Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/174

Այս էջը սրբագրված է

վաաո․ փորձարկող օդաչու, ՍՍՀՄ վաստ․ փորձարկող շտուրման, ՍՍՀՄ տիեզերագնաց օդաչու, ՍՍՀՄ վաստ․ ռազմ, օդաչու, ՍՍՀՄ վաստ․ ռազմ, շտուրման, ՍՍՀՄ վաստ․ օդաչու։ ՍՍՀՄ պատվավոր կոչման կարող են արժանանալ ՍՍՀՄ քաղաքացիները, ինչպես նաև ՍՍՀՄ քաղաքացի չհանդիսացող անձինք։ ՍՍՀՄ Պ․ կ–ի արժանացածներին հանձնվում են ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության շնորհագիր և կրծքանշան։ Որոշ Պ․ կ–ի համար (ՍՍՀՄ ժող․ արտիստ, ՍՍՀՄ ժող․ նկարիչ, ՍՍՀՄ ժող․ ճարտարապետ են) կրծքանշան ընդհանրապես չի սահմանվում։ ՍՍՀՄ վաստ․ փորձարկող օդաչու, ՍՍՀՄ վաստ․ փորձարկող շտուրման, ՍՍՀՄ տիեզերագնաց օդաչու և մի շարք այլ Պ․ կ–ի համար սահմանված են առանձին կրծքանշաններ։ Միութենական հանրապետություններում կամ սահմանվում է ընդհանուր կրծքանշան բոլոր Պ․ կ–ի համար, կամ կրծքանշան է սահմանվում առանձին Պ․ կ–ի համար։ ՄՄՀՄ Զինված ուժերում շնորհվում են գվարդիական կոչումներ և զինվորական պատվավոր անվանումներ։ ժողտնտեսության մի շարք ճյուղերում վարպետության բարձր մակարդակի հասած աշխատողներին խրախուսելու համար մինիստրությունները, արհմիության կենտկոմների հետ համատեղ, սահմանում են Պ․ կ․ (օրինակ, պատվավոր լեռնագործ, պատվավոր մետալուրգ, պատվավոր ածխահատ ևն)։ Կոլտնտեսության օրինակելի կանոնադրությամբ նախատեսված է շնորհել վաստ․ կոլտնտեսական և պատվավոր կոլտնտեսական Պ․ կ․։ ՍՍՀՄ կուլտուրայի մինիստտրությունն իրավասու է թատրոններին, գեղարվեստական կոլեկտիվներին շնորհել «ակադեմիական» Պ․ կ․։ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեն սահմանել է ՄՍՀՄ սպորտի վաստ․ վարպետ և ՍՍՀՄ վատո․ մարզիչ Պ․ կ․։ Որոշ դեպքերում (կամ որոշ հանրապետություններում) Պ․ կ․ շնորհվում են երկարատև ստաժ ունեցողներին։ Պ․ կ–ման արժանացածները օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով օգտվում են արտոնություններից։

ՀՍՍՀ Պ․ կ․ սահմանում և շնորհում է ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահությունը։
ՀՍՍՀ–ում սահմանված են հետևյալ Պ․ կ․
ՀՍՍՀ առողջապահության վաստ․ աշխատող
ՀՍՍՀ առևտրի և հասարակական սննդի վաստ․ աշխատող
ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ
ՀՍՍՀ բարձրագույն դպրոցի վաստ․ գործիչ
ՀՍՍՀ բնակչության կենցաղսպասարկման վաստ․ աշխատող
ՀՍՍՀ գիտության վաստ․ գործիչ
ՀՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստ․ գործիչ
ՀՍՍՀ գյուղատնտեսության վաստ․ ինժեներ
ՀՍՍՀ գյուղատնտեսության վաստ․ մեխանիզատոր
ՀՍՍՀ երիտասարդության վաստ․ վարպետ–դաստիարակ
ՀՍՍՀ ժող․ արտիստ
ՀՍՍՀ ժող․ նկարիչ
ՀՍՍՀ կապի վաստ․ աշխատող
ՀՍՍՀ կուլտուրայի վաստ․ աշխատող
ՀՍՍՀ կուլտուրայի վաստ․ գործիչ
ՀՍՍՀ պրոֆեսիոնալ–տեխնիկական կրթության վաստ․ վարպետ
ՀՍՍՀ պրոֆեսիոնալ–տեխնիկական կրթության վաստ․ ուսուցիչ
ՀՍԱՀ վաստ․ ագրոնոմ
ՀՍՍՀ վաստ․ անասնաբույժ
ՀՍՍՀ վաստ․ անասնաբույծ
ՀՍՍՀ վաստ․ անսամբլ
ՀՍՍՀ վաստ․ անտառաբույծ
ՀՍՍՀ վաստ․ արտիստ
ՀՍՍՀ վաստ․ բժիշկ
ՀՍՍՀ վաստ․ գինեգործ
ՀՍՍՀ վաստ․ գյուտարար
ՀՍՍՀ վաստ․ գրադարանավար
ՀՍՍՀ վաստ․ երկրաբան
ՀՍՍՀ վաստ․ էներգետիկ
ՀՍՍՀ վաստ․ ժուռնալիստ
ՀՍՍՀ վաստ․ ինժեներ
ՀՍՍՀ վաստ․ իռիգատոր
ՀՍՍՀ վաստ․ իրավաբան
ՀՍՍՀ վաստ․ հաշվապահ
ՀՍՍՀ վաստ․ ճարտարապետ
ՀՍՍՀ վաստ․ նկարիչ
ՀՍՍՀ վաստ․ շինարար
ՀՍՍՀ վաստ․ ռացիոնալիզատոր
ՀՍՍՀ վաստ․ տնտեսագետ
ՀՍՍՀ վաստ․ ուսուցիչ
ՀՍՍՀ տրանսպորտի վաստ․ աշխատող
ՀՍՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստ․ գործիչ

Երաժշտ․, երգչախմբային, պարային և այլ առանձին կոլեկտիվների կարող է շնորհվել ՀՍՍՀ վաստ․ անսամբլի կամ ՀՍՍՀ վաստ․ կոլեկտիվի պատվավոր կոչում։

ՀՍՍՀ Պ․ կ–ի արժանացած անձանց հանձնվում է շնորհագիր և սահմանված ձևի վկայական։ ՀՍՍՀ վաստ․ գյուտարար պատվավոր կոչմանն արժանացած անձանց հանձնվում է ոսկեզօծ կրծքանշան և վկայական, ՀՍՍՀ վաստ․ ռացիոնալիզատորներին՝ արծաթազօծ կրծքանշան և վկայական։

Պ․ կ–ից տարբերվում են գերազանցության բարձրագույն աստիճանները՝ Սովետական Միության հերոս, սոցիաչիստական աշխատանքի հերոս, հերոս քաղաք, հերոս ամրոց, հերոսուհի մայր կոչումները։ Հերոս քաղաք, հերոս ամրոց կոչումները շնորհվում են սոցիալիստական հայրենիքի ազատության և անկախության պայքարում նրանց պաշտպանների ցուցաբերած զանգվածային հերոսության ու արիության համար։ Հերոս քաղաք կոչմանն արժանացած քաղաքին, հերոս ամրոց կոչմանն արժանացած ամրոցին հանձնվում է ՍՍՀՄ բարձրագույն պարգևը՝ Լենինի շքանշան, «Ոսկե աստղ» մեդալ և ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության շնորհագիր։ Հերոս քաղաք, հերոս ամրոց կոչմանն արժանացած քաղաքում և ամրոցում կանգնեցվում է կոթող։

Հերոսուհի մայր կոչումը շնորհվում է տասը և ավելի երեխաներ ծնած ու դաստիարակած մայրերին։ Հերոսուհի մայր կոչմանն արժանացած մայրերին հանձնվում է «Հերոսուհի մայր» շքանշան և ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության շնորհագիրը։ Կ․ Սաիյյան

ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ, 1․ «քաղաքաբնակների» դասի արտոնյալ կատեգորիա Ռուսաստանում 1832–1917-ին։ Ընդգրկել է ժառանգական Պ․ ք․ (չժառանգվող ազնվականական տիտղոս ունեցողների և հոգևորականների որդիներ, որոնք ավարտել էին ակադեմիա կամ սեմինարիա, գիտ․ աստիճան ունեցող ազատ մասնագիտության անձինք) և անձնական Պ․ ք․ (համալսարան կամ բարձրագույն այլ հաստատություն ավարտած շարքային հոգևորականների որդիներ, 14–10 կարգի չինովնիկներ)։ Պ․ ք–ները ազատվել են հարկերից, մարմնական պատիժներից, ունեցել այլ արտոնություններ։ 2․ ՄՍՀՄ–ում և արտասահմանյան որոշ երկրներում այս կամ այն քաղաքի Պ․ ք․ շնորհվում է այն անձանց, ովքեր ակտիվորեն մասնակցել են տվյալ քաղաքի պաշտպանական, ազատագրական մարտերին, կամ աչքի ընկել այլ ծառայություններով։

ՊԱՏՎԱՐ, հիդրոտեխնիկական կառույց, որը պատնեշում է գետը (ջրհոսքը)՝ ջրի մակարդակը բարձրացնելու և ջրամբար ստեղծելու համար։ Պ–ի ջրատնտեսական նշանակությունը բազմազան է․ վերին բիեֆում ջրի մակարդակի բարձրացումը և խորությունների ավելացումը նպաստում են նավարկությանը, լաստառաքմանը, ինչպես նաև ոռոգման ու ջրամատակարարման կարիքների համար ջրի կուտակմանը, Պ–ի մոտ ճնշման կենտրոնացումը հնարավորություն է ստեղծում գետի հոսքը էներգետիկ նպատակներով օգտագործելու համար, ջրամբարի առկայությունը թույլ է տալիս կարգավորել հոսքը։ Պ․ հիդրոհանգույցի հիմնական կառույցն է։

Պատվարաշինությունը, ինչպես և հիդրոտեխնիկան ծագել են դեռևս շաա վաղուց՝ կապված Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում և այլ երկրներում արհեստական ոռոգման զարգացման հետ։ Պ–ների կառուցումը պահանջվում էր հիդրոուժային տեղակայանքների շինարարության և հիդրոէլեկտրակայանների կառուցման համար։

ՍՍՀՄ տարածքում մեծ չափերի բետոնե և հողե Պ–ներով հզոր ՀԷԿ–եր կառուցվեցին միայն սովետական իշխանության պայմաններում, ԳՈԷԼՌՈ–ի պլանի ընդունումից հետո։ 1926-ին կառուցվեց Վոլխովի ՀԷԿ–ի առաջին բետոնե ջրթափ Պ․, 1932-ին՝ Դնեպրի ՀԷԿ–ի բետոնե Պ․ (առավելագույն բարձրությունը՝ 55 մ)։ 50– 70-ական թթ․ ջրառատ գետերի վրա կառուցվեցին տղմալիցքային հողե Պ–ներ՝ Վոլգայի վրա (Կույբիշևի ու վոլգոգրադի մոտ), Բրատսկի ՀԷԿ–ի (բարձրությունը՝ 128 մ) և Կրասնոյարսկի ՀԷԿ–ի (բարձրությունը՝ 124 մ, նկ․ 1) բետոնե Պ–ները, Նուրեկի ՀԷԿ–ի քարահողային 300 մ-անոց Պ․ ևն։

Պ–ի տիպն ու կոնստրուկցիան որոշվում է նրա չափսերով, նշանակմամբ, ինչպես նաև բնական պայմաններով և հիմնական շինանյութի տեսակով։ Ըստ նշանակման տարբերում են ջրամբարային և