Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/18

Այս էջը սրբագրված է

Վարչական բաժանումը (1977)
Մարզը Մարզի մեջ մտնող նահանգները Նահանգի վարչական կենտները
Առաջին Արիկա (Arica) Արիկա (Arica)
               Իքիքե (Iquique) Իքիքե (Iquique)
Երկրորդ Տոկոպիլյա (Tocopilla) Տոկոպիլյա (Tocopilla)
               Անտոֆագաաոա (Antofagasta) Անտոֆագաստա (Antofagasta)
               էլ Լոա (El Loa) Կալամա (Calama)
Երրորդ Չանյարալ (Chanaral) Չանյարալ (Chanaral)
               Կոպիապո (Copiapo) Կոպիապո (Copiapo)
               Ուասկո (Huasco) Վալիենար (Vallenar)
Չորրորդ էլքի (Elqui) Լա Սերենա (La Serena)
               Լիմարի (Liman) Օվալիե (Ovalle)
               Չոապա (Choapa) Իլյապել (Illapel)
Հինգերորդ Վալպարաիսո (Valparaiso) Վալպարաիսո (Valparaiso)
               Սան Անտոնիո (San Antonio) Սան Անտոնիո (San Antonio)
               Քիլյոտա (Quillota) Քիլյոտա (Quillota)
               Պետորկա (Petorca) Լա Լիգուա (La Ligua)
               Սան Ֆելիպե (San Felipe) Սան Ֆելիպե (San Felipe)
               Լոս Անդես (Los Andes) Լոս Անդես (Los Andes)
               Իսլա դե Պասկուա (Isla de Pascua) Անգա Ռոա (Hanga Roa)
Վեցերորդ Կաչապոալ (Caehapoal) Ռանկագուա (Rancagua)
               Կոլչագուա (Colchagua) Սան Ֆեռնանդո (San Fernando)
Յոթերորդ Կուրխկո (Curico) Կուրիկո (Curico)
               Տալկա (Talca) Տալկա (Talca)
               Լինարես (Linares) Լինարես (Linares)
Ութերորդ Նյուբլե (Nuble) Չիլյան (Chilian)
               Կոնսեպսիոն (Concepcion) Կոնսեպսիոն (Concepcion)
               Արսաւկո (Arauco) Կուրանիլաուե (Curanilahue)
               Բիո Բիո (Bio-Bio) Լոս Անխելես (Los Angeles)
Իններորդ Մալիեկո (Malleco) Անգոլ (Angol)
               Կաուտին (Cautin) Տեմուկո (Temuco)
Տասներորդ Վալդիվիա (Valdivia) Վալդիվիա (Valdivia)
               Օսոոնո (Osorno) Օսոռնո (Osorno)
               Լյանքիուե (Lianquihue) Պուերտո Մոնտ (Puerto Montt)
               Չիլոե (Chiloe) Կասարո (Castro)
Տասնմեկերորդ Այսեն (Aisen) Պուերտո Այսեն (Puerto Aisen)
               Խեներալ Կառերա (General Carrera) Չիլե Չիկո (Chile Chico)
               Կապիտան Պրատ (Capitan Prat) Տորւոել (Tortel)
Տասներկուերորդ Ուլտիմա էսպերանսա (Ultima Es-peranza) Պուերտո Նատալես (Puerto Na-tales)
               Մագալյանես (Magallanes) Պունտա Արենաս (Punta Arenas)
               Հրո երկիր (Tierra del Fuego) Պորվենիր (Porvenir)
               Անտարկտիկա Չիլենա (Antarctica Chileпа) Պուերտո /Աիլյամս (Puerto Will՛iams)
Մայրաքաղաքային Սանւոյագո (Santiago) Սանտյագո (Santiago)


Դեպի եվ․ Անդերը ցածրանում են (Սան Վալենաին լեռ, 4058 ւ/), մեծ տարածություն են գրավում սառցադաշտերը։ Չ․ գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում։ Հաճախակի են երկրաշարժերը։

Երկրաբանական կառուցվածքն ու օգտակար հանածոները։ Չ․ գտնվում է Անդյան (Կորդիլիերյան) գեոսինկլինալային ծալքավոր գոտում։ Կազմված է պալեոզոյի մետամորֆայխն, մեզոզոյի նստվածքային, ինչպես նաև կավիճ–պալեոգենի հրաբխային ապարներից։ Ընդերքը հարուստ է պղնձի, բորակի, մոլիբդենի և բնածին ծծմբի պաշարներով։ Կան նաև երկաթի, մանգանի, կապարի, ցինկի, բարիտի, նավթի, գազի ու ածխի հանքավայրեր։

Կլիման։ Հյուսիսային Չ․ ունի արևադարձային անապատային (միջին ամսական ջերմաստիճանը 12–22°C է, տարեկան տեղումները՝ մինչև 50 մմ), Միջին Չ․՝ չոր մերձարևադարձային (ջերմաստիճանը՝ 8–22°С, տեղումհերը՝ 100–2500 մմ), Հարավային Չ․՝ չափավոր օվկիանոսային (ջերմաստիճանը՝ 3–14°С, տեղումները՝ 3000–7000 մմ) կլիմա։

Ներքին ջրերը։ Դետերը կարճ են, պատկանում են խաղաղ օվկիանոսի ավազանին։ Հվ–ում կան բազմաթիվ լճեր (գլխավորապես սառցադաշտային)։ Խոշոր գետերն են Լուսն, Ուասկոն, Լիմարին, Մաուլեն, Բիո Բիոն, Բեյկերը։ Նավարկելի են միայն Միջին Չ–ի գետերի ստորին հոսանքները և մեծ լճերը։

Տեղումների քանակի ավելացման հետ կապված ձյան գիծը հս–ից հվ․ իջնում է 6000 մ–ից մինչև 500 մ, իսկ հվ․ լայնության 46° 30'-ում հասնում է օվկիանոսի մակարդակին։ Հվ․ մասում սառցադաշտերը գրավում են 15 հզ․ կմ2 տարածություն։

Հողաբուսական ծածկույթն ու կենդանական աշխարհը։ Հյուսիսային Չ–ին բնորոշ է լոմաս անապատային համակցությունը, Միջին Չ–ին՝ կիսաանապատային, քսերոֆիտային թփուտները, անտառային, գորշ, հրաբխային ու ճահճակալած հողերի վրա՝ ասեղնատերև ու հաճարենու անտառները։ Ավելի բարձր դրանց փոխարինում են լեռնային տափաստաններն ու ալպյան մարգագետինները։ Ծայր հվ–ում ճահճապատ մարգագետիններ և տորֆաճահիճներ են։ Կենդանիներից հանդիպում են ագուարաչայ աղվես, պումա, պուդու եղջերու, սկունս, ջրասա– մույր, ճահճակուղբ․ գուանակո լամա։ Կան շատ թռչուններ։

IV․ Բնակչությունը Ավելի քան 90% –ը չիւիւսցիներ են։ Բնակվում են նաև զանազան հնդկացիական ցեղեր, Զատկի կղզում՝ պոլինեզիացիներ։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը։ Բնակչության միջին խտությունը 1 կմ²-ի վրա 14,3 մարդ է, կենտրոնական նահանգներում՝ 180 մարդ։ Քաղաքային բնակչությունը մոտ 80,5% է (1975)։ Խոշոր քաղաքներն են Սանտյագոն, Վալպարաիսոն, Վինյա դել Մարը, Կոնսեպսիոնը, Տալկաուանոն, Անտոֆագաստան, Տեմուկոն։

V․ Պատմական ակնարկ Հնագույն ժամանակներից Չ–ի տարածքում բնակվել են հնդկացիների բազմաթիվ ցեղեր (արաուկաններ, այմարաներ, չոներ, չանգոներ են), որոնք զբաղվել են երկրագործությամբ, ձկնորսությամբ, որսորդությամբ, անասնապահությամբ, մետաղամշակությամբ։ Ինկերը XV դ․ Չ–ի տարածքի հս–ի ցեղերին մղել են հվ․։ XVI դ․ սկզբին բնիկները (մոտ 1 մլն մարդ) գտնվում էին տոհմատիրական կարգի աստիճանին։ XVI դ․ 30-ական թթ. Չ–ի տարածք են ներխուժել իսպ․ նվաճողները՝ Դ․ դե Ալմագրոյի ն Պ․ դե Վալդիվիայի գլխավորությամբ։ Չնայած հնդկացիների համառ դիմադրությանը, իսպանացիները նվաճել են Չ–ի տարածքը և XVI դ․ կեսին այն ընդգրկելՊերու փոխարքայության մեջ, իսկ 1778-ին առանձնացրել իբրև գեներալ–կապիտանություն։ XVI դ․ կեսին հիմնվել են Սանտյագո (1541), Կոնսեպսիոն (1550), Վալդիվիա (1552) ևն քաղաքները։ Թեև իսպ․ իշխա– նությունները խոչընդոտել են Չ–ի տնտ․ զարգացմանը, Չ–ում աստիճանաբար զարգացել է անասնապահությունը, արհեստային և մանուֆակտուրային արտադրությունը։ Տեղական կրեոլ բուրժուազիան պահանջել է լայն ազատություններ և հանդես եկել գաղութային տիրապետության դեմ։ Անկախության համար պայքարը, որն ուժեղացել է Ֆրանս, բուրժ․ մեծ հեղափոխության հաղթանակի ազդեցությամբ, գլխավորել են Խ․ Ա․ Ռոխասը, Մ․ դե Սալասը, Խ․ Մ․ Կառերան, Բ․ Օ'Հիգգինսը։ 1810-ի հուլիսին Սանտյագոյում բռնկել է ժող․ ապստամբություն իսպ․ գաղութա-