Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/176

Այս էջը սրբագրված է

կան պատկերացումներին։ Կրոնաբարոյական Պ–ին հակադրվում է կոմունիզմ կառուցողի–բարոյական կոդեքսը, որն ամփոփում է համամարդկային բարոյական պատկերացումների լավագույն սկզբունքները։ Ա․ Սարգսյան․

ՊԱՏՎՈԳԻՐ, սոցիալիստական երկրներում աշխատավորների և կոլեկտիվների բարոյական խրախուսանքի ձե։ ՍՍՀՍ–ում Պ–ով պարգևատրում են միութենական և ինքնավար հանրապետությունների Գերագույն սովետների Նախագահությունները, ՀԱՄԿ1ս, մինիստրությունները, տեղական սովետների գործկոմները, ձեռնարկությունների ու հիմնարկների ադմինիստրացիան։ Պ–ի ներկայացման ու պարգևատրման կարգը սահմանվում է համապատասխան (օր․ միութենական հանրապետությունների Գերագույն սովետների, ՀԱՄԿխ–ի, հանրապետությունների արհմիության կենտրոնական խորհուրդների ևն) կանոնադրություններով։ Պ–ով պարգևատրումը որպես խրախուսման միջոց նախատեսված է աշխատանքային ներքին կարգի տիպային կանոններով, ինչպես նաև Աշխատանքային օրենսդրության հիմունքներով։ Կուսակցական, կոմերիտական և այլ հասարակական կազմակերպությունների որոշմամբ Պ–ով կարող են պարգևատրվել նաև հասարակական ակտիվ աշխատանքի համար։

ՊԱՏՏԻ (Patti) Ադելինա (1843, Սադրիդ – 1919, Բրեկնոկ, Ուելս, թաղված է Փարիզում), իտալացի երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։ Առաջին անգամ հանդես է եկել Նյու Տորքի Իտալ․ օպերայի բեմում Լյուչիայի (Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր») դերերգու]։ Հյուրախաղերով եղել է շատ երկրներում, 1869-ից բազմիցս՝ Ռուսաստանում (վերջին համերգը՝ 1904-ին)։ 1897-ից ելույթներ է ունեցել միայն համերգներում։ XIX դ․ ականավոր երգչուհի Պ․ օժտված էր մաքուր, զնգուն տեմբրի ձայնով, ունեցել է վիրտուոզ տեխնիկա։ Դերերգերից էին՝ Ռոզինա (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Ամինա (Բելլինիի «Սոմնամբուլա»), Վիոլետա, Ջիլդա (Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո»), Մարգարիտ, Ջուլիետ (Գունոյի «Ֆաուստ», «Ռոմեո և Ջուլիետ»)։ Որպես երգչուհի հայտնի էր նաև քույրը՝ Կարլոտտա Պ․ (1835-89)։

Գրկ․ Тимохин В․, Выдающиеся итальянские певцы, Очерки, М․, 1962․

ՊԱՏՐԱ (Пахра, ПатраО, քաղաք Հունաստանում, Պելոպոնես թերակղզում, Ախեյա (Աքայա) նոմի վարչական կենտրոնը։ Նավահանգիստ է Հոնիական ծովի Պատրայիկոս ծոցի հվ–արլ․ ափին։ 119 հզ․ բն․ (1981)։ Ունի երկաթուղային կայարան, օդանավակայան, համալսարան։ Կա տեքստիլ, սննդի, թղթի, կոշիկի, քիմ․, մետաղամշակման արդյունաբերություն։ Արտահանում է կորնթոսյան չամիչ, նարինջ, կիտրոն, ձիթապտղի յուղ, գինի։

ՊԱՏՐԱՆՔ, իլյուզիա (լատ․ illusio, < illudere – խաբել, ծաղրել, խաղալ), 1․ ընկալվող օբյեկտի մասին ոչ նույնական պատկերացում, որ դուրս է ընկալման սովորական սխալների սահմաններից։ 2․ Կեղծ, չիրականացվող հույսեր, երազանքներ։ Պատրանքային ընկալման առանձին օրինակներ հիշատակվել են անտիկ հեղինակների (Արիստոտել, Լուկրեցիոս) երկերում։ Վերածննդի դարաշրջանում և նոր ժամանակում Պ–ի հանդեպ հետաքրքրություն է առաջացրել օպտիկան և հեռանկարման տեսությունը։ Սակայն միայն Ս․ Օպպելի (1854, Գերմանիա) աշխատանքներից սկսած Պ–ի ուսումնասիրումը ձեռք է բերում համակարգված բնույթ։ Գեշտաչդ հոգեբանության սկզբնավորման հետ Պ․ առաջին անգամ իմաստավորվեց որպես ինքնուրույն երևույթ (Մ․ Վերտհայմեր, 1912, Գերմանիա)։ ժամանակակից հոգեբանության մեջ Պ–ի արժեքավոր հետազոտություններ են կատարել սովետական հոգեբան Դ․ Ն․ ուզնաձեի, շվեյցարացի հոգեբան ժ․ Պիաժեի հետևորդները։ Հանրահայտ են այսպես կոչված օպտիկա–երկրաչափական Պ․ (տես Օպտիկական խաբկանք)։ Պ–ներ (բժշկ․) կարող են ունենալ առողջ մարդիկ, երբ արտասովոր, հաճախ անբարենպաստ պայմաններում (վատ լուսավորություն ու լսելիություն, հոգնածություն, լարված սպասողական վիճակ, վախ) խանգարվում է պարզ ու հստակ ընկաչամը։ Առավել հաճախ առաջանում է սուր և քրոնիկական հոգեկան հիվանդությունների դեպքում։

Պ–ները լինում են․ տեսողական՝ որոնցից է պարեյդոլիզմը (ֆանտաստիկ Պ․), երբ նկարները, նախշերը, ճեղքերը ևն ընկալվում են ֆանտաստիկորեն աղավաղված ձևով։ Աֆեկտիվ Պ․ առաջանում է հատկապես վախի աֆեկտի կամ տրամադրության անկման ֆոնի վրա (օրինակ՝ մութ սենյակում կախված վերարկուն վախի ազդեցությամբ ընկալվում է որպես թաքնված գող)։ Լսողական («վերբալ» կամ խոսակցական) Պ․ բնորոշվում է շրջապատի խոսակցությունների, ձայների կեղծ ընկալմամբ, հատկապես բառերի կամ նախադասությունների ձևով։ Գոյություն ունեն նաև շոշափողական, հոտառական, համային Պ–ներ։ Պ–ներն առաջանում են վարակիչ հիվանդությունների և թունավորումների (հատկապես թմրանյութերով և ալկոհոլով), գիտակցության խանգարումների, ցնորազառանցանքային սինդրոմների, երբեմն նևրոզների ևն դեպքերում։ Ի տարբերություն հալուցինացիաների (տես Զգայախաբություն), Պ–ի դեպքում ընկալման ռեալ օբյեկտն առկա է։

«ՊԱՏՐԱՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՍՀՍ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» (ՊԱՊ), համամիութենական ֆիզկուլտուրային հւսմալիր, ֆիզիկական դաստիարակության սովետական համակարգի ծրագրային և նորմատիվային հիմքը։ Նպաստում է սովետական մարդկանց առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը, նախապատրաստում հայրենիքի պաշտպանությանը։ Ուս․ հաստատությունների, ՄՊՄԴ և մարզական խմբերի ֆիզիկական դաստիարակության ծրագրերի հիմքն է։ Ստեղծվել է 1931-ին, ՀամԷԿԵՄ ԿԿ նախաձեռնությամբ՝ 16–18 տարեկան աղջիկների ու պատանիների համար (1-ին աստիճան)։ 2-րդ աստիճանը ստեղծվել է 1932-ին (19 և ավելի տարիք ունեցողների համար), իսկ 1934-ին ստեղծվեց ԵՊԱՊ–ը («Եղիր պատրաստ աշխատանքի և պաշտպանության», 14–18 տարեկանների համար)։ 1966-ին գործածության ընդունվեց հատուկ աստիճան զորակոչայինների համար («Պատրաստ հայրենիքի պաշտպանության» – ՊՀՊ)։ 1972-ին ընդունվեց «Պատրաստ աշխատանքի և ՍՍՀՄ պաշտպանության» համամիութենական ֆիզկուլտուրային նոր համալիրը, որը պահպանելով ընդհանուր ֆիզիկական պատրաստության հիմնական սկզբունքը՝ ավելի ճշգրտված է հաշվի առնում տարիքային առանձնահատկությունները, ընդգրկում բնակչության հիմնական տարիքային խմբերը՝ 10-ից մինչև 60 տարեկան։ Կազմված է պահանջների և նորմաների բաժիններից․ 1-ին աստիճան՝ «Համարձակներ և ճարպիկներ» (10–13 տարեկաններ), 2-րդ աստիճան՝ «Մարզական հերթափոխ» (14–15 տարեկաններ), 3-րդ աստիճան՝ «Ուժ և արիություն» (16–18 տարեկաններ), 4-րդ աստիճան՝ «Ֆիզիկական կատարելություն» (19–39 տարեկան տղամարդիկ, 19–34 տարեկան կանայք), 5-րդ աստիճան՝ «Առույգություն և առողջություն» (40–60 տարեկան տղամարդիկ, 35–55 տարեկան կանայք)։ 1979-ից գործածության մեջ է սկզբնական աստիճանը՝ 7–9 տարեկանների համար («Մեկնարկների պատրաստ»)։ Նորմաներ հանձնողները համաձայն արդյունքների ստանում են արծաթե և ոսկե կրծքանշաններ։ Համալիրում ընդգրկված են մարմնամարզական վարժություններ, վազք, նետումներ, ցատկեր, լող, դահուկավազք, հեծանվավազք, տուրիստական արշավ, հրաձգություն, երթարշավ, ծանրաձողի հրում կրծքից։ Բազմամարտի ամառային և ձմեռային մրցումների կրծքանշանակիրներին տրվում են մարզական կարգեր (պատանեկան 2-րդ կարգից մինչև ՍՍՀՄ սպորտի վարպետ)։ 1972-ից անցկացվում է ՊԱՊ համալիրի բազմամարաի ՍՍՀՄ առաջնություն՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի մրցանակի համար։ ՊԱՊ համալիրի աշխատանքները կոորդինացնում են համամիութենական, հանրապետական և գերատեսչական, քաղաքային և շրջանային ֆիզկուլտ կոլեկտիվների ՊԱՊ համալիրի խորհուրդները, իսկ վերահսկում՝ տեսչությունները։ ՀՍՍՀ սպորտկոմիտեում գործում է ՊԱՊ համալիրի հատուկ սեկտոր, Ֆիզկուլտուրայի հայկ․ պետ․ ինստ–ում՝ ՊԱՊ համալիրի ամբիոն։ 1981-ի դրությամբ ՀՍՍՀ–ում կար ՊԱՊ համալիրի 357 հզ․ 892 կրծքանշանակիր, 250 հզ․ 272 մարզական կարգակիր։ Հայ բազմամարտիկներից «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի մրցանակների համար ՍՍՀՄ առաջնությունում հաջողությունների է հասել Զ․ Պետրոսյանը (1-ին աստիճան, ոսկե մեդալ, 1977)։

Գրկ․ Մելիքսեթյան Ռ․ Տ․, ՊԱՊ համալիրը դպրոցում, Ե․, 1975։ Энциклопедия значкиста ГТО, (сост․ В․ В․ Горбунов), 2 изд․, доп․ иперераб․, М․, 1978․ Ռ․ Մեւիքսեթյան

ՊԱՏՐԻԱՐՔ (հուն․ յաէբւճթ%ղց, яахцр – հայր և apco – կառավարել), ուղղափառ քրիստ․ ինքնուրույն եկեղեցու առաջնորդի բարձրագույն տիտղոս մի շարք եր–