Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/17

Այս էջը սրբագրված է

ՉԺՈՈՒ ՍԻՆ ՖԱՆ (1895-1966), չին դերասան, թատերական գործիչ։ Հանդես է եկել չին․ ավանդական թատրոնի ժանրում՝ պեկինյան երաժշտ․ դրամայում։ թեմական գործունեությունն սկսել է որպես տարեց հերոսի (լաոշեն) դերակատար։ Խաղացել է նաև դրամատիկական թատրոնում: ՉԺՀ-ի կազմավորումից հետո եղել է ավանդական խաղացանկի բարենորոգողներից։ Ստեղծել է իր կատարողական դպրոցը, որն առանձնանում է վոկալ բարձր վարպետությամբ, զսպվածությամբ, արտահայտչամիջոցների լակոնիկությամբ։ 1955-ից՝ պեկինյան երաժշտ․ դրամայի Շանհայի թատրոնի դիրեկտոր։ Հյուրախաղերով հանդես է եկել ՍՍՀՄ-ում (1956) և այլ երկրներում։

ՉԺՈՒ ԴԵ (1886 — 1976), չին․ ռազմ․, պետ․ և քաղ․ գործիչ։ 1909-ին մտել է Տունմենհոյ հեղափոխական կազմակերպության մեջ, մասնակցել Սինհայական հեղափոխությանը (1911 —13)։ 1922—25-ին սովորել է Դերմանիայում, այստեղ էլ 1922-ին ընդունվել է Չինաստանի կոմկուսի (ՉԿԿ) շարքերը։ 1925—26-ին գտնվել է ՍՍՀՄ-ում։ Նանչանի ապստամբության (1927) կազմակերպիչներից և ղեկավարներից է։ 1930-ից՝ ՉԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1931-ից՝ Չինաստանի կարմիր բանակի գլխ․ հրամանատար, 1934-ից՝ ՉԿԿ ԿԿ և ԿԿ քաղբյուրոյի անդամ։ Հյուսիսարեմտյան երթի (1934—36) ղեկավարներից է։ 1937-ից՝ 8-րդ բանակի հրամանատար, 1945—56-ին՝ ՉԿԿ ԿԿ քարտուղար։ 1945—54-ին՝ Չինաստանի ժողովրդաագատագրական բանակի գլխ․ հրամանատար։ 1949—54-ին՝ ՉԺՀ Կենտրոնական ժող․ կառավարական խորհրդի նախագահի տեղակալ, 1954—59-ին՝ ՉԺՀ նախագահի տեղակալ։ 1955-ին Չ․ Դ․ ստացել է ՉԺՀ մարշալի կոչում (1965-ին ՉԺՀ-ում զինվորական կոչումները վերացվել են)։ 1956—69-ին և 1973-ից՝ ՉԿԿ ԿԿ քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ։ 1956—66-ին՝ ՉԿԿ ԿԿ նախագահի տեղակալ։ 1959-ից ժող․ ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահն է եղել։ «Կուլտուրական հեղափոխության» շրջանում հալածվել է խունվեյբինների կողմից։

ՉԺՈՒՅԶՅԱՆ, Մարգարտյա, Սիցզյան գետի երկրորդ անվանումը Չինաստանում։ Սիցզյան գետի դելտայի ձախ (հս․) բազուկն է։ Առաջացնելով էստուար՝ թափվում է Հարավ-Չինական ծովի Չժուց-զյանկոու խորշը։ Նրա ափին է Գուանչժոու (Կանտոն) նավահանգիստը։ Կա նավագնացություն, ձկնորսություն։

ՉԻԳԴԱՄԱԼ (1978-ից՝ Արևաշող), գյուղ ՀՍՍՀ Սպիտակի շրջանում, Բազումի լեռնաշղթայի հվ․ ստորոտում, շրջկենտրոնից 3 կմ հս-արլ․։ Կաթնաանաս-նապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև ճակնդեղի, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Չ-ում է Սպիտակի կարի ֆաբրիկայի մասնաճյուղը։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժկայան։ Գյուղի շրջակայքում պահպանվել են բերդի պարիսպներ, դամբարաններ (I հազարամյակ մ․ թ․ ա․)։ Հիմնադրվել է 1873-ին։

ՁԻԳԻՐԻՊՇԻ (ն․ Թխեմի), գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գագրայի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հս֊արմ․։ Բնակչությունը՝ հայեր, աբխազներ, վրացիներ։ Կոլտնտեսությունը զբաղվում է ծխախոտի և ցիտրուսների մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Հայերը եկել են Տրապիզոնից, 1912-ին։

ՉԻԳՈՐԻՆ Սիխայիլ Իվանովիչ (1850—1908), ռուս շախմատիստ, շախմատային շարժման կազմակերպիչ Ռուսաստանում։ Սովորել է Գատչինայի Սիրոտսկի ինստ-ում։ Հաղթել է 1899—1903-ին 1 — 3-րդ Համառուսաստանյան, Բուդապեշտի (1896), Վիեննայի (1903) միջազգային մրցաշարերում։ Պետերբուրգյան շախմատային ամսագրերի խմբագիր-հրատարակիչն էր, սկզբնախաղերի և վերջնախաղերի տեսական մշակումների հեղինակ։ 1947-ից ՍՍՀՄ-ում անցկացվում են Չ-ի հիշատակին նվիրված ավանդական միջազգային մրցաշարեր։

ՉԻԹՈՒՆԻ (Չիթչյան, Չթչյան) Տիգրան Հարությունի (22․4․1881, Վան — 19․10․1960, Փարիզ), հայ բանահավաք-բանասեր, գրող։ Նախնական կրթությունն ստացել է Վանի Մ․ Անանյան և Հիսուսյան վարժարաններում։ 1898-ին ավարտել է Երամյան բարձրագույն վարժարանը։ 3 տարի ուսանել է Կարինի Սանասարյան դպրոցում։ 1910-ին հաստատվել է Կ․ Պոլսում, հիմնել «Հայագիտում» հրատարակչությունը։ 1940-ական թթ․ սկզբին տեղափոխվել է Փարիզ։ Աշխատակցել է Կ․ Պոլսի և սփյուռքահայ պարբերականներին։ Փոխադրել և հրատարակել է «Լեյլի Մեջնուն» (1911) հայ-քրդական սիրերգը, «Մայրենի աշխարհ» (գիրք 1, 1913) գրքույկը։ Ազգագրական-բանահյուսական աշխատություններից առավել ուշագրավ է տոհմիկ՝ խաղերի և ժամանցների «Արևելյան խաղաշխարհ» (հ․ 1—2, 1919, Հ․ Իզմիրյան մրցանակ, 1907) ժողովածուն։ Սպարկերտցի և կառկառցի բանասացներից գրի է առել «Սասնա ծռերի» 4 տարբերակ, համադրել մինչ այդ հրատարակված տարբերակների հետ և հրատարակել Սասունական» (հ․ 1, 1942) խորագրով։ Սամուլում հանդես է եկել Վրույր, Ես, Հեռագետ, Այգեցի, Շեմիր և այլ ծածկանուններով։ Չ-ուց Վանի ժող․ երգեր է գրի առել Կոմիտասը։

Երկ․ Սասմանց տուն, ԿՊ, 1910։ տուշիկք Հայաստանի, ԿՊ, 1919։ Համբարձման «վիճակ», ԿՊ, 1919։ Բյո՜ւր ակ․․․ հազա՜ր ակ․․․, Փարիզ, 1941։ Սասանական, Բեյրութ, 1960։ Ա․ Նազինյան

ՉԻԼԻ (Chile), Չիլիի Հանրապետություն (Republica de Chile)

Բովանդակություն

I․ Ընդհանուր տեղեկություններ 
 17
II․ Պետական կարգը 
 17
III․ Բնությունը 
 17
IV․ Բնակչությունը 
 18
V․ Պատմական ակնարկ 
 18
VI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները 
 20
VII․ Տնտեսաաշխարհտգրական ակնարկ 
 20
VIII․ Զինված ուժերը 
 21
IX․ Բժշկաաշխարհագրական բնութագիրը 
 21
X․ Լուսավորությունը և գիտական հիմնարկները 
 21
XI․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 
 21
XII․ Գրականությունը 
 21
XIII․ ճարտարապետությունը և կերպարվեստը 
 21
XIV․ Երաժշտությունը 
 22
XV․Բալետը 
 22
XVI․ Թատրոնը 
 22
XVII․ Կինոն 
 23
XVIII․ Հայերը Չիլիում 
 23

I․ Ընդհանուր տեղեկություններ Պետություն Հարավային Ամերիկայի հվ-արմ-ում, Խաղաղ օվկիանոսի ափին։ Սահմանակից է Պերուին, Արգենտինային և Բոլիվիային։ Չ-ին են պատկանում Չիլիական արշիպելագի կղզիները (Չիլոե, Վելինգթոն, Սանտա Ինես են), Հրո երկրի արմ․ մասը, ինչպես նաև Սան Ամբրոսիո, Սան Ֆելիքս, Խուան Ֆեռնանդես, Սալա ի Գոմես և Զատկի կղզիները։ Տարածությունը 756,9 հզ․ կմ2 է (ՄԱԿ-ի տվյալներով), բն․՝ 11,3 մլն (1981)։ Մայրաքաղաքը՝ Սանտյագո։ Վարչականորեն բաժանվում է 13 մարզի, որոնք էլ բաժանվում են 40 նահանգի։

Քարտեզները տես 8-րդ հատորի 569-րդ էջից առաջ՝ ներդիրում։

II․ Պետական կարգը 1973-ի հեղաշրջումից հետո Չ-ում հաստատվել է ֆաշիստական տիպի վարչակարգ։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1981-ից։ Պետության և կառավարության գլուխը զինվորական խունտան է։ 1974-ի հրամանագրով խունտայի ղեկավարը երկրի պրեզիդենտն է, որն իրականացնում է գործադիր, իսկ խունտան ամբողջությամբ՝ օրենսդրական իշխանությունը։

III․ Բնությունը Չ-ի տարածքը ձգվում է Խաղաղ օվկիանոսի ափով 4300 կմ և զբաղված է Անդերի լեռնաշղթաներով։ Ռելիեֆում լավ են արտահայտված երկայնակի ձգվող 3 գոտիներ․ արլ-ում՝ Գլխավոր Կորդիլիերա, արմ-ում՝ Առափնյա Կորդիլիերա լեռնաշղթաներն ու նրանց միջև ընկած միջլեռնային իջվածքը՝ Երկայնակի հովիտը։ Առափնյա Կորդի լի երան ունի մինչև 3200 մ բարձրություն և դեպի օվկիանոս իջնող ուղղաձիգ աբրազիոն լանջեր։ Չ-ի մեջ մրանում են Գլխավոր Կորդիլիերայի (6880 մ, Օխոս դել Սալադո լեռ) արմ․ լանջերը։ Հս-արլ-ում Կենտրոնական Անդերի բարձրավանդակի հվ-արմ․ ծայրամասն է, հվ-ը և արլ-ը զբաղված են Անդերի արլ․ լանջերով, Պատագոնիայի և Հրո երկրի հարթավայրային տեղամասերով։ Երկրի հվ-ը ունի տիպիկ ֆիորդային ափագիծ։ Մինչև հվ․ լայնության 35°-ը Անդերի առանձին գագաթներ ունեն ավելի քան 6000 մ բարձրություն և մեծ մասը հրաբուխների կոներ են (Գուալյատիրի, ՍանՊեդրո ևն)։