներկայացուցիչներն են Կիրակոս Դանձակեցին և Վարդան Արևելցին։ XIII դ․ են ստեղծագործել նաև Ստեփանոս Օրբելյանը և Մխիթար Այրիվանեցին։ Կիլիկյան Հայաստանի Պ–յան նշանավոր ներկայացուցիչներից են Սմբատ Սպարապետը և Հեթում Պատմիչը։ Վերջինիս «Պատմություն թաթարաց» երկը Արևելքի պատմության կարևորագույն աղբյուր է։ XIV–XVI դդ․ օտարերկրյա նվաճումները, արյունահեղ պատերազմները և հայկ․ ֆեոդ, խոշոր տների ու իշխանությունների վերացումը պատճառ են դարձել հայ Պ–յան անկման։ Մինչև XVII դ․ Պ․ ներկայացված է մանր ժամանակագրություններով (բացառությամբ Թովմա Մեծոփեցու)։ XVII դ․ երևան են եկել օրագրեր, հուշագրություններ, ուղեգրություններ, պատմաաշխարհագրական երկեր։ Առավել արժեքավոր են պատմիչներ Գրիգոր Դարանաղցու, Առաքել Դավրիժեցու, Զաքարիա Քանաքեռցու, Երեմիա Չելեբի Քյոմյուրճյանի, Զաքարիա Ագուլեցու գործերը։ Սկսվել է հայ պատմիչների երկերի տպագրությունը։ Միջնադարյան հայ Պ․ Հայաստանի պատմության վերաբերյալ կուտակել է հարուստ փաստական նյութ։ XVIII –XIX դդ․ հայ Պ․ արտացոլել է հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրք, և պարսկ․ տիրապետության դեմ։ Առաջին անգամ անդրադարձել են Անդրկովկասում Ռուսաստանի ազատագր․ առաքելության հարցին (պատմիչներ Ստեփանոս Շահումյան, Աբրահամ Երևանցի, Եսայի Հասան–Զալալյան և ուրիշներ)։ Սաղմնավորվող բուրժ․ գաղափարախոսությամբ են ներշնչված հնդկահայ ազգային–ազատագրական շարժման առաջնորդներ Շ․ Շահամիրյանի և Մ․Բաղրամյանի պատմ․ աշխատությունները։ Միևնույն ժամանակ գոյատևում էր կղերաֆեոդ․ Պ․ (Աբրահամ Կրետացի, Սիմեոն Ա Երևանցի)։ 1784–1786-ին հրատարակվել է Մ․ Չամչյանի եռահատոր «Պատմութիւն Հայոց» աշխատությունը, որն իրավամբ համարվում է հայ նոր պատմագրության նախակարապետը։ Չնայած իրենց կղերաֆեոդ․ բնույթին, արժեքավոր են նաև Ղ․ Ինճիճյանի, Հ․ Գաթըրճյանի և մյուս մխիթարյանների (տես Մխիթարյան միաբանություն) պատմ․ գործերը։ Հայ Պ․ հետագա զարգացում է ապրել Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո։ Խ․ Աբովյանը և Մ․ Թաղիադյանը դրել են