վել են ավելի վաղ։ Հին Եգիպտոսում և Միջագետքում պատմ․ իրադարձությունները մարմնավորվել են կամ պայմանական սիմվոլիկ կոմպոզիցիաներում, կամ կիսաառասպելական տեսարաններում (ռելիեֆներ, որմնանկարներ)։ Հին Հունաստանում իրական դեպքերը հիմնականում ներկայացվել են դիցաբանական կերպարներով, սակայն հայտնի են նաև իրական հերոսների ընդհանրացված իդեալականացված (Աթենքի Նիկե Ապտերոս տաճարի գոտու բարձրաքանդակները, մ․ թ․ ա․ մոտ 420), ավելի ուշ՝ իրական դեպքերի ու հերոսների (Ալեքսանդր Մակեդոնացու և Դարեհի ճակատամարտի տեսարանը մ․ թ․ ա․ IV–III դդ․, հայտնի է հռոմ․ կրկնօրինակից) պատկերումներ։ Հին հռոմ․ ռելիեֆներում հիմնականում վավերական պատկերներով փառաբանվել են հաղթանակած զորավարներն ու կայսրերը (Տրայանոսի սյունը Հռոմում, 111 –114)։ Միջնադարյան Եվրոպայում կրոն, սյուժեները դիտվել են որպես պատմ․, իսկ իրական դեպքերը պատկերվել են հազվադեպ և պայմանական («Բայոյի գորգը, մոտ 1080, Անգլիա)։ Ասիայի արվեստում հաճախակի են հանդիպում Պ․ ժ–ի ստեղծագործություններ։ Չինաստանում ցայտուն մանրամասներով են պատկերվել ճակատամարտերն ու արշավանքները (Ու ընտանիքի դամբարանի ռելիեֆները, 147–163)։ Պատմ․ իրականությունը արտացոլվել է Հնդկաստանի, ինդոնեզիայի, Քիրմայի, Կամպուչիայի միջնադարյան որմնանկարնեում և ռելիեֆներում։ Պատմակենցաղային սյուժեներ երևան են եկել VII դարից չին․, XI–XII դարերից՝ ճապոն, գեղանկարչության, XV–XVI դարերից՝ Ադրբեջանի, Իրանի, Միջին Ասիայի, Հնդկաստանի («Բաբուր Նամե», XVI դ․ վերջ) մանրանկարչության մեջ։ Ըստ էության Պ․ ժ․ սկսել է կազմավորվել Եվրոպայում, Վերածննդի ժամանակաշրջանում։ Իտալիայում պաամ․ իրադարձությունների նվիրված որմնանկարները XIV դ․ արդեն ծառայել են հասարակական գաղափարների պրոպագանդմանը։ XV դ․–XVI դ․ սկզբին ստեղծվել են ճակատամարտ պատկերող (Պաոլո Ուչելլո), ժամանակակից կյանքի հանդիսավոր իրադարձություններ (Մելոցցո դա Ֆոռլի, Ջենտիլե Բելլինի) ներկայացնող կոմպոզիցիաներ։ Անդրեա Մանտենյան և Պիեռո դելլա Ֆրանչեսկան դիմել են անցյալի (հիմնականում անտիկ) հերոսական կերպարներին։ XVI դ․ Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը, Տիցիանը փառաբանել են մարդուն որպես պատմության հերոսի՝ պատմ․ սյուժեները ներկայացնելով կոնկրետ ժամանակից դուրս։ Յակոպո Տինտորետտոյի նկարներում առաջին անգամ հերոս է դարձել մարդկային զանգվածը։ ժ․ Ֆուկեի, U․ Մարմիոնի (Ֆրանսիա) մանրանկարներում նկատելի է պատմ․ դեպքերը ճշմարտացի պատկերելու հակում։ XVII –XVIII դդ․ ակադեմիզմը առաջին պլան է մղել Պ․ ժ․, որպես «բարձր» արվեստ։ Պատմաայլաբանական կոմպոզիցիաներում միապետները ներկայացվել են անտիկ զորավարների տեսքով (Շ․ Լեբրենը Ֆրանսիայում)։ Մեծ տարածում են գտել պատմ․ բովանդակությամբ փորագրությունները։ Պ․ ժ–ի հետագա զարգացումը կապված է XVII դ․ խոշորագույն նկարիչների՝ Ն․ Պուսսենի (Ֆրանսիա), Դ․ Վելասկեզի (Իսպանիա), Պ․ Ռուբենսի (Ֆլանդրիա), Ռեմբրանդի (Հոլանդիա) ստեղծագործության հետ։ XVIII դ․ 2-րդ կեսին, Լուսավորության դարաշրջանում, բարձրացել է Պ․ ժ–ի գաղափարադաստիարակչական դերը։ Ֆրանս, մեծ հեղափոխության նախօրեին հեղափոխական կլասիցիզմի գլխ․ ներկայացուցիչ ժ․ Լ․ Դավիդի առնական նկարներում պատկերվել են հանրապետական Հռոմի հերոսները, մարմնավորվել բռնության դեմ պայքարի, քաղաքացիական պարտքի համար կատարված սխրանքի իդեալները, որոնք պայքարի են կոչել («Հորացիոսների երդումը», 1784), ապա՝ հեղափոխության տարիների հրատապ իրադարձությունները («Երդում գնդակախաղի դահլիճում», 1791, «Մարատի մահը», 1793)։ Հետագա տարիներին որոշակի է դարձել անձնազոհ մարտիկի, ուժեղ անհատի պաշտամունքը, Նապոլեոնի ու նրա բանակի փառաբանումը (Դավիդի և Ա․ Գրոյի նկարներում)։ XIX դ․ սկզբին Պ․ ժ–ում արտացոլվել են հեղափոխական մարտերի դրամաաիզմն ու ժողովուրդների դիմադրությունը նապոլեոնյան ագրեսիային (Ֆ․ Գոյայի «Ապստամբների գնդակահարումը 1808-ի մայիսի 3-ի գիշերը» երփնագիրը, մոտ 1814 և նկարչի գրաֆիկական թերթերը)։ Առաջադեմ ռոմանտիկներ Թ․ ժերիկոն, է․ Դելակրուան, Ֆ․ Ռյուդը, ինչպես և Օ․ Դոմիեն Պ․ ժ–ին հաղորդել են անարդարության դեմ բողոքի ոգի, հեղափոխական պաթոս։ Ազգային–ազատագր․ պայքարի հետ է կապված Պ․ ժ–ի զարգացումը Բելգիայում (Լ․ Գալլե), Իտալիայում (Ֆ․ Այես), Չեխիայում (Յո․ Մանես), Հունգարիայում (Մ․ Մունկաչի), Լեհաստանում (Յա․ Մատեյկո), Ռումինիայում (Կ․ Դ․ Ռոզենտալ)։ Բազմաթիվ էին նաև պահպանողական ռոմանտիկները։ XIX դ․ կեսին ռեալիստական արվեստի բուռն զարգացումը փոխել է Պ․ ժ–ի բնույթը, ստեղծվել են պատմակենցաղային նկարներ։ Պատմանկարի նոր տիպ է կերտել Ա․ Մենցելը (Գերմանիա)։ XIX դ․ վերջին Պ․ ժ–ում նկատելի է շրջադարձը դեպի կենցաղային կոնկրետությունից վեր՝ սիմվոլիկ–ընդհանրացված կերպարները (Օ․ Ռոդենի «Կալեի քաղաքացիները» հերոսական արձանախումբը, 1884–1886)։ XIX վերջին – XX դ․ սկզբին Պ․ ժ–ում տեղ է գրավել հեղաֆոխական պայքարի, պրոլետարական և գյուղացիական շարժումների թեման (Կ․ Կոլվիցի «Ջութակների ապստամբությունը», 1897–98, և «Գյուղացիական պատերազմը», 1903–1908, գրաֆիկական նկարաշարերը)։ XX դ․ բազմաթիվ արվեստագետներ պատմ․ թեմայով իրենց ստեղծագործություններին հաղորդել են քաղ․ արդիական հնչողություն, դիմել են գրոտեսկի, սոցիալական երգիծանքի, պայմանական-սիմվոլիկ ձևերի (գերմանացի նկարիչներ Օ․ Դիքսի, ժ․ Գրոսի, Հ․ Գրունդիգի հակաֆաշիստ․ աշխատանքները, մեքսիկացի Դ․ Ռիվերայի, Դ․ Աիկեյրոսի, Խ. Կ․ Օրոսկոյի որմնանկարները, Պ․ Պիկասսոյի «Գեռնիկա»-ն, 1937, Ռ․ Գուտտուզոյի, Ա․ Ֆուժերոնի նկարները)։
Ռուսաստանում պատմ․ սյուժեները տեղ են գտել սրբապատկերներում («Սուզդալցիների և նովգորոդցիների ճակատամարտը», XV դ․) ու մանրանկարներում («Քյոնիգսբերգյան տարեգրություն», XV դ․ վերջ)։ Որպես առանձին ժանր կազմավորվել է XVII դ․ վերջին –XVIII դ․ սկզբին։ Առաջին ստեղծագործություններից էին Բոգդան Աալթանովի Ազովի գրավումը պատկերող նկարները, Ա․ Ֆ․ Զուբովի փորագրությունները, Մ․ Վ․ Լոմոնոսովի «Պոլտավայի ճակատամարտը» խճանկարը (1762–64)։ 1757-ին Պետերբուրգում բացված Գեղարվեստի ակադեմիայի ծրագրում զգալի տեղ է տրվել Պ․ ժ–ին, որը, ինչպես և Արմ․ Եվրոպայում, ժամանակին համահնչուն՝ նույնպես կապված էր լուսավորական գաղափարների ու կլասիցիզմի հետ (նկարիչներ՝ Ա․ Պ․ Լոսենկո, Ի․ Ա․ Ակիմով, քանդակագործ՝ Մ․ Ի․ Կոզլովսկի)։
Պ․ ժ․ նոր բովանդակություն է ստացել 1812-ի Հայրենական պատերազմից հետո։ Առաջնահերթ է դարձել ազատության և ազգ․ անկախության համար մղվող պայքարը (Ա․ Ի․ Իվանովի հին ռուս, հերոսներին նվիրված նկարները, Ի․ Պ․ Մարտոսի «Մինին և Պոժարսկի» քանդակը, 1804–18)։ ժանրի զարգացման պրոցեսում հատկապես նշանակափց է Կ․ Պ․ Բրյուլլովի («Պոմպեյի վերջին օրը», 1830–33) և Ա․ Ա․ Իվանովի («Քրիստոսի հայտնությունը ժողովրդին», 1837– 1857) ներդրումը։ XIX դ․ 60-ական թթ․ հասարակական կյանքում կատարված խմորումներն իրենց հետքն են թողել նաև