Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/181

Այս էջը սրբագրված է

Կլիման արևադարձային է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 17–19°C է, հունվարինը՝ 27–29°C, տարեկան տեղումները 700–1000 մմ–ից (արմ–ում) մինչև 2000 մս (արլ–ում)։ Գետային ցանցը արլ–ում և կենտրոնական մասում խիտ է։ Նավարկելի են Պարանա և Պարագվայ գետերը։ Հս–արմ–ում մակերևութային հոսքը բացակայում է։ Շատ են փոքր, հաճախ աղի լճերը։ Խոնավ արլ–ում կարմրահողերի վրա տարածված են խառն անտառներն ու թփուտները (այդ թվում՝ մատեն կամ պարագվայական թեյը)։ Արմ–ում՝ դարչնակարմրավուն հողերի վրա, արժեքավոր ծառատեսակներով, արևադարձային նոսր անտառներ են։ Անտառներն զբաղեցնում են երկրի տարածքի մոտ 1/2-ը։ Պարագվայ գետի երկայնքով ճահիճներ են։ Կենդանական աշխարհը հարուստ է: Բնորոշ են գետակինճը, զրահակիրը, ջրախոզը, երկարառունգը, ճահճային եղջերուն, կատվառյուծը ևն։ Շատ են թռչուններն ու օձերը։

IV․ Բնակչությունը Հիմնական բնակիչները ւցարագվայցիներ են։ Բնակվում են նաև հնդկացիներ (մոտ 30 հզ․ մարդ, որոնք մասամբ պահպանում են կիսաքոչվորական սովորույթներ), արգենտինացիներ, բրազիլացիներ, գերմանացիներ, իտալացիներ, ուկրաինացիներ, ճապոնացիներ։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, պետ․ կրոնը՝ կաթոլիկությունը, պաշտոնական օրացույցը՝ գրիգորյանը։ Առավել խիտ է բնակեցված Պարագվայ գետի ձախափնյա մասը, առավել նոսր՝ Գրան Չակոյի հարթավայրերը։ Խոշոր քաղաքներն են Ասունսիոնը, Կոնսեպսիոնը, Վիլյարիկան, Պիլարը։

V․ Պատմական ակնարկ Հնագույն ժամանակներից Պ–ի տարածքում բնակվել են հնդկացիների տարբեր ցեղեր։ XVI դ․ 1-ին կեսին Պ–ի տարածքը գաղութացրել են իսպ․ գաղութարարները (հիմնադրել են Ասունսիոն մայրաքաղաքը), նվաճած տիրույթներում հաստատել ֆեոդ, գաղութային կարգեր։ Նրանք դաժանորեն շահագործել են Պ–ի բնակչությանը, ճնշել հնդկացիների, մետիսների, կրեոլների ապստամբությունները։ XIX դ․ սկզբին Իսպանիայի դեմ գաղութների անկախության պատերազմն ընդգրկեց նաև Պ․։ 1811-ի մայիսին Ասունսիոնի ապստամբությունն ավարտվեց Պ–ի անկախության հռչակումով, ստեղծվեց հեղափոխական խունտա։ 1814-ին իշխանության գլուխ անցավ խ․ Գ․ Ֆրանսիան, որն իրականացրեց վարչական, հարկային, եկեղեցական, հողային, ռազմ․ բարեփոխումներ։ Խ․ Ֆրանսիայի մահից (1840) հետո, մինչև 1870-ը, իշխանության գլուխ անցած կառավարությունները [Մ․ Ռ․ Ալոնսոյի և Կ․ Ա․ Լոպեսի (1840–1844), Կ․ Ա․ Լոպեսի (առաջին պրեզիդենտ՝ 1844–1862), Ֆ․ Ս․ Լոպեսի (1862–1870)] վարել են բուրժ․ վերափոխումների, արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման, Պ–ի քաղ․ և տնտ․ անկախությունն ամրապնդելու քաղաքականություն։ Կապիտալիզմի զարգացումն ամրապնդեց ազգ․ բուրժուազիայի դիրքերը, նպաստեց գյուղացիության շերտավորմանը և բանվոր դասակարգի առաջացմանը։ Սակայն օտարերկրյա ձեռնարկատերերի գործունեության սահմանափակումը բախում առաջացրեց ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ։ Բրազիլիան և Արգենտինան, ձգտելով Պ–ի հաշվին ընդլայնել իրենց տարածքները, աջակցեցին Պ–ի հետադիմական վտարանդիների դավադրություններին Պ–ի կառավարության դեմ և սպառնացին երկրի անկախությանը։ Այդ քաղաքականության հետևանքով Պ․ ներքաշվեց պատերազմի (1864–70) մեջ և ծանր պարտություն կրեց Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի միացյալ ուժերից։ Պատերազմի հետևանքով Պ–ի տարածքի մոտ կեսն անցավ Արգենտինային և Բրագիլիային, բնակչության 4/5-ը ոչնչացվեց, ընդհատվեց երկրի ինքնուրույն զարգացումը։ Պ–ի ազգ․ հարստությունները, արդ․ ձեռնարկությունները դարձան օտարերկրյա մոնոպոլիաների (հիմնականում՝ անգլ․) շահագործման օբյեկտներ։ Պ․ վերածվեց իմպերիալիստական տերությունների գյուղատնտ․ կցորդի։ 1870–80-ական թթ․ կատարվեցին բազմաթիվ հեղաշրջումներ, որոնց ընթացքում փոփոխվեց 7 պրեզիդենտ։ Պ–ի տարբեր կառավարությունների պրոիմպերիալիստական քաղաքականությունն առաջացրեց ազգ․ բուրժուազիայի և գյուղացիության դժգոհությունը։ 1880–1890-ական թթ․ տեղի են ունեցել առաջին գործադուլները, ստեղծվել արհմիությունները։ 1904-ին բռնկած հակաիմպերիալիստական ժող․ ապստամբության հետեւանքով իշխանության գլուխ անցան լիբերալները, որոնք չիրականացրին ժող․ զանգվածների հիմնական պահանջները բավարարելու իրենց խոստումը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ Պ․ պահպանեց չեզոքություն։ Պատերազմի տարիներին աշխուժացավ բանվորական և ուսանողական շարժումը, որն ուժեղացավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցության տակ։ 1928-ին հիմնվեց Պ–ի կոմկուսը (ՊԿԿ)։ Ետպատերազմյան տարիներին ուժեղացավ ամեր․ կապիտալի ներթափանցումը Պ․։ Ամեր․ և անգլ․ կապիտալի մրցակցությունը Պ–ում հանգեցրեց պատերազմի (1932–35) Պ–ի և Բոլիվիայի միջև՝ Չակո Բորեալ նավթաբեր մարզին տիրելու համար։ Պ․ թեև ստացավ վիճելի տարածքի մեծ մասը, սակայն շուտով այն անցավ ԱՄՆ–ի նավթային մոնոպոլիաների տնօրինության տակ։ 1936-ի փետրվարին սկսվեց զինված ապստամբություն, որի հետևանքով իշխանության գլուխ անցավ նորաստեղծ մանրբուրժ․ հեղափոխական ֆեբրերիստական (փետրվարյան) կուսակցությունը։ Այդ կուսակցության ներկայացուցիչ Ռ․ Ֆրանկոյի կառավարությունը (1936–37) հռչակեց ագրարային ռեֆորմի ծրագիր, սահմանեց 8-ժամյա աշխատանքային օր և աշխատավարձի մինիմում, ազգայնացրեց արդ․ մի շարք ճյուղեր ևն։ Սակայն իմպերիալիզմի դեմ պայքարելու կառավարության անվճռականության, նրա ներսում հակասությունների սրման հետևանքով հետադիմականները տապալեցին այն։ Իշխանության գլուխ անցած հետադիմական կառավարությունները (Խ․ էստիգառիբիայի, Ի․ Մորինիգոյի) հալածանք սկսեցին առաջադիմական ուժերի դեմ, արգելեցին կուսակցությունների գործունեությունը։ Նրանց քաղաքականությունը նպաստեց ԱՄՆ–ի մոնոպոլիաների դիրքերի ամրապնդմանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ Պ․ պատերազմ հայտարարեց Գերմանիային և ճապոնիային։ Պատերազմի տարիներին առաջացան արդ․ նոր ճյուղեր, սկսեց կազմվել առևտր․ տորմիղ։ Սակայն աշխատավորների դրությունը վատթարացավ։ Պատերազմից հետո, աշխարհում դեմոկրատական շարժման վերեքքի պայմաններում, Պ–ում սկսվեցին հակակառավարական ելույթներ։ 1946-ին ստեղծվեց կոալիցիոն կառավարություն, որը վերականգնեց քաղաքացիական ազատությունները, սակայն 1947-ից իշխանության գլուխ անցան հետադիմականները քի․ Մորինիգո (1947–48), Ֆ․ Չավես (1949–54)], որոնք հաստատեցին դաժան հալածանքի վարչակարգ, ուժեղացավ Պ–ի կախումը օտարերկրյա մոնոպոլիաներից, ամրապնդվեց համագործակցությունը Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի հետ։ Զինվ․ վերնախավի դեպի ԱՄՆ և Բրազիլիա կողմնորոշվող մասը, ԱՄՆ–ի և Բրազիլիայի աջակցությամբ, 1954-ին կատարեց պետ․ հեղաշրջում։ Իշխանության գլուխ անցավ զինվ․ խունտան՝ զինված ուժերի գլխ․ հրամանատար Ա․ Ստրեսների գլխավորությամբ։ 1954-ի հունիսին Ստրեսները դարձավ պրեզիդենտ։ Երկրում հաստատվեց ռազմ, ոստիկանական բռնապետություն, արգելվեցին ընդդիմադիր կուսակցությունները, փակվեցին նրանց թերթերն ու ամսագրերը, հազարավոր դեմոկրատներ բանտ նետվեցին կամ մահապատժի ենթարկվեցին։ Երկրում ծավալվեց հակաբռնապետական պայքար։ Զինված պայքարը գլխավորեց 1959-ին արտասահմանում ստեղծված Ազգային ազատագրության միասնական ճակատը, որի ջոկատները պարտիզանական գործողություններ ծավալեցին երկրում։ Ներքին և արտաքին ընդդիմության ճնշման տակ Ստրեսները հարկադրված էր 1967-ի մայիսից թույլատրել լիբերալ–արմատական, լիբերալ և հեղափոխական ֆեբրերիստական կուսակցությունների գործունեությունը։ Ստրեսները մեծ արտոնություններ տրամադրեց ամեր․ մոնոպոլիաներին։ 1978-ին Ստրեսները 6-րդ անգամ «վերընտրվեց» պրեզիդենտ։

1978-ին մի շարք կուսակցություններ ստեղծեցին Ազգային համաձայնության ճակատ, որին միացան հասարակական, արհմիութենական և գյուղացիական կազմակերպություններ։ Չնայած կառավարության հալածանքներին, որի հետևանքով շուրջ 1 մլն պարագվայցի արտագաղթել է ևրկրից, Պ–ի ժողովուրդը շարունակում է վարել հակաբռնապետական պայքար։

VI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները Ազգային հանրապետական ասոցիացիա («Կոլորադո»)։ Հիմնվել է 1887-ին, Կառավարող կուսակցությունն է։ Արտահայտում է բուրժուակալվածա տիրական օլիգարխիայի, բարձրաստիճան սպայության և հոգևորակա–